Ողջույն

խմբագրել
     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Arm culture  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Արամ 18:14, 10 Փետրվարի 2016 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում
  Հինգ սյուներ

Հնարավոր ջնջում Hovik Hakhverdyan.jpg

խմբագրել
 

Հարգելի՛ Arm culture, Ձեր բեռնած Hovik Hakhverdyan.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Արամ 09:57, 13 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Arm culture, կաղապարը տեղադրել եմ, ուղղակի Դուք լրացրեք տողերը և վերբեռնեք նկարը առավելագույնը 600 պիքսել կետայնությամբ:--Արամ 10:16, 13 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Պատճենում․ Սևակ Ամրոյան

խմբագրել

Ողջույն, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներ կատարելու համար։ Ձեր բարելաված Սևակ Ամրոյան հոդվածը պարունակում է պատճենված տեքստեր հեղինակային իրավունքով պաշտպանված avproduction.am կայքից։ Խնդրում եմ հոդվածից դուրս բերել այդ մասերը և նորից շարադրել այնպես, որ պատճենված չլինի։ Կսպասեմ 1 օր, փոփոխություն չլինելու դեպքում կհեռացնեմ տեքստը։ --Ջեօ 07:04, 30 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Ջնջվել է Արթուր Գրիգորյան.jpeg նիշքը

խմբագրել

Հարգելի Arm culture, Ձեր բեռնած Արթուր Գրիգորյան.jpeg նիշքը ջնջվել է, քանի որ այն հակասում էր ՎՊ:ՈՉԱՊ-ին։ Խնդրում եմ ծանոթանալ այդ էջին, մասնավորապես այս դեպքում ասեմ, որ չի թույլատրվում բեռնել ապրոց անձանց պատկերներ, եթե հեղինակը Դուք չեք։ Իսկ եթե հեղինակը այն թողարկել է ազատ, ապա խնդրում եմ բեռնել Վիքիպահեստում։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:30, 11 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

zarkfoundation.com

խմբագրել

Ողջույն։ Կարո՞ղ եմ ճշտել, թե ինչու եք զանգվածային փոփոխություններ անում և ինչ կապ ունեք zarkfoundation.com-ի հետ։ Շնորհակալություն։ GeoØ () 21:22, 15 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, այո իհարկե, avproduction կայք-հանրագիտարանը մերն է եղել, որը հնացել էր և փակել ենք, փոխարենը բացել ենք մեր հիմնադրամի կայքը, որտեղ տեղափոխել ենք հանրագիտարանը։ Բոլոր տեղեկությունները մենք ենք հավաքագրել շուրջ 15 տարի։ Մեր տնօրենը կապ էր հաստատել Ձեր թիմից Արամ Սողոմոնյանի հետ, նա տեղյակ է :) Շնորհակալություն, լավ օր։ Arm culture (քննարկում) 08:10, 19 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն Arm culture։ Մի նկատառում․ Հայերեն Վիքիպեդիան այն հարթակը չէ կամ չպետք է լինի, որտեղ խմբագրումները կատարվում են այսպես ասած դաբրո ստանալով (Ձեր գրածից այդպիսի տպավորություն ստացա)։ Ի՞նչ է նշանակում այսինչ մարդը տեղյակ է, որտե՞ղ եք քննարկել ու այդ մարդու կարծիքը հարցրել, եթե ոչ այս հարթակում, ապա այստեղ այդպիսի բան ասելը միանգամայն որևէ ուժ չունի։ Խմբագրումներ արվում են կանոնակարգերի համաձայն, իսկ եթե չի համապատասխանում դրանց, ջնջվում են։--Գարդմանահայ (քննարկում) 15:13, 19 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել

Arm culture, տվյալ կայքի այս բաժնի տեղեկությունների համար նշված չեն աղբյուրները, որոնցից օգտվել եք այդ տեղեկությունը գրելիս, սովորաբար հանրագիտարաններում (կայքի այդ բաժինն այդպես է ներկայացված) նշվում են աղբյուրները, որպեսզի նաև ստուգելիություն ապահովվի։ Հարց է առաջանում, արդյո՞ք այդ կայքը բավարար հեղինակավոր, վստահելի աղբյուր է Հայերեն Վիքիպեդիայի համար, որպեսզի օգտվենք դրանից։ Խնդրում եմ պարզաբանել։--Գարդմանահայ (քննարկում) 15:13, 19 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել
Պատասխանում չկար դաբռոյի մասին խոսք, զուտ ինֆորմացիա էր այն մասին, որ ձեր թմից մարդ կա, ով տիրապետում է ձեր տված հարցին։ Մնացածի հետ համաձայն եմ, իսկ մեր հին կայքի հղումները մենք չենք ավելացրել Վիկիում, խմբագիրներն են միշտ օգտվել կայքից։ Այժմ կայքի ամբողջ ինֆորմացիան տեղափոխվել է նոր կայք, մենք էլ ճշտել ենք, արդյոք կարո՞ղ ենք հղումներն էլ փոփոխել, ստացել ենք բանավոր համաձայնություն (միգուցե այստեղ պետք է այդ հարցը բարձրացվեր)։ Եթե այլ հարցեր չկան և ոչ մի անօրինական բան չի արվել ու արվում, Ձեզ մաղթում եմ լավ և դրական օր։ Arm culture (քննարկում) 05:39, 20 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել