Մարշա Հանթ

ամերիկացի դերասանուհի

Մարշա Վիրջինիա Հանթ (անգլ.՝ Marsha Virginia Hunt, հոկտեմբերի 17, 1917(1917-10-17)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 7, 2022(2022-09-07)[3][4], Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի դերասանուհի։

Մարշա Հանթ
անգլ.՝ Marsha Hunt
Ծնվել էհոկտեմբերի 17, 1917(1917-10-17)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 7, 2022(2022-09-07)[3][4] (104 տարեկան)
Մահվան վայրՇերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]
ԿրթությունՀորաս Մաննի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ջերի Հոփեր և Ռոբերտ Պրեսնել կրտսեր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մարշա Հանթը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 17-ին Չիկագոյում։ Ավագ դպրոցում նա հաճախել է նաև դրամատիկական դպրոց, որտեղ դերասանական դասերի է տիրապետել։ Մինչև 1934 թվականին Paramount Pictures հետ պայմանագիր կնքելը, Հանթը կարճ ժամանակ աշխատել է որպես երգիչ և մոդել[7]։ Կինոյում նրա դեբյուտը տեղի Է ունեցել մեկ տարի անց ֆիլմում, որտեղ անմիջապես ստացել է հիմնական դերերից մեկը[8]։

Անձնական կյանք խմբագրել

Մարշան 1938 թվականին ամուսնացել է ռեժիսոր Ջերրի Հոպերի հետ, որից նա բաժանվել է 1943 թվականին[9]։ Երեք տարի անց՝ 1946 թվականին, ամուսնացել է սցենարիստ Ռոբերտ Պրեսնել կրտսերի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև նրա մահը՝ 1986 թվականը[10]։

Գործունեություն խմբագրել

Հանթը 1930-1940-ական թվականներին, բացի ակտիվ կինոաշխատանքներից, շատ ժամանակ է հատկացրել սոցիալական կազմակերպություններին[11]։ Նրա ստորագրությունը հաճախ եղել է տարբեր լիազորությունների վրա՝ ազատական բազմաթիվ ծրագրեր խթանելու համար[12]։ Հանթը նաև առաջին Կոմիտեի հանձնաժողովի անդամ է եղել, որը ներառել է նաև հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք էին Միռնա Լոյը, Համֆրի Բոգարտը, Հենրի Ֆոնդան, Ֆրենկ Սինարտան և շատ ուրիշներ[13]։ Այս առումով, նրա անունը հայտնվել է հակակոմունիստական Կարմիր ալիքներ հրատարակության էջերում և շուտով Մարշա Հանթը ամուսնու հետ միասին ընդգրկվել է Հոլիվուդի սև ցուցակում[14]։ Սա մեծ խնդիրներ է առաջացրել նրանց գործունեության մեջ, քանի որ շատ ռեժիսորներ հրաժարվել էին դերասանուհուն նկարահանել իրենց ֆիլմերում։

1947 թվականի հոկտեմբերի 27-ին Հանթը և 30 կինոգործիչներից բաղկացած խումբը՝ Ջոն Հյուսթոնը և Լորեն Բեքոլը, մեկնել են Վաշինգտոն՝ Կոնգրեսի գործողությունների դեմ բողոքելու նպատակով[15]։ Հանթը երեք օր անց վերադարձել է Հոլիվուդ, որտեղ նրան ներկայացվել է իր գործողությունները դատապարտող վերջնագիր։ Նրան խնդրել են դադարեցնել ազատական գործունեությունը, այլապես նրա համար կփակվի դեպի մեծ էկրաններ տանող ճանապարհը[16]։ Մարշա Հանթը շատ վրդովված է եղել այս փաստից, քանի որ նա կոմունիստ չէր, այլ միայն պայքարել է խոսքի ազատության և ազատ ժողովրդավարության համար։ Նա հրաժարվել է փոխզիջումների գնալ[17]։ Դրանով դերասանուհին ավելի է սրել իր կինոգործունեությունը, որն ավարտվել է 1949 թվականին։

Հետագա տարիներ խմբագրել

Հանթը հետագա տարիներին նկարահանվել է ընդամենը մի քանի ֆիլմերում և հիմնականում աշխատել է հեռուստատեսությունում[18]։ Չնայած ամերիկյան կառավարության տեսակետները շատ էին փոխվել, և սև ցուցակը դադարել էր գոյություն ունենալ, Մարշա Հանթը երբեք չի հասել իր նախկին՝ 1930-ականների աստղային մակարդակին[18]։ Վերջին անգամ նա էկրաններին է հայտնվել Էդի Մյուլլերի կարճամետրաժ ֆիլմում 2008 թվականին։ Նա շարունակել է ակնհայտորեն հետաքրքրվել բազմաթիվ սոցիալական խնդիրներով, ներառյալ գլոբալ աղտոտումը, աղքատությունը, երրորդ աշխարհի խնդիրները և բնակչության աճը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Hollywood star and blacklist victim Marsha Hunt dies at 104(անգլերեն)(untranslated), 2022.
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 https://www.imdb.com/news/ni63752636
  7. 7,0 7,1 «How Marsha Hunt fought Hollywood blacklisting» (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Frauendatenbank fembio.org». www.fembio.org (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Marsha Hunt». IMDb. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «Marsha Hunt – Broadway Cast & Staff». www.ibdb.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: Text "IBDB" ignored (օգնություն)
  11. «Honoring Actress - Activist Marsha Hunt on her 97th Birthday!». Sherman Oaks, CA Patch (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. Thomas, Nick. «Tinseltown Talks: A TCM tribute to 103-year-old Marsha Hunt». Mansfield News Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Clipped From The Indianapolis Star». 1922 թ․ ապրիլի 16. էջ 39. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Clipped From Argus-Leader». 1938 թ․ նոյեմբերի 23. էջ 1. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. «Clipped From The Town Talk». 1946 թ․ փետրվարի 11. էջ 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  16. Robb, David; Robb, David (2015 թ․ մարտի 22). «Marsha Hunt, One Of Last Survivors Of Hollywood Blacklist, To Be Honored». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  17. «Archives». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. 18,0 18,1 «From Hollywood blacklist to age 100: A Sherman Oaks survivor — Dennis McCarthy». Daily News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշա Հանթ» հոդվածին։