Կաղապար:Արեւելահայերէն

Marina Boghigian/Ավազարկղ10

Գրիգոր Աւետեան (20 Յունուար 1870 Պարսկաստան - 15 Մայիս 1946, Երեւան), հայ դերասան։

Կենսագրութիւն

խմբագրել

Գրիգոր Աւետեանը ծնած է 20 Յունուար 1870-ին Պարսկաստանի Ռաշտ քաղաքին մէջ։ 1870 թուականին ընտանիքին հետ կը տեղափոխուի Շուշի քաղաքը, ուր կը ստանայ նախնական կրթութիւնը։ Կ'ուսանի Պաքուի ռէալական ուսումնարանին մէջ։ 1888 թուականին կը սկսի բեմական գործունէութեան[1]։ 1889-ին Մոսկուա կը հաստատուի, ուր ներկայ կը գտնուի նշանաւոր դերասաններու ներկայացումներուն։ 1890-ին կը վերադառնայ Կովկաս եւ մինչեւ 1923 հանդէս կու գայ Պաքուի, Թիֆլիսի, Մոսկուայի, Պաթումի, Թեհրանի, Երեւանի, Կարսի, Կոստանդնուպոլսոյ, Զմիւռնիոյ, Միջին Ասիոյ, Պուլկարիոյ, Ռումանիոյ քաղաքներուն մէջ։

Գրել է «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» (1933)[2] հուշերի գիրքը, ուր տվել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր-դերուսայց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Ավետյանի դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ավետյանի կատակերգական արվեստն առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին:

Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ավետյանը տեղ գտավ նաև հայ խորհրդային թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Ավետյանի լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության և սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ Նպաստել է ազգային թատերական մշակույթի ստեղծագործական աճին։ Ավետյանի խաղը նշանավորվել է ինքնաբերականությամբ, հումորով և բարձր ճշգրտության ժեստերով, ինտոնացիաներով[1]։

Համագործակցել է հայտնի հայ դերասաններ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի հետ։ 1888 թվականին կազմակերպել է թատերախումբ՝ շրջելով Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում և Կովկասի այլ քաղաքներում, Թուրքիայում և Ռումինիայում[3]։

1923 թվականից եղել է Առաջին պետական թատրոնի դերասան։ Ստեղծել է մի շարք վառ կատակերգական դերեր։ Ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր: Զբաղվել է նաև ռեժիսուրայով։ Թարգմանել է հայերեն լեզվով մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Հատակումը», Անտոն Չեխովի Տաղտկալի պատմութիւն: (Ծերունու օրագրից)[4]։

Մահացել է 1946 թվականի մայիսի 15-ին Երևանում[1]։

Դերերը թատրոնում

խմբագրել

Դերերը կինոյում

խմբագրել

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Григорий Аветян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017-12-09-ին.
  2. «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա, Երևան, Պետհրատ, 1933
  3. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  4. Տաղտկալի պատմութիւն: (Ծերունու օրագրից), Բաքու: Տպարան Ս. Անտօնեանցի, 1903
  5. Գրիգոր Ավետյանը Geocinema կայքում(անգլ.)
  6. Хронография Еревана = Երևանի տարեգրությունը. — Ер.: Музей истории города Еревана, 2009. — С. 67. — 240 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 616  


[[Կատեգորիա:Հայ դերասաններ]] [[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ]] [[Կատեգորիա:20-րդ դարի դերասաններ]] [[Կատեգորիա:ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ]]