Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 60
Կեկե Պալմեր Lauren Keyana Palmer | |
---|---|
Ծնվել է | 26 օգոստոս, 1993 |
Ծննդավայր | Հարվի, Իլինոյս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի երգչուհի |
Գործունեություն | 2002- առ այժմ |
Կայք | kekepalmer.com |
Լորեն Կեյանա «Կեկե» Պալմեր (անգլ.՝ Lauren Keyana "Keke" Palmer, 26 օգոստոս, 1993, Հարվի, Իլինոյս, ԱՄՆ) ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգահան, հաղորդավար և հեռուստատեսային անհատականություն: Պալմերը մեծացել է Ռոբինսում, Իլինոյս: Ֆիլմի դեբյուտից հետո, Պալմերն ընտանիքի հետ տեղափոխվեց Կալիֆորնիա՝ իր կարիերան շարունակելու համար: 2007 թվականի սեպտեմբերի 18-ին լույս տեսավ Պալմերի առաջին ալբոմը՝ «So Uncool»-ը:
Կենսագրություն խմբագրել
Բացի երգչուհի լինելուց՝ Պալմերը հայտնի է նաև որպես դերասանուհի: Նրա դեբյուտը տեղի է ունեցել 2004 թվականին Barbershop 2: Back in Business ֆիլմում և հանրաճանաչության հասել 2006 թվականի «Akeelah and the Bee»-ում կատարած դերի շնորհիվ: Ինչպես նաև Պալմերը կատարել է գլխավոր դերեր «The Longshots» (2008) և «Shrink» (2009) ֆիլմերում: 2012 թվականին Պալմերը նկարահանվել է 4 ֆիլմում՝ «Joyful Noise», «Winx Club: The Secret of the Lost Kingdom», «Ice Age: Continental Drift» և «Virgin Mary»: Բացի ֆիլմերից՝ Պալմերը նաև նկարահվել է «Knights of the South Bronx» (2005), «Jump In!» (2007) և «Rags» (2012) հեռուստատեսական ֆիլմերում: Պալմերը նաև ունի բազմաթիվ հեռուստատեսային դերեր, ներառյալ՝ Nickelodeon-ի սիթքոմ «Թրու Ջեքսոն»-ը: Պալմերը վաստակեց 20,000 դոլար «Թրու Ջեքսոն»-ի մեկ դրվագի համար, որը նրան դարձրեց հեռուստատեսության ամենաշատ վճարվող մանուկ աստղերից 4-րդը[1]: Ներկայումս Պալմերը նկարահանվում է «Ճիչերի թագուհիները» ամերիկական հեռուստասերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել Fox Network-ում, 2015 թվականի սեպտեմբերի 22-ին[2]:
Վաղ տարիներ խմբագրել
Պելմերը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 26-ին[3], Հարվիում՝ Շերոն և Լարրի Պալմերների ընտանիքում: Դեռ մանկուց նա սիրեց երաժշտությունը և դերասանական խաղը: 5 տարեկան հասակում նա սկսեց երգել եկեղեցական երգչախմբում՝ կատարելով «Հիսուսն ինձ սիրում է» երգը[3]: Մեկ տարի անց, Պալմերն արդեն ստացավ իր առաջին սոլո դերը մանկական պիեսներից մեկում: Չնայաժ Պալմերի իրական կիրքը երաժշտությունն է, նա մեծ հաջողությունների հասավ դերասանական ասպարեզում: Պրոդյուսերները, նկատելով տաղանդավոր աղջկան, նրա ծնողներին համոզեցին տեղափոխվել Կալիֆոռնիա, որպեսզի Կեկեն կարողանա մասնակցի տարբեր քասթինգների:
Կարիերա խմբագրել
Գործունեության սկիզբ (2002-2006) խմբագրել
2004 թվականին, նա ստացավ իր առաջին դերը «Barbershop 2: Back in Business» ֆիլմում, որտեղ նա կատարեց ամերիկացի ռեփեր և դերասանուհի Քուին Լաթիֆայի զարմուհու դերը: Ֆիլմում նկարահանվելուց հետո՝ Պալմերն ընտանիքի հետ տեղափոխվեց Կալիֆոռնիա, որպեսզի շարունակի դերասանական կարիերան[3]: Այնուհետև նա շարունակեց իր երաժշտական կարիերան: 2003 թվականին նա մասնակցեց American Juniors, the American Idol հեռուստաշոուներին, բայց նրա լսումների տեսագրությունը մոնտաժվեց և այդ տարի շոուն չեղարկվեց: 2005 թվականին Պալմերը գործարք ստորագրեց Atlantic Records-ի հետ: Նրա դեբյուտային երգը՝ "All My Girlz"-ը, «Akeelah and the Bee»-ի սաունդթրեքերից է: 2005 թվականին Պալմերը նկարահանվեց «Knights of the South Bronx» հեռուստատեսական ֆիլմում: Այդ նույն թվականին նա գործարք կնքեց Disney Channel-ի հետ՝ «Keke & Jamal» շոուն ցուցադրելու համար: Սակայն շոուի առաջին դրվագը չհեռարձակվեց և Պալմերը լքեց ալիքը: 2006 թվականի նոյեմբերի 18-ին, Պալմերը ելույթ ունեցավ Կալիֆոռնիայի Կարսոն քաղաքի Home Depot Center-ում, որը դարձավ հազարավոր մարդկանց առջև կատարած իր առաջին ելույթը: Որպես Disney-ի հետ կնքած պայմանագրի մաս՝ Պալմերը երգեց "It's My Turn Now" և "Jumpin'" երգերը, որոնք հայտնվեցին «Jump In!»-ի սաունդթրեքերի շարքում: 2006 թվականին նա նկարահանվեց Լուդաքրիսի և Մերի Ջեյ Բլայջի "Runaway Love" երգի տեսահոլովակում՝ մարմնավորելով 11-ամյա հղի աղջկա: Այդ նույն թվականին, Պալմերը թողարկեց "Tonight" երգը: Բացի երաժշտական կարիերայից՝ Պալմերը գլխավոր դեր կատարեց «Akeelah and the Bee» (2006) ֆիլմում: Ինչպես նաև նա երկրորդական դեր կատարեց «Madea's Family Reunion» (2006) ֆիլմում[4]:
Թրու Ջեքսոն և երաժշտություն (2007-2012) խմբագրել
2007 թվականին Պալմերը նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում: Նա երկրորդական դեր կատարեց «Cleaner» թրիլերում[5]: Ինչպես նաև Պալմերը գլխավոր դեր կատարեց Jump In! հեռուստատեսական ֆիլմում: Պալմերը նաև նկարահանվեց 2 հեռուստածրագրերում՝ «Tyler Perry's House of Payne» և «Just Jordan»: Պալմերի դեբյուտային ալբոմ So Uncool-ը թողարկվեց 2007 թվականի սեպտեմբերի 18-ին: Ալբոմը չհայտնվեց Billboard 200-ի աղյուսակում, բայց փոխարենը հայտվեց 85-րդ հորիզոնականում the R&B chart աղյուսակում: Ալբոմը նախորդեց «Keep It Movin» սինգլին: 2008 թվականին Պալմերը նկարահանվեց Nickelodeon-ի սիթքոմ «Թրու Ջեքսոն»-ում: Պալմերը վաստակեց 20,000 դոլար «Թրու Ջեքսոն»-ի մեկ դրվագի համար, որը նրան դարձրեց հեռուստատեսության ամենաշատ վճարվող մանուկ աստղերից 4-րդը[6]: 2009 թվականին Պալմերը Shrink ֆիլմում կատարեց Ջեմմա անունով բուժվող հիվանդի դերը, որը ավագ դպրոցի աշակերտ է, և պետք է այցելի թերապևտի իր ձեռքը ապակուց վնասվելուց հետո: 2010 թվականին Պելմերը գործարք ստորագրեց Interscope Records-ի հետ և սկսեց աշխատել ալբոմի վրա[7]: 2011 թվականի հարցազրույցում Պալմերը հայտարարեց, որ ալբոմն ավարտված և վերջնական ամփոփման ընթացքի մեջ է: Համանուն ալբոմը R&B/հիփ հոփի և փոփի խառնուրդ է: Պրոդյուսերների և գրողների մեջ են մտնում Լուկաս Սեկոնը և Լիլ Էդին: Պալմերի առաջին «Awaken» ալբոմը թողարկվեց 2011 թվականի հունվարին: Ալբոմը պաշտոնապես լույս տեսավ 2011 թվականի հունվարի 11-ին[8]: Առաջին և միակ սինգլը "The One You Call"-ն է[9]: Սինգլի պրեմիերան տեղի ունեցավ Պալմերի ՅուԹյուբի և iTunes-ի պաշտոնական կայքերում: 2011 թվականին Պալմերն ավարտեց Թրու Ջեքսոն շոուն: 2012 թվականին Պալմերը նկարահանվեց 2012 թվականին թողարկված «Joyful Noise» ֆիլմում: Ինչպես նաև նա նկարահանվեց Nickelodeon-ի երաժշտական ֆիլմ «Rags»-ում, և կրկնօրինակեց Ice Age: Continental Drift և Winx Club մուլտֆիլմներում[10]: 2012 թվականին, ալբոմի վերաբերյալ Պալմերը ասաց. «Անշուշտ դա առաջխաղացում է: What you would think I'd sound like at my age is what it is. Ես կարող եմ ասել, որ դա ռեկորդային ցուցանիշ է, իսկապես իմ սեփական: Ես այնտեղ էի սկզբից մինչև վերջ: Դա եղել է իմ լիարժեք վերահսկողության տակ և ցույց է տալիս, թե ով եմ ես»[11]: 2012 թվականի հուլիսին Պալմերը թողարկեց "You Got Me" երգը՝ Քևին Մակքոլի ներկայությամբ: Երգի տեսահոլովակը թողարկվեց 2012 թվականի հուլիսի 11-ին[12]: Ինչպես նաև Պալմերը հայտարարեց նոր սինգլի՝ "Dance Alone"-ի մասին: Պալմերը թողարկեց համանուն «Keke Palmer» ալբոմը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին: Այն ներառում է իր նոր երգեր "You Got Me" և "Dance Alone"[13]: Սկսած թողարկումից՝ ալբոմն ունի ավելի քան 35.000 ներբեռնումներ[14]:
2013- ներկա ժամանակ խմբագրել
2013 թվականին, Պալմերը TLC-ի VH1-կենսագրական ֆիլմ CrazySexyCool: The TLC Story-ում կատարեց Ռոզոնդա «Չիլլի» Թոմասի դերը[15]: Ֆիլմն ավարտվեց 2013 թվականի ապրիլին և հեռարձակվեց հոկտեմբերին, VH1 ալիքով[16]: Մայիսի 16-ին Պալմերն իր ներկայությունով թողարկեց Ալիշա Քիզի «If I Ain't Got You» երգի քավեր տարբերակի տեսահոլովակը[17]: Ինչպես նաև նա 90210 հեռուստասերիալի 4 դրվագներում կատարել է Էլիզաբեթ Հարվուդի դերը: Պալմերը նկարահանվեց «Animal» սարսափ ֆիլմում: Ինչպես նաև Պալմերը ձայնագրեց համանուն «Animal» երգը:
2014 թվականի ապրիլի 21-ին հայտարարվեց, որ Պալմերը BET-ում վարում էր իր շոուն՝ Just Keke-ն: Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 30-ին և հեռարձակվել է երկուշաբթի-ուրբաթ օրերին 17:00-ին[18]: 2014 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Կեկեն առաջին աֆրոամերիկացին է, ով Broadway-ում խաղացել է մոխրոտիկի դերը, 2014 թվականի սեպտեմբերին[19]: Նա իր առաջին շոուն ներկայացրեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ վերջինը՝ 2015 թվականի հունվարի 4-ին[20]: 2015 թվականի հունվարին Պալմերը դարձավ Fox-ի «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկը[21]: 2015 թվականի օգոստոսի 21-ին, Պալմերը հայտարարեց Universal Music Group's Island Records-ի գործարքի մասին[22][23][24]: Լեյբլի առաջին սինգլը եղել է «I Don't Belong to You»-ն, որը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին: 2015 թվականին հայտարարվեց, որ Պալմերը կմիանա «Grease: Live»-ին, որը հեռարձակվեց 2016 թվականի հունվարի 31-ին: Պալմերը թողարկեց "Enemiez" երգը նրա 2016 թվականի մարտի 4-ին թողարկվող ալբոմի համար, որը դարձավ 2-րդ երգը Island Records-ի հետ:
2016 թվականին նրա I Don’t Belong to You: Quiet the Noise and Find Your Voice կենսագրության մասին գիրքը կթողարկվի[25]:
2016 թվականի հունիսի 26-ին, Պալմերը թողարկեց անցյալում չթողարկված ալբոմը, երբ նա 16 տարեկան էր, որն անվանեց Waited to Exhale-ի: Ալբոմը ձայնագրվում էր նրա կյանքի մութ տարիներին, երբ երգի հեղինակները հավատ չունեին իր հանդեպ[26]:
Մրցանակներ խմբագրել
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2005 | Young Artist Award | Կինոյի լավագույն ներկայացում | The Wool Cap | Առաջադրված |
Screen Actors Guild Awards | Դերասանուհու կողմից հիանալի ներկայացում | |||
NAACP Image Awards | Մինի սերիալում, կինոյում լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
2006 | Chicago Film Critics Association Awards | Ամենախոստումնալից դերասան | Akeelah and the Bee | |
Black Movie Awards | Գլխավոր դերում հիանալի ներկայացում | |||
2007 | Young Artist Award | Երիտասարդ դերասանուհի գլխավոր դերում | ||
NAACP Image Awards | Լավագույն դերասանուհի | |||
Broadcast Film Critics Association Awards | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Առաջադրված | ||
Black Reel Awards | Լավագույ դերասանուհի | Հաղթանակ | ||
Լավագույն դրամատիկ ներկայացում | Առաջադրված | |||
2008 | Young Artist Awards | Լավագույն ներկայացում | Cleaner | |
Black Reel Awards | Լավագույն դերասանուհի | The Longshots | ||
2009 | NAACP Image Awards | Հիանալի ներկայացում | True Jackson, VP | Հաղթանակ |
2010 | NAACP Image Awards | Հիանալի ներկայացում | ||
Kids Choice Awards | Սիրված դերասանուհի | Առաջադրված | ||
BET Awards | Երիտասարդ աստղ | Հաղթանակ | ||
2011 | Young Artist Awards | Հեռուստասերիալում լավագույն ներկայացում | Առաջադրված | |
NAACP Image Awards | Հիանալի ներկայացում | Հաղթանակ | ||
BET Awards | Երիտասարդ աստղ | Առաջադրված | ||
2012 | NAACP Image Awards | Հիանալի ներկայացում | Հաղթանակ | |
BET Awards | Երիտասարդ աստղ | Joyful Noise | Առաջադրված | |
2013 | Black Reel Awards | Լավագույն դերասանուհի մինի սերիալում | Abducted: The Carlina White Story | |
NAACP Image Awards | Հիանալի դերասանուհի | |||
NAACP Image Awards | Հիանալլի ներկայացում | Winx Club: Enchantix | ||
BTVA Feature Film Voice Acting Award | Լավագույն վոկալի խումբ | Ice Age: Continental Drift | ||
BET Awards | Երիտասարդ աստղ | Keke Palmer | ||
2014 | Black Reel Awards | Լավագույն դերասանուհի | CrazySexyCool: The TLC Story | |
NAACP Image Awards | Հիանալի դերասանուհի | |||
BET Awards | Երիտասարդ աստղ[27] | Keke Palmer | Հաղթանակ | |
2015 | NAACP Image Awards | Հիանալի դերասանուհի[28] | The Trip To Bountiful | Առաջադրված |
Spirit of the League Awards Gala | Spirit Of The League Champion Award[29] ·[30] | Philanthropy | Հաղթանակ | |
2016 | NAACP Image Awards | Outstanding Actress in a Motion Picture[31] ·[32] | Brotherly Love | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.popeater.com/2010/05/10/tvs-richest-kids/
- ↑ http://decider.com/2015/09/16/woman-crush-wednesday-keke-palmer-scream-queens/
- ↑ 3,0 3,1 3,2 «Keke Palmer Biography». biography.com.
- ↑ http://www.blockbuster.com/browse/catalog/persondetails/381303
- ↑ http://movieweb.com/ed-harris-and-keke-palmer-get-the-cleaner/
- ↑ http://www.popeater.com/2010/05/10/tvs-richest-kids/
- ↑ https://twitter.com/kekeinaction/status/2857414568
- ↑ http://vibemixtapes.com/2011/01/10/keke-palmer-awaken/
- ↑ https://itunes.apple.com/us/album/the-one-you-call-single/id406175268
- ↑ http://www.singersroom.com/news/6672/Keke-Palmer-Plots-Strong-2011-With-TV-Film-Music-and-Animations
- ↑ http://www.artistdirect.com/entertainment-news/article/keke-palmer-talks-we-are-and-ice-age-continental-drift/10171467
- ↑ http://www.rap-up.com/2012/07/11/video-keke-palmer-f-kevin-mccall-you-got-me/#more-129552
- ↑ http://www.thisisrnb.com/2012/09/exclusive-preview-keke-palmer-reveals-self-titled-mixtape-snippets/#more-47217
- ↑ http://www.datpiff.com/Keke-Palmer-Keke-Palmer-mixtape.402086.html
- ↑ «VH1 Original TV Shows, Reality TV Shows | VH1». VH1. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ «TLC Is Back In A New Biopic». The Huffington Post. 2013-07-25. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑
{{citation}}
: Empty citation (օգնություն) - ↑ «Premiere Date Revealed For Keke Palmer's New BET Talk Show - Singersroom.com» (ամերիկյան անգլերեն). 2014-06-03. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ Miller, Julie. «Keke Palmer on Becoming Broadway's First African-American Cinderella». Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ «Keke Palmer & NeNe Leakes Wrap Up Their Run On Broadway In 'Cinderella'». HelloBeautiful. 2015-01-04. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ «TCA Winter 2015: Cast Fills Out for Fox's Scream Queens with Joe Manganiello, Abigail Breslin, and More! - Dread Central» (ամերիկյան անգլերեն). 2015-01-17. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ Records, Island. «Island Records». www.islandrecords.com. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ Records, Island. «Island Records». www.islandrecords.com. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ «Keke Palmer Signs Deal With Island Records». 2015-08-21. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑
{{citation}}
: Empty citation (օգնություն) - ↑ «Waited to Exhale… – Keke Palmer | Official Website». Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ «BET awrds 2014 nominees».
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|périodique=
(օգնություն) - ↑ Huggins, Sarah (2015-02-07). «2015 NAACP Image Awards full winners list – Zap2It». Zap2it.com. Վերցված է 2016-05-12-ին.
- ↑ «Keke Palmer Receives 'Spirit Of The League Champion Award'». LanaDot.com. Վերցված է 2016-05-12-ին.
- ↑ Shropshire, Terry (2015-06-02). «Keke Palmer honored at 'Spirit of the League' awards gala | New Pittsburgh Courier». Newpittsburghcourieronline.com. Վերցված է 2016-05-12-ին.
- ↑ «NAACP Image Awards 2015: The Complete List of Nominations». Etonline.com. 2015-12-08. Վերցված է 2016-05-12-ին.
- ↑ «47th NAACP Image Awards Nominations 2016 : la liste des nominés». Blackmoviesentertainment.com. Վերցված է 2016-05-12-ին.