Զգուշացում խմբագրել

Հարգելի՛ անանուն խմբագիր,, Վիքիպեդիայի քննարկման էջերում գրում ենք բացառապես հարգալից տոնով, իսկ եթե ինչ-որ խնդրանք կա, պետք չէ պահանջել։ Տվյալ էջում Հնչակ անունով երկու հոդված էր հիշատակված, որոնցից մեկին սխալ հղում էր դրված (այդ անունով էջ հավանաբար երբեք չի էլ ստեղծվի), իսկ մյուսը կարմիր հղում էր։ Տես նաև բաժնի հոդվածները չենք հաշվում, որովհետև դրանք հենց նույն վերնագրով չեն։ Այլ կիրառումների էջը ստեղծվում է նույն վերնագիրն ունեցող հոդվածների համար, երբ տեխնիկական տեսանկյունից անհնար է նույն անունով մի քանի էջ ստեղծել։ Տվյալ դեպքում հանրագիտարանում կա Հնչակ վերնագրով մեկ էջ, ուրեմն այլ կիրառումների էջի կարիք ներկայում չկա։--Voskanyan (քննարկում) 07:17, 31 Հունվարի 2021 (UTC)

Voskanyan, նախ ես շատ հագալից տոնով եմ գրել, եթե ոչ ապա ցույց տվեք թե որտեղ հարցալից չեմ, և երկրորդ՝ հենց դուք եք ինձ սպառնացել արգելափակելով ([1]): Իսկ հիմա հարց՝ դուք տեսե՞լ եք հոդվածի ներածությունը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է՝ «Հնչակ զանգի կամ զանգակի հոմանիշը:» այսինքն այն պետք է վերահղվի դեպի Զանգ հոդվածը: Իսկ ավելի մանրամասն դիտեք Անվանափոխման ենթակա հոդվածներ էջը իմ մասնակցային հաշվի: --46.70.127.151 07:35, 31 Հունվարի 2021 (UTC)
Այսինքն Հնչակ հոդվածի պարունակությունը պետք է տեղափոխվի դեպի Հնչակ (թերթ) հոդված, իսկ բուն հոդվածը՝ վերահղվի դեպի Զանգ հոդվածը: Ահա թե ինչու պետք է վերականգնել էջը: --46.70.127.151 07:42, 31 Հունվարի 2021 (UTC)
Արգելափակման համար ես ստիպված էի նշել, որ հետո անակնկալ չլիներ։ Դա զգուշացում էր, ոչ թե սպառնալիք։ Իսկ անհապաղ և անհեթեթ բառերը այնքան էլ չեն փոխանցում հարգանքը, գուցե արժի այլ բառեր ընտրել։ Ձեր մասնակցային էջում գրված ցանկը չի կարող որոշումներ կայացնելու հիմք լինել։ Իսկ վերահղում տալը դեռ պետք է քննարկել, գուցե դրա կարիքն ընդհանրապես չկա էլ, քանի որ ժամանակակից հայերենում բառն այդ իմաստով հավանաբար չի օգտագործվում, և այն հենց զանգ չի նշանակում, այլ փոքրիկ զանգակ ([2]։--Voskanyan (քննարկում) 07:49, 31 Հունվարի 2021 (UTC)
Voskanyan, խնդրեմ, ցույց տվեք թե որ Վիքիում է փոքրիկ զանգակ հոդվածը (A little bell, колокольчик) առանձին հոդված, կարող եք բացել Ռուսերեն Վիքիում Колокольчик հոդվածը և դիտել այն վերևի մասի հետ միասին: Քննարկման մասով, եղեկ քննարկենք թե ինչքանով է ճիշտ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն հոդվածի անվանումը և ըստ ինձ հոդվածի ճիշտ անվանումն առկա էր «Հնչակ (այլ կիրառումներ)» հոդվածում: Եկեք քննարկենք իմ կողմից թույլ տված Վերակազմյալ հնչյակյան կուսակցություն սխալը, որի ճիշտ անվանումը նույնպես առկա էր այդ հոդվածում: Մեկ շաբաթ է ինչ բացված է 3 քննարկում Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում, եթե քննարկումներն այդքան արդյունավետ են, ապա ինչո՞ւ որևե մեկը չի արձագանքում: --46.70.127.151 08:03, 31 Հունվարի 2021 (UTC)
Իսկ որտե՞ղ է փոքրիկ զանգակը (քիչ կիրառվող նույնիմաստ բառը) վերահղում տված Զանգ հոդվածին, իսկ եթե անգամ վերահղում տանք, տեխնիկական առումով այլ կիրառումների էջն այլևս իմաստ չի ունենա, որովհետև սովորաբար բառը վերահղում ենք տալիս հենց այլ կիրառումների էջին, որպեսզի ընթերցողը ընտրի իրեն անհրաժեշտ էջը։ Այլ կիրառումների էջը հոդվածի ճիշտ ու սխալ վերնագրերը նշելու համար չեն, եթե կարծում եք, որ հոդվածի վերնագիրը սխալ է, կարող եք ստեղծել մասնակցային հաշիվ և անվանափոխել հոդվածները (տեղափոխել էջը, ոչ թե բովանդակությունը)՝ նշելով հիմնավորումը։ Իսկ եթե ինչ-որ պատճառով չեք ցանկանում գրանցվել, պետք է սպասենք մոտ մեկ ամիս, որպեսզի քննարկումը փակվի, և որոշում կայացվի։--Voskanyan (քննարկում) 08:48, 31 Հունվարի 2021 (UTC)
Voskanyan, ահա անգլերեն Վիքիի Timepiece հոդվածը, այն վերահղվում է դեպի Clock հոդվածը, քանի որ հոմանիշն է, բացի այդ անգլ. Վիքիում en:Hunchak (journal) հոդվածն է իսկ en:Hunchak հոդվածը վերահղվում է դեպի կուսակցությունը: Ահա en:Solidarnost, որը ռուսական շարժման մասին է, իսկ ru:Солидарность, որը դասակարգային համախմբման մասին է, իսկ շարժման մասին ru:Солидарность (движение) հոդվածն է: Այսինքն մայր լեզվով բառակապակցությունն այլ իմաստ ունի: Բացի այդ, պետք է Վերակազմյալ հնչակյաններ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն (Կանադա), Հնչակյան մամուլ, Հնչակ, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն և այլն հոդվածների տարբերությունը փարատող հոդված: --46.70.127.151 14:00, 31 Հունվարի 2021 (UTC)
Ես գիտեմ, որ հոմանիշ բառերը վերահղվում են, ես հարցրել եմ կոնկրետ Զանգ և Հնչակ-փոքրիկ զանգակ բառերի վերաբերյալ, որովհետև զանգ ու ոչ այնքան տարածված և փոքրիկ զանգակ նշանակող հնչակ բառերը սովորական հոմանիշներ չեն։ Եթե անգամ հնչակ բառը վերահղում տանք զանգ բառին, ինչպե՞ս ենք այն վերահղում տալու նաև այլ կիրառումների էջին, ինչպես արվում է սովորաբար։ Այլ կիրառումների էջերը հոդվածների սխալ կամ սխալ համարվող վերնագրերի տարբերությունը ցույց տալու համար չէ, դրանք ստեղծվում են այն պատճառով, որ տեխնիկապես հնարավոր չէ նույն անվանումով տարբեր էջեր ստեղծել։ Եթե Հնչակ անունով հոդված արդեն կա, ու ոչ մի խնդիր չկա, ինչո՞ւ ևս մի էջ ստեղծենք, որը վերահղում կտանք, եթե դրա կարիքը չկա։ Ընդունված չէ այլ կիրառումների էջեր ստեղծել կարմիր հղումներով, և պետք էլ չէ արհեստական կերպով հնչակ բառը դարձնել կապույտ՝ վերահղում տալով իմաստով մոտ (ոչ թե նույն) բառին։
Նորից եմ նշում, որ ես հետ եմ շրջել հոդվածի բովանդակությունը ջնջած խմբագրումը, ես հոդվածների անվանափոխմանը դեմ չեմ։ Կարելի է գրանցվել ցանկացած անունով կամ կեղծանունով և տեղափոխել էջերը, --Voskanyan (քննարկում) 14:22, 31 Հունվարի 2021 (UTC)
ru:Колокольчик (значения) հոդվածի ներածության մեջ գրված է՝ «Колокольчик — маленький колокол.»: Սա Ձեր ասած օրինակով (կա առանձին հոդված կապ չունեցող հիմնական հոդվածի հետ): Այսինքն ջնջված հոդվածի ներածությունը կարելի է փոխել գրելով՝ «Հնչակ, փոքրիկ զանգ»: Իսկ արհեստական կապույտ հղումների մասին տես ներքևում: Հարկավոր է ստեղծել Հնչակյան կազմակերպությունների, թերթերի և այլն մասին բազնիմաստության էջ՝ խառնաշփոթից խուսափելու համար: Իսկ մնացածի մասին վերևում նշել եմ: Հավելեմ միայն որ Հնչակ հոդվածը չպետք է վերահղվի թերթին, այստեղ երկու տարբերակ կա՝ կամ վերահղվում է այլ կիրառումներ էջին կամ ուղիղ Զանգ հոդվածին, այնտեղ ներածությունում գրելով: --46.70.127.151 14:38, 31 Հունվարի 2021 (UTC)
Կարելի՞ է իմանալ, թե մինչև հիմա այդ էջի եղած չլինելու պատճառով ի՞նչ խառնաշփոթ է եղել, և որտե՞ղ է դա երևացել։ Միայն մեկ կապույտ հղումով այլ կիրառումների էջ չենք ստեղծում, ռուսերեն Колокольчик (значения) հոդվածում էլ կան երկու կապույտ հղումներ, այնպես որ դա հիմք չէ։ Իսկ տվյալ հոդվածների ցանկի հետ կապված կարելի է հոդվածների անվանափոխումից հետո ստեղծել միայն Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ) էջ՝ նշելով նույնանուն կուսակցությունները (ԱՄՆ, Կանադա)։--Voskanyan (քննարկում) 14:50, 31 Հունվարի 2021 (UTC)
քանի որ գոյություն ունի նաև Հնչակյան մամուլ հոդվածը: Իսկ «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)» հնարավոր չէ ստեղծել, հենց Հնչակ թերթի, Հնչակյան մամուլի, Վերակազմյալ Հնչակյան կուսակցության պատճառով: Իսկ կարմիր էջերի մասին ասել եմ: --46.70.127.151 14:57, 31 Հունվարի 2021 (UTC)
Ճիշտն ասած՝ ես արդեն չեմ հասկանում, թե ինչ ենք քննարկում։ Ես հոդվածը ջնջել էի նույնանուն միայն մեկ կապույտ հղում լինելու պատճառով, բայց քննարկումը երևի վերաբերում է ուղղակի բացատրական կամ հավելյալ էջ ստեղծելուն, որը հավանաբար կծառայի Հնչակյան կուսակցության հետ կապ ունեցող երևույթները մի տեղում ներկայացնելուն (ես այդպես հասկացա)։ Բայց հանրագիտարանում նման էջեր ստեղծել ընդունված չէ (գուցե փորձեք կուսակցության մասին հոդվածում շարադրել կամ այլ լուծում գտնել)։ Հավանաբար դիմենք այլ մասնակիցների։ Եթե իմ գրածները Ձեզ չեն համոզում, կարող եք քննարկում բացել Խորհրդարանում։
Այլ կիրառումների էջ ստեղծվում է միայն լրիվ նույնանուն հոդվածների համար (օրինակ՝ Պատերազմ և խաղաղություն, Պատերազմ և խաղաղություն (հեռուստասերիալ, 2016), Պատերազմ և խաղաղություն (օպերա)), եթե հոդվածներիից մեկի անվանումը տարբեր է թեկուզ միայն որոշիչ հոդով, այլ կիրառումների էջի ստեղծման կարիք չկա, քանի որ կարելի է երկու հոդվածներն էլ ստեղծել առանձին։ Իսկ տվյալ դեպքում հարցը վերաբերում է բոլորովին տարբեր բառակապակցությունների։ Վերնագրերում նման տառերի առկայությունը դեռ հիմք չէ այլ կիրառումների էջ ստեղծելու համար։--Voskanyan (քննարկում) 15:09, 31 Հունվարի 2021 (UTC)
Խնդիրն այն է որ ոչ Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը, ոչ էլ Հնչակյան մամուլը «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության» հետ նույնանուն չեն: Իսկ «Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)» կամ «Հնչակյան (այլ կիրառումներ)», կամ նույնիսկ «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)» էջերի ստեղման դեպքում պետք է նաև հղում տրվի «Հնչակ (այլ կիրառումներ)» էջի «Տես նաև» բաժնում, քանի որ կապված բառեր են թերթի հետ: --46.70.127.151 15:16, 31 Հունվարի 2021 (UTC)
Իսկ ընդունվածության մասով՝ «Հնչակ (այլ կիրառումներ)» հոդվածը պետք է շարադրվի en:Hromada (disambiguation) հոդվածի նման: --46.70.127.151 15:37, 31 Հունվարի 2021 (UTC)
Կներեք, բայց քննարկումը շարունակելու այլ ձև ես չեմ տեսնում։ Կա հստակ կանոն (ընդունված կարգ), որ այլ կիրառումների էջ ստեղծվում է բացառապես նույնանուն բառերի համար, երբ տեխնիկապես հնարավոր չէ ստեղծել նույն անունով երկու կամ ավելի էջ։ Hromada (disambiguation) էջում կա երկու կապույտ հղում, իսկ հոդվածների անվանումների բոլոր տառերը նույնն են, ոչ թե կրկնվում են միայն մի քանի տառ, ինչպես առաջարկված ցանկում է։
Ի՞նչ կստացվի, եթե մասնակիցներից յուրաքանչյուրը ցանկանա բացատրական էջ սարքել իրեն հետաքրքրող թեմայի հոդվածների համար։ Ի՞նչ կապ ունեն կապված բառերն այլ կիրառումների հետ։
Ես բացատրեցի, որ էջի ջնջման համար ներկայացված պատճառն այնքան էլ անհեթեթ չէր, և չեմ կարող այն անհապաղ վերականգնել։ Ես կարծում եմ, որ նման էջ ստեղծել չարժի, բայց եթե կարծում եք, որ այլն խիստ անհրաժեշտ է, խնդրում եմ բերել կոնկրետ փաստարկներ, այդ դեպքում կդիմենք այլ մասնակիցների։--Voskanyan (քննարկում) 15:53, 31 Հունվարի 2021 (UTC)
Կոնկրետ փաստարկներ՝
  1. Հնչակը բառ է որ գոյություն է ունեցել մինչ թերթի, կուսակցության ստեղծումը (ինչպես Ռամկավարը, սակայն գոյություն չունի հենց «Ռամկավար» թերթ), այդ պատճառով հոդվածը, շարադրվի «Hromada (disambiguation)» հոդվածի նման, այսինքն «Հնչակ, փոքրիկ զանգ: Հնչակը կարող է վերաբերվել՝ *Հնչակ (թերթ)», իսկ «Տես նաև» բաժնում կհիշատակվի կուսակցության, մամուլի, կազմակերպությունների մասին կամ այլ կիրառումների («Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության» հետ նույնանուն չեն: Իսկ «Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)» կամ «Հնչակյան (այլ կիրառումներ)»), իսկ մի քանի տառի տարբերության մասին խոսելուց առաջ նայեք en:Hramada հոդվածը: Իսկ պատճառն անհեթեթ է, քանի որ անգլերեն Վիքիում առկա են en:Zymal և նմանօրինակ այլ հոդվածներ, որոնք ընդհանրապես հղում չեն էլ ունենում:
  2. ինչպե՞ս է տարբերվելու «Հնչակյան մամուլը» «Հնչակ թերթից», միևնույն է այլ կիրառումներ էջ պետք է գալու: Ահա ևս հոդված՝ en:Zoomorph (disambiguation), մի էջ որտեղ ներածության մեջ կա հոդվածը և բացատրվում է որ ունի միայն ՄԵԿ այլ կիրառում, իսկ «Տես նաև» բաժնում տեղակայված են նմանություն ունեցող հոդվածներ: Այս դեպքում պետք է լինեն կուսակցությունները կամ այլ կիրառումները («Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)», «Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)» կամ «Հնչակյան (այլ կիրառումներ)»):
Սրանք և ևս այլ փաստարկներ հիմնվորում են որ հոդվածը պետք է վերականգնվի: --46.70.127.151 16:24, 31 Հունվարի 2021 (UTC)
Voskanyan, այսինքն եթե հոդվածը վերականգնվում է և ստեղծում վերը նշած երեք էջերից մեկը՝ բանիմաստությունը փարատվում է, իսկ հոդվածը շատ ընդունված է կարգով է գրվել, կարմիր հղումներով հոդվածների անունը կարելի դնել գոյություն ունեցողը, օրինակ՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ԱՄՆ)-ի փոխարեն Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն և այլն, բայց արդեն մյուս էջում: Նաև, նույնիսկ անգլերենում «Հնչակ (թերթ)» է, ինչո՞ւ հայերենում այդպես չպետք է լինի: --46.70.127.151 16:51, 31 Հունվարի 2021 (UTC)
Ինչպե՞ս կաող է բառն ունենալ միայն ՄԵԿ այլ կիրառում, ըստ տրամաբանության՝ պետք է մեկը լինի, որ մյուսը լինի այլ։ Անգլերեն Վիքիպեդիայից վերցված (եզակի) դեպքերը Հայերեն Վիքիպեդիայում հիմնավորում չեն։ Այստեղ այդպես ընդունված չէ, ուրեմն հոդվածը պետք է ջնջվեր։ Ես ոչ մի հստակ հիմնավորում չեմ տեսնում, միայն անընդհատ կրկնվում է, որ պետք է այլ կիրառումների էջ։ Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև հոդվածների վերնագրերը նույնը չեն։--Voskanyan (քննարկում) 17:00, 31 Հունվարի 2021 (UTC)
Voskanyan, այլ կիրառումներ հոդվածում կարող են ունենալ մեկ այլ կիրառում, եթե հիմնական հոդվածը էությամբ տարբերվում է մյուսից, սակայն նույն վերնագիրն ունի (ինչպես Հնչակն է): Ինչպես նաև առկա է «Տես նաև» բաժինը նրա համար, քանի որ այդտեղ նշված հոդվածներն առնչվում են այլ կիրառումներից մեկի (կամ մի քանիսի) հետ: Իսկ դեպքերը եզակի չեն (en:Guenoa (disambiguation), en:West London College (disambiguation) և այլն), այո ջնջման հիմնավորումը անընդհատ կրկնվում է, ջնջման պատճառը բազում օրինակներ բերելուց հետո մնում է նույնը: Իսկ հոդվածի վերնագիրը կարող է նույնը չլինինել (en:Timepiece (disambiguation) և ru:Колокольчик (значения)): --46.70.127.151 17:23, 31 Հունվարի 2021 (UTC)
Արդեն նշել եմ, որ Անգլերեն Վիքիպեդիան Հայերեն Վիքիպեդիայում որոշումների համար հիմք չի կարող լինել, մանավանդ որ West London College (disambiguation) էջում նշված է, որ եթե այլ հոդվածներ չավելացվեն, այն կջնջվի։ Timepiece հոդվածում կա նույնանուն ալբոմ և ձի, չնայած անգլերենում կարող են այլ կանոններ գործել, մենք չենք կարող առաջնորդվել դրանով։
Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ էջ և ինչու է ստեղծվելու, եթե դրա կարիքը չկա։ Հնարավոր չէ՞, որ հանրագիտարանի բնականոն կյանքը շարունակվի առանց այդ էջի։--Voskanyan (քննարկում) 17:38, 31 Հունվարի 2021 (UTC)
Voskanyan, Ես շատ լավ հասկացա, որ անգլերեն Վիքին որոշումների հիմք չէ, այստեղ չվիքիֆիկացված հոդվածները չեն էլ պիտակվում և հետ են շրջվում պիտակման խմբագրությունները, դա պարզ է: Իսկ այլ հոդվածների մասով ուշադրություն դարձեք թե ինչու է «West London College (disambiguation)» պիտակվել, իսկ «Zoomorph (disambiguation)»-ը ոչ, քանի որ վերջինիս էջում առկա է «Տես նաև» բաժինը ինչը առկա է նաև հիմա քննարկող ջնջված հոդվածում: Իսկ հանրագիտարանի բնականոն կյանքի մասին ապացուցում են քաոտիկ ձևով սփռված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, Վերակազմյալ հնչյակյան կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն (Կանադա), Հնչակ և մի շարք այլ հոդվածներ: --46.70.127.151 17:52, 31 Հունվարի 2021 (UTC)
Կարող է՝ քաոտիկ ձևով սփռված են, կարող է՝ յուրաքանչյուրն իր տեղում է, բայց գնահատականներ տալու փոխարեն մեզնից յուրաքանչյուրը կարող է խմբագրել՝ ներկայացնելով համապատասխան աղբյուրներ կամ տրամաբանական պատճառաբանություններ, իսկ մյուսը նույն ձևով իրավունք ունի նույն հոդվածը վերախմբագրել իր ձևով։ --Voskanyan (քննարկում) 18:16, 31 Հունվարի 2021 (UTC)
Voskanyan, պարզ տրամաբանական պատճառ հոդվածը վերադաձնելու համար. որպեսզի Հնչակ թերթը հնարավոր չլինի շփոթել Հնչակյան մամուլ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն (Կանադա), Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն (ԱՄՆ), Զանգ հոդվածների հետ: Անգամ ներկայիս Հնչակ հոդվածում պարզ, սևը սպիտակի վրա գրված է «Ի սկզբանե պարբերականի անվանումն առաջարկվում էր «Զանգ» կամ «Ահազանգ», բայց ի վերջո ընտրվեց «Հնչակը»», այնպես այլ կիրառումների էջի ջնջումն անհիմն է: --46.71.217.14 19:52, 31 Հունվարի 2021 (UTC)

Անվանափոխման ենթակա հոդվածներ խմբագրել

Հարգելի անանուն մասնակից, խնդրում եմ ձեր այս առաջարկը փաստարկել, բացատրելով առաջարկի էությունը (այն շատ դեպքերում այդքան էլ ակնհայտ չէ) և շարադրել այն, այս՝ Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում։ Նախկինում դա արել եք, կարգը պետք է ծանոթ լինի։ Այստեղ տեղադրվածը, շատ քիչ մարդ կնկատի և ներքին խոհանոցի տեսակեիտց նման առաջարկները պետք է լինեն, կամ նշածս էջում կամ հոդվածի քննարկման էջում։
Հորդորում եմ Ձեզ մուտք գործել համակարգ կամ գրանցվել, եթե գրանցված չեք։ Դա կհեշտացնի թե որոշ գործառույթներ ձեր համար, թե ուրիշներ հետ շփումը ձեր հետ, կպաշտպանի ձեր անձնայնությունը (privacy) և թույլ կտա խուսափել հնարավոր տեխնիկական խառնաշփոթից ստեղծվող թյուրիմացություններից։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:43, 31 Հունվարի 2021 (UTC)
միայն ՀնչակՀնչակ (թերթ) մասով կարող են քննարկումներ գնալ, կոմկուսի մասով արդեն կա քննարկում, մնացած մասերով ակնհայտ է որ պետք է վերանվանվի: --46.70.127.151 14:49, 31 Հունվարի 2021 (UTC)

Այս քննարկման էջը պատկանում է անանուն մասնակցին, որը դեռ չի ստեղծել մասնակցային հաշիվ կամ չի մտել համակարգ մասնակցի անունով։ Այդ իսկ պատճառով օգտագործվում է թվային IP-հասցեն։ Նման IP-հասցեից կարող են օգտվել մի քանի մասնակիցներ։ Եթե դուք անանուն մասնակից եք, բայց կարծում եք, որ ուրիշներին վերաբերող դիտողությունները արվում են ձեր հասցեով, ապա խնդրում ենք պարզապես գրանցվել կամ մտնել համակարգ, որպեսզի հետագայում ձեզ չշփոթեն այլ անանուն մասնակիցների հետ։