Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հնչակյան (այլ կիրառումներ)

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (արմտ. հայ.՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն, անգլ.՝ Social Democrat Hunchakian Party), քաղաքական կազմակերպություն, ԱՄՆ-ում ստեղծված առաջին հայկական կուսակցական կազմակերպությունը։ Հիմնադրվել է 1890 թվականին, Վուսթերում, Մասաչուսեթս՝ Գարեգին Չիթչյանի, Նշան Կարապետյանի, Կարապետ Փափազյանի և այլոց նախաձեռնությամբ։

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀապավումՍԴՀԿ, Հնչակյան
Հիմնադրված1890 թվական
Տպագրական մարմին«Մասիս»
Վերադաս կազմակերպությունՍոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

1920-ական թվականներին Ամերիկայի Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը Հայ Բանվորական կուսակցության հետ միանալու փորձ է կատարել, որը, սակայն, ձախողվել է։ 1980 թվականին ՍԴՀԿ-ն ԱՄՆ-ում բաժանվել է Արևելյան և Արևմտյան շրջանների վարիչ մարմինների։ Ներկայումս Հնչակյան կուսակցությունն ԱՄՆ-ում սակավանդամ մասնաճյուղերով և ակումբներով շարունակում է իր մասնակցությունն ունենալ համայնքի մշակութային, կրթական, մարզական կյանքին։ ՍԴՀԿ հովանու ներքո գործող կազմակերպություններն են՝ Նոր սերունդ մշակութային միությունը, Կայծ երիտասարդական միությունը, Հայ մարմնամարզական միությունը, Հայ կրթական բարեգործական միությունը, Արևելյան շրջանում՝ նաև Սահակյան և Կիլիկյան (Սիրիա և Լիբանան) վարժարանների օժանդակ մարմինները։ Փասադենայում լույս է տեսնում «Մասիս» շաբաթաթերթը։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայ Սփյուռք» հանրագիտարան, 2003