Քաղաք
Զինանշան

Ասկերանի համայնապատկերը
ԵրկիրԱրցախ Արցախ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2300[1] մարդ (1990[1])
Ազգային կազմՀայեր (մինչև 2023 թվականի սեպտեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի (մինչև 2023 թվականի սեպտեմբեր)
Տեղաբնականունասկերանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (6)
Atheist Armenian/Ավազարկղ16 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Atheist Armenian/Ավազարկղ16 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ասկերան, քաղաք Արցախի Հանարպետությունում, Ասկերանի շրջանի կենտրոնը[2]։ Գտնվում է Ստեփանակերտ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք[1], Ակնա տանող ճանապարհի վրա, անտառապատ վայրում, Ասկարան կամ Ասկերան ավերակ բերդի մոտ, Կարկառ գետի ձախ ափին[2]։

Անվանում

խմբագրել

Ասկերան անվանումն առաջացել է զորանոց հասկացությունից[1]։ Որպես զորանոց հայտնի էր 18-րդ դարի կեսերից[1]։ Երկար ժամանակ եղել է ռուսական զորքի նստավայրը[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Ասկերանը գտնվում է Կարկառ գետի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից 600 մետր է, կլիման՝ չոր մերձարևադարձային[1]։

Պատմություն

խմբագրել

Պատմական մեծ կարևորություն ներկայացնող հուշարձան է Ասկերանի հայտնի բերդապարիսպը, որը կառուցվել է 18-րդ դարի 80-ական թվականներին[1]։ Կրաքարով և կրով, դիտաշտարակներով կառուցված այդ ամրակուռ բերդապարիսպը կարևոր դեր է խաղացել Շուշի քաղաքը և ամբողջ Կարկառ գետի հովտի բնակավայրերը թշնամիների հարձակումներից պաշտպանելու գործում[1]։ Բերդապարիսպը ձգվում է Ասկերանի մոտով՝ փակելով Կարկառ գետի հովտի Ղլիջաբաղ և Քյաթուկ գյուղերի միջև ընկած հատվածը[1]։

Նախկինում՝ որպես գյուղ մտնում էր Շուշիի գավառի մեջ[2]։ Որպես բնակավայր հիմնականում սկսել է զարգանալ 1920 թվականից հետո[1]։ Հետագայում մտել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտի շրջանի կազմ[2]։ 1967 թվականին դարձել է քաղաքատիպ ավան[1]։ 1978 թվականից նորաստեղծ Ասկերանի շրջանի կենտրոնն է[2][1]։

1982 թվականին նրան է միացել Ներքին Ղլիջաբաղ գյուղը[1]։

1988-1992 թվականներին ադրբեջանցիների կողմից բազմիցս ենթարկվել է հրետակոծությունների, ավերվել են մեծ թվով տներ և ձեռնարկությունների մեծ մասը, որոնք այժմ վերականգնվում են[1]։

Բնակչություն

խմբագրել

1920 թվականին այստեղ կար ընդամենը 7 տուն, 35 բնակիչ[1], իսկ 1970 թվականին ուներ 700 հայ բնակիչ[2]։ 1987 թվականին ուներ 480 տուն, շուրջ 1800 բնակիչ, իսկ 1990 թվականին՝ 2300 բնակիչ[1]։

Բնակիչները աշխատասեր և հյուրասեր են[1]։ Կյանքի միջին տևողությունը 70-75 տարի է։ 100-ից ավելի տարիք ունեն Թագուհի Ավագյանը (ծնվ․ 1876 թ․) ու Սոնա Ասրյանը (ծնվ․ 1883 թ․)[1]։

Կրթություն

խմբագրել

Ունի գիշերօթիկ 8-ամյա դպրոց, երաժշտական դպրոց, ակումբ-գրադարան[2]։

Այժմյան դպրոցը հիմնվել է 1938 թվականին[1]։ Հետագայում շենքը վերակառուցվել է, հարմարավետ դպրոցը 1987 թվականի տվյալներով ունեցել է 295 աշակերտ, 30 ուսուցիչ[1]։

Տնտեսություն

խմբագրել

Ասկերանի պետական տնտեսությունն զաբաղվում է այգեգործությամբ, երկրագործությամբ և անասնապահությամբ[2]։ Ասկերանում գործում են գինու, գարեջրի-լիմոնադի գործարաններ, տեղարդկոմբինատ, գյուղտեխնիկայի շրջանային բաժանմունք[2]։

Գործում են կինոթատրոն, ակումբ, գրադարան, բուժարան, կապի հանգույց, կենցաղսպասարկաման 15 կետ, մարզային հոգեբուժական դիսպանսեր, հակահամաճարակային կայան[1]։ Էլեկտրաֆիկացվել է 1955 թվականին[1]։ Տները երկհարկանի ու թիթեղածածկ են, կառուցվում են նաև բազմահակ պետական շենքեր, ապահովված է ջրով, գազաֆիկացված է[1]։ Ասկերանի փողոցները բարեկարգ են, Ստեփանակերտի հետ կապվում է բարեկարգ մայրուղով[1]։ Այստեղ կան գինու, գարեջրի, լիմոնադի, հացի գործարաններ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», Սերգեյ Մելքումյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1997, էջ 129-130։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 336 — 1008 էջ։