Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն (Կանադա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (արմտ. հայ.՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն, անգլ.՝ Social Democrat Hunchakian Party, ֆր.՝ Parti social-démocrate Hentchak), հայկական քաղաքական կազմակերպություն, որը գործում է Կանադայում։ Հիմնադրվել է 1910-ական թվականներին։
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն | |
---|---|
Երկիր | Կանադա |
Հապավում | ՍԴՀԿ, Հնչակյան |
Հիմնադրված | 1910-ական թվականներ |
Տպագրական մարմին | «Լուսաբաց» |
Վերադաս կազմակերպություն | Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Պատմություն
խմբագրելԿանադայի հայ համայնքում սկսել է գործել, ինչպես և ՀՅԴ-ն, 1910-1920-ական թվականներ։ Կազմակերպություններ է ստեղծել հիմնականում Բրենտֆորդ, Համիլտոն, Սենտ Կարրինգ քաղաքներում։
1950-ական թվականներից գործունեություն է ծավալել առավել հայաշատ քաղաքներում։ 1983 թվականին Տորոնտոյում հիմնել է «Փարամազ», 1986 թվականին Մոնրեալում՝ «Վանիկ» մասնաճյուղերը, ինչպես նաև մշակութային, երիտասարդական, մարզական կառույցներ և այլն։ 1982 թվականից հրատարակում է «Լուսաբաց» պարբերաթերթը։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայ Սփյուռք» հանրագիտարան, 2003