Մասնակից:NareGhaltakhchyan/Ավազարկղ
Գահերի խաղը (2-րդ եթերաշրջան) Game of Thrones (seորպեսon 2) | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Սերիաների քանակ | 10 |
Հեռուստաալիք | HBO |
Նախորդ | Գահերի խաղը (1-ին եթերաշրջան) |
Հաջորդ | Գահերի խաղը (3-րդ եթերաշրջան) |
Գահեր խաղը (2-րդ եթերաշրջան), ֆենթզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ, որը ԱՄՆ-ում առաջին անգամ հեռարձակվել է HBO հեռուստաալիքով 2012 թվականի ապրիլի 1-ին, իսկ սերիաների ցուցադրությունը ավարտվել է 2012 թվականի հունիսի 3-ին։ Ինչպես առաջին եթերաշրջանը այնպես էլ երկրորդը բաղկացած է 10 սերիայից։ Այս եթերաշրջանում հիմնականում նկարագրվում են Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» շարքի երկրորդ նովելի («A Clորպեսh of Kings») դեպքերը։
Սյուժե
խմբագրելԵրեք կռիվներում հաղթանակ տանելով՝ Ռոբ Ստարկը առաջարկում է Լենիստերներին խաղաղություն հաստատել պայմանով, որ հյուսիսում անկախություն տիրի։ Ռոբը ուղարկում է Թեոն Գրեյջոյին Բալոն Գրեյջոյի օգնությունը խնդրելու, իսկ Քեթիլին Ստարկին՝ Ռենլի Բարատեոնի օգնությունը խնդրելու։ Սերսեյ Լենիստերը չի համաձայնում Ռոբի առաջարկին։ Այդ ժամանակ Տիրիոն Լենիստերը աքսորում է Ջանոս Սլինտին՝ «Ոսկե թիկնոցներ»-ի առաջնորդին, դեպի Պատ։
Քեթիլինը ժամանում է թագավոր Ռենլիի ճամբար բանակցելու դաշինք կնքելու համար, իսկ Բրիենը իրավունք է ստանում միանալու Ռենլիի պահակախմբին։ Քեթիլինը և Բրիենը ականատես են լինում Ռենլիի սպանությանը, որը տեղի է ունենում Կարմիր տիկին Մելիսանդրայի՝ Ռենլիի եղբոր գործակալի ուղարկած սև հրաշքի ձեռքերով։ Քեթիլինը և Բրիենը փախչում են Ռենլիի ճամբարից և միանում են Ռոբի բանակին և որպես Ռենլիին աջակցողներ սկսում են պայքարել Ստանիսի դեմ։ Միաժամանակ Թեոնը դավաճանում է Ստարկներին՝ անցնելով իր հոր կողմը և ուժով գրավելով Վինթերֆելը։ Ռոբը Թեոնի ծրագրերի մասին նորություններ է ստանում և մարդ է ուղարկում Վինթերֆելը ետ բերելու։
Ռոբը հասկանում է, որ իր մայր Քեթիլինը գաղտնի կերպով ազատ է արձակել Ջեյմի Լենիստերին և ճանապարհել Բրիենի ուղեկցությամբ։ Քեթիլինը այս ամենը արել էր իր դուստրերին՝ Սանսային և Արյային, փրկելու համար։ Իսկ Յարա Գրեյջոյը ժամանում է Վինթերֆել Թեոնին Երկաթե կղզիներ ետ բերելու համար։
Թայվին Լենիստերը լքում է Հարենհոլը, ինչն էլ թույլ է տալիս Արյային, Ջենդրիին և Հոթ Փային փախուստի դիմել խորհրդավոր Ժաքեն Հգարի օգնությամբ։ Քինգս Լենդինգում Սերսեյը փորձում է շանտաժի ենթարկել Տիրիոնին՝ առևանգելով մարմնավաճառ Ռոսին, ով ըստ Սերսեյի Տիրիոնի գաղտնի սիրուհին էր։ Գլխավորելով Ռինգս Լենդինգում Ստանիսների դեմ պայքարը՝ Տիրիոնը կործանում է հարձակվող նավատորմի մեծ մասը։ Ստանիսի ուժերը ներս են խուժում ամրոց, բայց Տիրիոնը իր ուժերի գլուխ է կանգնում և հարձակվում Բարատեոնի ուժերի վրա ստորգետնյա թունելների միջոցով։ Բարատեոնը պարտվում է, երբ շուտով Թայվինի ուժերը ժամանում են Քինգս Լենդինգ։
Խալ Դրոգոյի մահից հետո Դեյեներիսը և իր խալասարից մնացածները ապաստարան են գտնում Քարթ քաղաքում, որտեղ նրանց խաբում է վաճառական Խարո Խոան Դախոս։ Չնայած որ Խարոն դավադրություն է կազմում Փյատ Փրիի հետ սպանել Դեյեներիսի ծառաներից մեծ մասին, առևանգել նրա վիշապներին և կառավարել Քարթում։ Դեյեներիսը վճռական մենամարտ է սկսում Փյատ Փրիի հետ, որտեղ էլ իր վիշապները սպանում են Փյատ Փրիին։
Շուտով Ջոն Սնոուին գերի է վերցնում մի Ուայլդլինգ Իգրիթ անունով, ով նրան ծուղակի մեջ է գցում։ Ուայլդինգների բանտարկյալների մեջ էր նաև երիտասարդ թափառական Քորին Հալֆհենդը, ով համոզում է Ջոնին սպանել իրեն ուայլդինգների վստահությունը ձեռք բերելու և նրանց առաջնորդի՝ Մենս Ռայդերի հետ մտերմանալու համար։ Թափառականներից մյուսները ճամբար են կազմում, սակայն շուտով նրանց վրա հարձակվում են իրենց վաղեմի թշնամիները՝ Ուայթ Ուոլքերները։
Դերակատարներ
խմբագրելԳլխավոր դերակատարներ
խմբագրել
|
|
Հյուր դերակատարներ
խմբագրել
|
Արտադրություն
խմբագրելHBO-ն պատվիրեց «Գահերի խաղի» երկրորդ եթերաշրջանը 2011 թվականի ապրիլի 19-ին։ [1] Երկրորդ եթերաշրջանը ստացավ բյուջեում 15% աճ, որով էլ կարողացավ բեմադրել սերիալի պատերազմի ամենակարևոր կռիվը՝։ [2] Բլեքվոթերի կռիվը, իներորդ սերիայում։
Նկարահանումները տևեցին 106 օր։ Երկու նկարահանող խմբերի («Վիշապ» և «Գայլ») աշխատում էին միաժամանակ տարբեր վայրերում։ [3]
Անձնակազմ
խմբագրելԴավիթ Բենիոֆը և Դ․ Բ․ Վեյսը աշխատել են որպես գլխավոր հեղինակներ և գործադիր պրոդյուսերներ երկրորդ եթերաշրջանի համար։ Նրանց համահեղինակել են 10 սերիաներից 6-ը։ Մյուս չորս սերիաները գրվել են Բրայն Քոգմենի և նոր սերիաների հեղինակ Վանեսա Թեյլորի կողմից։
Ալան Թեյլորը գործադիր պորդյուսերներից մեկն էր և նկարահանել է չորս սերիա, որոնք ընդգրկում էին առաջին և վերջին սերիաները։ Դավիթ Պետրարկան և Դավիթ Նաթերը նկարահանել են երկու սերիա, մինչդեռ կինոմատոգրաֆ Ալիկ Սախարովի և ֆիլմարտադրող Նեյլ Մարշալ նկարահանել են մյուս երկու սերիաները։
Դերասանների ընտրությունը
խմբագրելԵրկրորդ եթերաշրջանի դերասանների ընտրությունը սկսվեց 2011 թվականի մայիսից։[4] Չնայած որ առաջին եթերաշրջանի դերակատարների մեծ մասը վերադառնում էր և կրկին խաղալու էր երկրորդ եթերաշրջանում, այնուամենայնիվ կային նոր դերեր, որոնց համար ռեժիսորները պետք է դերակատարների ընտրություն կատարեին։ Ռեժիսորները որոշեցին, որ «Թագավորների բախում»-ի որոշ հերոսներ, որոնցից էին Ֆրեյսը և Քրանոգմեն Ռիդսը Վինթերֆելում, Ստարկների դրոշակ պահող Ֆրեյը, Ստանիսի կինը և դուստրը, Թեոնի քեռի Աերոն Գրեյջոյը և ապօրինածին Ռամսեյ Սնոուն չեն նկարահանվի այս եթերաշրջանում, չնայած որ վեպում նրանք հայտվում են։
Դավիթ Բենիոֆն ու Դ․Բ․ Վեյսը մեկնաբանեցին՝ ասելով, որ որոշ հերոսների նկարագրությունները կհետաձգվեն և տեղի կունենան արդեն Գահերի խաղը (երրորդ եթերաշրջան)-ում։ Այս քայլին գնալու հիմնական պատճառն այն էր, որ արդեն մեծ քանակով նոր հերոսների հետ է ծանոթանում հանդիսատեսը երկրորդ եթերաշրջանի ընթացքում։ [5]
Բացի այս ամենը ռեժիսորները նաև համախմբեցին մի քանի դերերը մի դերի մեջ։ Նաև վեպի և սերիալի հերոսների որոշ ֆիզիկական հատկանիշներ տարբերվում են, ինչպիսիք են նրանց ազգային պատկանելությունը կամ տարիքը։ Դերակատարների քանակը գնահատվել է թվով ամենամեծը երբևէ եղած հեռուստասերիալների շրջանակում։ [6]
Հայտնվում է գահի չորրորդ հավակնորդը՝ թագավոր Ռոբերտի խորթ եղբայր Ստանիս Բարատեոնը։ [7]
Օտար քրմուհի Մելիսանդրան, ում դերը խաղում է Քերիս վան Հյութենը, Ստանիսի շատ ազդեցիկ, սակայն նաև խորամանկ խորհրդատուն է։ Վան Հյութենին մինչ այս առաջարկել էին խաղալ Սերսեյի դերը առաջին եթերաշրջանում, որը սակայն չստացվեց։ Հերոսուհին կրում է կարմիր թիկնոց և կարմիր մազեր, չնայած որ վեպի շարքերում Մելիսանդրան չի պատկերվում որպես կարմիր աչքեր, մազեր և հագուստ ունեցող կին։ [8] Լիամ Կունինգհեմը խաղում է Դավոս Սիվորթի դերը, ով Ստանիսի թիկնապահն է և նախկին մաքսանենգ է։ [9] Կունինգհեմին նույնպես առաջարկվել է խաղալ ինչ-որ դեր առաջին եթերաշրջանում։ Հարցազրույցի ժամանակ Կունինգհեմը ասել է, որ ավելի շատ նոր խոսքեր պետք է գրվեն իր հերոսի համար, քանզի վեպում Դավոսը ավելի շատ պատկերվում է իր մտքերի, այլ ոչ թե իր գործողությունների միջոցով։ [10]
Հավանություններ
խմբագրելԵրկրորդ եթերաշրջանը նոմինացվել է 11 լավագույն եթերաժամի Էմմի մրցանակների, որոնցից էին Էմմի մրցանակ լավագույն դրամատիկ սերիաների համար և Էմմի մրցանակ Փիթեր Դինկլաժին՝ որպես լավագույն երկրորդական դերի դերասան։ Եթերաշրջանը նաև ստացել է վեց մրցանակ հետևյալ անվանակարգերում՝ սերիաների լավագույն հագուստներ, դերասանների լավագույն շպար, սերիաների լավագույն ձայնային էֆեկտներ և լավագույն հատուկ վիզուալ էֆեկտներ։ [11]
Տարի | Մրցանա | Կատեգորիա | Թեկնածու(ներ) | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | AFI Awards | AFI TV մրցանակ | Գահերի խաղը | Հաղթանակ |
Artios Awards | Դերասանների լավագույն ընտրություն | Նինա Գոլդ | Առաջադրված | |
ASCAP Awards | Թոփ հեռուստասերիալներ | Ռամին Ջավադի | Հաղթանակ | |
Portal Award | Լավագույն դերասան | Փիթեր Դինկլաժ | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Լենա Հեդեյ | Հաղթանակ | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էյդան Գիլլեն | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Միշել Ֆեյրլեյ | Առաջադրված | ||
Մեյսի Վիլիամս | Հաղթանակ | |||
Լավագույն սերիա | «Հարենհոլի հոգին» | Առաջադրված | ||
Լավագույն սերիալ | Գահերի խաղ | Հաղթանակ | ||
Լավագույն երիտասարդ դերասան | Ջեք Գլիսոն | Առաջադրված | ||
Մեյսի Վիլիամս | Հաղթանակ | |||
EWwy Award | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Լենա Հեդեյ | Հաղթանակ | |
64th Primetime Emmy Awards | Լավագույն դրամատիկ սերիալ | Դավիթ Բենիոֆ, Դ․Բ․ Վեյս, Ֆրենկ Դոլջեր, Քերոլին Ստրաուս, Ջորջ Ռ․ Ռ․ Մարթին, Վանեսա Թեյլոր, Ալա Թեյլոր | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Փիթեր Դինկլաժ | Առաջադրված | ||
64th Primetime Creative Arts Emmy Awards | Լավագույն արտադրական դիզայն սերիալում | Ջեմմա Ջեքսոն, Ֆրենկ Վոլշ [Nb 1] | Հաղթանակ | |
Դերակատարների լավագույն ընտրություն | Նինա Գոլդ և Ռոբերտ Ստերն | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hibberd, James (April 19, 2011). «HBO renews 'Game of Thrones' for second season». Entertainment Weekly. Վերցված է March 5, 2013-ին.
- ↑ «This Week's Cover: 'Game of Thrones,' the battle to make season 2 epic». Entertainment Weekly. March 18, 2012. Վերցված է March 18, 2012-ին.
- ↑ Jurgensen, Josh (March 3, 2012). «A Bigger, Pricier 'Game of Thrones'». The Wall Street Journal. Վերցված է March 18, 2012-ին.
- ↑ Baltes, Alan (May 2011). «HBO hit series 'Game of Thrones' Season 2 casting call and auditions». TVShowAuditions.info blog. Վերցված է May 11, 2011-ին.
- ↑ «Interview with David Benioff and Dan Weiss». Westeros.org. April 9, 2012. Վերցված է April 11, 2012-ին.
- ↑ Hibberd, James (May 29, 2012). «'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed – EXCLUSIVE». Entertainment Weekly. Վերցված է March 5, 2013-ին.
- ↑ Hibberd, James (July 19, 2011). «'Game of Thrones' casts sorceress Melisandre and Stannis Baratheon». Entertainment Weekly. Վերցված է July 19, 2011-ին.
- ↑ Vineyard, Jennifer (February 29, 2012). «Game of Thrones Newbie Carice Van Houten On Joining the Show, Her Movie Black Butterflies, and Nude Scenes». Vulture.com. Վերցված է March 5, 2013-ին.
- ↑ Nededog, Jethro (July 19, 2011). «'Game of Thrones' Casts Liam Cunningham as Davos Seaworth». The Hollywood Reporter. Վերցված է March 5, 2013-ին.
- ↑ Lash, Jolie (February 1, 2012). «Access Countdown To 'Game Of Thrones' Season 2: Q&A Liam Cunningham Talks Davos Seaworth». Access Hollywood. Վերցված է February 1, 2012-ին.
- ↑ «Game Of Thrones». Emmys.com. Վերցված է March 5, 2013-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Game of Thrones (անգլ.)
- Game of Thrones (անգլ.)
Կատեգորիա:Անգլալեզու հեռուստասերիալներ Կատեգորիա:Ջորջ Մարթին