Մասնակցի քննարկում:Ahaik/Արխիվ 2013 մարտ

Ողջույն խմբագրել

  Բարի գալո՜ւստ։   Welcome message in English
Ողջույն Ahaik, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


 

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 09:07, 21 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Request for translation. Yanka Kupala and Yakub Kolas խմբագրել

Warm greeting from Belarusian Wikipedia! This year we celebrate 130. birthday of Belarusian great poets en:Yanka Kupala and en:Yakub Kolas Could you help us to translate articles into your unique and honourable language? Thank you in advance! --Rymchonak 09:33, 18 Հունվարի 2012 (UTC)

քվեարկություն խմբագրել

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը: ERJANIK 09:45, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Լեզվային հղումներ խմբագրել

Հարգելի Ahaik, անչափ ուրախ եմ ձեր ավելացրած մեծ թվով աստղագիտական հոդվածներ համար։ Սակայն մեկ խնդրանք. հոդվածները ստեղծելուց ավելացրեք այսպես կոչված լեզվային հղումները (որպեսզի հայերեն հոդվածից հնարավոր լինի անցնել մյուս լեզուներով հոդվածներին)։ Լեզվային հղումները հիմնականում գտնվում են հոդվածի ամենաներքևի մասում։ Եթե դժվարանաք, ինձ իմաց տվեք, կփորձեմ օգնել։ Լավագույն ցանկություններով --vacio 15:11, 20 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Օրինակ Դեյմոս հոդվածում կարող եք տեսնել, թե ինչպես է դա արվում։ --vacio 15:26, 20 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Տեղեկաքարտ աստղագիտական հոդվածների համար խմբագրել

Ողջույն Ahaik, առաջարկում եմ այսուհետև աստղագիտական հոդվածներում օգտագործել {{Տեղեկաքարտ Աստղագիտական օբյեկտ}}։ Օրինակ կարող եք տեսնել Սատուրն հոդվածում։ Ուրախ կլինեմ լսես այս կաղապարի վերաբերյալ ձեր նկատառումները և առաջարկները։ Լավագույն ցանկություններով, --vacio 14:15, 24 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Ahaik, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Ahaik, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 20:01, 2 Հունվարի 2012 (UTC)|}

էլ-փոստ խմբագրել

Հարգելի Ahaik, խնդրում եմ, երբ վերադառնաք ստուգեք ձեր փոստը։) --vacio 11:45, 29 Հունվարի 2012 (UTC)

Ուիլիամ Գերշել թե Ուիլյամ Հերշել խմբագրել

հարգելի Ahaik, առաջարկում եմ ուղղել Ձեր ստեղծած Ուիլիամ Գերշել հոդվածը փոխել Հերշել ազգանունով: Չգիտեմ որտեղից եք վերցրել Գերշել-ը, թերևս ռուսերենից փոխ եք առել, բայց իրականում Հերշել է: Ես գրականության մեջ միայն Հերշել եմ հանդիպել (օրինակ` աստղագիտության դասագիրք): Կարող եք լսել նաև այստեղ: Սպասում եմ Ձեր արձագանքին: Հարգանքներով` ERJANIK 11:09, 11 Մարտի 2012 (UTC):Պատասխանել

Եթե Գերշել, ապա Գանովերում է ծնվել:) Իրոք Հերշելն է ճիշտ:--Bekoքննարկում 12:18, 11 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Մերսի ժողովուրդ! : Ahaik (talk) 06:49, 8 Հունիսի 2012 (UTC)Պատասխանել

Մոլորակի քարտեզ խմբագրել

Ողջույն Հայկազ, մոլորակի քարտեզի կաղապարը այլ վիքիներում չգտա։ Եթե կարող ես հղում տուր։--Bekoքննարկում 04:35, 8 Հունիսի 2012 (UTC)Պատասխանել

Մհեր ջան, հեսա` Ռուսերենում` http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D1%86%D0%B8%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%80%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B8%D0%BD%D0%B0 Անգլերենում` http://en.wikipedia.org/wiki/Acidalia_Planitia Մերսի, մեկ էլ եթե հիշես անհրաժեշտ էջերը: Ahaik (talk) 06:48, 8 Հունիսի 2012 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Նեպտուն խմբագրել

 

Հարգելի՛ Ahaik։ Շնորհավորում եմ, ձեր կողմնից բավական խմբագրված Նեպտուն հոդվածն ընտրվել է 2012 թ. հուլիսի 6-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 17:41, 26 Հունիսի 2012 (UTC)Պատասխանել

Ցանկեր խմբագրել

Հայկազ ջան, ուշադրություն դարձրու, բոլոր ցանկերի վերևւց և ներքևում գրում է «Կաղապարի սխալ!»։ Հավանաբար կաղապարից է։--Bekoքննարկում 20:02, 25 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Հա տեսել էի... դա եմ փորձում ուղղեմ... չի ստացվում առայժմ... վաղը կնայեմ նորից: :Ahaik (քննարկում) 20:07, 25 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Բոտի կարգավիճակ ավտոմատացված խմբագրումների համար խմբագրել

Ողջույն, Ahaik։ Խնդրում եմ մյուս անգամ ավտոմատացված զանգվածային խմբագրումների համար հայցել բոտի կարգավիճակ (նախապես բոտի համար առանձին մասնակցային հաշիվ ստեղծելով), որպեսզի այսպիսի խմբագրումներով չխցանեք վերջին փոփոխությունների ցանկը։ Ի դեպ, ինչո՞ւմն է այդ ցանկերի իմաստը հայերեն վիքիպեդիայում (բացի էջերի թվի ավելացնելուց)։ ― Teak (քննարկում) 18:36, 26 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Նախ սա երևի վերջին անգամն էր, որ բոտանման գործունեություն ծավալվեց... Էնպես որ էլ չի կրկնվի ... Եվ երկրորդ, չհասկացա հարցիդ իմաստը, ասյինքն ինչ իմաստի մասին է խոսքը? Եթե կարծում ես, որ այս ցանկերը անհրաժեշտ չէին, ասա ինչու: Եվ ինչու այսպիսի ցանկերը պետքական չէին հայերեն վիկիպեդիայում? :Ahaik (քննարկում) 06:29, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Ես կարծիք չունեմ սրանց անհրաժեշտության կամ անհրաժեշտության մասին։ Կոնկրետ ինձ անհրաժեշտ չեն, մեկ ուրիշի՞ն․․․ միգուցե։ Ինձ հետաքրքիր էր քո մոտեցման իմաստը։ Եթե իսկապես փորձում ես հայերեն վիքիպեդիայի աստղագիտության մասին տեղեկատվությունը բարելավել, ապա հաստատ ջանքեր գործադրելու ավելի արդյունավետ միջոցներ կան քան թվերով լի էջերի ավտոմատիկ ներմուծումը։ Իսկ եթե «հոդվածների թվի» վրա ես աշխատում, ապա մի քիչ տխուր է, որ հոդվածների թվի ավելացումը կայացվում է այս եղանակով։ ― Teak (քննարկում) 06:28, 28 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Teak, այս հոդվածներում միայն թվեր չեն... Չեմ ուզում, անիմաստ, իմ կարծիքով, վիճաբանության բռնվել Վիքիպեդիայում այս կամ այն հոդվածների անհրաժեշտության մասին: Իսկզբանե սխալ եմ համարում, քանի որ Վիքիպեդիան մի փոքր ավելին է քան հասարակ հանրագիտարանը: Այս ցանկերն ավելացվել են մի իմաստով, որպեսզի հեշտացնեն իմ (ու հույս ունեմ որ ուրիշների) աշխատանքը... ներմուծելու/ստեղծելու համար աստղագետների, աստղադիտարաների, և վերջապես աստերոիդների մասին տեղեկություններ: Չեմ թաքցնում, որ «հոդվածների թվի» ավելացումը հանդիսանում է բոլոր Վիքիպեդիստների ցավոտ տեղը, սակայն այս մի կոնկրետ գործողության հիմնական իմաստը ինչպես տեսնում ես դա չէր:
Ճիշտն ասած, քո «Եթե իսկապես փորձում ես հայերեն վիքիպեդիայի աստղագիտության մասին տեղեկատվությունը բարելավել, ապա հաստատ ջանքեր գործադրելու ավելի արդյունավետ միջոցներ կան...» արտահայտությունը մի փոքր վիրավորական է հնչում... Ինչ է նշանակում «իսկապես»? Կամ ինչ արդյունավետ միջոց? Ասա, իմանամ, օգտագործեմ... :Ahaik (քննարկում) 06:52, 28 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Ahaik, այդ իմ նախադասությամբ իհարկե միտում չունեի քեզ վիրավորելու․ թե վիրավորեցի՝ խնդրում եմ ներիր։ Իմ վիքիում մասնակցության ընթացքում բավականին մասնակիցներ են եղել, որոնց հիմնական նպատակը կամայակ գնով էջերի թվի ավելացումն էր։ Եվ չիմանալով քո մոտեցումը, տվեցի և այդ «ինչո՞ւմն է իմաստը» հարցս, որին դու հարցական պատասխանեցիր, ես էլ փորձեցի մանրամասնել հարցիս մտահաղացումը։ Իսկ արդյունավետ միջոցը կլիներ խոշորագույն մի 100 (կամ 1000) աստերոիդի մասին ցանկ ստեղծել, որում կարմիր հղումները հետզետե կփոխարինվեին իմաստալից հոդվածներին հղումներով։ Իսկ այպես 330000 կարմիր հղում ստեղծելով հույս ունենալ որ սրանք վերածվելու են կապույտ հղումների ուղղակի անռեալիստիկ է։ Իսկ այդ աստղագետների և աստղադիտարանների մասին գործերի կազմակերպման համար հաստատ անհրաժեշտ չի 3000-ից ավելի էջերի ներմուծում, որոնց գերիշխող մեծամասնությունը թվերով լի ցանկեր են (ասղադիտարանների անվանումները էջից էջ կրկնվում են)։ Ինչ վերաբերվում է ցավոտ տեղի, ապա հուսով եմ, որ մեր հանրությունում այսպիսի ցավոտ տեղ ունեցող մասնակիցները շատ քիչ են։ Ես դեռ հիշում եմ այն ժամանակները, երբ հոդվածների թվի մասին երազանքների առաստաղը 3000ն էր (ավելի քիչ քան դու երկու օրվա մեջ ավտոմատացված ստեղծեցիր)։ Եվ այն ժամանակվանից հիմա մեծագույն փոփոխությունը տեսնում եմ ոչ թե հոդվածների թվաքանակի աճում, այլ համայնքի վերաբերմունքի փոփոխության մեջ, երբ հոդված է համարվում ոչ թե «կարող եք օգնել հոդված գրել» միակ նախադասություն պարունակող էջը, այլ լիարժեք տվյալներով հարուստ բովանդակալից տեքստը։ Ինչևէ, հուսանք այդ ցանկերը օգտակար կլինեն հայերեն վիքիպեդիայի հետագա զարգացմանը։ ― Teak (քննարկում) 05:56, 29 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
OK, Տեսնենք :)... Հոդվածների թվի մասին խոսակցությունը շատ ծավալուն է, ու կարծում եմ պետք է այն ծավալել Կոնֆերանսի «կուլուարներում» ու հանդիպումների ժամանակ: Գիտես, այս 30000 հազարից մոտ 13000-ը, ներառյալ իմ ստեղծածը, արվել են բոտանման, սակայն միևնույն է իմ կարծիքով, պետք է դրանով ևս զբաղվել, իհարկե ոչ հիմնականում, ու ոչ միշտ, բայց պետք է... Օրինակ` քաղաքներ, գյուղեր, միջատներ... և այլն: Հուսով եմ կտեսնվենք կոնֆերանսի ժամանակ կխոսենք: :Ahaik (քննարկում) 07:12, 29 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Աստերոիդներ խմբագրել

Դուք բոլո՞ր աստերոիդների անվանումներում եք փոխել ռուսերեն դեֆիսը հայկական գծիկով։ Դրա պատճառով էր, որ կաղապարը չէր աշխատում։ Եթե ոչ բոլորն են այդպես դրված, հարկավոր է փոխել կաղապարը, որպեսզի երկու ձևով էլ աշխատեն -- Hamlet Muradyan քնն. 10:37, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Բոլորը փոխված են գծիկի... էնպես որ, պետք չի լինի երևի: :Ahaik (քննարկում) 10:41, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Ժող, ես առվազն 2 տարբեր սխալ էմ տեսնում այժմ աստերոիդների ցանկի մեջ, տեսեք Աստերոիդների ցանկ (282901-283000) և Աստերոիդների ցանկ (33901-34000)։ Մակերեսային նայեցի, բայց գիշերվա կեսին էլ գլուխ չհանեցի։ Ոնց հասկացա, որոշակի արժեքից սկսած ցանկերը նման սխալններով են։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:42, 11 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հա Ալեքսեյ ջան, ես էլ էի տեսել, սկսվում է 5-անիշ թվերից... երեկվա ընթացքում տանջվեցի, բայց չհասկացա ինչումն է բանը... ամենածիծաղալուն այնե է, որ միևնույն է այդ հղումը աշխատում է, այսինքն ցույց է տալիս որ սխալ է եղել, բայց որ վրան սեղմում ես անում է ինչ որ պիտի աներ... Եթե կարողանաք մի բան անել շատ շնորհակալ կլինեմ Ahaik (քննարկում) 07:55, 12 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Հայկ, աստերոիդների անվանումների հետ կապված մի հարց՝ եթե աստերոիդը կոչվել է որևէ անձի անունով/ազգանունով, չպե՞տք է թարգմանել ըստ տվյալ լեզվում տվյալ անձի անվան/ազգանվան: Տես 3862 աստերոիդը՝ «Ագեկիան» թարգմանությամբ, Agekian-ը գալիս է Թադևոս Աղեկյանի ազգանունից: --Albero (քննարկում) 18:59, 17 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Անպայման: Մեծ շնորհակալություն պարզելու համար: Հիմա կփոխեմ: --Ahaik (քննարկում) 02:51, 18 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Օորտի ամպ խմբագրել

 

Հարգելի՛ Ahaik։ Շնորհավորում եմ, ձեր կողմնից բավական խմբագրված և ստեղծված Օորտի ամպ հոդվածն ընտրվել է 2012 թ. սեպտեմբերի 23-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 15:49, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ծանուցում․ պատկերները փոխադրվել են Վիքիպահեստ խմբագրել

Ողջույն Հայկ։ Ծանուցում․ քո բեռնած Յուպիտերի Օղակների Համակարգ PIA01623.jpg, Ուրանի ներքին կառուցվածքը.jpg և Սատուրնի օղակների բաշխումը.jpeg պատկերները փոխադրվել են Վիքիպահեստ։ Եթե դժվար չէ, ապա ազատ պատկերները ընդհանրապես նախընտրելի է բեռնել հենց այնտեղ։ Շնորհակալություն և հարգանքներով :) --vacio 12:12, 4 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

ՕԿ :) Ahaik (քննարկում) 12:29, 4 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ի դեպ, շատ գեղեցիկ են ստացվել :) --vacio 12:47, 4 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հա, ինձ էլ են դուր գալիս... չնայած մի բան եմ սխալ արել, պետք է Sans Serif տեսակի տառատեսակներով գրել միայն... ավելի ընթեռնելի է այդպես: Ahaik (քննարկում) 13:06, 4 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Fly by/Gravity assist հայերեն խմբագրել

Ողջույններ Հայկ, կարո՞ղ ես հուշել, թե ինչպես թարգմանեմ fly-by (mission) հայերեն, տես en:Gravity assist-ը։ Մտքովս միայն երկար ու անճոռնի նախադասություններ են անցնում, ա–լյա «շարժման համար տիեզերական մարմնի ձգողականությունն օգտագործող»։ Նման բան հանդիպե՞լ ես հայերեն գրականության մեջ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:06, 15 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Բարև Ալեքսեյ ջան, Որքանով որ հիշում եմ, fly-by -ը անցում ինչ որ բանի մոտով... Այսինքն, օրինակ՝ fly-by orbit - անցումային ուղեծիր, fly-by Mercury - անցնելով Մերկուրիի մոտով, և այլն:
Իսկ gravity assist-ը դա գրավիտացիոն մանևր (հիմնականում էսպես էր սովետական ժամանակներում): Կարելի է նաև գրավիտացիոն մանյովր (կամ տեղաշարժ, կամ շրջադարձ, սակայն այս եզրերը չափազանց այլ են)... Կարելի է նաև փորձել երկար տարբերակը (սա ամենաանշառն է) ուղեծրի գրավիտացիոն փոփոխություն:
Հա ևս մի բան, գրավիտացիան ու ձգողությունը համարյա նույնն են, բայց տարբեր են: ձգողությունը լինում է նաև մագնիսական, կամ հոգևոր... իսկ գրավիտացիան միայն ծանրության հետ կապված է:
Հուսով եմ օգնեցի: Ahaik (քննարկում) 22:56, 15 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն։ Ինձ իսկբանե թվաց, որ անգլերեն flyby–ը նույնպես, պարզապես մարմին մոտով անցնել է նշանակում, բայց հետո նկատեցի, որ դրա հղումը տանում է Gravity assist ու կարծես թե 2-ն էլ նույն իմաստով են օգտագործվում, ագնելերն ՎՊում։ Մի քիչ այլ տեղեր կկարդամ, հասկանամ, թե ինչ ինկատի ունեն, կոնկրետ դեպքերում (օրինակ Լունա 1-ի առաքելության դեպքում)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:37, 16 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Երկրորդ անգամ է մոռանում եմ։ Impact mission–ի ենթատեքստտում, impact-ը որպես բախում թարգմանելը, շատ չոր է թվում, «փոխազդեցություն»–ն էլ շատ լղոզված։ Կոշտ վայրէջքը կիրառելի՞ է, ըստ քեզ, թե դրան վայրէջք նույնպես չի կարելի ասել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:47, 16 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Կոշտ վայրէջքը միանշանակ օգտագործելի է: :) Ավելին կարող եց նաև օգտագործել հարված, բախում, անկում և այլ բառեր: Ինձ թվում է ցանկացած եզր կարելի է, միայն թե իմաստը պահպանվի: Բացի այդ էլ, մենք ենք պատմությունը ստեղծում... Այս եզրերը երբևիցէ նորմալ չեն էլ օգտագործվել հայերենում: Ahaik (քննարկում) 13:53, 16 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Պատկերների ձևաչափերը խմբագրել

Կրկին ողջույններ Հայկ ջան։ Նկատել եմ, որ շատ պատկերներ ես նաև ստեղծում։ Փոքր խորհուրդ, գծագրերի, սխեմատիկ պատկերների դեպքում, շատ ցանկալի է ստեղծել և օգտվել վեկտորական SVG ֆայլերից քանի որ իրանք, ի տարբերություն ռաստրային ՁՓԵԳի ու ՊՆԳի, համ անչափ ավելի հեշտ են մոդիֆացվում, թարգմանվում, համ ավելի ունիվերսալ են կիրառության մեջ (օրինակ տպագրության)։

Վառ օրինակներ են, երբ հնարավոր է, ուստի գերադասելի է օգտվել վեկտորական ֆորմատից օրինակ՝ Պատկեր:Մակընթացություններ.jpg կամ Պատկեր:Ուրանի ներքին կառուցվածքը.jpg։ Ահա այս տարբերակում՝ Պատկեր:Երկիր_Լուսին_համակարգի_տվյալները.jpg, ճիշտ է Երկրի և Լուսնի համար, լուսանկար է գործածված, որը առանձին դեպքում ՋՓԵԳով է օպտիմալ, բայց ՍՎԳն նույնպես թողնում է, իր մեջ ռաստրային պատկեր ներառել ու նման սխեմայի դեպքում դա լավ լուծում է։

ՍՎԳ–ի հետ աշխատելու համար, հիմնականում օգտվում են ազատ ԻնկՍկեյպից, բայց Ադոբի Իլյուստրատորը և ՔորելԴրոուն, նույնպես նորմալ աշխատում են։ Վերջին նրբությունը, նրանում է, որ քանի դեռ հին բրաուզերները ՍՎԳ–ի հետ լավ չեն աշխատում, սեռվերները մինչ ընթերցողին պատկեր տալը, ռենդեր են անում պատկերները, սարքելով դրանցից ռաստրային պատկերներ։ Եվ հայերեն տառատեսակներից այնտեղ առայժմ կա մենակ ԴեժաՎյու տառատեսակները, այնպես որ քո մոտ պատկերը ստեղծելիս, ավելի լավ է միանգամից ԴեժաՎյուն դնել, վերջնական արդյունքը ճիշտ պատկերացնելու համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:59, 16 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ալեքսեյ ջան, նկատի ունես ՍՎԳ պատկերները վերբեռնե՞մ: Որովհետև, ես անում եմ Քորելով, որի մոտ ինչ որ խնդիր կա, ՍՎԳ-երը աղավաղված ա սաքում ու բացում: Այդ պատճառով ստիպված նկարում եմ ձեռքով շատ բաներ: Ու հետո, նկարների փոքր վիճակում Sans տառատեսակը ավելի լավ է երևում, ընթռնելի է, ես էլ ԴեժաՎյու տառատեսակներ չունեմ, ենպես որ, ինչպես ասում են ոնց կարող ենք նենց էլ անում ենք :) Ahaik (քննարկում) 14:10, 16 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Քորելը Հայաստանի պատիժներից մեկն է :) Վիքիպահեստի նկարների մեծամասնությունը ԻնքՍքեյփով է արվում, ինքը համ ազատ է, համ ՍՎԳ–ն իրա «հարազատ» ֆորմատն է։ Այո, տառատեսակները պարդատիր Սանս, ու ԴեժաՎյուն ունի Սանսի տարբերակ, այն էլ 3 Սանս, նորմալ, նեղ և բարակ։ Տառատեսակները կարող ես բեռնել իմ տված հասցեով։ Փորձի, մի 2 օր սովորելուց հետո, հաստատ կսիրես։ Գուցե հաջորդ ամիս, նաև նոր ազատ, Արիան տառատեսակները, կկարողանանք ներդնել Վիքիմեդիայի սեռվերների վրա, այդ ժամանակ ընտրությունը էլ ավելին կլինի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:19, 17 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Աստերոիդների նոր խմբաքանակ խմբագրել

Բարի օր Հայկ․ մեկ երկու բան եմ ուզում քննարկել աստերոիդները հերթական խմբաքանակի հետ կապված։ Ինձ թվում է նախընտրելի կլիներ նախագծային էջում քննարկել, բայց քանի որ դեռ այն չկա, առայժմ այստեղ․

  • նախ, {{այլ}} կաղապարը, որ ստանդարտ ավելացվում է․ այդ էջերը գեներացվա՞ծ են, նույնպե՞ս բեռնվելու են․ եթե ոչ և եթե կոնկրետ ծրագիր չկա, առաջարկում եմ {{այլ}} կաղապարը հանել։
  • առաջարկում եմ նաև հանել Կատեգորիա:Աստերոիդներ կատեգորիան կամ այն փոխարինել ասենք Կատեգորիա:Աստերոիդներ այբբենական ցանկ կատեգորիայով (այլապես ստացվում է կրկնակի կատեգորացում, քանի որ Կատեգորիա:Աստերոիդների դաս G կատեգորիան արդեն ընդգրկված է Կատեգորիա:Աստերոիդներ կատեգորիայի մեջ)
  • մյուս հարցը վերաբերում է արտաքին հղումներին․ «Անվանման բացատրությունը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում» լինքը կարծես չի բացվում։

Մեկ էլ․ չգիտեմ նկատել ես, թե ոչ․ Աստերոիդների ցանկերից շատերում (ինչպես այստեղ), խնդիր կա կաղապարի հետ․ կարո՞ղ ենք սա լուծել․ իմ կարծիքով սկզբունքորեն ճիշտ կլինի դա անել նախքան հաջորդ խմբաքանակը բեռնելը։

Եվ վերջին հարցը․ չե՞ս ցանկանում բացել բոտային հաշիվ (ընդամենը մի քանի վարյկյանի հարց է)։ --vacio 10:38, 28 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել


Շատ մերսի որ վրայով անցար... որովհետև ուզում էի որ ստուգեր մեկը գոնե: Պատասխանեմ հերթով`
1. {{այլ}}-ը հանելու հետ կապված, կարծում եմ կարելի է հանել, չնայած ես թողել էի իրենց միայն առաջին 2 հազարի հատի մոտ... մնացածից հանել էի: Առանձին այսպիսի էջեր չեմ ստեղծել, որովհետև տեղեկություններ չունեմ:
2. Կատեգորիա:Աստերոիդներ-ի մասով ես էլ էի մտածում նույն քո պես, ու կարծում եմ որ կարելի է նույնպես ամբողջությամբ հանել, սակայն կլինեն հոդվածներ, որ կատեգորիա չեն ունենա, որովհետև, այն աստերոիդները որոնց սպեկտրալ դասը հայտնի չէ, ունեն միայն այդ կատեգորիան: Էստեղ մի հատ դու խորհուրդ տուր ինչ անենք:
3. «Անվանման բացատրությունը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում» լինքը երևի կարելի է հանել, մանավանդ եթե չի աշխատում, ու առաջին լինքը արդեն իսկ գրքի վրա է որտեղ այդ տեղեկությունը կա:
4. Հա, նկատել եմ, բայց ես չկարողացա լուծել... բան չեմ հասկանում: Ամեն ինչ նորմալ է ու պիտի երևա, բայց չի երևում: Առայժմ դա մեզ չի խանգարելու քանի որ այս խնդիրը առաջանում է երբ թիվը ավելի մեծ է քան 5 նիշը: Իսկ ես ստեղծել եմ միայն մինչև 10000-ը, ու կարծում եմ դրանից վեր չարժի ստեղծել առայժմ (մինչև հայերեն ՎՊ-ն չի հատի 100000-ի գիծը):
5. Բոտային հաշիվ բացել եմ` ու կարծում եմ դա կարող է լինել ընդհանուր հաշիվ էջեր գեներացնելու համար: Անունն էլ էդպես եմ դրել` GeneratorBot:
Այս ամենը քննարկելուց հետո երևի պետք է մի անգամ էլ ստեղծեմ ամբողջությամբ :) Ասա եթե էլի ինչ որ բաներ կան անելու... Ahaik (քննարկում) 12:01, 28 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
2. Հնարավո՞ր է Կատեգորիա:Աստերոիդներ-ն թողնել միայն այն հոդվածներում, որտեղ այլ կատեգորիա չկա։ Եթե ոչ, ապա կարծում եմ մյուս լուծումն է ստանդարտ բոլոր հոդվածներում Կատեգորիա:Աստերոիդներ այբբենական ցանկ-ն ավելացնելն է (Կատեգորիա:Աստերոիդներ-ի փոխարեն)
4. Ես էլ մի անգամ փորձեցի, բայց չստացվել։ Արժի կրկին փորձել։
5. Շուտով բոտդ դրեշակ կունենա :) --vacio 17:30, 28 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
2. Ինձ թվում է Կատեգորիա:Աստերոիդներ այբբենական ցանկ-ը ավելի ճիշտ կլինի, որովհետև միայն որոշները եթե ունենան, ապա կլինի անհամասեռություն տեղեկությունների մեջ:
4. Գիտես ինձ թվում է էստեղ ինչ-որ գլոբալ խնդիր է, կապված սիմվոլների քանակի հետ, որովհետև երկու տեսակի սխալ է գրում, իսկ հղումը միևնույն է աշխատում է: Չգիտեմ կարելի է արդյոք հարցնել գլոբալ ադմիններին?
5. Մերսի :) --Ahaik (քննարկում) 06:29, 29 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Առաջարկում եմ այս երկու օրը մի մի 100-200 փորձնական խմբաքանակ բեռնել։ Տեսենել, եթե ամեն ինչ կարգին է, ապա բոտի դրոշակը ստանալուն պես ամբողը խմբաքանակը բեռնել։ Միանգամից էլ առաջին փորձնական աշխատանքը կլինի Գեներատորբոտի համար :) --vacio 20:40, 30 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
ՕԿ, վաղը առավոտյան մի հատ էլ կանցնեմ հոդվածների վրայով ու առաջ --Ahaik (քննարկում) 04:57, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Վերջ, նոր ֆայլերը բեռնել եմ Google docs, կարող ես նայել... ու հիմա բեռնում եմ առաջին 150-ը: --Ahaik (քննարկում) 07:20, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Մի սխալ գտել եմ, առայժմ պետք չէ բեռնել մյուսները... Կուղղեմ վաղը կամ այսօր երեկոյան... Երկար բան է: --Ahaik (քննարկում) 08:18, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ես էլ մի փոքր ուղղում արեց․ փաստորեն կատեգորիայի սխալ անուն էի առաջարկել, պետք է լիներ «Կատեգորիա:Աստերոիդներ այբբենական կարգով»։ Ինչևէ դա փոքր խնդիր էր։ Իսկ Գեներատորբոտը, իմ կարծիքով, լավ աշխատում է, այնպես որ դրոշակ ստանալուց հետո կարող է մնացած խմբաքանակը բեռնել :)
Ի դեպ, մի հարց էլ․ ինչ ես կարածում, հնարավո՞ր է կամ արժի՞ այնպես անել, որ կատեգորիաները դասակարգվեն ըստ անվան առաջին տարբերակի, քանի որ հիմա բոլորը դասավորվում են բացվող փակագծի տակ։ Այլ կերպ ասած, ասենք (10) Հիգեա հոդվածում ոչ թե լինի [[Կատեգորիա:Աստերոիդներ այբբենական կարգով]] և [[Կատեգորիա:Աստերոիդների դաս C]], այլ՝ [[Կատեգորիա:Աստերոիդներ այբբենական կարգով|Հիգեա]] և [[Կատեգորիա:Աստերոիդների դաս C|Հիգեա]] --vacio 11:06, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Այո, այդպես շատ ավելի լավ է` [[Կատեգորիա:Աստերոիդների դաս C|Հիգեա]], ճիշտն ասած, ես չգիտեի ինչ է լինում այդ դեպքում, հանդիպել էի ուրիշ էջերում, բայց չէի խորացելի թե ինչու և ինչպես: Կարող էս բոտով փոխել, թե ձեռքով անենք?
Կատեգորիայի անունները վերագեներացման ժամանակ կուղղեմ, ֆայլերում գլոբալ խնդիր եմ գտել, կատեգորիան սխալ էր գրանցում, պիտի անեմ երևի այսօր երեկոյան, ու բոլոր ուղղումները կնախատեսեմ:--Ahaik (քննարկում) 06:51, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Պետք է որ կարողանամ, այս երեկո կփորձեմ․․ --vacio 18:19, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Մի քանի առաջարկ իմ կողմից։
  1. Գուցե 1-2 նախադասություն նույնպես ավելացնենք։ Օրինակ Աստերոիդի տրամագծի մասին/չափսի մասին, պտույտի և Սիդերիկ պարբերությունների մասին, Ալբեդոյի, այդ տեղեկությունները արդեն կան, և կարելի է մի փոքր էլ հարստացնել հոդվածը։
  2. Ավելացնենք կատեգորիաներ, «Կատեգորիա:Այս ինչ թվականին հայտնաբերած աստերոիդներ» և «Կատոգորիա:Այս ում կողմից հայտնաբերված աստերոիդներ»
  3. Ինչ եք մտածում Արեգակն ու Երկրի ուղեծիրը նույնպես ներքին հղումներ սարքելու մասին։ (Ինքս վստահ չեմ սրա վրա)
  4. Այն դեպքում, երբ հայտնի է հայտնաբերման օրը, օրը նույնպես լինի ներքին հղում (այժմ մենակ տարին է)։
  5. Տեղեկաքարտում հայտնաբերման ամսաթիվը գրված է, «12 ապրիլ 1849» ձևաչափով, բայց ըստ եղած համաձայնության, մենք գրում ենք «1849թ․-ի ապրիլի 12», այսինքն տարի/ամիս/ամսվաօր։
  6. Վերահղումները չեն քննարկվել, բայց առաջարկում եմ նաև ձեռի հետ վերահղումներ ստեղծել, (10) Հիգեայի համար օրինակ «10 Հիգեա», «Հիգեա 10», «Հիգեա-10» «Հիգեա (աստերոիդ)», «Հիգեա (աստղագիտություն)», տե՛ս օրինակ անգլերեն ՎՊ–ի մոտեցումը։ Դա համ հոդվածների փողկապակցվածությանը կնպաստի համ էլ մեր խորքը «գետնով» չենք տա։
Դրան գումարած, եթե հետո բաց դնեք տվյալներով ֆայլը, կարելի է աստերոիդների հայտնաբերման օրը ավելացնել համապատասխան օրվա և տարվա հոդվածներում (մեր մոտ այդ հոդվածները լավ դատարկ են ներկայումս)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:14, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Քսելջեն բարեկամ, վերջապես... Բա դու ուր էի՞ր: Ինձ մի ուրիշ տեսակի դուր եկավ ասածներդ: Սկզբունքորեն համաձայն եմ բոլոր ասածներիդ հետ: Իրականացման մասով մի փոքր խորհուրդների կարիք ունեմ, այսինքն լավ կլինի հանդիպում կազմակերպենք խոսենք այս մասին, կամ որ ավելի լավ է կոնկրետ անենք ինչ որ բաներ: Մի երկու բան էլ գրածիցդ չհասկացա :) կներես: Ամեն դեպքում երկու խնդիր կա, 1. տեքստային մաս ավելացնել արդեն եղած էջերում, 2. և հասկանալ ինչ ենք անում տվյալների բազայում:
Առաջարկում եմ հանդիպել հինգշաբթի երեկոյան ժամը 19:00-ին Թամանյանի արձանի մոտ, խնդրում եմ Վաչիո և Քսելջեն կամրադների մասնակցությունը: --Ahaik (քննարկում) 05:00, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ամեն դեպքում եստեղ մի երկու բառով պատասխանեմ Ալեքսեյի առաջարկներին՝
  1. Կարելի է ավելացնել, սակայն շատ աստերոիդների դեպքում այդ տվյալները անհայտ են, կան մի քանի այլ տվյալ, օրինակ էպոխան, ուղեծիրը հաշվարկողը ու նման բաներ, որոնք այդքան էլ դուրս չեն գալիս, ամեն դեպքում քննարկենք:
  2. Կատեգորիա ավելացնել կարելի է, սակայն շատ չի լինի, էլի քննարկելու բան է:
  3. էս մի կետը չհասկացա ինչին ներքին հղում տալ ու որտեղ...
  4. Հայտնաբերման օրը միշտ հայտնի է :), թե չե ես ցանկում չէին լինի
  5. ամսաթիվը տեղեկաքարտում կարճ է գրված, տեքստում կա նույնը քո ասած ձևով, այնտեղ էլ կարելի է հղել:
  6. Իրականացման մասով չգիտեմ ինչպես անեմ, օգնեք:
  7. Տվյալների ֆայլը կարելի է բաց դնել, բայց որտե՞ղ: Առայժմ ես վերցրել եմ առաջին 10000 աստերոիդների ֆայլը JPL-ի կայքից, ու վրան լիքը աշխատել եմ, որ խելքի բերեմ, տեղ-տեղ մորական տեղեկությունները ջնջել եմ, որ հանդիպենք կխոսենք այս մասին:--Ahaik (քննարկում) 05:13, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ի դեպ, որքան գիտեմ «1849թ․-ի ապրիլի 12»-ը լեզվաբանորեն նախընտրելի ձև չէ, ավելի լավ է «1849 թ․ ապրիլի 12» կամ «1849-ի ապրիլի 12»։ --vacio 18:19, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Կներեք ուշ պատասխանի համար, ես հաճույքով կմիանամ, եթե 19:00-ին չէ, ապա 19:30-ի կողմերը։ Այլ հարցերին, կպատսխանեմ մի փոքր ուշ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:57, 5 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ժողովուրդ ջան, կներեք, որ հետաձգեցի հանդիպումը, սակայն մտածեցի, որ կարող ենք այստեղ էլ որոշ բաներ համաձայնեցնել մինչև հանդիպելը: Ալեքսեյ ջան, եթե կարողանայիր ինչ-որ տեղ ցույց տայիր թե ինչ ես առաջարկում փոխել ու ավելացնել, շատ լավ կլիներ: Ասենք թե իմ ավազարկղում կամ Վաչագանի մոտ: --Ahaik (քննարկում) 19:34, 7 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

  • 10 Հիգեա,
  • 10-Հիգեա,
  • Հիգեա (աստերոիդ),
  • Հիգեա (փոքր մոլորակ),
  • 10 Hygea,
  • (10) Hygea,
  • 10-Hygea,
  • Hygea-10,

Ալեքսեյ ջան, մի հատ կնայես Հենրիխ Օլբերս էջին ստեղծածս վերահղումները... Կարծես դա էիր ասում չէ՞: Կարելի է մի հատ բոլորին ասել, որ էդպես վարվեն, ստեղծեն վերահղումներ մարդկանց անուններին, ֆիլմերի անուններին ու և այլն... Էդպես խորությունը կսարքենք հարյուրից ավել :) --Ahaik (քննարկում) 08:45, 14 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Հա ու մեկ էլ, միանգամից ստեղծել քննարկման էջերը: Մեջը դնել կաղապար ու վերջ... --Ahaik (քննարկում) 08:46, 14 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Մեկ էլ նայի կատեգորիաները ավելացրել եմ փորձնական հոդվածում Մասնակից:Ahaik/ավազարկղ: Գուգլում էլ բեռնել եմ առաջին 20000 աստերոիդների ցանկը բոլոր հնարավոր տվյալներով, վերցրած ՌՇԼ-ի կայքից (գտա նորից) շեր կանեմ եթե էլ-հացետ ասես--Ahaik (քննարկում) 08:58, 14 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Արժանի բոտապահին խմբագրել

  Վիքիմեդալ
Հայկազ ջան, շատ տպավորված եմ տիեզերական թեմային վերբերվող քո կատարած աշխատանքով Հայոց Վիքիպեդիայում, մասնավորապես ինձ շատ դուր են եկել քո կողմից բոտի միջոցով ստեղծած աստերոիդների մասին նոր հոդվածները: Հիանալի արդյունք է: Շնորհավորում եմ:))--  Պանդուխտ 09:05, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Մերսի, ու էսպես դեռ շատ երկար կլինի :) --Ahaik (քննարկում) 10:47, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Իրոք որ` չափազանց տպավորիչ է: Ես էլ եմ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Ձեր կողմից կատարված այս ծավալուն աշխատանքի համար, ի նպաստ մեր Վիքիպեդիայի զարգամանը: Դուք վերջապես այսօր կյանքի կոչեցիք Ձեր մտախաղացումը: Ես հիշում եմ Դուք դեռ սեպտեմբերին էինք հարցնում, թե աստերոիդների մասին քանի հոդված է նպատակահարմար ստեղծել կիսաավտոմատացման ճանապարհով, ասելով թե գտել եք տվյալների մի շատ մեծ բազա, որը հնարավորություն է տալիս ստեղծել մինչև 330000 հոդված: Տարբեր մասնակիցներ տարբեր կարծիքներ էին հայտնում, նոր հոդվածների քանակի և ընդհանրապես նրանց նպատակահարմարության հաշվով: Նույնիսկ վիքիհանդիպման մասին պայմանավորվեցիք, որպեսզի քննարկենք այդ հարցը: Վերջը ինչ որոշեցիք, որքան հոդված եք պլանավորում ստեղծել, և որքան հոդված արդեն ստեղծել եք? Եվ արդեն ստեղծվել է արդյոք այդ նախագծի էջը, որի մասին այստեղ վերևում "Աստերոիդների նոր խմբաքանակ" բաժնում գրել էր --vacio-ն? Hayk S 15:09, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Արդեն ստեղծված են 10000: Այս հոդվածները պարզապես արդեն պատրաստ էին բավականին վաղուց, չնայած կարծես ամեն ինչ ստուգել եմ, բայց երախտապարտ կլինեմ, եթե փորձեք ստուգել ու գտնել սխալներ:
Ցավոք դեռ ժամանակ չեմ կարողանում գտնել ստեղծելու համագործակցության էջը, դեռ մտածում եմ ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը... Վիքիհանդիպմանը պայմանավորվեցինք, որ կզբաղվենք դրանով... Առայժմ տեղեկությունների մարսելու փուլում եմ, գոնե ես: Որոշվել է, որ կարելի է, ու պետք է ստեղծել հնարավորինս շատ հոդվածներ, որոնց հիմնական տվյալները կաղապարի տեսքով կարելի է գտնել այլ Վիքիներում: Սկզբունքորեն կարելի է ավելացնել մոտ 500000 - 700000 հոդված մոտ մեկ տարում, եթե շատ մարդ մասնակցի ծրագրին, ու հոդվածներն էլ բավականին որակով կարող են լինել:
Շնորհակալ եմ բոլորիցդ: --Ahaik (քննարկում) 15:55, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Նայեցի հոդվածներից մի քանիսը, ստուգեցի և ոչ մի սխալ չգտա: Վիքիհանդիպմանը որոշել եք այդ բոլոր 10000 հոդվածն էլ հիմա ստեղծել, թե մեր նպատակը 40000-ին հասնելն է, ստեղծելով 7 հազար հոդված, ինչպես խորհրդարանում "Աստերոիդների կիսաավտոմատացված հոդվածներ" քննարկման մեջ էիք պայմանավորվել: Hayk S 18:35, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ճիշտն ասած 10000-ն էլ կբեռնեմ, ու իմ կարծիքով աստերոիդների մասով այսքանը բավական է, մնացածը հետո... երբևիցե: Սրանից հետո անցնելու եմ գիտնականների մասին հոդվածներին... հետո աշխարհագրություն: Բայց կարծում եմ պետք է համագործակցությունը ինչ-որ կերպ կազմակերպել, քանի-որ շատ բան կա անելու: --Ahaik (քննարկում) 20:38, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Իսկ ստեղծելիս դու հետևեց՞իր թե որ հոդվածն է 40 հազարանոցը:)--  Պանդուխտ 14:07, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ցավոք ոչ :( այդ պահին տանը չէի... պահը բաց թողեցի... --Ahaik (քննարկում) 18:11, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
ափսոս((--  Պանդուխտ 21:53, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Թե որն է 40000-րդ հոդվածը (ինչպես նաև 35000-րդը) շատ հեշտ կարելի է որոշել, էջերի պարզ հաշվարկի օգնությամբ այստեղից` http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D5%86%D5%B8%D6%80%D5%A7%D5%BB%D5%A5%D6%80%D5%A8: Միայն թե ասեք` Աժդահակ (դիցաբանություն) էջը` դա 43162-րդ, թե 43163-րդ հոդվածն է? Hayk S 17:34, 29 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ուղղումներ աստերոիդների մասին հոդվածներում խմբագրել

  • Մի քանի ժամում ստեղծված մոտ 2000 հոդվածներում տառասխալ կա։ Բոլոր հոդվածները չեմ ստուգել, բայց իմ ստուգած հոդվածներից բոլորում կար այդ սխալը։ Խոսքը «շարժվելով» բառի մասին է։ Բոլոր հոդվածներում գրված է «շաջժվելով»։ Օրինակ, (2714) Մատի հոդվածում գրված է՝

Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1227,54 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շաջժվելով միջինում 0,29327 աստիճան/օր արագությամբ:

Այսքանը։ Սա միակ սխալն էր, որ հայտնաբերեցի, այն էլ շատ հեշտ կարելի է բոտի միջոցով ուղղել :) --Hamlet Muradyan քնն. 16:29, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Մերսի հարգելի Համլետ ջան, ճիշտն ասած ես էլ էի տեսել, բայց արդեն ուշ էր ուղղել, կարծում եմ հետո կուղղենք... Նորից շնորհակալություն, որ ուշադիր էիք: --Ahaik (քննարկում) 17:10, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
+Ֆուդզի → Ֆուձի:)--  Պանդուխտ 20:37, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Արված է, շնորհակալություն--Ahaik (քննարկում) 06:10, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
  • Հայկ ջան, ուրեմն ես, մեկ փոփոխություն կատարելով, մյուսները թողնում եմ բոտով ուղղելու համար։ Անպայման ուղղվելու ենթակա և ուղղվելիք ձևի հղումները կթողնեմ յուրաքանչյուր դեպքում։
  1. Դինիկ - Դայնիկ
  2. Նիկոլայ Չերնիխ - Նիկոլայ Չեռնիխ
  3. Կատեգորիա:Նիկոլայ Չերնիխի կողմից հայտնաբերված աստերոիդներ - Կատեգորիա:Նիկոլայ Չեռնիխի կողմից հայտնաբերված աստերոիդներ
  4. Նաուչնիյ - Նաուչնի
  5. Կատեգորիա:Անրի Դեբեոնի և Ջովանի Դե Սանկտիսի կողմից հայտնաբերված աստերոիդներ - Կատեգորիա:Անրի Դեբեոնի կողմից հայտնաբերված աստերոիդներ Կատեգորիա:Ջովանի Դե Սանկտիսի կողմից հայտնաբերված աստերոիդներ - արված է
Վահե ջան, սա ավելի գլոբալ խնդիր է, բոլոր դեպքերում երբ հայտնաբերողը մեկից շատ է կատեգորիան սխալ է գրվել, ես վերջացրել եմ արդեն մոտ 600 հատ ուղղում, ու եդպես սիստեմատիկ գնում եմ, շուտով կուղղեմ բոլորը :) Ամեն դեպքում շատ լավ է որ մի մասն էլ դու ես արել, ապրես --Ahaik (քննարկում) 21:35, 9 Հունվարի 2013 (UTC)
Վերեվի ցանկում ավելացրու ես ինչ-որ պահին կփոխանցեմ ադմիններից մեկին փոխելու խնդրանքով
Առաջին չորսի մասով բոտի հարց է, հինգերորդը չեմ կարծում, որ բոտով լինի անել... ու այդպիսի վրիպակներ ամենուր են, բոլոր դեպքերում երբ մեկից շատ են հայտնաբերողները...
  1. մի հատ էլ վրիպակ եմ գտել՝ այնտեղ երբ հայտնաբերողը մարդ չի այլ ինչ որ մի ծրագիր... այդ դեպքում երևում է ծրագիրի սա էլ է բոտի խնդիր:
  2. ևս մի հարց կա, դեպքեր կա երբ իմ ֆորմուլան ավելացրոլ է հայտնաբերողին պարզապես ի տառը, այլ ոչ յի, սրա լուծումը չեմ տեսնում, դեռ մտածում եմ:
Հայկ ջան, ուրեմն համեմատելով en:Beijing Schmidt CCD Asteroid Program և ru:Пекинская Шмидт-ПЗС астероидная программа համապատասխան հոդվածների հետ՝ նկատում ենք, որ այս ծրագրի հիմքում ընկած է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Պեկինի բաժանմունքի կողմից կազմակերպված հետազոտությունը, որը օգտագործում է CCD կցիկով զինված Շմիդտի տելեսկոպը։ Երևի թե Բեյջինգ Շմիդտ աստերոիդների որոնման ծրագիր անվան փոխարեն օգտագործվի Պեկինի Շմիդտ-CCD աստերոիդների ծրագիր ձևը, որովհետև երկնակին մարմինների (ոչ միայն աստերոիդների) որոնման ժամանակ օգտագործվում է CCD կցիկով զինված Շմիդտի տելեսկոպը, որը կարճ բնորոշվում է Շմիդտ-CCD կոդով։ -- Վահե քննարկում 11:59, 12 Հունվարի 2013 (UTC)
Վահե ջան, այստեղ խնդիրը միայն գեղեցկության մասին էր... պարզապես CCD-ն մի քիչ լավ չի երևում։ Եթե հնարավոր է թարգմանել CCD-ն հայերեն հապավմամբ գոնե... Հիմա կնայեմ։--Ahaik (քննարկում) 17:32, 12 Հունվարի 2013 (UTC)
Հա, ավելի լավ է ընդհանրապես Պեկինյան աստերոիդային ծրագիր, առանց ավելորդությունների--Ahaik (քննարկում) 17:36, 12 Հունվարի 2013 (UTC)

Եթե ցուցակներում կա LINEAR ծրագիր և նման ավելի քան 50 ծրագրերի անվանումներ, խնդիր չկա ցուցակում CCD տերմինը գրել։ Ոչ մի հայ կամ հայալեզու աստղագետ կամ աստղաբան չի կարող CCD միջազգային տերմինը հանրագիտարանի մակարդակով բնորոշել որպես լիցքային կուտակմամբ սարք (ԼԿՍ)։ Այս սարքը հանդիսանում է ֆոտոխցիկների ու տեսախցիկների, վեբ-խցիկների, սենսորային սարքերի կարևորագույն միկրոսխեման։ -- Վահե քննարկում 17:58, 12 Հունվարի 2013 (UTC)

Համոզեցիր, խնդիր չկա! Բայց արի այս բոլոր փոփոխությունների համար մի տեղ հավաքենք, որ բոտով անենք։ Երևի վերջապես ստեղծեմ համագործակցության էջը ։) կմտածեմ մյուս շաբաթ կստեղծեմ ընդհանրապես աստղագիտության մասով։ Ի դեպ, շնորհակալություն, ՇԱՏ ես օգնում։ --Ahaik (քննարկում) 18:04, 12 Հունվարի 2013 (UTC)
Մինչև 30-40 օրինակով հանդիպող փոփոխման ենթակա բառերը առանց ցանկ ներգարվելու միանգամից փոփոխում եմ։ Իմաստ չկա դրանք բոտերի տակ գցել։ -- Վահե քննարկում 18:07, 12 Հունվարի 2013 (UTC)
Հա, լավ ես անում, բայց կան բաներ, որոնք բոտով շատ խուճուճ կլինի անել, ես էլ դրանք եմ անում, օրինակ երկու հոգու անունով կատեգորիաները... արդեն հասել եմ 5000-ին... դրանից հետո կանցնեմ արդեն ի-երի խնդրին։ --Ahaik (քննարկում) 18:13, 12 Հունվարի 2013 (UTC)
Հայկ ջան, նկատեցի, որ (4262) 1989 CO աստերոիդը անվանում է ստացել։ Հոդվածը վերանվանել եմ (4262) ԴեՎորկին ու կատարել համապատասխան վերահղումներ։ Ինձ թվում է, որ սխալներ չեմ արել..... -- Վահե քննարկում 20:24, 12 Հունվարի 2013 (UTC)
Սխալ չկա, ապրես այստեղ կան ևս մի քանի հատ, որ անուն են ստացել, կարող ես դրանք էլ անել, կամ կանենք վերջում :) --Ahaik (քննարկում) 04:58, 13 Հունվարի 2013 (UTC)

Աստերոիդների միչ.լեզվ.հղումներ խմբագրել

Ողջույն, աստերոիդների միջլեզվային հղումների մեջ սխալ է գնում։ Բոտս արդեն քանի հատ բռնել է, օրինակ՝ սա, (8955) 1998 FR79 հոդվածին en:(8955) 1998 FK62 հղումն է և այդպես շատ կա։ Իմ և այլ բոտեր այժմ անգլերենի հղումները հեռացնում են։--Bekoքննարկում 18:20, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Բեկո ջան, այդ էջեր անգլերեն տարբերակները չկան, էնպես որ սկզբունքորեն կարևոր չի այս պահին... թող հեռացնի... :( --Ahaik (քննարկում) 18:24, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Այլ լեզվով չկա՞, գոնե դրանք տեղադրենք։--Bekoքննարկում 18:25, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Եղբայր, այլ լեզուները արտագրում են անգլերենից, կարծես, իսկ մենք ստանում ենք տեղեկություններ այլ աղբյուրից: Ես այս խնդիրը սպասում էի, թե ինչ անել չգիտեմ, թող իրենք հետո մտածեն երևի: --Ahaik (քննարկում) 18:28, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Բեկո ջան, դու ճիշտ էիր, սխալ կա ու գտա ինչից է եղել, excel-ի ֆայլում շեղում է եղել անգլերեն վիքիին վերահղումների մեջ անունները սխալ են գրվել... Արդյունքում ունենք 1527 հատ էջ առանց հղման :(: Դա պատահել է միայն չանվանված աստերոիդների դեպքում, մնացած դեպքերում ճիշտ է: Հարցը նրանում է թե կարո՞ղ ենք արդյոք ուղղել դա բոտով, այնպես, որ բոտը գտնի մեկ որոշակի էջ ու նրան ավելացնի հղում: Այս էջերի անունները և անգլերեն վիքիում եղած անունները նույնն են, այսինքն պետք է ընդամենը էջերի ցանկ, և բոտը ինքը ավելացնի հղում նույն անվամբ դեպի en վիքին: Սկզբունքորեն հնարավոր բան է: Եթե հնարավոր է, ապա ասեք ում ուղարկեմ ցանկը: Կամ ասեք ինչես անեմ ես բոտով: Շնորհակալ կլինեմ:--Ahaik (քննարկում) 04:15, 29 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
PyWipedia-յի միջոցով պետք է հնարավոր լինի, նամանավանդ որ դա հոդվածի ամենավերջում է ավելացվելու, կարծեմ կարող ենք կազմել ցանկ, թե որ հոդվածում, ինչ տեքստ ավելացվի, և այդեպս ավելացնել։ Գուցե ԱվտոՎիքիԲրաուզերը ավելի հեշտ տարբերակ ունենա։ Եթե կարիքս լինի, բզեք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:37, 29 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ժող, մեկ ավելի ընդհանուր հարց։ Մի 2 տարի առաջ, որպեսզի բոտերը սկսեն տեղադրել դեպի հայ:ՎՊ միջլեզվայինները, պետք է լիներ գոնե մեկ հղում այլ ՎՊ–ում դեպի այստեղ։ Այսինքն եթե միայն մեր մոտ տեղադրում էինք հղում անգլերենին, բայց անգլերենում չէինք դնում փոխադարձ հղում հայերենին (հայ:ՎՊ–>անգլ:ՎՊ), ապա բոտերը դա ուղղակի անտեսում էին։ Պարզ ասած, անհրաժեշտ էր ձեռքով ստեղծել մեկ երկկողմանի կապ անգլ:ՎՊ<->հայ:ՎՊ, որ նոր բոտերը սկսեին այլ լեզուներում հղում ավելացնել հայերենին։ Դուք համոզվա՞ծ եք, որ այժմ միակողմանի հղումները բանի տեղ դրվում են։ Օրինակի համար 66 (թիվ) հոդված, որը 50+ ժամ առաջ է տեղադրվել, բայց որին բոտերը հղում չեն դրել այլ լեզուններում, քանի որ կապը միակողմանի է։ Աստերոիդներում, առայժմ նույնն եմ տեսնում։
Եթե իմ մտավախությունները ճիշտ են, պետք է փորձել անգլերեն։ՎՊ–ում բոտի դրոշակ ունեցող մեկին գտնել, և իրեն տալ կամ միջլեզվայինհղումների ցանկը, կամ նշել հոդվածները, որտեղ միջլեզվայինները վստահելի են, որ անգլերենում ավելանան հղումներ մեր վրա։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:37, 29 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Xelgen-ի հարցին պատասխան։ ՎԻՔԻ-ում իմ փորձը ցույց է տվել, որ հայերեն հոդվածի և քույր վիքիների փոխադարձ հղումները տեղի են ունենում այն դեպքում, երբ հայկական հոդվածում առկա են գոյություն ունեցող բոլոր մյուս վիքիների հոդվածներին հղումները։ Այպես որ միայն անգլերենին հղումները բավական չեն։ -- Վահե քննարկում 14:55, 9 Հունվարի 2013 (UTC)
Ժողովուրդ ջան, կներեք, բայց ինձ մոտ շատ խառն է, բոտը անընդհատ մի երկու շաբաթ զբաղված է լինելու վերահղումներ վերբեռնելով այս ամբողջ օրը դեռ 500 հոդվածի համար է արել :(: Էնպես, որ դժվար թե կարողանամ ես անել, բացի դա էլ մի փոքր չեմ պատկերացնում թե ինչպես անեմ: Ցանկը կարող եմ փոխանցել, իրենք ընդամենը 1527 հատ են: Ասեք ում տամ: --Ahaik (քննարկում) 20:52, 29 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ուղղումներ աստերոիդների հոդվածներում խմբագրել

Ողջույն Հայկ ջան, այս կարգի փոփոխությունները շատ հեշտ է բոտով անել։ Հիշեցնեմ, որ ցանկացած պահի կարող ես ինձ տալ անհրաժեշտ փոփոխությունների ցանկ ու ես «խոդի» կգցեմ բոտս (: --vacio 18:29, 10 Հունվարի 2013 (UTC)

Իրականում հիմնականում փոխում եմ մանրները... որոնք ավելի հեշտ է փոխել քան ասել, բացի դա էլ լիքը տարբեր մանր-մունր բաներ եմ փոխում: Իսկ ցանկը կամաց-կամաց հավաքում եմ, կտամ շուտով :)--Ahaik (քննարկում) 20:53, 10 Հունվարի 2013 (UTC)

Պատկերներ խմբագրել

Հայկ ջան, խորհուրդ կտայի զննել հետևյալ պատկերները Վիքիպահեստում ()։ Սրանցից երևի տասից ավելի պատկերներ տեղակայված են համապատասխան հոդվածներում։ Հնարավոր ազատ ժամանակում կփորձեմ նորից «զինեմ» հոդվածներն այս անիմացիոն պատկերներով, սակայն ժամանակի սուղ ծավալը չի բավականեցնում նույնիսկ ֆուտբոլին վերաբերող խմբագրումներին։ Մեկ էլ. մերսի այդ շքանշանի համար. ճիշտ ասած, չեմ կռահում նման պարգևների նշանակության մասին, բայց ամեն դեպքում կասեմ «ապրես»։-- Վահե քննարկում 24:04, 1 Փետրվարի 2013 (UTC)

Մերսի Վահե ջան, կանեմ... Շքանշանն էլ ընդունի որպես մի ինչ-որ ակնածանք-գնահատում --Ahaik (քննարկում) 20:20, 1 Փետրվարի 2013 (UTC)

Արեգակնային համակարգ խմբագրել

Ողջույն Ahaik , արդյոք File:Արեգակնային համակարգ.jpg հաջող է ստացվել?--6AND5 (քննարկում) 22:23, 1 Փետրվարի 2013 (UTC)

Շատ լավ է, կարո՞ղ ես այս նկարը տեղադրել իր համապատասխան էջում: Հ.Գ. ավելացրու քեզ Պորտալի մասնակիցների ցանկում --Ahaik (քննարկում) 22:39, 1 Փետրվարի 2013 (UTC)
Ես ստեղծեցի կաղապար:պորտալ աստղագիտություն, որպեսզի հոդվածներից հղում լինի պորտալին, ուղղակի պետք է որոշել, թե հոդվածի որ մասում տեղարդել, երևի մեդաֆայլ կաղապարի մոտ--6AND5 (քննարկում) 09:07, 2 Փետրվարի 2013 (UTC)
Շատ լավն է, բայց ես նկարը ուրիշ կդնեի... ավելի աստղադիտակոտ-գալակտիկաոտ ինչ-որ բան... Այո, հենց ենտեղ էլ պետք է տեղադրել, Արտաքին հղումներ մասում: --Ahaik (քննարկում) 10:00, 2 Փետրվարի 2013 (UTC)
Խնդիր չկա, ես անկեղծ ասած, ուզում էի առաջարկեի, որ եթե նկարի ավելի լավ տարբերակ ունենայիր, ինքդ փոխեիր:--6AND5 (քննարկում) 10:43, 2 Փետրվարի 2013 (UTC)
Իմ կողմից էլ երկու առաջարկ․ նկարները բեռնեք մեծ ռեզոլուցիայով (ամենաքիչը 1000պքս)։ Բացի այդ, ջպեգն այնքան էլ լավ չէ, խորոհուրդ կտայի պնգ, կամ սվգ (եթե նկարի վրա տեքստ կա)։ --vacio 11:10, 2 Փետրվարի 2013 (UTC)
Ուղղակի սվգ տարբերակը բեռնելուց հետո տեսա, իսկ կաղապար պորտալի դեպքում, եթե հոդվածներում տես նաև բաժին կա, ապա այնտեղ ճիշտ կլինի տեղադրել:--6AND5 (քննարկում) 11:17, 2 Փետրվարի 2013 (UTC)

Արձագանք - Vacio խմբագրել

 
Ողջույն, Ahaik: Դուք ունեք նոր հաղորդագրություն Vacio մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
 

Հարգելի՛ Ahaik։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած Մերկուրի (մոլորակ) հոդվածն ընտրվել է 2013 թ. 7-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 09:16, 10 Փետրվարի 2013 (UTC)

Հայ-Ուկրաինական խոհեր խմբագրել

Հայկ ջան, երեկ ասեցի, որ Հայ-Ուկրաինական համագործակցության հոդվածները ստեղծելուց ետ կանգնենք ու սպասենք ժամկետը գալուն, բայց արի ու տես, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Ժողովուրդը չհամբերեց, դե ես էլ ետ չմնացի: Գրիր եղբայր, հետո չասես, թե գիտեի ու չասեցի: Մերոնցից բարևներ:--Bekoքննարկում 17:49, 10 Փետրվարի 2013 (UTC)

Մերսի Մհեր ջան, նկատել էի... բայց կսկսեմ վաղը, հենց որ մուսաս եկավ:--Ahaik (քննարկում) 17:52, 10 Փետրվարի 2013 (UTC)

Հայկ ջան խմբագրել

Հայկ ջան, սլավոնական տեղանունների ье ձևով վերջացողները հայերեն տառադարձվում են իե ձևով, եթե չկա համապատասխան հայերեն պատմական տարբերակը - Պրիվոլժիե, Պավոլժիե, Զապորոժիե, Պրիբայկալիե, Զակավկազիե. ամենակարկառուն օրինակը Պրիմորիե անվանումն է։ -- Վահե քննարկում 13:21, 12 Փետրվարի 2013 (UTC)

Մերսի--Ahaik (քննարկում) 13:33, 12 Փետրվարի 2013 (UTC)
Եվս մեկ անվանում. այս անգամ տիեզերքից...

Թետիս (արբանյակ) - արբանյակը կրում է հին հունական Տեֆիս (Տեֆիդա) դիցուհու անունը։ Հունարեն հնրողությունը ավելի մոտ է ՏԻՖԻՍ ձևին, բայց պատմականորեն հայերենում հայտնի է Տեֆիս ձևով։ Ես չեմ վերանվանում հոդվածն ինքս, քանի որ վերահղումները քիչ դժվար է գտնել։ ... Մեկ էլ. վերահղումների մեջ կարող ես ավելացնել Սատուրն 3 (արբանյակ) և Սատուրն III (արբանյակ) էջերը։ -- Վահե քննարկում 19:26, 13 Փետրվարի 2013 (UTC)

Աստերոիդի անվանում խմբագրել

(780) Արմենիա աստերոիդի անվանանումը Հայաստանի հետ կապ ունի՞։ Եվ եթե այո, ապա արդյոք պե՞տք է վերանվանել հոդվածը։ Վիքիտվյալներում օգտագործելու համար հարկավոր է ճիշտ նշել անունը, դրա համար այսպիսի հարց առաջացավ :) --Hamlet Muradyan քնն. 21:00, 21 Փետրվարի 2013 (UTC)

Երևի թե ավելի շատ կապ ունի ԱՄՆ-ի Արմենիա քաղաքի հետ։ --Hamlet Muradyan քնն. 21:04, 21 Փետրվարի 2013 (UTC)

Համլետ ջան, այս աստերոիդը անվանվել է Հայաստանի թագավորության պատվին: Սակայն գտնում եմ, որ վերանվանել պետք չէ, քանի որ անունը հաստատված է հենց այդպես, ու 780-Հայաստան աստերոիդ չկա: Անունները հաստատվում են ՄԱՄ-ի կողմից, ու թարգմանման ենթակա չեն միայն կարելի է տառադարձել: --Ahaik (քննարկում) 00:21, 22 Փետրվարի 2013 (UTC)

Խնդրանք խմբագրել

Ողջույն Ahaik , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ կարծիք հայտնիր այստեղ.Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/6AND5--6AND5 (քննարկում) 16:53, 2 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Return to the user page of "Ahaik/Արխիվ 2013 մարտ".