Թարգմանչի անկյուն

խմբագրել

Ողջո՜ւյն, հարգելի Մարինա։ Շնորհակալություն Թարգմանչի անկյուն նախագծին միանալու համար։ Ճիշտն ասած, վերջին շրջանում, անգլերենի աշխատասեղանին ուշ-ուշ ենք հետևում։ Եթե կարողանայիք այդ բացը լրացնել և ստուգել հավաքված թարգմանությունները, անչափ շնորհակալ կլինեմ :) Հարցերի դեպքում դիմեք այստեղ կամ իմ քննարկման էջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 20:45, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բարև ձեզ, Լիլիթ: Հույս ունեմ ներգրավել նաև իմ ուսանողներին այս գործի մեջ:)) Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար:)) Marina Melik-Adamyan
Վայ, ի՜նչ լավ կլինի։ Շնորհակալություն :) --Լիլիթ (քննարկում) 20:56, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ձեզ իմ խորին հարգանքները:Marina Melik-Adamyan

Մարինա ջան, թարգմանված հատվածը, ըստ կանոնների, տեղափոխում է բուն հոդված թարգմանողը, երբ տեսնում է, որ վերստուգողը դրել է {{արված է}} կաղապարը։ --Լիլիթ (քննարկում) 21:08, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ներող կլինեք, Լիլիթ ջան, որ անուշադիր էի կանոններին: Marina Melik-Adamyan
Խնդիր չկա, Մարինա ջան :) Դուք ստուգեք, ես էլ ընթացքում Ձեր ստուգածները կվիքիֆիկացնեմ ու աղբյուրները կավելացնեմ, ինչպես որ արեցի Գյուղատնտեսություն հոդվածի բաժնում։ Իսկ ստորագրելու համար, ուղղակի սեղմեք խմբագրական պատուհանի վերևի մասում առկա մատիտի վրա, կհայտնվի 4 հատ ~~~~։ Հիշել սեղմելուց հետո, կհայտնվի Ձեր մասնակցային անունը։ --Լիլիթ (քննարկում) 21:19, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

սխալ ստորագրություն

խմբագրել

Ողջույն Հարգելի՛ Marina Melik-Adamyan, խնդրում եմ ուղղես ստորագրությունդ, քանի որ նրա մեջ չկա հղում քո մասնակցային էջին, եթե հարցեր ունես գրի, շնորհակալություն Ձեր ներդրումների համար։ --ERJANIK քննարկում: 06:29, 22 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Բայց Ձեր ստորագրությունը մնացել է նույնը։ --ERJANIK քննարկում: 07:02, 22 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Մարինա, ինչու՞ չէք արձագանքում։ --ERJANIK քննարկում: 02:11, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
ERJANIK ջան, ես պատասխանել եմ Ձեզ Ձեր քքնարկման էջին: Հիմա հասկանում եմ, որ պետք է պատախանեի այստեղ:

Կներեք մեծահոգաբար: Ես ավելացրեցի Մասնակցի քննարկում:Marina Melik-Adamyan, բայց դա անում եմ copy-paste եղանակով: Կա՞ ուրիշ տարբերակ: --Marina Melik-Adamyan 19:30, 23 Մարտի 2015 (UTC) Մասնակցի քննարկում:Marina Melik-AdamyanՊատասխանել

Ահա այստեղ գրված է վիքի ստորագրության մասին Վիքիպեդիա:Ստորագրություն։ --BekoՔննարկում 19:42, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Beko, այդ էջում միայն գրված է ստորագրության մասին /տիլդաներ, մատիտը/, բայց չի նշված, թե ինչպես ավելացնել հղում մասնակցի էջին: "...ցանկալի է մասնակցի ստորագրությունում քննարկման էջին ակնհայտ հղում լինի:" Կօգնե՞ք: --Marina Melik-Adamyan 20:13, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Մարինա ջան, վերևի հատվածից մտիր նախընտրություններ ու ստորագրություն բաժնում եթե ինչ-որ բան կա գրված, հանիր, հետո սեղմիր հիշել ու փորձիր՝ տեսնենք։--Լիլիթ (քննարկում) 20:17, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, դա գրված է նրանց համար, ով իր ստորագրությունը փոխում է ստանդարտ ձևից։ Դուք պետք է միայն դնեք այդ թիլդաները կամ ավելի հեշտ սեղմեք այս խմբագրման պատուհանի վերևի մասում ձախից մատիտի տեսքով, հերթականությամբ երրորդ կոճակին։ --BekoՔննարկում 20:22, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Beko ջան, Լիլիթը լուծեց այդ խնդիրն ինձ համար: Ստացվեց: Հարգանքներս Ձեզ երկուսիդ եռանդի և օգնելու ցանկության համար: --Marina Melik-Adamyan (քննարկում) 20:28, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Խնդրանք

խմբագրել

Բարև, Մարինա ջան: Փորձում եմ ՄՊՀ մասնաճյուղ (Երևան) էջը կապել նույն թեմայով Ձեր գրած ռուսերեն էջի հետ, բայց անարդյունք: Նաև խնդիր ունեմ վերնագրի հետ: Կուզենայի խոսել Ձեր հետ, բայց համարը ցհեմ կարողանում գտնել: Կգրե՞ք ինձ arpinetoneyan@gmail.com հասցեով: Arpiton 08:11, 1 Հուլիսի 2015 (UTC)

Պատրաստ է, Արփի ջան։ --Marina Melik-Adamyan (քննարկում) 11:46, 2 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Պատկերների խնդիր Ռազմավարություն հոդվածում

խմբագրել
 

Հարգելի՛ Marina Melik-Adamyan։ Համաձայն ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգի՝ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Ռազմավարություն հոդվածի համար կանոնակարգի՝ այդ կետը խախտվել է, կատարեք համապատասխան ուղղումներ։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--ERJANIK (քննարկում) 06:47, 1 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ուղղված է: Շնորհակալություն, ERJANIK: --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:00, 1 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշան

խմբագրել
  10 հոդված ամսում
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, այս շքանշանը ձեզ 1 ամսվա ընթացքում 10 հոդված ստեղծելու համար. շնորհակալություն ձեր ներդրումների համար: Հարգանքներով` ----Seskfabrega քննարկում: 17:10, 2 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Անչափ շնորհակալ եմ, Seskfabrega ջան։ Սա իմ առաջին պարգևն է Վիքիյում։ Կլինեք իմ կնքահայրը։ՃՃ --Marina Melik-Adamyan (քննարկում) 22:21, 2 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Որմնանկար-գրաֆիտի

խմբագրել

[[File:Mural in Yerevan, Armenia 2.jpg|100px|left]] Հարգելի՛ Մարինա, կապված եզրույթի հետ. եթե հաշվի առնենք, որ նկարված է որմի (պատի) վրա, ապա որմնանկար է, իսկ եթե հաշվի առնենք արվեստի ուղղությունը՝ գրաֆիտի: Այս նկարի պարագայում գրաֆիտի է: Որմնանկարներ են Մինասի աշխատանքները:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 22:56, 2 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհալութուն Ձեր կարծիքը կիսելու համար, հարգելի Արամ Սողոմոնյան --Marina Melik-Adamyan (քննարկում) 05:43, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, եկեք մեկընդմիշտ փակե՛ք այս թեման։ Տեսնում եմ որ բոլորի քննարկման էջերում գրում եք սրա մասին, դադարե՛ք նման գործողությունները։--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 16:06, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Խնդրեմ Marina Melik-Adamyan: Հիմա ասեմ, որ գրաֆիտի բառը միջազգային է և օգտագործվում է որպես գրաֆիտի: Որպես հոդվածի վերնագիր մենք օգտագործում ենք հենց գրաֆիտի իսկ հոդվածի մեջ կարող ենք կիրառել որմնանկար բառը: Եվ եթե գրաֆիտին ունի օրինակ` Հիսուս Քրիստոսի տեսքը, ապա դա կրոնական է և հենց քրիստոնեական: Շնորհակալություն ուշադրության համար: Հարգանքներով`--Շեյդի (քննարկում) 16:33, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Շեյդի: Այդ հարցի պատասխանը փնտրում եմ, որպեսզի սկսեմ Երևանի գրաֆիտի–որմնանկարների մասին հոդվածը։--Marina Melik-Adamyan (քննարկում) 19:45, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Այո Marina Melik-Adamyan ջան, եթե ուզում ես ստեղծես, կարող ես ստեղծել «Երևանի գրաֆիտիներ» վերնագրով: Գրաֆիտին որմնանկարի մի տեսակն է: --Շեյդի (քննարկում) 19:46, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Այդպես էլ կանեմ՝ լուսանկարչական նյութը հավաքելուց հետո, Շեյդի ջան։ --Marina Melik-Adamyan (քննարկում) 19:51, 3 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Մանկագիրներ կատեգորիա

խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Marina Melik-Adamyan: Խնդրում եմ գրողների հոդվածներում չավելացնել մանկագիր կատեգորիան: Ժամանակին որ Ժյուլ Վեռնը իր գրքերը գրում էր, այն նախատեսված էր աելի բարձր տարիքի անձանց համար: Ինչպես նաև Արթուր Կոնան Դոյլը, Ջեկ Լոնդոնը և այլոք մանկագիրներ չեն: Մանկագիրները հիմնականում հեքիաթներ են գրում կամ էլ զուտ արկածային ժանրի ստեղծագործություններ մինչև 14 տարեկան երեխաների համար: Վախթանգ Անանյանը, Ղազարոս Աղայանն օրինակ մանկագիր է, բայց Արթուր Կոնան Դոյլը կտրականապես ոչ, քանի որ ոչ Շերլոկ Հոլմսը և ոչ էլ Կորուսյալ աշխարհը նախատեսված չեն եղել դպրոցական տարիքի երեխաների համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:29, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգարժան Արման Մուսիկյան ջան:))
Լիովին քեզ հետ համամիտ եմ, որ Ջեկ Լոնդոնը կամ Ջոնաթան Սվիֆթը բոլորովին չէին նախատեսել իրենց ստեղծագործությունները երեխաների համար: Եվ այդ իրավիճակը տևեց բավականին երկար՝ մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ ձևավորվեց "մանկական գրականություն" եզրույթը: Այն ընդգրկեց բազմաթիվ ստեղծագործություններ, որ նախկինում համարվում էին "գրականություն մեծահասակների համար": Վկայակոչում եմ http://www.wikiwand.com/en/Children%27s_literature, որտեղ մենք կարող ենք գտնել նաև Շերլոկ Հոլմսին:
Հարցի երկրորդ կողմն է տարիքային սահմանումը: Նույն http://www.wikiwand.com/en/Children%27s_literature էջին այդ հարցը պարզաբանում են, ընդունելով, որ կան տարիքային խմբեր, որոնք կազմում են մանկական գրականության ընթերցողների բանակը: Նրանք մինչև 18 տարեկան են:
Այս հարցի վերաբերյալ կոնսեսուսի գալու համար ես կարող եմ առաջարկել ևս մի զուգահեռ կատեգորիա "Մանկա-պատանեկան գրողներ": Դրա սահմանումը աշխատատար է. թե ով է մանկագիր, իսկ ով մանկա-պատանեկան գրող: Օրինակ, Ռոուլինգը: Նրա "Հարի Փոթերի" առաջին երկու գիրքը, իմ կարծիքով, նախատեսված են 8-11 տարեկան երեխաների համար, մինչդեռ վեցերրորդն ու յութերրորդը՝ ավելի "դաժան" են: Կամ կարելի է "մանկագիր" կատեգորիան վերածել "Մանկա-պատանեկան գրողներ" կատեգորիայի: Ո՞րն է քեզ ավելի խելամիտ թվում:
Ամենայն հարգանքներով քո և քո ստեղծագործությունների հանդեպ՝ --Marina Melik-Adamyan (քննարկում) 05:38, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ռոուլինգը մանկագիր է: Համենայն դեպս իր առաջին վեպերը նա հենց մանուկների համար է գրել: Բայց Ժյուլ Վեռնը ֆանտաստ գրող է, որքան էլ որ նրա գրած ֆանտաստիկան արդեն իրականություն էլ դարձած լինի: Ճիշտ է, նրա գրքերը հիմա պատանիներն են կարդում: Կարծում եմ սխալ է Ջոնաթան Սվիֆտին, Ժյուլ Վեռնին, Կոնան Դոյլին և այլ նմանատիպ հեղինակներին մտցնել մանկագիր կատեգորիայի տակ: Մանկագրությունը գրականության մեջ ամենադժվար ժանրն է: Եվ մանկագիրների կողմից գրված ստեղծագործությունները պետք է լինեն հնարավորինս պարզ և հասարակ, որպեսզի այն հասկանա անգամ նախադպրոցական երեխան, երբ մայրը կարդում է, կամ էլ գոնե մինչև 10 տարեկանի շեմը: Կարելի է կատեգորիացնել հեղինակներին ըստ ժանրերի: Օրինակ արկածային ժանրի գրողներ, դետեկտիվ ժանրի գրողներ, ֆանտաստիկ ժանրի գրողներ: Բայց այս հեղինակներին ոչ մանկագիր կարելի է անվանել, ոչ էլ պատանեկան ժանրի գրողներ: Իրենց ստեղծագործությունները գրված են եղել հասարակության լայն շրջանի համար և հեքիաթային բովանդակություն էլ չեն պարունակում: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:49, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Հայ մանկագիրների փայլուն օրինակներից մեկն օրինակ Խնկո-Ապերն է: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:54, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Արման Մուսիկյան ջան, դու կարող ես չպատասխանել իմ բերված հղմանը և օգտագործել քեզ տրված ադմինիստրատորի իրավունքը, սակայն ես, համալսարանում անցնելով "Մանկական գրականություն" առարկան և քաջատեղյակ լինելով մանկական գրականության ցանկին, մնում եմ այն խորը համոզմունքին, որ այն շատ ավելի բարդ է /ինչպես դու էլ ես նշում/, քան հեքիաթները: Մի հարց միայն. ո՞ր տարիքում են կարդում Ջոնաթան Սվիֆտի, Ժյուլ Վեռնի, Հարփեր Լիի գրքերը, ըստ քեզ:--Marina Melik-Adamyan (քննարկում) 08:57, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Նրանք մանկագիր չեն, հարգելի Marina Melik-Adamyan: Ադմին լինելս ընդհանրապես կապ չունի իմ կարծիքի հետ: Չգիտեմ, թե ինչ գրքերով եք դա անցնում, բայց եթե անգամ նայեք Жюль Верн հոդվածը ռուսերենով, նրան մանկագիր չես տեսնի: Ժյուլ Վեռնը արկածային և ֆատնաստ գրող է, Դեֆոն արկածային գրող է, Ջոնաթան Սվիֆտը արկածային գրող է: Ի դեպ Ջոնաթան Սվիֆտի Գուլիվերի արկածները մեր մոտ թերի է թարգմանած: Եթե լրիվ աշխատությունը կարդաք, ապա կտեսնեք, որ նրա գիրքը ոչ միայն մանկական չէ, այլև 16-ից բարձր տարիքի համար է: Իսկ եթե կասկածում եք կամ չեք խստահում ինձ, կարող եք քննարկում բացել Վիքիպեդիա:Խորհրդարանում և ուրիշ կարծիքներ էլ լսել: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:58, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Արման ջան, դու կրկին շփոթում ես ժանրի և տարիքի կատեգորիաները: Լավ, համաձայն եմ չհամաձայնվել, բայց զիչել ոչ մասնագետին: --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:49, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Գրիր խորհրդարանում, տես ինչ կասեն մյուս ակտիվ մասնակիցները: Ձեր ասած գրողների էջերում ոչ Անգլերեն և ոչ էլ Ռուսերեն Վիքիպեդիաներում մանկագիրների կատեգորիներ կան դրված: Բացի այդ Վիքիպեդիայում ամեն ինչ թարմացվում է ըստ լուրջ աղբյուրների: Խնդրում եմ ինձ նմանատիպ կայք կամ գիրք ասա, որտեղ ես կարող եմ ստուգել ու համոզվել, որ քո ասած հեղինկաները մանկագիրներ են: Աղբյուրը պետք է լինի լուրջ հրատարակություն կամ էլ լուրջ վերահսկվող կայք: Բլոգն ու ֆեյսբուքյան էջերը աղբյուր չեն կարող համարվել: Բացի այդ ես ինքս էլ եմ գրական գործունեությամբ զբաղվում և քաջատեղյակ եմ գրականության հետ կապված հարցերում: Այնպես որ ձեր ասած ոչ մասնագետը տեղին չէր: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:00, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Բանն այն է, Արման ջան, որ դու միևնույն է չես համաձայնվի, որքան էլ ուրջ հրատարակություններ լինեն, և կշարունակես վիճել: Ե՛կ չփորձենք, լա՞վ, ու վերջացնենք: --Marina Melik-Adamyan (քննարկում) 08:28, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Պատկերների ջնջում

խմբագրել

Հարգելի՛ Marina Melik-Adamyan, եթե ուզում եք որևէ բան Հայերեն Վիքիպեդիայում ջնջման ներկայացնել, ապա պիտակում եք {{ջնջել|}} կամ {{արագ|}} կաղապարներով, և ադմինները հեռացնում են դա: Իսկ ջնջման կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 20:57, 29 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Արամ Լ.Ս. ջան, շնորհակալություն: Դա իմ ներբեռնված նիշքն էր, որը, պարզվեց, որ պետք չի: Կարծում էի, ինքս կարող եմ ջնջել:--Marina Melik-Adamyan (քննարկում) 16:30, 30 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 սեպտեմբեր

խմբագրել
  Վիքիընդլայնում
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, այս շքանշանը ձեզ, Գյումրու Վիքիմարաթոն նախագծին միանալու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:17, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Արման ջան: Հարգանքներով՝ --Marina Melik-Adamyan (քննարկում) 12:46, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Խնդրեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:49, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Թագմանչի անկյուն

խմբագրել

Ողջույն, հարգելի Մարինա։ Շնորհակալություն Թարգմանչի անկյան անգլերեն հոդվածները ստուգելու համար։ Խնդրում եմ ստուգել Naira Mam-ի կողմից թարգմանած Հենրիխ Մխիթարյան հոդվածի բաժինը։ Շնորհակալություն։ --Jeo 12:07, 18 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Պատրաստ է տեղափոխման, հարգելի Jeo:--Marina Melik-Adamyan (քննարկում) 08:18, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, հարգելի Մարինա։ --Jeo 09:59, 22 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Ձեզ Ձեր նվիրյալ աշխատանքի համար, Jeo ջան: --Marina Melik-Adamyan (քննարկում) 10:39, 22 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների խախտում Այլ կերպ (խաղ) հոդվածում

խմբագրել
 

Ողջույն, հարգելի՛ Marina Melik-Adamyan։ Շնորհակալություն Այլ կերպ (խաղ) հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.aylkerp.am/#second կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա դա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Այլ կերպ (խաղ) հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Արամ (քննարկում) 23:00, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Արամ, հոդվածը խմբագրել եմ՝ կարճ ամփոփ նկարագրությունով: Հղումները առկա էին նախորդ տարբերակում:--Marina Melik-Adamyan (քննարկում) 20:23, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Կարելի՞ է այս աղբյուրները Այլ կերպ (խաղ)ում այժմ համարել վստահելի, հարգելի Արամ:--Marina Melik-Adamyan (քննարկում) 21:48, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
  Արված է, այսպես ավելի ճիշտ է, հարգելի Մարինա: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ (քննարկում) 05:23, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Արամ ջան:--Marina Melik-Adamyan (քննարկում) 05:39, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

խմբագրել
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Marina Melik-Adamyan, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

‎Ուինֆրեդ Ուոթսոն

խմբագրել

Ողջույն, հարգելի՛ մասնակից։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հոդվածում կատարված հետևյալ փոփոխություններին։--Արեն Ձավարյան (քննարկում) 18:55, 18 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել

Community Insights Survey

խմբագրել

RMaung (WMF) 00:47, 7 Սեպտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Հունաստանի_նոմոսներ»

խմբագրել
 

Հարգելի Marina Melik-Adamyan, Ձեր ստեղծած «Հունաստանի_նոմոսներ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 13:17, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

 Հարգելի Valen1988, շնորհակալություն Ձեր աշխատանքի համար: Ավելացրեցի մի քանի հղում, բայց իհարկե պետք է ևս մի քանի ավելացնել: Հարգանքներով --Marina Melik-Adamyan (քննարկում) 14:32, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Marina Melik-Adamyan, շնորհակալություն Ձեզ էլ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 16:10, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Տապաս»

խմբագրել
 

Հարգելի Marina Melik-Adamyan, Ձեր ստեղծած «Տապաս» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 15:19, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի Valen1988 (քննարկում), չէ՞իք օգնի ինձ մի հարցում: Երբ ես ժամանակ գտա, որ աշխատեմ այս հոդվածի վրա, այն արդեն ջնջված էր: Ինչպե՞ս կարելի է այն վերականգնել, որպեսզի ավելացնեմ աղբյուրները: Կանխավ շնոհակալություն --Marina Melik-Adamyan (քննարկում) 22:49, 28 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Marina Melik-Adamyan, հոդվածի տեքստը վերականգնել եմ այստեղ։ Աղբյուրներ ավելացնելուց հետո կարող եք տեղադրել հիմնական տարածքում։ Շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:56, 28 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Valen1988 և ԱշոտՏՆՂ, շնորհակալ եմ ձեր տարած աշխատանքի համար: Հոդվածը պատրաստ է: --Marina Melik-Adamyan (քննարկում) 00:01, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Marina Melik-Adamyan ջան, դուք էլ ապրեք: Դիմեք ինձ, երբ ցանկանաք: --Valen1988 (քննարկում) 06:34, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Valen1988, շնորհակալություն Ձեր բազմաթիվ ուղղումների համար :)) Եվս մի խնդրանք. հոդվածի քննարկաման էջում պետք է նշել, որ ես օգտվել եմ ոչ թե ռուսերեն, այլ անգլերեն աղբյուրից՝ https://en.wikipedia.org/wiki/Tapas: Կանխավ շնորհակալ եմ: ))) --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:37, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Ուղղված է։ --ջեօ (✡) 07:46, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, ջեօ և Valen1988, կայծակնային արձագանքի համար:)) --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:52, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Գոհար_Աթոյան»

խմբագրել
 

Հարգելի Marina Melik-Adamyan, Ձեր ստեղծած «Գոհար_Աթոյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 18:38, 3 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի 23artashes ջան, ստանալով պաստառները որպես միակ "փաստաթուղթ", ես տակնուվրա արեցի համացանցը՝ փորցելով լոք մի վստահելի /կամ նույնիսկ ոչ վստահելի:))/ աղբյուր գտնել, բայց ապարդյուն: Շատ ափսոս կլինի, որ մեր հայ կրկեսի աշխատողներից այս կինը մնա անհայտ սերունդների համար: Ձեր օգնության կարիքը իրոք կա գտնել առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր: Անչափ շնորհակալ եմ Ձեր դժվարին գործի համար: Հարգանքներով՝ --Marina Melik-Adamyan (քննարկում) 19:41, 3 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի Marina Melik-Adamyan։ Վիքիպեդիայի հոդվածները հիմնվում են բացառապես վստահելի աղբյուրների վրա։ Ընթերցողը պետք է կարողանա ստուգել գրվածը և համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է։ Ցավոք, եթե 7 օրվա ընթացքում աղբյուր չգտնվի, հոդվածը ջնջվելու է։ Ես դժվար թե կարողանամ օգնել աղբյուրներ գտնելու հարցում։ Գուցե փորձեք գտնել մասնագիտական գրքեր կամ հանդեսներ, որոնցում գրված լինի Գոհար Աթոյանի մասին։ Պարտադիր չէ, որ աղբյուրները լինեն համացանցում, տպագիր գրքերը, ամսագրերը, թերթերը ևս աղբյուր են։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 20:20, 3 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի 23artashes ջան, արված է: Միակ դժվարությունն է, թե ինչպես ծանոթագրություններում նշել նույն աղբյուրը ճիշտ ձևով;--Marina Melik-Adamyan (քննարկում) 13:31, 5 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի Marina Melik-Adamyan։ Դա էլ ես արեցի, կաղապարն էլ հեռացրի։ Հոդվածը մանր-մունր շտկումների կարիք ունի, առաջիկայում կաշխատեմ անել։ Շնորհակալություն, որ գտաք աղբյուրը։ --23artashes (քննարկում) 13:49, 5 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել
Դա էլ արեցի։ Մի բան էլ ավելացնեմ. նկատի ունեցեք, որ հոդվածում օգտագործված պատկերները վաղ թե ուշ ջնջվելու են Վիքիպահեստից, քանի որ ակնհայտորեն խախտում են հեղինակային իրավունքը։ --23artashes (քննարկում) 14:07, 5 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի 23artashes ջան, արդեն կհիշեմ, թե նչպես անել: Շնորհակալ եմ :)))) Ինչ վերաբերում է նկարների, չէ՞ որ նրանք վերաբերում են 40 տարվա պատմություն ունեցող պաստառի:--Marina Melik-Adamyan (քննարկում) 14:24, 5 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել
Մարինա ջան, հեղինակային իրավունքի մասին օրենքով գործերն ազատ են դառնում հեղինակի մահվանից միայն 70 տարի հետո։ Իսկ այստեղ գործ ունենք ինչպես լուսանկարների հեղինակ(ներ)ի, այնպես էլ պաստառի հեղինակի հետ։ Քանի դեռ պահեստի ադմինները չեն ջնջել, թող մնան, բայց չեմ կասկածում, որ որոշ ժամանակ անց կջնջեն։ Այդ դեպքում կարող ենք միայն մեկ պատկեր՝ առավել որակովը, բեռնել մեր ՎՊ-ում որպես ոչ ազատ պատկեր։ --23artashes (քննարկում) 18:20, 5 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել
23artashes ջան,հասկացա :))--Marina Melik-Adamyan (քննարկում) 19:37, 5 Ապրիլի 2021 (UTC)Պատասխանել