Մասնակից:MarieBeg/Ավազարկղ
Թրիքի | |
---|---|
Թրիքին 2009 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tricky |
Ի ծնե անուն | Էդրիան Նիկոլաս Մաթիուս Թոուս |
Նաև հայտնի է որպես | Թրիքի Քիդ, Թրիքի Ռոք |
Ծնվել է | Բրիսթոլ,Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Թրիփ հոփ[1][2], էլեկտրոնային երաժշտություն[3], Ալտերնատիվ հիփ-հոփ[4] |
Մասնագիտություն | պրոդյուսեր, երաժիշտ,վոկալիստ,դերասան |
Լեյբլ | False Idols, Domino,Epitaph,Island |
Կապված | Ուայլդ Բանչ,Դեյմ Գրիս, Դիջեյ Մագզ, Մեսիվ Ըթաք, Մարկ Սթյուարթ, Մարթինա Թոփլի-Բըրդ |
Կայք | trickysite.com |
Էդրիան Նիկոլաս Մաթյու Թոուս[5] (անգլ.՝ Adrian Nicholas Matthews Thaws, հունվարի 27, 1968) հայտնի Թրիքի բեմական կեղծանվամբ, անգլիացի պրոդյուսեր [6], ռեփեր և դերասան[7]: Ծնվելով ու կյանքի վաղ շրջանն անց կացնելով Բրեսթոլում ՝ նա սկսեց իր կարիերան որպես համագործակցող և ռեփփեր/պրոդյուսեր, հայտնի է որպես Մեսիվ Ըթեք խմբի հիմնադրող ՝ Ռոբերտ դել Նայեի, Գրենթ Մարշալի ու Անդրյու Վաուլզի մասնակցությամբ: Նա 1995 թվականին սկիզբ դրեց իր սոլո կարիերային «Maxinquaye» դեբյուտային ալբոմով: Ալբոմի թողարկումը մեծ համբավ շնորհեց Թրիքիին և նշանավորեց երկարատև համագործակցություն վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդի հետ: 1996 թվականին թողարկեց ևս 4 ստուդիո ալբոմ ՝ ներառյալ «Pre-Millenium Tension»-ը ու «Nearly God»-ը: 2000 թվականից ի վեր թողարկել է 9 ստուդիո ալբոմ, վերջինը ՝ «Fall to pieces» (2020): 2016 թվականին նա մի քանի անգամ ելույթ է ունենում Մեսիվ Ըթաքի համերգներին ՝ միաժամանակ շարունակելով իր սոլո կարիերան: Թրիքին թրիփ հոփ երաժշտության հիմնադիրն է, նրա ստեծագործությունները առանձնանում են մութ, բարդ երաժշտական ոճով, որը մեկտեղում է տարբերվող մշակութային ազդեցություններն ու ժանրերը ՝ ներառյալ հիփ-հոփը, ալտերնատիվ ռոքը և ռագան [8]: Իր կարիերայի ընթացքում Թրիքին համագործակցել է մեծ թվով արտիստների հետ, նրանց թվում ՝ Թերրի Հոլի, Բյորկի, Գրեյվդիգազի, Գրեյս Ջոնսի, Փի Հարվիի [1] ու Էմել Մաթլութիի[9]:
Վաղ տարիներ
խմբագրելԹրիքին ծնվել է Բրիսթոլի հարևանությամբ գտնվող Նոլ Վեսթում ջամայկացի հոր և խառնածին անգլո-գայանացի մոր ընտանիքում: Նրա մոր՝ Մաքսին Քուայեի մահվան պատճառը կա՛մ ինքնասպանությունն էր, կա՛մ էպիլեպսիա հիվանդությունը, երբ Թրիքին դեռևս 4 տարեկան էր [2][10]: Նրա հայրը ՝ Ռոյ Թոուսը, աշխատում էր ստուդիո 17-ի հնչյունային համակարգում իր եղբոր ՝ Ռուպերտի, ու հոր՝ Հեկտորի հետ[11]: Բրիսթոլի երաժիշտ Բանի Մարեթը 2012 թվականինին նշում է. «Այդժամ այն ամենահռչակավոր հնչյունային համակարգն էր Բրիսթոլում»[12][13]:
Թրիքին ծանր մանկություն է ունեցել Նոլ Վեսթում ՝ [14]Հարավային Բրիսթոլի տնտեսապես աղքատ շրջանում[15]: Վաղ տարիքից ներգրավվում է հանցավոր կյանքի մեջ [14] ու միանում ավազակախմբի, որը զվաղվում էր մեքենաների գողությամբ, կողոպուտով ու անկարգությամբ [16]: Թրիքին իր երիտասարդ տարիներն անց է կացրել տատի խնամքի ներքո,որը մեղմ էր վերաբերվում Թրիքիի դպրոց գնալու փոխարեն հին,սարսափ ֆիլմեր դիտելուն: 15 տարեկանում նա սկսեց երգի բառեր գրել. «Ես սիրում եմ ցնցել, սիրում եմ պարել, սիրում եմ, երբ գեղեցիկ աղջիկները հանում են իրենց տաբատները» , MixMag, 1996: 17 տարեկանում նա որոշ ժամանակ անց է կացնում բանտում այն բանից հետո, երբ գնում է 50 ֆունտանոց կեղծված ստացական իր ընկերոջից, որը մի փոքր ուշ տեղեկացնում է ոստիկանությանը դրա մասին: Թրիքին հարցազրույցներից մեկում այսուհետև հայտարարում է. «Բանտում ամեն բան հրաշալի էր: Ես երբեք չեմ վերադառնա» [17]:
Կարիերա
խմբագրել1987-94: Ուայլդ Բանչ, Մեսիվ Ըթեք
խմբագրել1980-ականների կեսին Թրիքին ծանոթացավ Դիջեյ Միլոյի հետ ու միասին սկսեցին աշխատել Սաունդ Սիսթեմում, որն անվանեցին «Ուայլդ Բանչ», որը 1987 թվականին վերանվանվեց «Մեսիվ Ըթեք»: Նա ստացավ «Թրիքի Քիդ» կեղծանունը և 18 տարեկանում դարձավ Ֆրեշ 4-ի անդամ ՝ ռեփ խումբ ստեղծված Ուայլդ Բանչի կողմից: Նա նաև ռեփ կատարումներով հանդես եկավ Մեսիվ Ըթեքի դեբյուտային «Blue Lines»(1991) ալբումում [18] :
1991 թվականին նախքան Մեսիվ Ըթեքի «Blue Lines» ալբոմի թողարկումը նա ծանոթավ Մարթինա Թոփլի-Բըրդի հետ Բրիսթոլում: Որոշ ժամանակ անց վերջինս հայտնում է Թրիքիին ու Մարկ Ստյուարթին իր երգելու շնորհի մասին: Չնայած Մարթինան դեռևս 15 տարեկան էր, սակայն իր «honey-coted vox»-ը տպավորել էր Թրիքիին ու Ստյուարթին, ու նրանք ձայնագրեցին «Aftermath» անվամբ երգ[19] (Թեպետ «The Face '95»-ը նշում է,որ միասին ձայնագրած առաջին երգը կոչվում էր «Shoebox»): Թրիքին «Aftermath»-ը ներկայացրեց Մեսիվ Ըթեքին, սակայն նրանք տպավորված չէին այդ երգով: Այնումենայնիվ, 1993 թվականին նա որոշում կայացրեց այդ երգի մի քանի հարյուր վինիլային օրինակներ թողարկել: Երգի մեջ փոփոխություններ կատարեց այնքան, որ թողեց միայն «բասային գիծը և սուլոցը»(NME 1994): 1995 թվականին «Ուայթ Լեյբլը»-ը պայմանագիր կնքեց «Այլընդ Ռեքըրդս»-ի հետ Թրիքիի համար, և Թրիքին սկսեց ձայնագրել իր առաջին սոլո ալբոմը ՝ «Maxinquaye»-ն[20]:
1995-2001 : Սոլո առաջընթաց
խմբագրելԹրիքին դուրս եկավ Մեսիվ Ըթեքից, որպեսզի թողարկի իր դեբյուտային ալբոմը ՝ «Maxinquaye»-ն՝ իր, Մարկ Սանդերսի ու հայտնի երգչուհի Մարթինա Թոփլի-Բըրդի համատեղ արտադրությամբ [19] The album was successful and Tricky consequently attained international fame, something he was notably uncomfortable with.[21]: Ալբոմը հաջողակ էր և հետևաբար Թրիքին ստացավ միջազգային հռչակ. մի բան, որին նա սովոր չէր: «Maxinquaye» ալբոմի դիտարկումը Ռոլին Սթոունի կողմից. ՝ «Թրիքին լափլփեց ամեն ինչ ՝ ամերիկյան հիփ-հոփից ու սոուլից մինչև ռեգի ու 80-ականների բրիտանական ռոքի ավելի մելանխոլիկ տրամադրություններ»[22]:
Հեղինակներ Դեյվիթ Հեսմոնդալֆն ու Քասփար Մելվիլը «Global Noise: Rap and Hip-Hop Outside the USA» գրքում գրեցին. ՝ «Թրիքին իր պարտքը ցույց տվեց հիփ-հոփ գեղագիտությանը ՝ վերականգնելով նմուշներ ու մասեր թե՛ հարգարժան սև երաժշտությունից (Փաբլիք Էնըմի բենդ), թե՛ անճաշակ փոփից (մեջբերում Դեյվիդ Քեսիդիի «How Can I Be Sure?»-ից)[23]: Ինչպես Ռոլին Սթոնի հոդվածը հետագայում բացատրում է, Թրիքին ստեղծեց «պարային երաժշտության մերկուրիական ոճ, որն անմիջապես գտնում է իր ուղին» [22]:
Թրիքիին չհաջողվեց ավարտին հասցնել մի շարք երգերի խոսքեր Մեսիվ Ըթեքի «Protection» ալբոմի համար, ուստի նա «Maxinquaye»-ի համար գրված բառերը նվիրեց բենդին:Այսպիսով,երկու ալբոմներում էլ տեղ են գտել միանման խոսքերով երգեր՝վերնագրված «Overcome» և «Hell is Round the Corner» «Maxinquaye» ալբոմում և «Karmacoma» ու «Eurochild» «Protection» ալբոմում համապատասխանաբար: Թրիքիի համար դժվար էր առերեսվել Maxinquaye-ի մեծագույն հաջողությանը և հետագայում նա խուսափեց առաջին ալբոմի սոլային հնչյուններից,որպեսզի ստեղծի երաժշտության սաստիկ ու ագռեսիվ փանկ ոճ:
1996 թվականին Նանե Չերին և Բյորկը երկրորդական դերով հանդես եկան Թրիքիի երկրորդ «Nearly God» ալբոմում[19]: Ալբոմը բացող համարը փրի-թրիփ-հոփ ժանրին պատկանող «Tattoo» երգի Շուզի Էնդ Դը Բանշիզի [24] կողմից արված քավըր տարբերակն էր, որը ոգեշնչել էր Թրիքիին,երբ նա զարգացնում էր իր ոճը[25]:
2001 թվականին Թրիքին հայտնվեց «Տասներեք Ուրվականներ»-ի ֆիլմերգում «Excess» երգով, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ըլենիս Մորիսետին իր 2 կրկներգերով: 2002 թվականին նույն երգը հայտնվեց նաև «Անիծյալների Թագուհի» ֆիլմի սաունտրեկում:
2002-11: «Mixed Race» և այլ ստեղծագործություններ
խմբագրելԹրիքիի ստուդիո ալբոմը ՝ «Knowle West Boy»-ը թողարկվեց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում 2008 թվականի հուլիսին ու ԱՄՆ-ում 2008 թվականի սեպտեմբերին: Ալբոմի առաջին սինգլը «Council Estate»-ն էր, որում արտիստն հանդես է գալիս որպես սոլո վոկալիստ. ՝ «Սա առաջին սինգլն է, որում հադնես եմ գալիս միայն իմ վոկալով: Ես չէի կարող շշնջալ այդ երգը: Ես պետք է պոռթկայի և բարձր, ճչացող վոկալ ցուցադրեի: Ես ուզում էի դրա առաջամարտիկը լինել» [26]: The Skinny-ին 2008 թվականի հուլիսին տված հարցազրույցում Թրիքին նշեց, որ «Knowle West Boy»-ը առաջին ալբոմն էր, որի համար նա որոշել էր հանդես գալ որպես համապրոդյուսեր: Նախկին կիթառահար Բեռնարդ Բաթլերը Թրիքիի նախնական ընտրությունն էր, սակայն, սիրահարված Բաթլերի տեխնիկական հզորությամբ ՝ Թրիքին ավարտում է ալբոմը ՝ ամբողջովին վերաձայնագրելով ողջ նյութը[27]:
Թրիքին իր ՝ 1995 թվականի դեբյուտային ալբոմը ՝ «Maxinquaye»-ն, 2009 թվականի դեկտեմբերի 8-ին վերաթողարկվում է բոնուսային 13 երգից բաղկացած սկավառակով ՝ հանդես բերելով «B-Sides»-ը,«outtake»-ը և 7 նախկինում չթողարկված երգերի միքսեր, ինչպիսիք են «Overcome»-ը,«Hell is Round The Corner»-ը և «Black Steel»-ը[28]:
2009 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցները զեկուցում են, որ Մեսիվ Ըթեքը Փարիզում հանդիպեց Թրիքիին և խնդրեց նրան աշխատել մի նախագծի վրա,այդ առիթով Դեդի Ջին ասաց. «Թվում է, թե ամեն ինչ հրաշալի է մեր ու Թրիքիի միջև: Բավականին լավ գիտի հանրությունը, թե որքան լավ ենք մենք ու Թրիքին իրար հասկանում, այդպես չէ՞: Դա այդքան էլ այդպես չէ. որոշ բաներ են փոխվել: Որոշ բաներ այլևս առաջվանը չեն: Մենք Թրիքիին մի քանի շաբաթ առաջ տեսել ենք Փարիզում, և դա բավականին հաճելի հանդիպում էր 5 կամ 6 տարի անց» [29]: Թրիքին համաձայնեց ձայնագրվել բենդի հետ, այնուհետև նա 2013 թվականի հունիսին տված հարցազրույցում բացահայտեց, որ «Մի քանի երգեր կան, որոնք լավն են և որոնք իսկապես հրաշալի են, անկեղծ ասած»: Այնուամենայնիվ, Թրիքին նաև հունիսին հայտնեց, որ նա այլևս չէր կարողանում 2,3 օրից ավել աշխատել Մեսիվ Ըթեքի հետ ու բնութագրեց բենդի անդամ Դեդի Ջիին որպես «շատ գոռոզ մեկը»[30]:
Թրիքիի 9-րդ ալբոմը ՝ «Mixed Race»-ը, թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերի 27-ին, որի առաջին սինգլը վաճառքի հանվեց օգոստոսի 23-ին: Ալբոմը ներառում է կատարումներ Ֆրենքի Ռայլիի, Թիրի Լինի, Բոբի Ջիլեսփիի, Հեմըդուշի, Բլեքմենի ու Թրիքիի կրտսեր եղբոր ՝ Մերլըն Թոուսի կողմից[11]:
2011 թվականի հունիսին Թրիքիի լեյբլ «Brownpunk»ը մեկ երգի համար պայմանագիր ստորագրեց մեքսիկական Մայ Բլեք Հարթ Մըշին բենդի հետ. «Իթ Բիթս Լայք Դիզ», որը Թրիքին համատեղ ստեղծել է նրանց հետ[31]: Մայ Բլեք Հարթ Մըշին բենդը այնուհետև հրավիրվել է լեյբլի կողմից, որպեսզի Maxinquaye ալբոմի մի երգի քավըր տարբերակը կատարի Browpunk-ի ցուցակի քավըրների ալբոմի համար,բենդն ընտրեց «Hell Is Round the Corner»-ը: «It Beats Like This»-ը թողարկվեց 2013-ի ապրիլին բենդի կողմից:
Թրիքին ստեղծեց ռեփեր Օմնիի ալբոմը IamOmni, որը հանրությանը ներկայացվեց 2011-ի օգոստոսի 30-ին,որպես անվճար ներբեռնում Օմնիի պաշտոնական կայքում:
2011-այժմ:False Idols,կյանքի իրադարձություններ,Ununiform
խմբագրել2011-ի հունիսի 26-ին Թրիքին Բեյոնսեի հետ հանդես եկավ Գլեսթոնբըրիի բրգաձև բեմում «Baby Boy» երգով, հետագայում նա հայտարարեց, որ նա ապշած էր իր կատարումով ՝ ասելով, որ «Ես երբեք այդքան անհանգիստ չեմ եղել. Մարմինս սառել էր»[32]:
2012 թվականի ապրիլին Թրիքին Մեծ Բրիտանիայում, այդ թվում նաև առաջին անգամ իր ծննդավայր Բրիսթոլում կատարեց «Maxinquaye»-ն Մարթինա Թոփլի-Բըրդի հետ: Ելույթները առանձնանում էին կանոնավոր ընդհատումներով Թրիքիի կողմից, այդ ելույթների ժամանակ նա իր հետ բերում էր իր կրտսեր եղբորը ՝ Մերլըն Տաոսին, որպեսզի վերջինս ռեփ կարդա բեմի վրա տեղացի ռեփերների հետ և ոգեկոչի լսարանին բեմ բարձրանալ: Մանչեսթրի համերգի դիտարկումն այն էր, որ միջոցառումը անկազմակերպ էր, քանի որ Թրիքին հաճախ էր հեռանում բեմից, շարունակաբար մոռանում բառերը ՝ մնացած երգերի կատարումները թողնելով Թոփլի-Բըրդին, հանգեցնելով ամբոխի բղավոցներին և նրան, որ շատերը վաղ հեռանում էին միջոցառումից Թրիքիի կրկնվող վարքագծի պատճառով[33]:
2013 թվականի փետրվարին Թրիքին հայտարարեց նոր ալբոմի թողարկման մասին ՝ «False Idols»: Ալբոմը շարունակությունն է իր 2010 թվականի «Mixed Race»-ի,որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Փիթըր Սիլբըրմենը, Ֆիֆի Ռոնգը, Նեկան: Թրիքին հայտարարություն արեց ալբոմի վերաբերյալ. ՝ «Ես պաշտում եմ այս նոր ալմոբի յուրաքանչյուր երգը: Ինձ հետաքրքիր չէ ՝ մարդիկ կհավանեն, թե ոչ: Ես անում են այն, ինչ ուզում եմ անել, այն, ինչ արեցի իմ առաջին ձայնագրության հետ: Դա ինձ դարձրեց այն, ինչ սկզբում էի: Ինձ համար միևնույն է, եթե մարդիկ դա չհավանեն, որովհետև ես այնտեղ եմ, ուր նախկինում էի»[34]:
2014 թվականի գարնանը հայտարարվեց, որ Թրիքին մինչև 2014 թվականի ամառ Եվրոպայով մեկ ելույթ է ունենալու մի շարք փառատոների ՝ ներառելով Քընթրոլ Դեյը Ռումինիայում, Քուլող Քաֆեի փառատոնը Բելգիայում, Փոսթիվուս փառատոնը Լատվիայում և Գելթրես Փարքլենդս Ֆեսթիվըլ փառատոնը Անգլիայում:
Թրիքին 2014 թվականի հունիսին հայտնեց նոր ալբոմի մասին ՝ վերնագրված «Adrian Thaws»: Այն թողարկվել է 2014-ի սեպտեմբերի 8-ին[35]: «Skilled Mechanics»-ը թողարկվել է 2016-ի հունվարին[36]: Նույն ամսում թողարկվեց մի երգ, որը Թրիքին գրել էր Մեսիվ Ըթեքի 3D-ի հետ [37]:
Նրա 13-րդ պաշտոնական ալբոմը ՝ «Ununiform»-ը,թողարկվեց 2017 թվականի սեպտեմբերի 22-ին և առանձնացավ Էյժա Արջենթոյի, Էվըլըն Լըրքսի, և Մարթինա Թոփլի-Բըրդի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հոլի «Doll Parts» երգի քավըր տարբերակով[38]:
Բլինքը ` Bonnier Books UK-ի տպագրիչ, ձեռք է բերել Թրիքիի ինքնակենսագրությունը: Գիրքը խմբագրիչից պատվիրելով ՝ Քերի Շարփը ձեռք բերեց K7-ից համաշխարհային իրավունք(երաժշտական անկախ կազմակերպություն, որի գլխավոր շենքը գտնվում է Բեռլինում, որտեղ Թրիքին հիմա ապրում է)[37]: Գիրքը հիմա վերնագրված չէ և կվաճառվի 20 £-ով 2019-ի հոկտեմբերին [39]:
Նրա մինի ալբոմը ՝ «20,20»-ը, թողարկվեց 2020 թվականի մարտի 6-ին: Նրանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Lonely Dancer» երգը ՝ ձայնագրված երգչուհի Անիկայի հետ[40]: Նա նախկինում աշխատել է Բիքի հետ 2010թվականին[41]: Թրիքիի հաջորդ ալբոմը ՝ «Fall to Pieces»-ը, պլանավորված է թողարկվել սեպտեմբերին[42]:
Լրատվամիջոցների մտահոգություններ
խմբագրելԹրիքին_Բարսելոնայի_ելույթի_ժամանակ,2008_թվական]] Երբ «Pre-Millenium Tension»-ը թողարկվեց 1996 թվականին, Թրիքին զայրացած էր բրիտանական մամուլով, մասնավորապես The Face ամսագրի կողմից գրված հոդվածներով: «The Face»-ը հավատացած էր, որ «Maxinquaye»-ն ավելի շատ դուետ էր, քան solo նախագիծ[43]: «The Face»-ը հրապարակեց մի հոդված ՝ հայտարարելով, որ վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդըը պետք է միայնակ մեծացներ երեխային, որի հայրը Թրիքին էր[44]:
Թրիքին նաև մտհոգված էր մեդիայի ռասայական կարծրատիպերով[45]: «The Naked & Famous» փաստավավերագրական ֆիլմում նա պնդում էր, որ լուսանկարիչները կամենում էին, որ նա լուսանկարներում խոժոռվի: Նա «The Big House» ամսագրում ավելի մեղմ դեմքի արտահայտությամբ է: «Tricky Kid» երգում նա գրում էր. ՝ «Քանի դեռ դուք համեստ եք,թույլ տվեք ձեզ ջունգլիի արքա զգալ»:
Իր ստեղծագործություններում նա խառնակում է հիփ-հոփում առկա պարզ գենդեռային սահմանումները: Չնայած իր դեբյուտային ալբումի ՝ «Maxinquaye»-ի ծանր ազդեցությանը, որ նա վերցրել է ամերիկյան հիփ-հոփից, նա պայքարում է տիպիկ գենդեռային դրսևորումների դեմ. օրինակ իր ալբոմի նկարի մի կողմում կնոջ պես հագնվելով[46]:
Այլ նախագծեր և ֆիլմային կարիերա
խմբագրելԹրիքին երկրորդական դերերով է հանդես եկել մի շարք ալբոմներում ՝ ներառյալ «Live»-ի 5-րդ ստուդիո ալբոմը ՝ «V.»: Այս համագործակցության շնորհիվ Թրիքին և Լայվի գլխավոր երգիչ Էդ Քոուոլչիքը ընկերացան, նույնիսկ Քոուոչիկն իր վոկալով ամբողջացրեց «Evolution Revolution Love» երգը Թրիքիի «Blowback» ալբոմից:
Թրիքին նաև բազմաթիվ ֆիլմերում է հանդես եկել: Նա 1997 թվականին Լյուկ Բեսոնի «Հինգերորդ Տարրը» ֆիլմում կարևոր դեր է ստանձնել ՝խաղալով «Աջ-թևի» կերպարը չար բիզնեսմեն պրն.Զորգի մոտ [18]:
2004 թվականի Օլիվիե Ասսայայի «Մաքրություն» ֆիլմում է նաև խաղացել, մեծ դեր է ունեցել երաժշտության տեսահոլովակի «Parabol/Parabola»-ի համար ՝ Թուլի կողմից ստեղծված: Ասեկոսեներ էին պտտվում, թե Թրիքին փոքրիկ դերով հանդես է եկել Ջոն Վուի 1997 թվականի «Առանց դեմքի» ֆիլմում, սակայն նա ժխտել է այդ լուրը, թեպետ նրա սինգլը ՝ «Christiansands»-ը, ֆիլմում նկատելի է [47]: Թրիքին նաև հանդես է եկել որպես ֆինն երաժիշտ, ով սիրում և վերջ է դնում սիրային հարաբերությունները գլխավոր կերպարի ՝ Լիննի հետ ամերիկյան «Ընկերուհիներ» սիթքոմում:
2001 թվականին Թրիքին օնլայն գովազդներում է երևան գալիս «We Deliver» վեբ շարքի համար,որը Նյու Յորքում կանեփ առաքող ծառայության մասին էր: Չնայած նա ոչ մի կադրում չի երևում, գովազդում կարծես թե նա է հաճախորդը[48]:
«Brown Punk» անվամբ ձայնագրական լեյբլի հիմնումը հայտարարվեց 2007 թվականի կեսերին, որը համագործակցություն էր Թրիքիի ու «Island Records»-ի գործադիր տնօրեն Քրիս Բլեքուելի հետ: Այդժամ Թրիքին ասաց. ՝ « «Brown Punk»-ը իրենից ներկայացնում է մի դրական շարժում, որտեղ դուք կգտնեք ինտելեկտուալներին աշխատող դասակարգի հետ, ռոքը ռեգիի հետ միախառնված և ինդին էմոյի հետ պարուրված»: Դըրթին, Գասփը, Լեդ Բլեք մեքսիկական բենդը, Մայ Բլեք Հարթ Մըշինը բոլորը պայմանագիր կապեցին լեյբլի հետ, սակայն 2013 թվականի հոկտեմբերից լեյբլը կարծես թե ակտիվ չէ[49][50]:
Անձնական կյանք
խմբագրելԹրիքին պնդում էր, որ նա «շատ բաների միջով է անցել». ՝ «Ես տեղափոխվել եմ մի ընտանիքից մյուսը, մինչև 16 տարեկանը երբեք չեմ մնացել միևնույն տանը, ուր ծնվել եմ...Դա նորմալ չէ:Այս ամենը կապված է իմ դաստիարակության հետ…Ինչ-որ տեղ մնալ 3 տարի, այնուհետև գնալ ուրիշ տեղ կրկին 3 տարի...Հորեղբայրներս սրիկաներ են: Այս ամեն ինչը..Ես բավականին դիսֆունկցիոնալ ընտանիք ունեմ..Չգիտեմ, թե ինչու են իմ ընտանիքում մայրերը թողնում երեխաներին տատիկների հոգածությանը» [51]:
Թրիքին հորական կողմից 14 հարազատ քույրեր/եղբայրներ ունի[52]:
Թրիքին կարճատև սիրավեպ է ունեցել իսլանդացի երգիչ, երգերի հեղինակ Բյորկի հետ 1990-ականներին: Երբ 2013 թվականի կեսերին հարցնում էին զույգին սիրավեպի մասին, Թրիքին պատասխանում էր. ՝ «Ես լավը չէի Բյորկի համար, ես համապատախան չէի նրան: Ես կարծում եմ, որ նա ուշադիր էր իմ նկատմամբ, նա իմ մասին հոգ էր տանում, այդպես չէ՞»[53]: 1998 թվականի սկզբին Նա նաև կարճատև ամուսացել էր Կարմեն Էյոգոյի հետ Լաս Վեգասում[54]:
Թրիքին ունի մեկ դուստր Մինա Մեյզին ՝ ծնված 1995 թվականի մարտի 19-ին, նրա մայրը Մարթինա Թոփլի-Բըրդն է, երաժիշտ, ում հետ Թրիքը ծանոթացել է, երբ Թոփլին նստած է եղել Թրիքի տան մոտ: Մեյզին դեպրեսիայով էր տառապում, նա ինքնասպանություն է գործել 2019 թվականի մայիսի 8-ին: Դստեր մահվան մասին Թրիքին ասել է. ՝ «Թվում է, թե մի աշխարհում եմ գտնվում, որը գոյություն չունի ՝ իմանալով, որ այլևս ոչինչ նույնը չի լինի: Ոչ մի բառ կամ տեքստ չի կարող իրապես բացատրել, թե որքան դատարկ է հոգիս»[55]:
2015 թվականին Թրիքին տեղափոխվել և ապրում է Բեռլինում, Գերմանիա [56]:
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիո ալբոմներ
խմբագրելՏարեթիվ | Ալբոմ | Առավելագույն հորիզոնական | Վաճառքներ | Սերտիֆիկացում (Երաժշտական ստեղծագործությունների սերտիֆիկացում) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ՄԲ |
ԱՄՆ |
Ավստրիա [57] |
Ավստրիա | Բելգիա (Fl) |
Բելգիա (WA) |
Կանադա | Ֆրանսիա [58] |
Նիդերլանդներ | Նորվեգիա [59] |
Շվեդիա [60] |
Շվեյցարիա [61] | ||||
1995 | «Maxinquaye» | 3 | — | 48 | — | — | — | 53 | — | — | — | — | — | ||
1996 | «Nearly God» | 10 | — | 77 | — | — | — | 37 | — | — | — | — | — | ||
«Pre-Millennium Tension» | 30 | 140 | 63 | — | — | — | — | — | — | — | — | — | |||
1998 | «Angels with Dirty Faces» | 23 | 84 | 35 | — | 32 | — | 69 | 14 | — | 38 | 54 | — | ||
1999 | «Juxtapose» (with DJ Muggs and Dame Grease) |
22 | 182 | 49 | 35 | — | — | — | 38 | — | 8 | — | 35 | ||
2001 | «Blowback» | 34 | 138 | 28 | 5 | 27 | 29 | — | 16 | 43 | 29 | — | 33 | ||
2003 | «Vulnerable» | 88 | — | 86 | 67 | 21 | 28 | — | 22 | 43 | 29 | — | 27 | ||
2008 | «Knowle West Boy» | 63 | 147 | 93 | 35 | 35 | 89 | — | 31 | 86 | 29 | — | 25 | ||
2010 | «Mixed Race» | 118 [64] |
— | — | — | 61 | 69 | — | 33 | — | — | — | 99 | ||
2013 | «False Idols» | 66 | 149 | — | 34 | 17 | 43 | — | 93 | — | — | — | 30 | ||
2014 | «Adrian Thaws» | 107 [65] |
— | — | — | 44 | 47 | — | 54 | — | — | — | 63 | ||
2016 | «Skilled Mechanics» (featuring DJ Milo and Luke Harris) |
— | — | — | — | 156 | 120 | — | — | — | — | — | — | ||
2017 | «Ununiform» | — | — | — | — | 114 | 52 | — | 127 [66] |
— | — | — | 47 | ||
2020 | «Fall to Pieces»[42] | 69 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — |
Սինգլներ և մինի ալբոմներ
խմբագրել1993–2000
խմբագրելՏարեթիվ | Երգ | UK [67] |
AUS [57] |
FRA [58] |
IRE [68] |
SWE [69] |
Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1994 | «Aftermath» | 69 | 154 | — | — | — | «Maxinquaye» | |||||
«Ponderosa» | 77 | — | — | — | — | |||||||
1995 | «Overcome» | 34 | — | — | — | — | ||||||
«Black Steel» | 28 | 101 | — | — | — | |||||||
«The Hell E.P.» (vs. The Gravediggaz) | 12 | 112 | — | 27 | — | |||||||
«Pumpkin» | 26 | — | — | — | — | |||||||
«I Be The Prophet EP» (as Starving Souls) | 66[70] | — | — | — | — | «Nearly God» | ||||||
1996 | "Poems" (as Nearly God) | 28[71] | — | — | — | 60 | ||||||
«Grassroots EP» (US only) | — | — | — | — | — | «EP only» | ||||||
«Christiansands» | 36 | 128 | — | — | — | «Pre-Millennium Tension» | ||||||
1997 | «Tricky Kid» | 28 | — | — | — | — | ||||||
«Makes Me Wanna Die» | 29 | 125 | — | — | — | |||||||
1998 | «Money Greedy» | 25 | 89 | — | — | — | «Angels with Dirty Faces» | |||||
«Broken Homes» | 56 | — | — | |||||||||
«6 Minutes» (US only) | — | — | — | — | — | |||||||
1999 | «For Real» | 45 | — | — | — | — | «Juxtapose» | |||||
«Bom Bom Diggy / Hot Like A Sauna» (UK promo only) | — | — | — | — | — | |||||||
2000 | «Mission Accomplished EP» | — | — | 83 | — | — | «EP only» | |||||
"—" denotes releases that did not chart or were not released in that country |
2001–այժմ
խմբագրելՏարեթիվ | Երգ | ՄԲ | Ֆրանսիա [58] |
Նիդերլանդներ [72] |
Բելգիա (FLA) [73] |
ԱՄՆ [74] |
Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2001 | «Evolution Revolution Love» | — | — | 79 | — | 35 | «Blowback» | |||||
2002 | «You Don't Wanna» | — | — | — | — | — | ||||||
«Mixed Up Faces» (as Rico vs. Tricky) | — | — | — | — | — | «Single only» | ||||||
2003 | «Antimatter» | 97[75] | — | — | — | — | «Vulnerable» | |||||
«How High» | — | — | — | — | — | |||||||
2008 | «Council Estate» | — | — | — | — | — | «Knowle West Boy» | |||||
«Slow» | — | — | — | — | — | |||||||
2009 | «Puppy Toy» | — | — | — | — | — | ||||||
«C'mon Baby» | — | — | — | — | — | |||||||
2010 | «Murder Weapon» | — | 76 | — | — | — | «Mixed Race» | |||||
«Ghetto Stars» | — | — | — | — | — | |||||||
2011 | «Time to Dance» | — | — | — | — | — | ||||||
«Mediate» (INXS featuring Tricky) | — | — | — | — | — | «Mediate: The Ralphi Rosario Remixes» | ||||||
2013 | «Nothing's Changed» | — | — | — | — | — | «False Idols» | |||||
«Nothing Matters» | — | — | — | 39 | — | |||||||
«Parenthesis» | — | — | — | — | — | |||||||
2014 | «Bejing to Berlin» (featuring Ivy) | — | — | — | — | — | «Skilled Mechanics» | |||||
2020 | «20,20» | — | — | — | — | — | ||||||
"—" denotes releases that did not chart or were not released. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Stephen Thomas Erlewine. «Tricky | Biography & History». AllMusic. Վերցված է 10 April 2016-ին.
- ↑ 2,0 2,1 «Interview with Tricky». The Guardian. Վերցված է 18 October 2014-ին.
- ↑ Flick, Larry (15 February 1997). «Electronic Music Rises From Underground». Billboard. Vol. 109, no. 7. Վերցված է 16 December 2016-ին.
- ↑ Boles, Benjamin (11 September 2014). «Tricky – Adrian Thaws». NOW Toronto. Վերցված է 15 December 2016-ին.
- ↑ Dave Simpson. «Tricky: 'I don't believe that death exists'». The Guardian. Վերցված է 10 April 2016-ին.
- ↑ «Tricky Interview | The End». Endclub.com. Արխիվացված է օրիգինալից 23 February 2012-ին. Վերցված է 3 April 2012-ին.
- ↑ Ray, Ray, ed. (2012). Alternative, Country, Hip-Hop, Rap, and More: Music from the 1980s to Today. Britannica Educational Publishing. էջ 146. ISBN 978-1615309108.
- ↑ Erlewine, Stephen Thomas. «Tricky – Juxtapose». AllMusic. Վերցված է 13 December 2015-ին.
- ↑ Hudson, Alex (9 May 2014). «Tricky '54U' EP». exclaim.ca. Վերցված է 20 January 2015-ին.
- ↑ «Tricky – Maxinquaye (album review )». Sputnikmusic. 12 September 2013. Վերցված է 10 April 2016-ին.
- ↑ 11,0 11,1 Tim Adams (19 September 2010). «Tricky: 'I can still be really dark in my mind'». The Guardian. Վերցված է 24 June 2013-ին.
- ↑ Alex Cater (January 2012). «BUNNY MARRETT». Bristol Archive Records. Վերցված է 27 August 2013-ին.
- ↑ «Tricky [biography]». Moon-palace.de. Վերցված է 24 August 2014-ին.
- ↑ 14,0 14,1 Strong, Martin Charles (2006). The Essential Rock Discography. Canongate U.S. էջ 1118. ISBN 978-1841958606.
- ↑ Frisckis-Warren, Bill (2006). I'll Take You There: Pop Music and the Urge for Transcendence. A&C Black. էջ 107. ISBN 978-0826419217.
- ↑ Shields, Andy (2003). «Tricky». In Buckley, Peter (ed.). The Rough Guide to Rock. Rough Guides. էջ 1101. ISBN 978-1843531050.
- ↑ «Tricky [biography]». Moon-palace.de. Վերցված է 18 December 2010-ին.
- ↑ 18,0 18,1 Massive Attack: Out Of The Comfort Zone: Amazon.co.uk: Melissa Chemam: 9781910089729: Books. Կաղապար:ASIN.
- ↑ 19,0 19,1 19,2 Colin Larkin, ed. (1997). The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.). Virgin Books. էջ 1191. ISBN 1-85227-745-9.
- ↑ «Tricky (musician)( Adrian Nicholas Matthews Thaws ) Total collection of 19 albums 227 lyrics». Mojim.com. Վերցված է 5 February 2018-ին.
- ↑ Lynskey, Dorian (18 April 2012). «Culture Music Tricky Tricky: 'I thought I'd be an underground artist. I was not ready'». The Guardian. Վերցված է 19 April 2012-ին.
- ↑ 22,0 22,1 "Album Reviews: Tricky – Maxinquaye", Ռոլին Սթոուն, փետրվարի 2,1998. Արխիվացված 25 Մայիս 2009 Wayback Machine
- ↑ David Hesmondhalgh and Caspar Melville, "Urban Breakbeat Culture: Repercussions of Hip-Hop in the United Kingdom," in Global Noise: Rap and Hip-Hop Outside the USA (Middletown, CT: Wesleyan University Press, 2001), 104–105.
- ↑ Boyd, Brian. "He Be The Prophet". The Irish Times. 24 May 1996. Retrieved 12 October 2015.
- ↑ «Tricky | Similar Artists». AllMusic. Վերցված է 10 April 2016-ին.
- ↑ Amrit Singh (27 May 2008). «New Tricky Video – "Council Estate"». Stereogum. SpinMedia. Վերցված է 24 June 2013-ին.
- ↑ Dave Kerr (30 July 2008). «Tricky: Real Gone Kid». The Skinny. Վերցված է 14 August 2011-ին.
- ↑ «Tricky – Maxinquaye». Discogs.com. 2013. Վերցված է 24 June 2013-ին.
- ↑ Georgie Rogers (8 December 2009). «Massive Attack and Tricky make up». BBC News. Վերցված է 24 June 2013-ին.
- ↑ Tom Mann (12 June 2013). «Tricky on Massive Attack, Bjork, Obama and false idols». FasterLouder. FasterLouder Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 15 June 2013-ին. Վերցված է 24 June 2013-ին.
- ↑ Caballero, Jorge (13 August 2012). «My Black Heart Machine lanzará en septiembre su primer EP: Little Tragedies». La Jornada. Վերցված է 21 October 2013-ին.
- ↑ «Tricky | Tricky Was Mortified By Ill-fated Beyonce Duet». Contactmusic.com. 30 April 2012. Վերցված է 1 June 2013-ին.
- ↑ «Tricky featuring Martina Topley Bird. Manchester Academy 2». Louder Than ar. May 2012. Վերցված է 9 September 2017-ին.
- ↑ Minsker, Evan (27 February 2013). «Tricky Announces New Album False Idols, Shares Track "Nothing's Changed"». Pitchfork. Վերցված է 27 February 2013-ին.
- ↑ Gordon, Jeremy (30 June 2014). «Tricky Announces New Album Adrian Thaws, Shares "Nicotine Love"». Pitchfork. Վերցված է 7 July 2014-ին.
- ↑ David Jeffries (22 January 2016). «Skilled Mechanics – Skilled Mechanics, Tricky | Songs, Reviews, Credits». AllMusic. Վերցված է 10 April 2016-ին.
- ↑ 37,0 37,1 https://www.factmag.com/2016/01/28/massive-attack-ritual-spirit-ep/
- ↑ Cardew, Ben (20 September 2017). «Tricky: ununiform». Pitchfork. Վերցված է 20 September 2017-ին.
- ↑ «Blink acquires the 'fascinating and moving' autobiography of Tricky». Bonnierbook.co.uk. 12 March 2019.
- ↑ Roberts, Christopher. «Tricky Announces New EP, Shares New Song "Lonely Dancer" (Feat. Anika)». undertheradarmag.com (անգլերեն). Վերցված է 2020-07-02-ին.
- ↑ «Tricky talks to Melissa Chemam on the release of his much acclaimed Autobiography, Hell Is Around The Corner». Phacemag.com. Վերցված է 2020-05-21-ին.
- ↑ 42,0 42,1 «Fall to Pieces, by Tricky». Tricky. Վերցված է 2020-06-14-ին.
- ↑ o'Hagan, Sean. «The Wide Bunch». Moon Palace. Վերցված է 19 December 2015-ին.
- ↑ O'Hagan, Sean (25 May 2003). «Girl interrupted». The Guardian. London. Վերցված է 26 May 2010-ին.
- ↑ Adams, Time (19 September 2010). «Tricky: 'I can still be really dark in my mind'». Observer. Վերցված է 19 December 2015-ին.
- ↑ David Hesmondhalgh and Caspar Melville, "Urban Breakbeat Culture: Repercussions of Hip-Hop in the United Kingdom", in Mitchell, Global Noise, 104.
- ↑ «The Guardian: "What's Wikipedia?"». Վերցված է 15 January 2015-ին.
- ↑ Moretti, Eddy (December 2001). «Tricky's on His Way with His Attache». Vice. Վերցված է 19 December 2015-ին.
- ↑ Mike Diver (26 July 2007). «Tricky and Chris Blackwell launch Brown Punk». Drowned in Sound. Վերցված է 13 October 2013-ին.
- ↑ {{cite web |title=My Black Heart Machine – Making Little Tragedies |url=http://vime
- ↑ «Tricky (c)1995, 1997 David Bennun». Homepage.ntlworld.com. Արխիվացված է օրիգինալից 27 July 2014-ին. Վերցված է 24 August 2014-ին.
- ↑ «Tricky announces new album, video & 2010 tour dates». Brooklynvegan.com. 23 September 2010. Վերցված է 24 April 2014-ին.
- ↑ Tom Mann (12 June 2013). «Tricky on Massive Attack, Bjork, Obama and false idols». FasterLouder. FasterLouder Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 17 July 2013-ին. Վերցված է 4 August 2013-ին.
- ↑ «Tricky [biography]». Moon-palace.de. 10 October 1999. Վերցված է 24 August 2014-ին.
- ↑ «Tricky and Martina Topley-Bird pay tribute to daughter Mina of 404: "Your words and songs will live on"». 29 May 2019.
- ↑ «Skilled Mechanics». Tricky. Արխիվացված է օրիգինալից 2 September 2016-ին. Վերցված է 9 September 2016-ին.
- ↑ 57,0 57,1 Australian (ARIA) peaks:
- Top 50 peaks: «australian-charts.com > Tricky in Australian Charts». Hung Medien. Վերցված է 12 September 2016-ին.
- Top 100 peaks to December 2010: Ryan, Gavin (2011). Australia's Music Charts 1988–2010. Mt. Martha, VIC, Australia: Moonlight Publishing.
- "Aftermath", "Black Steel", "The Hell E.P.", "Christiansands" and "Makes Me Wanna Die": «Response from ARIA re: chart inquiry, received 12 September 2016». Imgur.com. Վերցված է 12 September 2016-ին.
- ↑ 58,0 58,1 58,2 «Tricky discography». Lescharts.com. Hung Medien. Վերցված է 10 June 2013-ին.
- ↑ «Tricky discography». Swedishcharts.com. Hung Medien. Վերցված է 10 June 2013-ին.
- ↑ «Ola discography». Swedishcharts.com. Hung Medien. Վերցված է 24 May 2013-ին.
- ↑ «Ola discography». Hitparade.ch. Hung Medien. Վերցված է 4 October 2017-ին.
- ↑ 62,0 62,1 62,2 62,3 62,4 62,5 «Ten Years Of People On Verge». Vibe. 1 September 2003. էջ 63. Վերցված է 27 February 2020-ին.
- ↑ 63,0 63,1 «British album certifications – Tricky». British Phonographic Industry. Վերցված է 27 February 2020-ին. Select albums in the Format field. Type Tricky in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «CHART LOG UK: New Entries Update 9 October 2010». Zobbel.de. Վերցված է 18 October 2014-ին.
- ↑ «CHART LOG UK: New Entries Update 20 September 2014». Zobbel.de. Վերցված է 3 September 2017-ին.
- ↑ «Le Top de la semaine : Top Albums – SNEP (Week 39, 2017)» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. November 2013. Արխիվացված է օրիգինալից 9 October 2017-ին. Վերցված է 3 October 2017-ին.
- ↑ Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 567. ISBN 978-1-904994-10-7.
- ↑ «The Irish Charts – All there is to know > Search results for 'Tricky' (from irishcharts.ie)». Imgur.com (original source published by Fireball Media). Վերցված է 13 September 2016-ին.
- ↑ «Tricky – Swedish Chart». swedishcharts.com. Վերցված է 15 June 2014-ին.
- ↑ «(Link redirected to OCC website)». officialcharts.com. Վերցված է 18 October 2014-ին.
- ↑ «NEARLY GOD | Artist». Official Charts. 20 April 1996. Վերցված է 1 June 2013-ին.
- ↑ «Tricky – Dutch Chart». dutchcharts.nl. Վերցված է 15 June 2014-ին.
- ↑ «Tricky – Belgian Chart». ultratop.be. Վերցված է 15 June 2014-ին.
- ↑ «Tricky – US Alternative Songs». Billboard. Վերցված է 15 June 2014-ին.
- ↑ «Chart Log UK 1994–2008 – DJ T – Tzant (scroll down to Tricky – artists in alphabetical order)». Zobbel.de. Վերցված է 18 October 2014-ին.
Գրականություն
խմբագրել- Chemam, Melissa, "Massive Attack: Out of the Comfort Zone", Tangent Books (2019) 1910089729, 978-1910089729
- Tricky, "Hell Is Around The Corner", Blink Publishing (2019