Maga86arm/Ավազարկղ

Ջոն Տուզո Ուիլսոն (или Тузо Уилсон, անգլ.՝ John Tuzo Wilson; 24 октября 1908 — 15 апреля 1993), կանադացի գեոֆիզիկ և երկրաբան: Համաշխարհային ճանաչում է ստացել սալերի տեկտոնիկայի տեսության մեջ ունեցած ներդրման համար:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 24-ին Օտտավայում: Հայրը՝ Ջոն Արմիստեդ Ուիլսոնը, շոտլանդական ծագում ուներ, մայրը՝ Հենրիետա Տուզոն, ֆրանսիական ծագմամբ երրորդ սերնդի կանադացի էր[1]:

Կանադայում նա առաջիններից մեկն էր , ով, 1930 թվականին ավարտելով Տորոնտոյի համալսարանի Թրինիտիի քոլեջը, ստացել է գեոֆիզիկի մասնագիտություն[2]: 1932 թվականին Քեմբրիջի Սուրբ Յոհանի վարժարանում ստացել է երկրաբանի մասնագիտություն: Հետագայում ասպիրանտուրան շարունակել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի կոչում: 1936 թվականին ավարտել է դոկտորական դիսերտացիան՝ վերնագրված «Մայլ Քրիկի ստորջրյա տարածքի երկրաբանություն, Մոնտանա»[3]:

Իր ուսումնասիրություններն ավարտելուց հետո, 1936 թվականին Ուիլսոնը միացել է Կանադայի երկրաբանական հետազոտությանը ՝ որպես կառավարության երկրաբան, որտեղ աշխատել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելը: Պատերազմի ընթացքում կանադական թագավորական ինժեներների հետ ծառայել է Եվրոպայում և հասել գնդապետի կոչման:

Պատերազմից հետո, 1946 թվականին դարձել է Տորոնտոյի համալսարանի գեոֆիզիկայի առաջին պրոֆեսորը, 1967 թվականին՝ համալսարանի ռեկտոր: 1974 թվականին հեռացել է՝ դառնալու Օնտարիոյի գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն: 1983 թվականին նշանակվել է Տորոնտոյի Յորքի համալսարանի ռեկտոր:

Թոշակի է անցել 1986 թվականին, մահացել է Տորոնտոյում, 1993 թվականի ապրիլի 15-ին:

Անդամակցություն կազմակերպություններին խմբագրել

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • 1969 թվական - Կանադայի շքանշան[8],
  • 1975 թվական - Ջոն Կարտի մրցանակ՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայից[9],
  • 1978 թվական - Վոլաստոնի կրծքանշան՝ Լոնդոնի երկրաբանական ընկերությունից,
  • 1978 թվական - Կանադայի թագավորական ընկերության ոսկե կրծքանշան:

Հիշատակ խմբագրել

Ուիլսոնի պատվին՝

  • մայրցամաքի ձևավորման և քայքայման ցիկլը անվանվել է Ուիլսոնի ցիկլ,
  • ստեղծվել է Կանադական գեոֆիզիկայի միության կրծքանշան՝ գեոֆիզիկայի բնագավառում հաջողության հասնելու համար,
  • անվանվել է հրաբուխ՝ Տուզո Ուիլսոն[10]:

Լուսանկարչություն խմբագրել

Ուիլսոնը ճանապարհորդության սիրահար էր: Ուղևորությունների ժամանակ բազմաթիվ թվով լուսանկարներ է արել եվրոպական երկրներում, նախկին ԽՍՀՄ տարածքում, Չինաստանում, Խաղաղ օվկիանոսում, Աֆրիկայում և երկու բևեռային շրջաններում: Թեև նրա լուսանկարներից շատերը երկրաբանական են՝ ժայռերի և դրանց կառուցվածքների մանրամասներ, խոշոր կազմավորումների համայնապատկեր, բայց նրա լուսանկարների մեծ մասը այն վայրերից, գործողություններից են, որոնք նա տեսել է իր ճանապարհորդությունների ընթացքում՝ լանդշաֆտներ, քաղաքային տեսարաններ, հուշարձաններ, գործիքներ, տրանսպորտային միջոցներ, բուսական և կենդանական աշխարհներ, զբաղմունքներ և մարդիկ[11]:

Ընտրված հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002 (PDF). The Royal Society of Edinburgh. July 2006. ISBN 978-0-902198-84-5.
  2. Eyles, Nick and Andrew Miall, Canada Rocks: The Geologic Journey, Fitzhenry & Whiteside, 2007, p. 38 978-1-55041-860-6.
  3. Wilson, John Tuzo (1936). The Geology of the Mill creek - Stillwater Area, Montana (English). Princeton, N.J.: Dept. of Geological and Geophysical Sciences.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Gold Medal». Royal Canadian Geographical Society.
  5. Wilson; John Tuzo (1908 - 1993) (անգլ.)
  6. «John Tuzo Wilson» (PDF). obituary. Royal Society of Edinburgh. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-06-05-ին. Վերցված է 2017-12-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. J. Tuzo Wilson (անգլ.)
  8. «Order of Canada citation». Governor General of Canada.
  9. «John J. Carty Award for the Advancement of Science». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2015-02-28-ին. Վերցված է 2011-02-25-ին.
  10. Cousens, Brian L.; Chase, R. L.; Schilling, J.-G. (1985). «Geochemistry and origin of volcanic rocks from Tuzo Wilson and Bowie seamounts, northeast Pacific Ocean». Canadian Journal of Earth Sciences. 22 (11): 1609–17. Bibcode:1985CaJES..22.1609C. doi:10.1139/e85-170.
  11. Фотографии из поездок

Արտաքին հղումներ խմբագրել