«Ցասման բռունցքը» (չինարեն՝ 精武門, անգլ.՝ Fist of Fury), արդեն հասուն Բրյուս Լիի երկրորդ խոշոր ֆիլմը «Մեծ բոսսը» ֆիլմից հետո, առաջինը՝ բավականին մեծ բյուջեով։

Ցասման բռունցքը
չինարեն՝ 精武門
Բրյուս Լին հաստատում է, որ իր վրեժը մահվան միջոցով է և նրա սահմաններից էլ դուրս է
ԵրկիրՀոնկոնգ Հոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ
դրամա
Թվական1972
Լեզուկանտոն
ՌեժիսորԼո Վեյ
ՊրոդյուսերՌեյմոնդ Չոու
Սցենարի հեղինակԼո Վեյ
ԴերակատարներԲրյուս Լի
Նորա Մյաո
Տյան Ցզյուն
ՕպերատորՉեն Ցինցյույ
ԵրաժշտությունՋոզեֆ Հու Ցյահուեյ
ՄոնտաժՉոնգ Կվոկ Չե
Պատմվածքի վայրՇանհայ
ԿինոընկերությունGolden Harvest
Տևողություն111 րոպե
Շահույթ4 431 423 HK$[1]
ՀաջորդՆոր ցասումնալից բռունցքը
MPAA վարկանիշ
IMDbID 0068767
ԿինոՊոիսկID 24747
Պաշտոնական կայքէջ
 Fist of Fury Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Մարտարվեստների վարպետ Չեն Չժենը (Բրյուս Լի) Շանհայ իր ուսուցչի՝ հանրահայտ վարպետ Հո Յուանցզյայի («Ցզինյու» մարտական արվեստի ասոցիացիայի հիմնադիր) թաղմանը մասնակացելու համար։ Ուսուցիչը ուղարկվել էր ճապոնացիների պատվերով (ֆիլմում Չենը դա պարզում է ավելի ուշ․ պաշտոնական տարբերակը ենթադրում է, որ ուսուցիչը մահացել է թոքաբորբից)։ Ճապոնացիները թամանը ուղարկում են մի պաստառ, որի վրա գրված է լինում «Արևելյան Ասիայի հիվանդներ» (չինացիների վիրավորական անունը, որ օգտագործվում էր19-րդ դարին վերջին և XX դարի սկզբին), ճապոնացիները ամեն հարմար դեպքում վիրավորում և պախարակում են չինական քունգ–ֆուի դպրոցը և նրա աշակերտներին։ Չեն Չժենը պատրաստվում է պաշտպանել իր բուսուցչի դպրոցի պատիվը և ապացուցել քունգ–ֆուի գերազանցությունը ճապոնական մարտական արվետսների նկատմամբ։ Նա ծեծում է մարտական արվեստների ճապոնական դպրոցի բոլոր աշակերտներին, բայց հենց դրանով նա իր դեմ է տրամադրում ոստիկանությանը և առաջացնում է օկուպացիոն իշանությունների զազրույթը։ Ստիպված լինելով թաքնվել՝ Չենը իմանում է, թե ով և ինչպես է իր ուսուցչին թունավորել և սպանում է նրանց։ Հետո նա հանդիպում է այդ ամենի պատվիրատուներին և սպանում այնտեղ գտնվող բոլորին՝ այդ թվում և ղեկավարին՝ Հիրոսի Սուդզուկիին։ Ֆիլմի ավարտին ցուցադրվում է մի տեսարան, երբ Չենը համաձայնում է, որ իրեն կալանավորեն։ Այդ ժամանակ չինական ոստիկանության ղեկավարը խոսք է տալիս, որ ուսուցչի ստեղծած ասոցիացիային ոչ ոք չի դիպչի։ Նա դուրս է գալիս ճապոնացիների մոտ, սակայն ո՛չ նրանք, ո՛չ ոստիկանները չեն ցանկանում նրան կալանավորել։ Նրանք պարզապես ցանկանում էին Չենին սպանել։ Վերջին դրվագում Չենը թռչում է նրանց կողմ և ճապոնացիները կրկաում են նրա վրա՝ ամենայն հավանականությամբ սպանելով նրան․ այդ մասը ֆիլմում ցուցադրված չէ։ Թռիչքից հետո ֆիլմում լսվում է մի երգ, որտեղ ասվում է․ «…այդ ժամանակ իմ ձեռքը դառնում է վրեժի բռունցք»։ (անգլ.՝ «…then I change my hands in a fist of fury!»

Նկարահանումներ

խմբագրել

Այս ֆիլմում էպիզոդիկ դերում է նկարահանվել Ջեքի Չանը, չնայած որ տիտրերում նրա անունը նշված չէ։ Նա խաղացել է ճապոնական դպրոցի աշակերտներից մեկի դերը։ Հենց նրան է ուղղված Բրյուս Լիի թռիչքով ոտքին հայտնի հարվածը։ Այստեղ Ջեքին ավելի հեռու է թռչում, քան պլանավորված էր և ընկնում է շատ բարձր տեղից։ Բրյուս Լին առաջինն է շտապում տեսնել նրա վիճակը[2]։

Չենի և ճապոնական դպրոցի վարպետի մենամարտում սալտոն կատարում է ոչ թե Բրյուս Լին, այլ նրա կրկնօրինակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://ipac.hkfa.lcsd.gov.hk/ipac/cclib/search/showBib.jsp?f=e&id=65537141696005
  2. «Кулак ярости». www.kinopoisk.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցասման բռունցքը» հոդվածին։