Ֆլաուվաու
Flowwow
Տեսակառցանց հարթակ,
մասնավոր ընկերություն
Շտաբ կայանԱՄԷ ԱՄԷ
Լեզուանգլերեն, ռուսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ուկրաիներեն
ՀեղինակԱնդրեյ Մակեև, Արտեմ Գամբիցկի, Վյաչեսլավ Բոգդան
Բացված2014 թ.

Ֆլաուվաու (անգլ.՝ Flowwow), առցանց հարթակ և մասնավոր ընկերություն, որը զբաղվում է ծաղիկների, քաղցրավենիքների և նվերների արտադրությամբ և վաճառքով[1]: Այն հիմնադրել են Անդրեյ Մակեևը, Արտեմ Գամբիցկին և Վյաչեսլավ Բոգդանը 2014 թվականին[2][1]։

Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում[3]: 2024 թվականի դրությամբ ընկերությունը գործում է մոտ 30 երկրներում[1][4]։

Պատմություն և գործունեություն

խմբագրել

Ֆլաուվաուն ի սկզբանե ստեղծվել է որպես մանրածախ առևտրի կետերի հարթակ, որտեղ վաճառողները տեղադրում էին ապրանքներ և ստանում էին պատվերներ՝ վճարելով միջնորդավճար հարթակից օգտագործելու համար[2]: Հարթակում գրանցված է մոտ 10000 վաճառող[1][5]։ Ընկերության հիմնական եկամուտը ստացվում է դրամական միջնորդավճարներից, որոնց չափը կամում է 5-ից 23 տոկոս[1][6]:

2014 թվականին ընկերությունն ուներ մոտ հարյուր գործընկեր[7], ինչպես նաև աշխատանքային առցանց հարթակ[7], իսկ շրջանառությունը կազմել է 2,6 միլիոն ռուբլի[2][1]։ Մինչև 2022 թվականը ընկերության շրջանառությունն աճել է մինչև 2,5 միլիարդ ռուբլի[2]: 2023 թվականին Ֆլաուվաուի շրջանառությունը գերազանցել է 10 միլիարդ ռուբլին[1]։ Այն ժամանակ ընկերությունն ուներ մոտ 60 կետ աշխարհում[2]։

2015 թվականից Ֆլաուվաուն սկսեց ծաղիկների առաքման ծառայություններ մատուցել դեպի Հայաստան[7]։ 2021–2022 թվականներին ընկերությունը բանակցություններ է վարել Յանդեքսի հետ վաճառքի շուրջ, սակայն գործարքը չի կայացել 2022 թվականի փետրվարյան իրադարձությունների պատճառով[1]։ 2022 թվականին Ֆլաուվաուն 6 միլիոն դոլար է ներդրել Մեծ Բրիտանիայում իր բիզնեսը զարգացնելու համար[8][9] և մասնաճյուղեր բացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բրազիլիայում[10][11], իսկ 2023 թվականին՝ Հունգարիայում[12] և Բելառուսում[13][14][15][16]։

2023 թվականին ընկերությունը ներդրել է ապրանքների հաշվառման և բիզնես գործընթացների օպտիմալացման ERP համակարգ՝ ներառյալ վերլուծական վահանակները, բիզնես գործառնությունների մասին տեղեկատվությունը, միջին հաշիվը, վաճառքների ընդհանուր թիվը և դուրսգրումները[17]: Նույն թվականին ընկերության ապրանքների համախառն ընդհանուր ծավալը (GMV) կազմել է 9,8 միլիարդ ռուբլի[5], պլատֆորմի հաճախորդների թիվը հասել է մոտավորապես 1,34 միլիոնի[5]: Նույն թվականին Ֆլաուվաուն 2,7 միլիոն դոլար է վաստակել սոցիալական ցանցերում մեկնարկած արշավների միջոցով[18]։ 2023 թվականի դրությամբ հարթակն ունեցել է 3 միլիոն պատվեր[19] և ներկայումս ունի ապրանքների 22 կատեգորիա՝ ներառյալ ծաղիկներ, քաղցրավենիք, դեկոր և տնային պարագաներ[16]:

2024 թվականի հունիսին ընկերությունը թողարկեց պիոններից բաղկացած սահմանափակ քանակությամբ նվերների հավաքածու[20]: Նույն տարի Ֆլաուվաուն բացեց նոր մասնաճյուղ Իսպանիայում[21][22]:

Ֆլաուվաուն հավաքել է Series C ֆինանսավորման փուլի ժամանակ $156 միլիոն դոլար, իսկ հիմնական ներդրողներն էին Aljazira Capital-ը, Rainwater Partners-ը և STV-ն[3]:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Յարոսլավ Բաբուշկին, Անաստասիա Նասոնովա (ապրիլ 28, 2024 թ.). «Сооснователь Flowwow — Forbes: «Наш бизнес исчезнет, если люди перестанут любить»». Forbes (ռուսերեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մարիա Շակիրովա (փետրվար 9, 2022 թ.). «Wow-эффект: как екатеринбуржцы создали маркетплейс цветов с оборотом 2,5 млрд рублей». Forbes (ռուսերեն). Վերցված է 2024 թ. հունիսի 20-ին.
  3. 3,0 3,1 «Valentine's Day Sees 75% Surge in Flowers and Gifts in MENA». Inc. Arabia (անգլերեն). փետրվարի 14, 2024 թ. Վերցված է 2023 թ․ հուլիսի 14-ին.
  4. Մարսել Մոհամեդ (հունվարի 11, 2024 թ.). «Innovation makes GCC's gifting tradition sustainable». Trends Mena (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Маркетплейс Flowwow увеличил годовой оборот в два раза». Retail.ru (ռուսերեն). դեկտեմբեր 26, 2024 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  6. Ելենա Սոսնովսկայա (սեպտեմբերի 11, 2023 թ.). «Как продавать на маркетплейсе Flowwow». Թի-Բանկ (ռուսերեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 ««Мы — своеобразный eBay для цветов» Проект «Стартап на миллион»». Lenta.ru (ռուսերեն). ապրիլ 28, 2015 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  8. Թիմուր Բատիրով (հոկտեմբեր 12, 2022 թ.). «Российский цветочный маркетплейс Flowwow решил выйти на рынок Великобритании». Forbes (ռուսերեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 11-ին.
  9. Մարգարիտա Սոբոլ (հոկտեմբեր 11, 2022 թ.). «Российский маркетплейс по продаже цветов Flowwow планирует выйти на рынок Британии». Վեդոմոստի (ռուսերեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 11-ին.
  10. Յակով Շպունտ (2023 թ.). «Flowwow обосновался в Белоруссии». ComNews (ռուսերեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  11. Ռիմ Վալիդ (ապրիլ 18, 2024 թ.). «Saudi Arabia's AI adoption ignites technological advancement and economic growth». Arab News (անգլերեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 14-ին.
  12. «Как мы открыли юрлицо в Венгрии». RBK Group (ռուսերեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  13. «Маркетплейс Flowwow выходит на рынок Белоруссии». Սնոբ (ամսագիր) (ռուսերեն). հոկտեմբեր 20, 2023 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 7-ին.
  14. «От цветов до товаров для дома. Маркетплейс Flowwow заработал в Беларуси». Belarusian Telegraph Agency (ռուսերեն). հոկտեմբեր 20, 2023 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 11-ին.
  15. «На рынок Беларуси выходит маркетплейс Flowwow». BelMarket (ռուսերեն). հոկտեմբեր 22, 2023 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  16. 16,0 16,1 «Маркетплейс Flowwow выходит на рынок Беларуси». Argumenty i Fakty (ռուսերեն). հեկտեմբեր 20, 2023 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  17. «Flowwow расширил возможности ERP-системы Hoog». CNews (Russian magazine) (ռուսերեն). հունիս 6, 2024 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  18. «Why This One Unique Marketing Approach is the Key to Business Growth». Entrepreneur (անգլերեն). ապրիլ 19, 2024 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 14-ին.
  19. «Flowwow collaborates with Emirati artist for exclusive Eid card game bridging generational divides». Zawya (անգլերեն). մարտ 27, 2024 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 14-ին.
  20. «Flowwow запустил «пионовый» бокс». Սնոբ (ամսագիր) (ռուսերեն). հունիս 18, 2024 թ. Վերցված է 2024 թ. հուլիսի 11-ին.
  21. Անտոնիո Կվիլիսթ Սանս (հունվար 18, 2024 թ.). «Slava Bogdan: «La gente busca cada vez más regalos locales que tengan corazón y alma»». Okdiario (իսպաներեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.
  22. Նաչո Լոպես Լլանդրես (հունվար 30, 2024 թ.). «Regalos cercanos que ahorran emisiones y llegan al alma». Cadena SER (իսպաներեն). Վերցված է 2024 թ. հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել