Մայրաբերդ, ռազմական կառույց Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, ձգվում է Ասկերանի հարավային մասով։ Դարեր առաջ ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ։

Coa Illustration Elements Building Castle.svg
Մայրաբերդ
Askeran fort (brighter).jpg
Տեսակամրոց և մշակութային արժեք
ՏեղագրությունԱսկերան
Վարչական միավորԽոջալուի շրջան
ԵրկիրԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Կառուցված1751
Commons-logo.svg Askeran fortress Վիքիպահեստում

Բարձր աշտարակներով ու հաստ պատերով բերդը երկու կողմից փակում է Կարկառ գետի հովիտը։ Բերդն ամրացված է կրկնապարիսպներով, որի պատճառով դժվարանցանելի է դառնում լեռների արանքում գտնվող ձորակի ճանապարհը և կրկնակի պարիսպներն և հարմարավետ դիրքը ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար։ Աշտարակները շրջանաձև հատակագիծ ունեցող պաշտպանական կառուցվածքներ են, որոնք շարված են մանր գետաքարերից ու կրաքարերիից՝ կրաշաղախով և դիտաշտարակներն իրար են միանում պատերի ատամնաձև վերնամասերի խրամատանման անցքերով։ Պարիսպները ներսից ունեն բազմաթիվ խորշեր և հրակնատներ։ Որոշ խորշերից պատերի միջով օդանցքների նման խողովակաձև հատուկ անցքեր են ձգվում դեպի վեր։ Ասկերանը որպես զորանոց գոյություն ունի 18-րդ դարի կեսերից։ Կարկառ հովտի առաջապահ այս ամրոցը, որի պարիսպը ձգված է Ղլիշբաղ ու Քյաթուկ գյուղերի արանքում, հզոր վահանի դեր է խաղացել Շուշիի պաշտպանության գործում։ Այժմ այն բլուրը, որի վրա ամրացել և հերոսաբար պաշտպանվել են ռուս զինվորները, իսկ նրանց դուրս են բերել հայ կամավորները, նվիրական վայր է դարձել։ Մայրաբերդ-Ասկերանի ձախ թևում գտնվող հայկական Խանաբադ գյուղի տարածքի ուշադրության արժանի հուշարձաններից են․

  • Գերեզմանատուն - Խանաբադ գյուղից 1,5 կմ արևմուտք․
  • Մատուռ գերեզմանատունը - 18-րդ դար․
  • Խաչքար - Խանաբադ գյուղից 1,5 կմ արևմուտք, «Հարթ» կոչվող վայրում, 10-12 դարեր․
  • Գյուղատեղի-Վաղվան - Խանաբադից 2,5 կմ հյուսիս, 13-րդ դար․
  • Գերեզմանատուն - Խանաբադից հյուսիս, գյուղամերձ տարածքում.
  • Եկեղեցի - Վերին Ղրիջբաղ, Խանաբադ գյուղից 3 կմ արևմուտք[1]։

Պատերի հաստությունը հասնում է 2 մ, իսկ բարձրությունը՝ 9 մ։ Կարքառի հովտի այդ առաջապահ ամրոցի պարիսպները ձգվում են ավելի քան 1,5 կմ և բազմիցս հանդիսացել են հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ։

Մայրաբերդում Արցախյան պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Մատենագիտական և պատմագիտական աղբյուրների վերլուծության ու տեղում կատարած ուսումնասիրությունների հիման վրա Ասկերանի բերդի մասին գրքույկի հեղինակ Սլավա Սարգսյանը եզրակացրել է, որ ներկայիս ամրոցը հիմնականում կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական ժամանակաշրջանոմ։ Ըստ երևույթին պարսպապատի ձախակողմյան հատվածի շինարարությունն իրականացվել է 1850-ական, իսկ աջակողմյանը՝ 1880-ական թվականներին։ Աշխարհագետ Սերգեյ Մելքումյանը Ասկերանի բերդապարսպի կառուցման հստակ տարեթիվ է նշում 1760 թվականը, ելակետ ընդունելով Ս. Ջալալյանցի, Ահմեդ-բեկ Ջավանշիրի, Ա-Դօյի և այլ պատմագիրների ու ժամանակագիրների վկայությունները։ Ամրոցը ճարտարապետական ընդհանրություններ ունի Բովուրխանավանք-ամրոցի, Ավետարանոցի և Շուշիի բերդերի հետ, ինչը վկայում է հայ վարպետների ու շինարարների ձեռքով կառուցված լինելու մասին։ Չի բացառվում նաև, որ Ասկերանի ամրոցի տեղում կառուցված է եղել հինը, հավանաբար սղնախների ժամանակ կամ ավելի վաղ և ընդամենը վերակառուցվել է Ղարաբաղի խաների կողմից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչությաուն, 1985

Արտաքին հղումներԽմբագրել