Please put interwiki links, to articles in other languages. For an exemple : see Վանա լիճ. Thank you for your help. // Veuillez mettre des liens interwiki, vers les articles dans les autres langues. Par exemple : voyez Վանա լիճ. Merci pour votre aide.Baronnet 22:05, 19 Ապրիլ 2007 (UTC)

Հայկական աստվածությունների կատեգորիզացիա խմբագրել

Աննա, կարո՞ղ եմ խնդրել, որպեսզի տեղադրես Category:Հայկական աստվածներ և Category:Հայկական աստվածուhիներ կատեգորիաները համապատասխանաբար քո կողմից ստեղծվող հայկական աստվածների և աստվածուհիների մասին պատմող հոդվածներում: Կանխավ շնորհակալ եմ: Armatura 13:30, 21 Ապրիլ 2007 (UTC)

Իսկ ո՞նց —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Աննա74 (քննարկումներդրում).
Շատ հասարակ :) Նայիր խնդրեմ, ասենք, Անահիտ հոդվածի ներևում իմ ավելացրած Category թեմփլեյթը ու, հուսով եմ, ամեն ինչ պարզ կդառնա: Շնորհակալություն առաջարկս ընդունելու համար: Armatura 14:14, 21 Ապրիլ 2007 (UTC)

Չեք նայի «Հազարան Բմբուլ» հոդվածը, ճիշտ եմ արդյո՞ք արել։ —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Աննա74 (քննարկումներդրում).

Փոքրի տառասխալ կար, ուղղեցի, իսկ ընդհանուր առմամբ ճիշտ է: :) Հետագայում կարող եք Copy + Paste անել: Ու, փոքրիկ հուշում, կարող եք ստորագրել Ձեր հաղորդագրությունները քննարկման էջերում` հաղորդագրության վերջում գրելով ~ նշանը 4 անգամ: Armatura 14:51, 21 Ապրիլ 2007 (UTC)

Ողջույնի խոսք խմբագրել

Հարգելի Աննա74, շնորհակալություն ձեր բազմաթիվ բարձրորակ ներդրումների համար հայերեն վիքիյում։ Հրավիրում եմ ձեզ մասնակցել նաև վիքիյում տեղի ունեցող քննարկումներին՝ մասնավորապես վիքիյում օգտագործվող տերմինների հայերեն տարբերակների քննարկմանը։ ― Teak 18:02, 17 Հուլիսի 2007 (UTC)Պատասխանել

Հարգելի Աննա, ուրախ ենք, որ մասնակցում էք Վիկիպեդիային։ Ինչպես տեսնում եմ, բավական ակտիվ եք հատկապես հայոց պատմության բնագավառում։ Լավ կլիներ եթե խմբագրեիք նաև ձեր մասնակցի էջը, որտեղ կարող էք նշել ինչ լեզուներ գիտեք, ինչ հետաքրքրություններ ունեք, որտեղ եք բնակվում և այլն, բաներ, որ հաճախ հետաքրքրում են այլ մասնակիցների։
Մի բան էլ. առաջարկում եմ "Category:Հայկական աստվածներ" կատեգորիան անվանախել "Կատեգորիա:Հայկական դիցաբանություն" կամ նման այլ բան, որ ինձ ավելի ճիշտ է թվում. դեմ չէ՞ք։
Իսկ հայ թագավորների մասին հոդվածները, կարծես այդքան ճիշտ չէ ընդհանուր "պատմություն" կատեգորիայի մեջ ներառել։ Ես հիմա "Հայոց արքա" անվանման կատեգորիա կստեղծեմ, որն իր հերթին կներառվի "Հայոց պատմություն" դասակարգում, որ իր հերթին ընդգրկված է "պատմություն" կատեգորիայի մեջ։ Կ'հետևե՞ք դասակարգման այս եղանակին։Vacio 10:13, 24 Հունվարի 2008 (UTC)

«Հայոց դիցաբանությանը» դեմ չեմ, երբ վերջացնեմ «Հայոց արքա» կատեգորիան, կաշխատեմ դիցաբանության վրա, հոդվածներ շատ կան։

Շատ լավ։ Կատեգորիաների հարցում ես կաշխատեմ օգնել ձեզ։ Մեկ բան էլ. լավ կլինի հոդվածի վերջում նշեք ձեր օգտագործած աղբյուր(ներ)ը։ Հետո, քննարկումներում, ձեր խոսքի վերջում ստորագրեք՝ չորս անգամ սեղմելով ~, ահա այսպես՝~~~~. ->Vacio 12:59, 24 Հունվարի 2008 (UTC)

Հարգելի Vacio, ոնց եք կարծում, Կիլիկիայի և Ուրարտուի թագավորներին էլ ներառնեմ «Հայոց արքա» կատեգորիայում։ ~~~~. -> Աննա74

Սիրելի Աննա, Կիլիկիայի արքաներին անպայման պետք է ընդգրկել «հայոց արքա» կատեգորիայում, քանի որ նրանք հենց այդպիսի տիտղոս են կրել՝ Հայոց կամ՝ հայերի թագավոր։Չմոռանանք, որ ուշ միջնադարում Արևմուտքը Հայաստան կամ Հայոց Թագավորություն ասելով հասկանում էր հատկապես Կիլիկիա, իսկ Կիլիկիայի թագավորների կոչում Հայոց թագավոր։ Իսկ Արարատյան թագավորության կամ Ուրարտուի արքաները, որքան հայտնի է, այդպիսի տիտղոս չեն կրել, չնայած որ նրանք իշխանության սահմանները հիմնականում համընկել են Հայկական Լեռնաշխարհի, մեր հայերի՝ բնօրրանի սահմանների հետ։Կարծում եմ, նրանց պետք է ընդգրկել «Արարատյան թագավորության արքաներ»։ Ես արդեն այպիսի անվանմամբ կատեգորիա արդեն բացեցի։--Վաչո 07:18, 25 Հունվարի 2008 (UTC)

Երիտթուրքեր խմբագրել

Ողջույն, Աննա74։ Երիտասարդ Թուրքերի մասին հոդված արդեն գոյություն ունի, Երիտթուրքեր հոդվածը վերահղեցի դրան՝ տեղափոխելով ձեր տեքստը արդեն գոյություն ունեցող հոդվածի մեջ։ ― Teak 19:53, 13 Նոյեմբերի 2007 (UTC)Պատասխանել

(պատմական) կատեգորիաների անվանումներ խմբագրել

Ողջույն Աննա։ Շնորհակալություն ձեր ակտիվ ներդրման համար։ Մեկ խնդրանք-առաջարկություն՝ Քանի որ ցանկալի է կատեգորիաների անվանումները տալ հոգնակի թվով (օրինակ՝ հայոց արքաներ, իշխանական տներ, և այլն), ես այդ կատեգորիաների մեծ մասը վերանվանեցի նշված ձևով։ Քանի որ այդ կատեգորինաերիում ամենաակտիվ ներդրում անող մասնակիցը դուք եք, որոշեցի ձեզ գրել, որպեսղի նոր հոդվածներ ստեղծելիս օգտվեք այդ կատեգորիաների արդեն նոր անվանումներով։ Հարգանքնեով --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 00:10, 12 Փետրվարի 2008 (UTC)

Дорогой друг, я твой коллега с грузинской википедии и пишу там статью о СССР. Та как я не владею армянским, прошу написать мне латинскую транскрипцию для Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն. Заранее благодарю. --कृष्ण 15:53, 20 Փետրվարի 2008 (UTC)

sovetakan sotsialistakan hanrapetutyunneri miutyun --Մասնակից:Աննա74 Большое спасибо! Шноракальюцун!

Всегда рада помочь грузинскому другу. --Մասնակից:Աննա74

Ողջույն խմբագրել

Ողջույն Աննա, երկար բացակայությունից հետո մասնակցի էջի պարունակությունը ջնջելը, նոր խմբագրումներ սկսելու նշան է՞, թե ուրի՞շ պատճառ կա։--Bekoքննարկում 17:43, 9 Ապրիլի 2011 (UTC)Պատասխանել

Կատեգորիա խմբագրել

Ողջույն Աննա74, հոդվածը որոևէ կատեգորիայի մեջ մտցնելու համար, հարկավոր է հոդվածի էջում ավելացնել [[Կատեգորիա:կատեգորիայի անունը]]։ Դրանից հետո հոդվածը կհայտնվի համապատասխան կատեգորիայի մեջ։ Կատեգորիայի էջում ոչինչ ավելացնել պետք չէ։--Bekoքննարկում 17:01, 6 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Հայկական սովետական հանրագիտարան խմբագրել

Ողջույն Աննա74 և շնորհակալություն ձեր ներդրումների համար: Քանի որ Հայկական սովետական հանրագիտարանի նյութերը գտնվում են բաց շրջանառության տակ, ապա կարող եք պարզապես տվյալ հոդվածում ավելացնել {{ՀՍՀ}} կաղապարը:--Արամ 15:22, 8 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

քվեարկություն խմբագրել

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Աննա74, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:35, 2 Հունվարի 2012 (UTC)|}

Սպանդարամետ խմբագրել

I found a source for Սպանդարամետ, it's in Robert Bedrosian's site, just "google" the string "sandaramet site:rbedrosian.com". It's a pdf from a book by B. H. Kenneth. Albmont (talk) 12:42, 6 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Արշակունիներ խմբագրել

 

Հարգելի՛ Աննա74։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Արշակունիներ հոդվածն ընտրվել է 2012 թ. հուլիսի 17-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -ERJANIK քննարկում: 11:08, 14 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Մի քանի խորհուրդ խմբագրել

Ողջույն, հարգելի Աննա74, շնորհակալություն Վիքիպեդիայում Ձեր ներդրումների համար։ Կուզեի միայն մի քանի խորհուրդ տալ, որ Ձեր հոդվածները լինեն Վիքիպեդիայի չափանիշներին ավելի համապատասխան։ Տեսեք, թե ես ինչ փոփոխություններ եմ արել Ձեր կողմից ստեղծված Խնձորապուր հոդվածում՝ ավելացրել եմ ներքին հղումներ և հեռացրել բաղադրատոմսի հատվածը (Վիքիում պատրաստման եղանակը չենք գրում): Շատ լավ կլինի, որ հոդվածում նշեք նաև այն աղբյուրը, որից օգտվել եք հոդվածը գրելիս, որովհետև Վիքիպեդիայում աղբյուրները կարևորվում են։ Ուրախ կլինեմ պատասխանել Ձեր ցանկացած հարցին։ Շնորհակալություն։ --Դավիթ () 13:09, 7 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն օգնության համար, Դավիթ, ես փորձում են դնել հղում դեպի անգելերեն տեքստը, որից և թարգմանել էի հոդվածը, բայց չեմ կարողանում:( https://en.wikipedia.org/wiki/Apple_sauce

Հարգելի Աննա, պետք չէ հղում դնել դեպի անգլերեն վիքիպեդիա, այլ փոխարենը պետք է անգլերեն հոդվածում սեղմել «խմբագրել» և պատճենել անգլերենի աղբյուրները՝ <ref></ref> թեգերն ու դրա ներսի պարունակությունը և հայերենում դնել անգլերենի համապատասխան բառի կողքը: Կոնրետ Ձեր մոտ առաջին ծանոթագրությունը (ref-երի նեսրի պարունակությունը) սա է <ref>{{cite book|last=Palmatier|first=Robert Allen|title=Food: a dictionary of literal and nonliteral terms|year=2000|publisher=Greenwood|isbn=978-0-313-31436-0|page=11|url=http://books.google.com/books?id=OqIe3YFwsFkC&pg=PA11}}</ref>: Որը եթե քոփի անեք ու դնեք հայերենի համապատասխան բառի կողքը և պահպանեք այն կվերափոխվի ծանոթագրության: Եթե շատ խառն է, դուք փորձեք, ես ընթացքում կմտնեմ կշտկեմ, իսկ եթե ընդհանրապես անհասկանալի է, ասեք ավելի մանրամասն բացատրեմ:--Դավիթ () 17:39, 7 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Աբաս_Ա» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Աննա74, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Աբաս_Ա» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Հեղինակային իրավունքների խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Mari Avetisyan WMAM (քննարկում) 11:49, 20 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Աշոտ_Բ_Երկաթ» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Աննա74, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Աշոտ_Բ_Երկաթ» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Հեղինակային իրավունքների խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Mari Avetisyan WMAM (քննարկում) 12:00, 20 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել