Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Davit23  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 18:03, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

«VR_գործիքներ» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Davit23, Ձեր ստեղծած «VR_գործիքներ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Բովանդակությունը հանրագիտարանային չէ, նման է լրագրային հոդվածի։ Բացի այդ, առկա են ուղղագրական սխալներ, ունի վիքիֆիկացման կարիք։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 18:17, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ: Ես ուղղեցի իմ հոդվածը (VR գործիքներ) թեմայի վերաբերյալ և հիմա կցանկանայի այն տեղափոխել սևագրությունից դեպի գլխավոր էջ: Ինձ մոտ չի ստացվում դա անել, ինչպե՞ս կարող եմ այն տեղափոխել: Davit23 (քննարկում) 17:04, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Davit23, բարև Ձեզ։ Հոդվածը դեռևս պատրաստ չէ տեղափոխելուն։ Առաջին լուրջ խնդիրը ծանոթագրությունների տեսքով աղբյուրների բացակայությունն է։ Առանց դրանց հոդվածը յոթ օր անց կջնջվի։ Այնուհետև վերացված չեն ձևավորման որոշ խնդիրներ։ Նախ հեռացրեք բոլոր big-երը, դրանք օգտագործվում են բացառիկ դեպքերում։ Ապա հանեք հղումները դեպի անգլերեն վիքիպեդիա, մեզ մոտ դա ընդունված չէ։ Այսքանն արեք, նոր տեղափոխեք։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:24, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Կներեք, big-եր ասելով ի՞նչ նկատի ունեք: Davit23 (քննարկում) 18:35, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Տառաչափը մեծացնող <big></big>-երը, որ տեղադրել եք բոլոր պարբերություններում։ --23artashes (քննարկում) 18:43, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Լավ, շնորհակալություն: Davit23 (քննարկում) 18:47, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Վերջ, կարծես թե ամեն ինչ կարգավորեցի: Հիմա ինչպե՞ս պետք է հոդվածը տեղափոխեմ հիմնական էջ, եթե ամեն ինչ ճիշտ է: Davit23 (քննարկում) 19:42, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Davit23, ծանոթագրություններն այդպես էլ չուղղեցիք։ Ձեր արածը պարզապես արտաքին հղումներ են։ Ծանոթագրությունները պետք է դնել տեքստում` պարբերություններից, երբեմն` նախադասություններից հետո, որ ընթերցողը կարողանա հղումով անցնել և ստուգել հենց այդ հատվածում գրվածի իսկությունը։ Որպես օրինակ կարող եք նայել Մարշա Հանթ հոդվածը։ --23artashes (քննարկում) 05:56, 1 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Արդեն ավելացրեցի ծանոթագրությունները: Կարո՞ղ եք ստուգել, արդյոք ամեն ինչ ճիշտ է արված: Davit23 (քննարկում) 19:20, 1 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

«Ամփոփում» բաժինը պետք է հեռացվի։ Սա հանրագիտարան է, ոչ թե կուրսային աշխատանք։ Փոքր խնդիր կա «Արտաքին հղումներ» բաժնում, բայց դա ուղղելի է։ Մնացածը նորմալ է, կարող եք հրապարակել։ --23artashes (քննարկում) 20:13, 1 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հոդվածը հրապարակելուն կօգնի այս տեսանյութը։ --23artashes (քննարկում) 20:18, 1 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Վերջ, հրապարակեցի: Անչափ շնորհակալ եմ օգնության և ճիշտ ցուցումներ ցույց տալու համար: Davit23 (քննարկում) 05:55, 2 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել