Հոդվածների անվանում խմբագրել

Բարև։ Ես երեկ The King of Limbs (ալբոմ) հոդվածի անվանումից հանեցի (ալբոմ)-ը ու բացատրեցի թե ինչու պետք է այդպես լինի, բայց դու առանց պատճառի նորից հետ շրջեցիր քո տարբերակին։ Պարտադիր չէ ամեն անգլալեզու անվանումով հոդվածի վերջում գրել թե ինչ է։ Մարդիկ COM LAG (2plus2isfive) գրելով արդեն նկատի ունեն ալբոմը, քանի որ ուրիշ նշանակալի բան չկա այդ անվանումով։ Փակագծերը օգտագործիր, երբ որ կա դրա անհրաժշետություն։ Եթե հարցեր ունենաս` գրիր։ --Եվրոֆան 07:26, 10 Հունվարի 2015 (UTC)

-Շատ լավ և շնորհակալ եմ... իսկ մյուսները ես փոխե՞մ: --Shadyworld1 07:28, 10 Հունվարի 2015 (UTC)

Հա, կարող ես փոխել։ --Եվրոֆան 07:30, 10 Հունվարի 2015 (UTC)

- Կրկին անգամ շատ շնորհակալ եմ ;), արվածա --Shadyworld1 07:33, 10 Հունվարի 2015 (UTC)

Քեզ էլ շնորհակալություն։ Ապրես ։) --Եվրոֆան 07:35, 10 Հունվարի 2015 (UTC)

Շքանշաններ, 2015 մարտ խմբագրել

  Վիքիներդնող
Հարգելի՛ Շեյդի, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 500-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 18:48, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն --Shadyworld1 18:52, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում Սպլինտեր.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Շեյդի։ Ձեր բեռնած Սպլինտեր.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 16:56, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

եթե 5 օրվա մեջ չարձագանքեք, այս պատկերը կջնջվի։ --ERJANIK քննարկում: 07:48, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Լուսանկարչի շքանշան խմբագրել

  Լուսանկարչի շքանշան
Հարգելի Shadyworld1 այս շքանշանը ձեզ նկարաշատ հոդվածներ ստեղծելու համար Mes Hay (քննարկում) 17:17, 2 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար խմբագրել

  Վիքի Եղվարդ
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ՝ Հայերեն Վիքիպեդիայում մշտապես ակտիվ լինելու համար։--Nune Nadiryan (քննարկում) 18:04, 17 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Ազգանուններ խմբագրել

Ողջույն, Shadyworld1 ջան։ Շնորհակալություն ազգանունների մասին հոդվածներ գրելու համար, միայն մի քանի խնդրանք․ հնարավորության դեպքում գրիր ազգանվան բնագիր տարբերակը, ինչպես նաև հայտնի կրողների անունների կողքին գրիր մասնագիտությունը/զբաղմունքը։ Այստեղ կատարել եմ համապատասխան փոփոխությունները։ --Ջեօ (~) 09:49, 23 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Լավ, անպայման: --Shadyworld1 09:51, 23 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Անատոլի Սոբչակի պատկերներ խմբագրել

Հարգելի՛ Շեյդի, Անատոլի Սոբչակի քո բեռնած լուսանկարները ջնջվելու են, քանի որ վիքիպահեստում առկա են այդ մարդու ազատ լուսանկարներ` 1, 2, 3: --23artashes (քննարկում) 18:36, 29 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Արտաշես ջան, ես փորձեցի էլ ավելի լավ նկարներ բեռնել :/, բայց ... --Shadyworld1 19:51, 29 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հասկանում եմ, բայց... չի կարելի :) --23artashes (քննարկում) 20:06, 29 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ :) --Shadyworld1 10:37, 30 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար խմբագրել

  Վիքի Եղվարդ
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ՝ Հայերեն Վիքիպեդիայում մայիս ամսվա ընթացքում շատ ակտիվ լինելու և Եղվարդի վիքիակումբում առաջին հորիզոնականը գրավելու համար։ --Nune Nadiryan (քննարկում) 20:46, 31 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում Batman Vol 2-23.2 Cover-1 Teaser.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Շեյդի։ Ձեր բեռնած Batman Vol 2-23.2 Cover-1 Teaser.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 17:17, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Լավ, պարզա --Shadyworld1 17:22, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

ամեն դեպքում այս մեկը ես ուղղեցի բեռնելով նորը։ --ERJANIK քննարկում: 20:38, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն: --Shadyworld1 08:50, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Պատկեր:Beauty-and-the-Beast-poster.jpg այս պատկերն էլ էր մեծ, ուղղեցի։ --ERJANIK քննարկում: 12:18, 5 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Երջանիկ ջան, կհետեվեմ սրանից հետո ;) --Shadyworld1 12:27, 5 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ոսկե Վիքիի շքանշան խմբագրել

  Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի՛ Շեյդի, այս շքանաշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ --Voskanyan (քննարկում) 14:02, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն ^_^ : --Շեյդի♛ 14:06, 7 Հուլիսի 2015 (UTC)

Ստորագրություն խմբագրել

Ողջույն հարգելի Շեյդի: Որքան գիտեմ ստորագրության վրա պետք է հղում լինի: Հղումով ավելի գեղեցիկ է: Շնորհակալություն --ՆՈՐԱՅՐ (Քննարկում) 18:17, 18 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Նորայր ջան, նախ ասեմ, որ դա կամեցողությամբ է… .և ոնց ուզեմ, այդպես էլ կլինի… չնայած որ այժմ հղումով է… .շնորհակալություն ուշադրության համար ;) --Շեյդի (քննարկում) 15:31, 19 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
  Մեկնաբանություն՝ Ըստ կանոնակարգի պարտադիր է ստորագրության մեջ դեպի մասնակցային էջ հղումը։ --Ջեօ 18:12, 19 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Ջեօ ջան, բայց ես էլի մասնակիցների մոտ նկատել եմ, որ հղումով չի… ու եթե նախընտրություններում կա, ապա դրանից ելնելով, որոշ ժամանակ իմնել էր այդպես ;) --Շեյդի (քննարկում) 17:20, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Շեյդի ջան, առանց հղում ստորագրություններ նկատելու դեպքում խնդրում եմ տեղյակ պահես՝ որպեսզի մասնակիցներին զգուշացում տրվի։--Լիլիթ (քննարկում) 17:28, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ անպայման Լիլիթ ջան ;) : --Շեյդի (քննարկում) 17:34, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, ես արդեն Մասնակից:Տարոն Հարությունյանին ասել եմ ստորագրության մասին :) --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 10:29, 27 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Մի ափսե ելա՜կ քեզ համար։ խմբագրել

  Կե՜ր զարթնիր ^_^ Հայկ Սևակ (քննարկում) 11:10, 23 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Զարթնել եմ, ապրես եղբայր: ;) --Շեյդի (քննարկում) 11:11, 23 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Տառեր խմբագրել

Շեյդի ջան, լաոսերենի այբուբենի տառերի համար ստեղծեցի համապատասխան կատեգորիա։ Կարող ես դա ավելացնել հոդվածներում։ --Ջեօ 15:44, 24 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն Ջեօ ջան: --Շեյդի (քննարկում) 15:45, 24 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Լավ տրամադրություն (այլ ոչ թե Անքուն աչք) խմբագրել

Անվավեր եմ համարում այս շքանշանը, քանի որ այն գցում է շքանշանի արժեքը: Ամեն մի շքանշան ունի իր արժեքը և այն պետք է պաշտպանել, հարգելի Tigran Mkrtchyan 2002 և Շեյդի: Չի կարելի արժեզրկել շքանշանները: Անքուն Աչք շքանշանը տալիս են այն մասնակցին ով ուշի ուշով հետևում է նախագծին և ուղղումներ է մտցնում ուրիշների հոդվածների մեջ: Չի կարելի է ընկերաբար շքանշան շնորհել:

  Լավ Տրամադրություն
Հարգելի՛ Շեյդի, այս շքանանշանը քեզ, Հայերեն Վիքիպեդիան մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ --Tigran Mkrtchyan 2002 (քննարկում) 14:29, 28 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Տիգրան ջան: --Շեյդի (քննարկում) 14:34, 28 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Այսպես ավելի ճիշտ է: --Արման Մուսիկյան (քննարկում) 20:02, 28 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Այստեղ ընկերասիրությունը ընդհանրապես կապ չունի, բայց համենայն դեպս շնորհակալություն Արման ջան ;): --Շեյդի (քննարկում) 20:05, 28 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Շքանշանների արժեքը պետք է պաշտպանել, Շեյդի ջան: Այլապես դրանք եղած չեղած բան չեն ներկայացնի: --Արման Մուսիկյան (քննարկում) 20:07, 28 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Ի դեպ տես շքանշանի բացատրությունը հարգելի Շեյդի

Անքուն Աչք, շնորհվում է այն մասնակցին՝ ով արագ արձագանքում է վանդալներին կամ շտկում է անփորձ նորեկների սխալներն ու վրիպակները

:

Ես քո կողմից նման գործողություն չեմ տեսել: Ու անարդարացի կլինի քեզ այդ շքանշանը շնորհել ի դեմս այն մասնակիցների, ովքեր չարչարանքով են ձեռք բերել: --Արման Մուսիկյան (քննարկում) 20:10, 28 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Լավ հարգելի Արման Մուսիկյան: Ամեն բան պարզ է Շնորհակալություն: ;) --Շեյդի (քննարկում) 20:11, 28 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 հուլիս խմբագրել

  Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Հարգելի՛ Շեյդի, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:16, 29 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Շատ շնորհակալ եմ Արման ջան: --Շեյդի (քննարկում) 07:22, 29 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Շեյդի ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:23, 29 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. Ավատար. Լեգենդ Աանգի մասին խմբագրել

 

Հարգելի՛ Շեյդի։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ավատար. Լեգենդ Աանգի մասին հոդվածն ընտրվել է 2015 թ. օգոստոսի 5-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ-վան 10:02, 2 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Հարց և շնորհակալություն խմբագրել

Պատկեր:Mural in Yerevan, Armenia 2.jpg
Արամ Խաչատրյանի որմնանկարը Վարդանանց փողոցում, Երևան

Հարգելի՛ Շեյդի, շնորհակալություն սխալս ուղղելու համար Արամ Խաչատրյանի վերաբերյալ։ Նաև կուզենայի իմանալ Ձեր կարծիքը այս գործի անվանման վերաբերյալ։ Արդյո՞ք այն գրաֆիտի է, թե՞ ժամանակակից որմնանկար։ Կամ գուցե որմնանկարները զուտ կրոնական բնո՞ւյթ ունեն։ --Marina Melik-Adamyan (քննարկում) 22:09, 2 Օգոստոսի 2015 (UTC)

Խնդրեմ Marina Melik-Adamyan: Հիմա ասեմ, որ գրաֆիտի բառը միջազգային է և օգտագործվում է որպես գրաֆիտի: Որպես հոդվածի վերնագիր մենք օգտագործում ենք հենց գրաֆիտի իսկ հոդվածի մեջ կարող ենք կիրառել որմնանկար բառը: Եվ եթե գրաֆիտին ունի օրինակ` Հիսուս Քրիստոսի տեսքը, ապա դա կրոնական է և հենց քրիստոնեական: Շնորհակալություն ուշադրության համար: Հարգանքներով`--Շեյդի (քննարկում) 16:33, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Շեյդի: Այդ հարցի պատասխանը փնտրում եմ, որպեսզի սկսեմ Երևանի գրաֆիտի–որմնանկարների մասին հոդվածը։--Marina Melik-Adamyan (քննարկում) 19:42, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Այո Marina Melik-Adamyan ջան, եթե ուզում ես ստեղծես, կարող ես ստեղծել «Երևանի գրաֆիտիներ» վերնագրով: Գրաֆիտին որմնանկարի մի տեսակն է: --Շեյդի (քննարկում) 19:46, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Այդպես էլ կանեմ՝ լուսանկարչական նյութը հավաքելուց հետո, Շեյդի ջան։ --Marina Melik-Adamyan (քննարկում) 19:49, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շատ լավ կլինի: Շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար   --Շեյդի (քննարկում) 19:52, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Միասին   --Marina Melik-Adamyan (քննարկում) 20:06, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Կատեգորիաներ խմբագրել

Շեյդի ջան, ապրես կատեգորիաները կարգի բերելու համար, միայն թե մեկ խնդրանք․ պետք չէ դատարկ կատեգորիաներ ստեղծել, հետո՝ լցնել։ Պետք է ուղղակի ավելի մեծ կատեգորիա պարունակող կատեգորիա ստեղծել։ Հարցերի դեպքում դիմիր։ --Ջեօ 20:56, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Այո, անպայման: --Շեյդի ~ 20:58, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Լավ հումորի շքանշան
Ողջույն Հայկ Շեյդի

Ողջույն Հայկ Շեյդի Ողջույն Հայկ Շեյդի Ողջույն Հայկ Շեյդի Susi Melikyan (քննարկում) 16:04, 4 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Մի կտոր փախլավա՜ քեզ համար։ խմբագրել

  Կեր Շեյդի ջան, և մասնակիցների քննարկման էջերում ողջույններ ՔԻՉ ուղարկի ;) տառապում և տանջվում ենք ․․․ Susi Melikyan (քննարկում) 16:07, 4 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն փախլավայի և շքանշանի համար Սյուզի ջան, բայց եթե նոր մասնակից է գրանցվում, ապա պետք է ողգույնի խոսք հայտնել  : --Շեյդի ~ 16:10, 4 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
վա՜յ Սյուզի Սյուզի       --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 16:19, 4 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն խմբագրել

Հայկ ջան, ուզում եմ անձնական շնորհակալությունս հայտնել քեզ քո ներդրման համար։ Հուսամ, մինչև վերջ էլ կզարգացնենք հայերեն Վիքիպեդիան։ Շնորհակալությունս քեզ քո որակյալ հոդվածների համար։--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 18:48, 9 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ապրես Գարիկ ջան, քեզ էլ: Միշտ առաջ, միշտ պատրաստ ;) --Շեյդի ~ 18:50, 9 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, Հայկ ջան խմբագրել

Ողջույն, Հայկ ջան: Ձեր կողմից ստաղծված Տոգոյի քաղաքներ հոդվածում նկատածս որոշ սխալների մասին նախընտրեցի զգուշացնել:

  1. Նախ, անվանումը պետք է լինի ոչ թե Տոգոյի քաղաքներ, այլ Տոգոյի քաղաքների ցանկ, քանի որ անգլերենում գրված է` List of cities in Togo: Ենթադրում եմ, որ պետք է լինի այսպես, քանի որ մեր վիքիում այդպես է ընդունված (օրինակ` Հայաստանի քաղաքների ցանկ, Հունաստանի քաղաքների ցանկ, Մեքսիկայի քաղաքների ցանկ և այլն)
  2. Ծանոթագրությունը կարծես արհեստական է
  3. Ներածական տեքստը վիքիֆիկացված չէ
  4. Ցանկում գտնվող Չամբա հոդվածը տաանում է Արևմտյան Հայաստանի գյուղի հոդվածին
  5. Ցանկում գտնվող ծանոթագրություններ բաժինը կարծում եմ ավելորդ է:--Seskfabrega (۞) 13:25, 24 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Ողջույն Seskfabrega ջան։ Որոշ նկատառումներ ճիշտ ես արել, բայց վերնագիրը ընտրել եմ ռուսերենից ելնելով։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս կետերին, կուղղեմ, եթե գտնեմ որ ճիշտ ես։ Անվանափոխումն էլ կանեմ ;) --Շեյդի ~ 15:06, 24 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր գիտելիքի միջազգային օր խմբագրել

Ապրես Նորայր ջան, շատ շնորհակալ եմ: Նույնը և քեզ ;):--Շեյդի ~ 16:03, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Այլ կիրառումներ խմբագրել

Հարգելի՛ Շեյդի, Ձեր կողմից ստեղծված բազմաթիվ և այլ կիրառումներով մի շարք հոդվածներում ներկայացված չեն անձանց ո՛վ լինելը: Խնդրում ենք շտկել: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 11:06, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Դրանք պիտակված են [փա՞ստ] կաղապարով:--Արամ Լ.Ս. (քննարկում) 11:09, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Այո Արամ Սողոմոնյան ջան, հիմա կշտկեմ: Շնորհակալություն ուշադրության համար: --Շեյդի ~ 16:02, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Շեյդի, խնդրում եմ վերանայել Ձեր կողմից ստեղծված բոլոր բազմիմաստության հոդվածները, քանի որ դրանք հիմնականում թերի են. չի նշված տվյալ անձի ո՛վ լինելը: Հակառակ պարագայում ստիպված ենք դրանք պիտակել արագ ջնջման: Շնորհակալություն:--Արամ Լ.Ս. (քննարկում) 19:53, 2 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան, ինչպես նկատել ես ես շատ արագ արձագանքում եմ և աշխատում, ուղղակի դրանք շատ-շատ են: Ես դրանք անում եմ հերթով: Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր Վիքիպեդիան զարգացնելու և առհասարակ զգոն լինելու համար ;): --Շեյդի ~ 19:56, 2 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շեյդի ջան, խնդրում եմ դրանք ըստ առաջնահերթության մղել առաջին պլան, քանի որ հիմա զբաղված ենք դրանցով: Շնորհակալ եմ նաև քեզ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 19:59, 2 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Այո Արամ ջան կարևոր են, և ես իմ ազատ ժամանակը դրա վրա եմ ծախսում: Կփորձեմ ավելի արագ անել, բայց էլի եմ ասում շատ-շատ են: --Շեյդի ~ 20:01, 2 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շատ լավ, Շեյդի ջան, ու եթե նոր բազմիմաստ հոդվածներ ես ստեղծելու, անպայման վերնագրում դիր նաև (այլ կիրառումներ) հավելույթը:--Արամ Լ.Ս. (քննարկում) 20:02, 2 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Եղավ, շնորհակալություն ուղղորդելու համար ;): --Շեյդի ~ 20:03, 2 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շեյդի ջան, ինչու՞ ես պիտակած էջերից պիտակները հեռացնում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:26, 23 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Որովհետև թերիությունը վերացնում և դիմացը գրում եմ թե ով են Արամ ջան:
Հ.Գ. Կներես իսկ ոնց կարա թերի լինի, եթե ռուսերենից եմ գրում ու ռուսերենում էլա էդքան: --Շեյդի ~ 18:28, 23 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շեյդի ջան, թերությունը վերացնելը կլինի ոչ թե անվան դիմաց գրել, օրինակ՝ գիտնական, բժիշկ, այլ գոնե ո՛ր ազգի բժիշկ ու ծննդյան ու մահվան թվականները, որովհետև ազգանունները վերահղումներ չեն ունենում, ուրեմն գոնե մինիմալ տեղեկույթ պետք է պարունակեն:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:35, 23 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Ռուսերենում գրված է այնպես, ինչպես ուղղեցի Լավլոք (այլ կիրառումներ)ում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:37, 23 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Փաստորեն դա տենց մեծ խնդիրա հա? Լավ, չգիտեի, հանգիստ պիտակի. չեմ խանգարի Արամ ջան: ;)--Շեյդի ~ 18:39, 23 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Պիտակել-չպիտակելը չէ խնդիրը, Շեյդի ջան, այլ որակը, որը այս պարագայում, կներես, բայց չի պահպանվում: Եթե անել, ապա անել լավ, թե չէ նման 1000 հոդված բոլորն էլ կարող են մեկ օրում գրել: Մանավանդ որ երեք շաբաթ առաջ խնդրել եմ ուղղել:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:43, 23 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան ևս մեկ անգամ կկրկենմ, որ ժամանակիս հետ անում եմ, ուղղակի ես շատ զբաղված եմ մոտակա ժամանակները, բայց դրա հետ մեկ տեղ արել եմ ու անում եմ: Իսկ ինչ վերաբերումա իմ բազմիմաստություն գրելուն, կասեմ, որ կարողացել եմ այդպես եմ գրել, իսկ մյուսների օրական 1000 հատ գրելը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Հարգանքներով`--Շեյդի ~ 18:51, 23 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

-եր խմբագրել

Շեյդի ջան, քաղաքապետը կազմում է «-եր» հոգնակիակերտ ածանցով։ --Jeo 18:33, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ջեո ջան, Բարսեղյանի բառարանում քաղաքապետներ է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:39, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հմմ․․․ Այդ դեպքում մեզ մոտ շատ երկար գործ կա անելու։ --Jeo 18:45, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ջեո ջան, Երևան քաղաքի կայքում նշվում է քաղաքապետներ իսկ դա հաստատ վստահելի աղբյուր է:
Հ.Գ. Իսկ ինչու շատ գործ կա այդ առումով, եթե կատեգորիան ճիշտ է? Նոր նկատեցի, որ Աշոտն ուղղելա: Շնորհակալություն Աշոտ ջան:--Շեյդի ~ 18:51, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Քանի որ խոսքը ուղղագրությանն է վերաբերում, լավագույն վստահելի աղբյուրը ոչ թե Քաղաքապետարանի կայքն է, այլ ուղղագրական-ուղղախոսական բառարանը։ )) --Jeo 19:03, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Այո, դա ավելի վստահելի է: --Շեյդի ~ 19:05, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 սեպտեմբեր խմբագրել

  Ազգային պարկի շքանշան
Հարգելի՛ Շեյդի, այս շքանշանը ձեզ Ազգային պարկերին նվիրված թեմատիկան զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 14:50, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Արման ջան: --Շեյդի ~ 15:02, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Անվանափոխում խմբագրել

Հարգելի՛ Շեյդի, խնդրում եմ հոդվածն անվանափոխման ներայացնելիս հոդվածում տեղադրել {{անվանափոխություն}} կաղապարը, որպեսզի մյուս մասնակիցներն էլ իմանան: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:55, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն նկատառման համար, անպայման: --Շեյդի ~ 18:57, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Կարճ էջերի բարելավում խմբագրել

Շեյդի ջան, այդ նախագծով Արամ Սողոմոնյանն է զբաղվում։ Բարելավված հոդվածները արխիվացվում են՝ հետագայում վիճակագրություն կազմելու համար։ Նա գիտի, թե երբ է պետք արխիվացնել, այդ իսկ պատճառով խնդրում եմ ցանկից հոդված չհանել։ --Jeo 11:33, 15 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Լավ Ջեո ջան: --Շեյդի ~ 11:38, 15 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

․au խմբագրել

Ողջույն, Շեյդի ջան։ .au դոմենի հոդվածում այս ուղղումներն եմ արել։ Խնդրում եմ մյուս անգամ հաշվի առնես :) --Լիլիթ (քննարկում) 07:34, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հաշվի կառնեմ Լիլիթ ջա՜ն։ ։Դ--Շեյդի ~ 07:36, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. Մելիսա Մաքքարթի խմբագրել

 

Հարգելի՛ Շեյդի, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած Մելիսա Մաքքարթի հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար։ --Արամ (քննարկում) 21:08, 30 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Բացատրություն խմբագրել

Շեյդի, կարո՞ղ ես բացատրել, թե ինչ է նշանակում սա։ --Jeo 17:07, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ջեո ջան, ճիշտն ասած չհասկացա հարցն ինչումնա:--Շեյդի 17:18, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հարցը նրանումն է, որ դու իմ ստեղծած Նարիղալա [1] հոդվածի հղումը հանել ես և ավելացրել քոնը [2]։ --Jeo 17:25, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ջեո ջան, ես միտումնավոր չեմ արել: Ես այդ հոդվածը թարգմանել եմ «Թարգմանություններ» գործիքով ու չեմ տեսել, որ կա: Ինքն ավտոմա կերպով արելա երևի :/:--Շեյդի 17:28, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Թագավորների հոդվածներ խմբագրել

Ողջույն Շեյդի: Հայ-վրացական միամսյակի նպատակը ոչ թե մեկ-երկու տողանոց հոդվածներ գրելն է ([3], [4], [5]) և քանակ ապահովելը, այլ դրանք հնարավորինս մեծ ծավալով գրելը: Համեմատության համար կարող ես նայել Կոստանդին III (Աբխազիայի արքա) հոդվածը անգլերենի հետ: --Հայկ (արաբագետ) 21:32, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հա գիտեմ: Շնորհակալություն նկատառման համար: Դու էլ լավ գիտես, որ ես հասկանում եմ մեր գլխավոր նպատակը ;): Ցավոք սրտի ֆրանսերեն չեմ հասկանում, վրացերենում էլ այդքանն էր Հայկ ջան ;):--Շեյդի 12:02, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ: Հարցերի դեպքում կարող ես գրել ինձ--Հայկ (արաբագետ) 03:49, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ Հայկ ջան, անպայման:--Շեյդի 07:06, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շեյդի ջան, մասնակիցներին ողջունելիս ավելացրու {{subst: ողջույն}} կաղապարը, որպեսզի ստորագրությունդ ավելանա վերջում:--Արամ (քննարկում) 17:02, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Լավ Արամ ջան~:--Շեյդի 14:54, 4 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. Բաղադրություն խմբագրել

 

Հարգելի՛ Շեյդի, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած Բաղադրություն հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Արամ (քննարկում) 21:59, 5 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ջնջման ծանուցում․ Ատարգատիս խմբագրել

 

Հարգելի՛ Շեյդի, ցավոք, ձեր ստեղծած Ատարգատիս հոդվածը ջնջվել է, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է Դիցաբանական բառարան, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1985։-ից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, կարող եք դիմել այստեղ։ Նշեմ նաև, որ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։--Jeo 08:01, 7 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

բազմիմաստ հոդվածներ խմբագրել

Բարի երեկո, Շեյդի ջան: մԻ խնդրանք ունեմ: Քո գրած գրեթե բոլոր բազմիմաստ հոդվածները չունեն կատեգորիաներ: Այսինքն, օրինակ այստեղ, ավելացրել եմ ռուսական ազգանուններ կատեգորիան: Շալիկովա, Շալաևիչ, Շալնև, Շալնով, Շալյապինա, Շամաև, Շամիլով, Շամպիոն և այլ հոդվածներում խնդրում եմ ավելացրու համապատասխան կատեգորիաները: --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 17:40, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Նկատեցի մոտեցումդ: Շնորհակալություն ;):--Շեյդի 18:06, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շեյդի ջան, մեկ էլ, նկատեցի, որ Արամը այդ հոդվածներից մի քանիսին պիտակեց {{արագ|}} պիտակով: Դրանց միջլեզվային հղում դիր և բալերավվիլ: Լա՞վ: --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 18:56, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Գարիկ ջան նենցները կան, որ միջլեզվային չունեն, բայց փոխարենը ունեն նշված աղբյուր: Կատեգորիաները ավելացնում եմ ;), իսկ ինչ վերաբերում է բարելավելուն, հիմա բոլոր {{Արագ}}-ով պիտակվածները ուղղում եմ ;): Ապրես զգոն լինելու համար:--Շեյդի 18:58, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Մեկ էլ, մի քիչ ավելի ուշադիր եղիր: Մեկ ստեղծում ես Շամիլով, մեկ էլ Շամիլով (այլ կիրառումներ): --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 18:59, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝Արամն արդեն վերհղում դրեց: :) --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 19:01, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Գար ջան, դրանք հին բաներ են ;): Ու մեկ էնպես մեկ էնպես եմ ստեղծում, դա Արամնա ճիշտ վերահղումներ տալիս:--Շեյդի 19:02, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

 
Հարգելի՛ Շեյդի, Դուք ստանում եք զգուշացում՝ հորդորներից հետո թերի բազմիմաստության հոդվածներ ստեղծելու և Վիքիէթիկետի խախտման համար։ Խնդրում եմ այսուհետ բազմիմաստության հոդվածներ չստեղծել: Միաժամանակ, խնդրում եմ նաև, մասնակիցների հետ խոսելիս ավելի զգույշ արտահայտվել և չխախտել Վիքիէթիկետը: Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։--Դավիթ () 19:57, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ահա:--Շեյդի 19:59, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Դավիթ, խնդրում եմ մանրամասնել և կոնկրետ նշել, թե տվյալ մասնակցի կողմից երբ և որտեղ է խախտվել վիքիէթիկետը: Զգուշացումը տեսնելով՝ ես ուշադիր կարդացի ամբողջ քննարկման էջը և վարքի ընդհանուր էթիկետի խախտման զգացողություն չունեցա. բոլոր դիտողություններին պատասխանները տրված էին զուսպ տոնով և շատ գրագետ, ինչը կցանկանայի տեսնել շատ այլ մասնակիցների մոտ: Գուցե վիքիէթիկետի պահանջները խիստ տարբերվում են վարքի ընդհանուր էթիկետի պահանջներից. անտեղյակ եմ, կխնդրեի լուսավորել, որպեսզի ուղղորդեմ այս պահի դրությամբ հայերեն վիքիպեդիայի, ըստ իս, ամենանվիրյալ պատանիներից մեկին, ով, հանգամանքների բերումով, ընտանիքիս անդամն է: Երբևէ վիքիի շրջանակներում սուբյեկտիվ մոտեցում չեմ ցուցաբերել, գիտեք: Շնորհակալություն: --Nune Nadiryan (քննարկում) 18:12, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Նունե ջան, ինչ-որ մեկի խմբագրումները անհեթեթություն անվանելը [6], նախօրոք իմանալով որ այդ խմբագրումները պատճառաբանված են (որովհետև մի քանի անգամ իր էջում դիմել ու ասել էին) էթիկետի խախտում է: --Դավիթ () 19:02, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Դավիթ ջան, ես գիտեմ, որ Շեյդի մասնակիցը բազմիմաստության հոդվածներ ստեղծելուց առաջ ստացել է ձեր թույլտվությունը, չնայած ինքս այդ հոդվածները համարում եմ տեղով անհեթեթություն, բայց եթե դրանք կան այլ վիքիներում, կարող են լինել նաև հայերենում: Առավել քան անհեթեթություն եմ համարում ռուսերեն նույն հոդվածների համեմատությամբ մեկ-երկու բառի բացակայության համար հոդվածներն արագ ջնջելը, եթե վիքիում կա նաև բարելավում կոչված երևույթը, մանավանդ որ Շեյդի մասնակիցը հնարավորինս զբաղվում է իր ստեղծած այդ անհեթեթ հոդվածների բարելավմամբ: Անհեթեթություն եմ համարում նաև ՀՍՀ-ից բազմահազար հնացած ու կոմունիստական գաղափարախոսությամբ գերհագեցած հոդվածներով հայվիքին խեղդելու երևույթը: Անհեթեթ եմ համարում կրթական ծրագրի շրջանակներում աշխարհին ու մարդկությանն անհայտ տեղանունների հազարավոր գերկարճ, անբովանդակ, անիմաստ ու չընթերցվող հոդվածներով հայվիքին հեղեղելը, քանի որ ինքս կողմնակից եմ միայն ու միայն որակյալ հոդվածներ ստեղծելուն և, չնայած ոչ ձեզ նման ակտիվ, բայց հենց դա եմ անում: Բայց, եկեք խոստովանենք, որ հենց այդ՝ ձեր իսկ նախաձեռնած անհեթեթությունների արդյունքում հայերեն վիքիպեդիան մեծ թափ ու զարգացում ստացավ և կարճ ժամանակում նվաճեց մի շարք հորիզոնականներ: Ի դեպ, ամենամեծ անհեթեթությունն էլ վիքիները քանակային ցուցանիշով դասակարգելն է: Ինչևիցե: Սրանք բոլորն ինձ համար անհեթեթություններ են, որոնք, սակայն, մեր վիքիկյանքի անբաժան մասն են կազմում և պարզապես անխուսափելի են: Շատ երկարացրի, կներեք, պարզապես ասելիքս շատ էր, բայց սա, կարծում եմ, երկար քննարկումների հարթակ չէ: Հիմա ստացվում է, որ ինքս զգուշացման և, հնարավոր է, արգելափակման վտանգի տակ եմ հայտնվել, բայց ուզում եմ մի բան էլ հիշեցնել. հոդվածները մասսայաբար ջնջելու ընթացքում պետք է երբեմն ուշադիր լինենք հայերեն վիքիի հոդվածների ընդհանուր թվին, թե չէ, հնարավոր է, մեկիս թեթև ձեռքով գրավված հորիզոնականները նորից զիջենք նախկին տերերին: Հարգանքներով՝ --Nune Nadiryan (քննարկում) 13:17, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Դատարկ վերահղումներ ստեղծելը ողջունելի չէ, Nune Nadiryan, և դա վկայում է այն մասին, որ հոդված գրելու ցանկությունը վերածվում է քանակություն լրացնելու, ինչը հետայսու կայացած փաստ է: Թե ինչով է զբաղվում Շեյդի մասնակիցը՝ բարելավմամբ թե նոր հոդված գրելով, դա հեղինակի գործն է, և վիքին ազատ է, բայց ոչ ոք անհեթեթ անվանելու իրավունք չի տվել՝ թերագնահատելով այլոց աշխատանքը: Ինչ վերաբերում է 10 000 և ավելի եվրոպական քաղաքների ու կոմունաների մասին հոդվածներ գրելուն, ապա դա Դավիթի ոչ առաջարկով է եղել, ոչ էլ սատարմամբ: Ինձ թվում է՝ դու գիտես թե կազմակերպիչն ով է, և որ նա որևէ կապ չունի Դավիթի ծրագրերի հետ:--Հայկ (արաբագետ) 18:30, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայկ (արաբագետ), կխնդրեի մեկ անգամ էլ և ավելի ուշադիր կարդալ գրածս. այդ դեպքում գուցե ավելի պարզ լինի, որ ես որևէ մեկին, առավել ևս՝ Դավիթ () մասնակցին որևէ մեղադրանք չեմ առաջադրել և երբևէ ինձ նման իրավունք չեմ վերապահել: Ես միայն իմ կարծիքն եմ արտահայտել, որի իրավունքը, կարծում եմ, ունեմ: Ի դեպ, երբ ես մեկին դիմում եմ հարգալից տոնով, համապատասխան դերանունը գրում եմ մեծատառով: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որ ծրագիրն ով է նախաձեռնել ու ինչ նպատակով, դա արդեն, կներես, ինձ չի վերաբերում և չի հետաքրքրում: Եվ այս գրառումս այս քննարկման իմ մասով վերջակետն է: Հարգանքներով՝ --Nune Nadiryan (քննարկում) 21:17, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արագ|Անհասկանալի տեսք խմբագրել

Հարգելի՛ Շեյդի, պետք չի ջնջման պիտակել կաղապար, որից տեղյակ չեք։ Այն ինչ առաջին հայացքից անհասկանալի տեսք ունի, հաճախ պիտանի է։ Արագ ջնջման առաջադրելու պատճառով մոտ 10000 հոդվածի տեսք փչացել էր, և ներկայացվել ջնջման։ --BekoՔննարկում 12:16, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Բեքո ջան, ես շատ էլ լավ տեղյակ եմ կաղապարներից ու քիչ թե շատ գլուխ եմ հանում նման տեխնիկական բաներից, ուղղակի չէի նկատել, որ Պանդուխտը անտեսանելի էր դարձրել ;)... մյուս անգամ էլ ավելի ուշադիր կլինեմ։ Հարգանքներով՝--Շեյդի 12:20, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Մեկ էլ, Շեյդի ջան, ասում ես չօգտագործվող, այստեղ նայիր :) Ավելի քանի 10,000 հազար հոդված --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 12:52, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Գարիկ ջան, երևի չես նկատել, որ վերևում Բեքոն տեղեկացրել է, էլ ում է պետք հիշեցումդ??, ինձ որ չէ ;): Մաղթում եմ հաճելի խմբագրումներ: Հարգանքներով՝ ;)--Շեյդի 13:42, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Աբու-Բեքր-Քելևի խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Շեյդի, Անկեղծ ասած ես չտեսա այս հոդվածի "«Հոդվածների տեղեկաքարտացում և վիքիֆիկացում»"-ն ինչ է արել: Ոչ մի տեղեկաքարտ էլ չի ստեղծվել, այլ իմ գրած տեքստից ընդմենը երկու բառ հոմանիշներով է փոխարինվել: Այս հոդվածը տեղեկաքարտ չունի, ուստի և ես քննարկման էջից հեռացնում եմ քա կողմից դրված պիտակը:--Արման Մուսիկյան (քննարկում) 06:13, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Արման Մուսիկյան, ես դրել եմ, միայն {{Հոդվածների վիքիֆիկացում}} կաղապարը և միայն վիքիֆիկացրել եմ:--Շեյդի 10:40, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Քննարկման էջում գրված էր «Հոդվածների տեղեկաքարտացում և վիքիֆիկացում»: Դու հոդվածից ջնջել ես ծանոթագրություն ծանցանկը և դա համարում ես Վիքիֆիկացում ?
Արման ջան, դատարկ էր, դրա համար էլ ջնջել եմ: Ոչ մի ref-ի նշան չկար, ոչ մի աղբյուր չկար:--Շեյդի 10:59, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Դա Վիքիֆիկացում չէ: Զարմանալի է, որ դու քո կազմած նախագծի շրջանակներում նմանատիպ հոդվածներ ես համարում վիքիֆիկացված և տեղեկաքարտով թարմացված: Ինչևէ, եթե էլի նմանատիպ հոդվածներ գտնեմ, որ տեղեկաքարտ չի դրված ու գրված է տեղեկաքարտով թարմացված է, այն կջնջեմ ու քո մասնակցային էջում կգրեմ: Մենք զարգացնում ենք Հայերեն Վիքիպեդիան, այլ ոչ թե մի վայրկյանի աշխատանքը, կամ էլ հոմանիշներով բառերի փոխարինումը համարում ենք ինչ-որ ռեալ նախագիծ: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:04, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, երևի սխալ հասկացար ինձ: Ես ստեղծել եմ 2 կաղապար. առաջինը՝ {{Հոդվածների վիքիֆիկացում}}, այսինքն՝ այս կաղապարով կաղապարում եմ այն հոդվածները, որոնք միայն վիքիֆիկացրել եմ, երկրորդը՝ {{Հոդվածների տեղեկաքարտացում և վիքիֆիկացում}}, սրանով էլ կաղապարում եմ այն հոդվածները, որոնք և՛ վիքիֆիկացնում եմ, և՛ տեղեկաքարտացնում:--Շեյդի 11:10, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ի դեպ, ես էլ եմ զբաղվում Հայերեն Վիքիպեդիայի զարգացմամբ, իսկ սխալներս նկատելու և դիտողություն անելու համար միշտ շնորհակալ եմ առավել հմուտ խմբագիրներին:--Շեյդի 11:13, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շեյդի ջան, եթե ինչ-որ կաղապար չբավարարեց իր իսկությանը, այն ջնջվելու է: Ու արի ընդունիր, որ այն հոդվածն անգամ Վիքիֆիկացված չէր ու վիքիֆիկացման կարիք էլ չուներ: Ի դեպ այդ հոդվածն էլ ժամանակին ես եմ ստեղծել: Կհասկանայի, որ տեղեկաքարտ ավելացնեիր ու մի բան էլ շնորհակալ կլինեի: Բայց քո արած խմբագրումները վիքիֆիկացում չեն ավաղ: Իսկ եթե դու իրականում ուզում ես օգուտ տալ Հայերեն Վիքիպեդիային ապա Վիքիֆիկացրու այս 1304 հոդվածը, որոնք իրական Վիքիֆիկացման կարիք ունեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:18, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
  Մեկնաբանություն՝ տվյալ կատեգորիայի հոդվածները պետք է հատ-հատ ստուգվեն, քանի որ մի մասը չեն համապատասխանում վիքիպեդիայի կանոնակարգերին և պետք է ջնջվեն։ Հետևաբար լավ կլիներ, որ ադմիններից մեկը հետևեր դրանց ստուգմանը։--Լիլիթ (քննարկում) 11:24, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ավաղ ժամանակս չի ներում, որ դրանով ես զբաղվեմ, Լիլիթ ջան, բայց ճիշտ ես, այն փորձառու մասնակից կամ ադմին պետք է հետևի: Նամանավանդ որ նման հոդվածներից շատերում հարկ է լինում ամբողջական պարբերություններ ջնջել, քանի որ անհիմն են: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:31, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, ես 2014 թվականի ապրիլի 17-ից ուժերս ներածին չափով և ամենայն լրջությամբ ու մեծ սիրով զբաղվում եմ Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործով և, վստահեցնում եմ, իրականում իսկապես ուզում եմ օգուտ տալ Հայերեն Վիքիպեդիային: Քո որակումը՝ «եթե դու իրականում ուզում ես օգուտ տալ Հայերեն Վիքիպեդիային», մեղմ ասած, վիրավորական է ինձ համար, և ես քո այդ որակման մասին ստիպված եմ տեղյակ պահել ադմիններին:--Շեյդի 11:38, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Զարմանալի է քո նման վերբերմունքը և այն որ դու քեզ բացարձակ ճիշտ ես համարում: Իրավունքը քոնն է: Ես այլևս չեմ ուզում շարունակել այս քննարկումը: Բարին ընդ քեզ: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:48, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. Չիր (ապուր) խմբագրել

 

Հարգելի Շեյդի, Ձեր ստեղծած Չիր (ապուր) հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

--Գարիկ (Խաչատրյան) 15:07, 23 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ես էլ էի երեկ նկատել, ուղղակի ժամանակ չունեի...--Շեյդի 16:25, 23 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Անհարգի պիտակներ հոդվածներում խմբագրել

Խնդրում եմ բացատրություն տալ Վրեժի բռունցքը հոդվածում ձեր կողմից ավելացված [անաղբյուր պիտակի մասին]: Իսկ եթե չգիտեք թե աղբյուրն է ինչ է, ապա ինչու եք նման կաղապարներ ավելացնում ու ադմինների գործը բարդացնում: Հոդվածի ամենաներքևում կա. == Արտաքին հղումներ == * [http://hkmdb.com/db/movies/view.mhtml?id=5299&display_set=eng ''Fist of Fury''] Hong Kong Movie DataBase կայքում * {{Amg movie|9371}} Իսկ սրանից արդեն իսկ պարզ է, որ հոդվածը օդի միջից գրված չէ : Խնդրում եմ նմանատիպ խմբագրումներ չանել: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:05, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արման ջան, արտաքին հղումը հոդվածի համար աղբյուր չի համարվում, այլ հավելյալ տեղեկություն է պարունակում։ Հասկանալի է, որ թարգմանողը օդից չի վերցնում տվյալները, այլ թարգմանում է X վիքիի հոդվածը։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ այդ արտաքին հղումը հոդվածի X տվյալի համար, որը և փաստվում է արտաքին հղումում, Ծանոթագրության տեսքով գրել։ --Jeo W. 18:18, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հասկանում եմ GeoO ջան, որ այդպես ավելի լավ կլինի, բայց խոսքը հոդվածի մասին է, որը ստեղծվել է 1 տարի առաջ: Ու այդ ժամանակ համենայն դեպս նմանատիպ հարցեր չի եղել: Ոչ մի օրենք հետադարձ ուժ չպետք է ունենա, ու նախկինում եթե արտաքին աղբյուրներ կային, դա բավարար էր: Իսկ ինչ վերաբերվում է հարգելի Շեյդիի, ապա սա առաջին դեպքը չէ: Մասնակիցը հակում ունի Անաղբյուրներ շարել, ու նույնիսկ դնում է բնակվայրերի հոդվածներում, որի համար բազմիցս խոսվել է Վիքիում, որ աղբյուրի առկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:26, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է աղբյուրը: Ու երևի էլ ասելու կարիք չկա, որովհետև Ջեոն արդեն ասեց, որ արտաքին հղումը աղբյուր չի համարվում: Իսկ ինչ վերաբերում է բնակավայրերին, ես դրանցից մոտավորապես մի 3-4-ը արել եմ, հետո կարդացել եմ քննարկումները ;): Իսկ ինչ արել եմ, կասեմ, որ ճիշտ եմ արել: Կաղապարումս եղել է ճիշտ և տեղին: Հարցերի դեպքում կրկին կարող ես դիմել: Հարգանքներով՝--Շեյդի 18:44, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Շեյդի, ոչ մի օրենք հետադարձ ուժ չունի: Կհասկանայի որ դուք դա անեիք նորաստեղծ հոդվածների վրա, բայց որ արդեն հոդվածը մի տարի էլ կա Վիքիում, մի տեսակ զարմանալի է:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:51, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, օրենքի հետադարձ ուժի մասին քո դիտողությունը հաստատ Վիքիին չպիտի վերաբերի, որովհետև մենք բարելավում ենք ամիսներ ու տարիներ առաջ գրված հոդվածները, իսկ աղբյուրներ ավելացնելը նույնպես բարելավում է համարվում:--Շեյդի 18:56, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, այստեղ քննարկում եմ դրել: Կարող ես մասնակցել, որպեսզի վերջնական լուծում տանք:--Շեյդի 19:00, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների խախտում Պնակիտ հոդվածում խմբագրել

 

Ողջույն, հարգելի՛ Շեյդի։ Շնորհակալություն Պնակիտ հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=668 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա դա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Պնակիտ հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Արամ (քննարկում) 22:08, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հա Արամ ջան, պատճենված է: Այս հոդվածը ես ստեղծել եմ 2014 թվականի ամառային ճամբարի ժամանակ. իսկ այդ ժամանակ դա դեռևս թույլատրվում էր:--Շեյդի 08:28, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների խախտում Լող և ջրասուզումներ հոդվածում խմբագրել

 

Ողջույն, հարգելի՛ Շեյդի։ Շնորհակալություն Լող և ջրասուզումներ հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=297 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա դա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Լող և ջրասուզումներ հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Արամ (քննարկում) 22:09, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Սա էլ է դրա շարքից:--Շեյդի 08:28, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. Անգլիական սոնետ խմբագրել

 

Հարգելի Շեյդի, Ձեր ստեղծած Անգլիական սոնետ հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

խնդրում եմ, ավելացրու նաև միջլեզվային հղում: --Գարիկ (Խաչատրյան) 13:48, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

3 նախադասություն կա: Գարիկ երևի չես նկատել:--Շեյդի 14:23, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հա վայ, 2 էի տեսել: Բայց միջլեզվային դիր: --Գարիկ (Խաչատրյան) 14:45, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Դե ուշադիր եղիր ;)--Շեյդի 14:45, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արգելափակում – 1 օր խմբագրել

 

Հարգելի՛ Շեյդի, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 օրով։ Պատճառը՝ ձեր կողմից անհարգի Անաղբյուր կաղապարների շարումն է բնակավայրերի հոդվածներում, գիտենալով հանդերձ, որ բնակավայրերին աղբյուրներ մենք չեն պահանջում Հայերեն Վիքիպեդիայում: Այդ մասին դուք անգամ ձեր տեղյակության մասին հայտնել եք այստեղ: Ձեր խմբագրումներից որոշներն են [7], [8], [9]: Բացի այդ քանի որ բոլոր վերնշյալ հոդվածները պատկանում են Գարիկ մասնակցին, դա համարվում է դիտավորություն այլ մասնակցի նկատմամբ: Խնդրում եմ զերծ մնալ դրանից, այլապես կարգելափակվեք 7 օր ժամանակով:

Ձեր կողմից անհարգի կաղապար է ավելացվել շուրջ 21 հոդվածներում, որոնց հեղինակը նույն անձն էր:

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:53, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Տոպիկ Բան խմբագրել

Շեյդի, քանի որ քո, El-ßäbrega և GarikKh մասնակցիների քննարկումներն ավելորդ թեժ մթնոլորդ են ստեղծում նախագծում, ես ձեզ արգելում եմ 2 շաբաթ ցանկցանած քննարկման էջերում միմյանց դիմել։ Հատկապես ընդգծում եմ «ցանկացած» բառը, որպեսզի պարզ լինի։ Տոպիկ Բանից թեկուզ մեկ անգամ շեղվելը կհանգեցնի առնվազն 1 շաբաթ ժամկետով արգելափակման։ Հույս ունեմ՝ այս 2 շաբաթ ժամկետը մտածելու տեղիք կտա։ --Jeo W. 15:28, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

ՏՏ ոլորտի հոդվածներ խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Շեյդի: Խնդրում եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հոդվածներում իմաստային փոփոխություններ չանել, որ դու արել ես այստեղ: Մասնագիտական հոդվածները թող մասնագետներին: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:50, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արման ջան, միայն մի բառակապակցության հղումն եմ հանել, ոչ մի իմաստային բան չեմ փոխել:--Շեյդի 09:59, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շեյդի ջան, բայց հղումը սխալ կողմից ես հանել այդ դեպքում ու արդյունքում "բաց ծրագրային կոդ" արտահայտությունը վերածվել է "բաց կոդ" արտահայտության: Հասկանում եմ, որ հոդվածի արտաքին տեսքում այդպես էր, բայց դրա համար հատուկ հղում էր դրվել, որ կարդացողներն կարողանային ճիշտ հոդվածը բացել: Ցավոք դեռ ՏՏ ոլորտի շատ հոդվածներ չունենք, որ հղումը գնար դրան: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:09, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ Արման ջան, անպայման կհետևեմ սրանից հետո ;):--Շեյդի 10:13, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Շեյդի ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:23, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Անհասկանալի արարք խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Շեյդի: Կարող եք բացատրել, թե ինչու եք ձեր խմբագրմամբ ջնջել Կոռիկոս (Ադանայի նահանգ) հոդվածի տեղեկաքարտը ? --Արման Մուսիկյան (քննարկում) 07:37, 18 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ես ինքս էլ չեմ հասկանում թե ինչու եմ արել :Ճ... երևի սխալ եմ արել, հետո մոռացել եմ ուղղեմ :Դ--Շեյդի Fox 09:21, 18 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ես էլ զարմացա: Բայց ոչինչ, Շեյդի ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:43, 18 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Շեյդի, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։
Շնորհակալությու՜ն: Միասին՝ առաջ:--Շեյդի 👤Fox 08:06, 29 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Շեյդի/Արխիվ 2015".