Թադևոս Աղեկյան
Թադևոս Արտեմի Աղեկյան, (ռուս.՝ Татеос Артемьевич Агекян, մայիսի 12, 1913, Բաթում, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 16, 2006, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային աստղագետ։
Թադևոս Աղեկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1913 Բաթում, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 16, 2006 (92 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Բնակության վայր(եր) | Սանկտ Պետերբուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղագետ և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Astronomical Institute?, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ (1938) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Q50766611? |
Հայտնի աշակերտներ | Q50766611? |
Պարգևներ | Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան ՌԴ գիտության վաստակավոր գործիչ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1913 թ. մայիսի 12-ին, Բաթումում։ 1938 թ. ավարտել է Լենինգրադի համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին դասավանդել է միջնակարգ դպրոցում և զուգահեռաբար սովորել է ԼՊՀ հեռակա ասպիրանտուրայում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ զենիթային հրետանու գնդի շտաբի պետի պաշտոնում (կապիտանի կոչումով)։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի շքանշանով և մեդալներով[2]։ Զորացրումից հետո վերադարձել է ԼՊՀ և 1946 թվականից դասավանդել է աստղային դինամիկա, աստղային կինեմատիկա և աստղային վիճակագրություն։ 1947 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1958 թվականին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ 1961 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ Վախճանվել է 2006 թ. հունվարի 15-ին Լենինգրադում։
ԳործունեությունԽմբագրել
Գիտական հետազոտությունները վերաբերում են գալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղային վիճակագրության և երկնային մեխանիկայի խնդիրներին։ Հիմնական գիտական արդյունքները ստացել է աստղային համակարգերի անկանոն դաշտի տեսության, ռադիոդիտումների տվյալների հիման վրա աստղային համակարգերի դինամիկայի, պտտա-համաչափ պոտենցիալի դաշտում շարժման տեսության ոլորտներում։ Աղեկյանն աստղագիտության մեջ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության կիրառության հարցերին նվիրված դասագրքերի («Սխալների տեսության հիմունքները աստղագետների և ֆիզիկոսների համար», «Հավանականությունների տեսությունը աստղագետների և ֆիզիկոսների համար»), «Աստղաֆիզիկայի և աստղային աստղագիտության դասընթացի» և այլ աշխատությունների հեղինակ է։ Աղեկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական թեզ, իսկ նրա աշակերտներից չորսը պաշտպանել են նաև դոկտորական թեզ[2]։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
Աստղագիտության զարգացման մեջ մեծ ներդրման համար Աղեկյանի անունով է կոչվել Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակը (աստերոիդը)։
ԵրկերԽմբագրել
- Աստղեր, Գալակտիկաներ, Մետագալակտիկա, Ե., 1971
- Динамика поохождений звезд сквозь пылевые облака, ДАН СССР, № 3, 1950
- Распледеление истинных конфигураций тройных звезд, Аст. журнал. № 32, 1955
- Третий интеграл движения и поле скоростей для квазиньютоновкоого потенциала, Вестник ЛТУ, № 7, 1973
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |