Մասնակից:AshotGPT/Սևագրություն 8

AshotGPT/Սևագրություն 8
ԺանրՔրեական դրամա
ՀիմքՍոպրանոների կլանը
ՌեժիսորԱլան Թեյլոր
ՊրոդյուսերԴևիդ Չեյզ
Լոուրենս Քոներ
Սցենարի հեղինակԴևիդ Չեյզ
Լոուրենս Քոներ
ԴերակատարներԱլեսանդրո Նիվոլա
Լեսլի Օդոմ կրտսեր
Ջոն Բերնթալ
Քորի Սթոլ
Մայքլ Գանդոլֆինի
Բիլի Մագնուսեն
Ջոն Մագարո
Միկելա Դե Ռոսի
Ռեյ Լիոտա
Վերա Ֆարմիգա
ԵրաժշտությունՓիթեր Նաշել
Պատմվածքի վայրՆյուարկ
ԿինոընկերությունNew Line Cinema
HBO
Chase Films
Տևողություն120 րոպե
Բյուջե50 միլիոն դոլար[1]
Շահույթ12,7 միլիոն դոլար[2]
ՏեղայնացնողWarner Bros. Pictures
IMDbID 8110232
Պաշտոնական կայքէջ
Արտաքին տեսաֆայլեր
Պաշտոնական թրեյլեր(անգլ.)
Պաշտոնական 2-րդ թրեյլեր(անգլ.)

«Նյուարկի բազմաթիվ սրբերը» (անգլ.՝ «The Many Saints of Newark»), 2021 թվականի ամերիկյան քրեական դրամա, «Սոպրանոների կլանը» սերիալի փրիքվել, որի ռեժիսորը Ալան Թեյլորն է, սցենարի հեղինակները՝ Դևիդ Չեյզը և Լոուրենս Քոները։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ալեսանդրո Նիվոլան, Լեսլի Օդոմ կրտսերը, Ջոն Բերնթալը, Քորի Սթոլը, Մայքլ Գանդոլֆինին, Բիլի Մագնուսենը, Ջոն Մագարոն, Միկելա Դե Ռոսին, Ռեյ Լիոտան և Վերա Ֆարմիգան։ Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1960-70-ական թվականներին Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Ֆիլմը պատմում է Թոնի Սոպրանոյի պատանեկան տարիների մասին՝ բանդաների դաժան պատերազմի պայմաններում, որում ներառված է եղել նաև նրա ընտանիքը, ինչպես նաև իտալա-ամերիկյան և աֆրոամերիկյան համայնքների լարված հարաբերությունների և 1967 թվականի ապստամբության մասին:

Ֆիլմը New Line Cinema-ի և HBO Films-ի համատեղ արտադրությունն է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 22-ին Tribeca Full Preview փառատոնում։ «Նյուարկի բազմաթիվ սրբերը» ԱՄՆ-ում թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նույն օրը կայացել է պրեմիերան HBO Max սթրիմինգային ծառայությունում։ Ֆիլմը հիմնականում արժանացել է դրական արձագանքների քննադատների կողմից, ովքեր գովել են Գանդոլֆինիի և Նիվոլայի դերասանական խաղը, սակայն քննադատել են սցենարը: «Նյուարկի բազմաթիվ սրբերը» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 12,7 միլիոն դոլար՝ 50 միլիոն դոլար բյուջեի դեպքում։ Չնայած տոմսարկղերից ցածր եկամուտներին, ֆիլմը հաջողություն է ունեցել HBO Max-ում և նպաստել է «Սոպրանոների կլան» սերիալի դիտումների ռեկորդային աճին:

Սյուժե խմբագրել

1967 թվականին երիտասարդ Թոնի Սոպրանոն Դիկի Մոլտիսանտիի հետ նավահանգստում հանդիպում է Դիկի հորը՝ «Հոլիվուդ Դիկ» Մոլտիսանտիին և նրա երիտասարդ իտալացի կնոջը՝ Ջուզեպինային։ Մոլտիսանտին Դիմեո հանցավոր ընտանիքի զինվորն է, որի կազմում եմ նաև Ջոնի Սոպրանոն և նրա եղբայրը՝ Ջունիորը, Սիլվիո Դանթեն, Պոլի «Ուոլնաթս» Գալտիերին, Փուսի Բոնպենսիերոն և «Բուդդան»՝ Փուսիի հայրը: Այն բանից հետո, երբ ոստիկանները ծեծում են սևամորթ տաքսիստին, Նյուարկում անկարգություններ են սկսվում։ Դիկիի սևամորթ օգնականներից մեկը՝ Հարոլդ Մաքբրայերը, նույնպես մասնակցում է ապստամբությանը։

Միևնույն ժամանակ, Ջոնիին և Ջունիորին ձերբակալում են զվարճանքի պուրակում՝ զինված հարձակման համար, Իսկ Թոնին հետևում է, թե ինչ է կատարվում կողքից: Ջոնին դատապարտվում է 4 տարվա ազատազրկման։ «Հոլիվուդ Դիքը» Ջուզեպինային հրում է աստիճաններից։ Դիկին հասկանում է տեղի ունեցածը, կոնֆլիկտ է ունենում հոր հետ և նրան ծեծելով սպանում։ Նա դիակը տեղափոխում է դրենաժային համակարգերի գործարան և հրդեհում շենքը՝ ներկայացելով դա որպես անկարգությունների ժամանակ առաջացած հրդեհ։ Դիկին այցելում է իր հորեղբորը և երկվորյակ եղբորը՝ «Հոլիվուդ Դիկ» Սալիին, ով ցմահ բանտարկություն է կրում քրեական հեղինակության սպանության համար։ Ջուզեպինան դառնում է Դիկիի սիրուհին։ Թոնիին հեռացնում են տարրական դպրոցից՝ մոլախաղեր կազմակերպելու համար։ Հարոլդը, ում նկատմամբ սպանության համար ձերբակալման հրամանագիր է գրվել, որոշում է տեղափոխվել Հյուսիսային Կարոլինա, իսկ Դիկին նրան 500 դոլար է նվիրում։

Չորս տարի անց Ջոնին ազատ է արձակվում բանտից։ Վերադարձի երեկույթի ժամանակ Դիկին և նրա կինը՝ Ջոանը, Ջոնիին և ընտանիքի մնացած անդամներին ցույց են տալիս իրենց նորածին որդուն՝ Քրիստոֆերին: Քրիստոֆերը լաց է լինում, երբ տեսնում է Թոնիին, իսկ սեղանի մոտ գտնվող կինը նկատում է, որ «որոշ երեխաներ, դեռ մանուկ հասակում, գիտեն շատ բաներ, որոնք հայտնի չեն մնացածին»։ Հարոլդը վերադառնում է Հյուսիսային Կարոլինայից և որոշում է Նյուարկում ստեղծել սևամորթերի հանցավոր խմբավորում։ Դիկիի հետ վեճից հետո Ջուզեպինան սիրավեպ է սկսում Հարոլդի հետ։ Հարոլդը սպանում է Դիմեոյի ավազակախմբի անդամներից մեկին և գողանում նրա հավաքած գումարը։ Դիկին և նրա խումբը հարձակվում են Հարոլդի հանցակից Սիրիլի վրա և խոշտանգումներից հետո սպանում նրան։ Ի պատասխան Սիրիլի մահվան՝ Հարոլդը և նրա ավազակախումբը կատաղի փոխհրաձգության մեջ են մտնում Դիմեոյի հետ, որի ընթացքում Բուդդան մահանում է։

Թոնին գողանում է երկրաչափության թեստի պատասխանները: Դպրոցի խորհրդատու հոգեբանը հայտնում է Լիվիային՝ Թոնիի մորը, որ իր որդին բարձր IQ ունի Սթենֆորդ-Բինետի սանդղակով, իսկ Մայերս-Բրիգս տիպաբանության ցուցիչի արդյունքում նա բնական առաջնորդ է: Պարզվում է, որ Թոնին նաև հոգեբանին պատմել է այն մասին, թե ինչպես է մայրը ամբողջ գիշեր իրեն գիրք կարդում Սաթերի սղոցարանի մասին, և որ դա նրա ամենահաճելի հիշողությունն է: Լիվիան փորձում է մտերմանալ Թոնիի հետ և, ի թիվս այլ բաների, նշում է, որ բժիշկը ցանկացել է իրեն հակադեպրեսանտներ նշանակել։ Թոնին կարծում է, որ հաբերը կարող են օգտակար լինել Լիվիային, և դա հանգեցնում է մոր և որդու հերթական վեճի:

Հուղարկավորության ժամանակ Թոնին հարցնում է Դիկին, թե արդյոք նա կարող է էլավիլին ձեռք բերել իր մոր համար, բայց Դիկին տատանվում է։ Ջունիորը սայթաքում է թաց աստիճաններին և ընկնում մեջքի վրա։ Դիկին բարձրաձայն ծիծաղում է կատարվածի վրա, ինչը Ջունիորին կատաղեցնում է։ Դիկին վերսկսում է սերտ հարաբերությունները Ջուզեպինայի հետ և հայտնում, որ իր համար գնել է գեղեցկության սրահ, որտեղ նա կլինի կառավարիչ։ Լողափով զբոսնելիս վերջինս խոստովանում է Հարոլդի հետ սիրավեպի մասին։ Զայրացած Դիկին խեղդում է նրան ծովի մեջ։ Դիկին այցելում է Սալիին, ով նրան խորհուրդ է տալիս չմտնել Թոնիի կյանք։ Դիկին սկսում է խուսափել Թոնիի հետ շփվելուց, ինչը նրան շատ է վրդովեցնում։ Սիլվիոն խնդրում է Դիկիին հաշտվել Թոնիի հետ, և Դիկին համաձայնում է հաջորդ օրը հանդիպել եղբորորդուն։ Դիկին վերադառնում է տուն, որտեղ նրան սպանում է անհայտ հարձակվողը, որը գործում էր Ջունիոր Սոպրանոյի ցուցումով։ Հուղարկավորության ժամանակ Թոնին դագաղի մեջ նայում է Դիկիի մարմնին։ Էկրանը մթնելուց հետո սկսում է նվագել «Սոպրանոների կլանը» հեռուստասերիալի սաունդթրեքը։

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2017 թվականի հունիսին՝ «Սոպրանոների կլանը» հեռուստասերիալի ցուցադրությունն ավարտելուց տասը տարի անց, սերիալի ստեղծող Դևիդ Չեյզը հայտարարել է, որ չի պլանավորում պատմության շարունակությունը, բայց միևնույն ժամանակ ակնարկել է փրիքվելի ստեղծման նկատմամբ հետաքրքրության մասին[3]: 2018 թվականի մարտին New Line Cinema ընկերությունը հայտարարել է, որ HBO-ի հետ համատեղ ձեռք է բերել ֆիլմի արտադրության իրավունքները, իսկ սցենարը գրելու են Չեյզը և Լոուրենս Քոները[4][5]։ New Line Cinema-ի ղեկավար Թոբի Էմերիխը հայտարարել է. «Դևիդը հմուտ պատմող է, և մենք, HBO-ի մեր գործընկերների հետ միասին, ոգևորված ենք, որ նա որոշել է ընդլայնել «Սոպրանոների» տիեզերքը՝ նկարահանելով գեղարվեստական ֆիլմ»[5]: Չեյզը պատմել է, որ գլխավոր սյուժետային գիծը լինելու է 1967 թվականին Նյուարկում տեղի ունեցած անկարգությունների և իտալա-ամերիկյան և աֆրո-ամերիկյան համայնքների միջև ռասայական լարվածության մասին․ «Ինձ հետաքրքրում էր Նյուարկը և կյանքը Նյուարկում այն ժամանակ... Ես ամեն շաբաթ երեկոյան գնում էի այնտեղ՝ տատիկիս և պապիկիս հետ ճաշելու։ Բայց ինձ ամենից շատ հետաքրքրում էր Թոնիի մանկությունը։ Ինձ հետաքրքրում էր ուսումնասիրել դա»[6]: 2018 թվականի հուլիսին Ալան Թեյլորը, ով «Սոպրանոների կլանը» սերիալնի 9 դրվագ է նկարահանել, նշանակվել է ֆիլմի ռեժիսոր[7]։

Դերասանների ընտրություն խմբագրել

2018 թվականի նոյեմբերին Ալեսանդրո Նիվոլան ստացել է Դիկի Մոլտիսանտիի՝ Քրիստոֆեր Մոլտիսանտիի հոր դերը[8]։ 2019 թվականի հունվարին Չեյզը սերիալի 20-ամյակի քննարկման ժամանակ հայտնել է, որ ֆիլմում հայտնվելու է երիտասարդ Թոնի Սոպրանոն[6]։ Այդ ամիս դերասանական կազմին միացել են նաև Ջոն Բերնթալը, Վերա Ֆարմիգան, Քորի Սթոլը և Բիլի Մագնուսենը[9][10]։ Մայքլ Գանդոլֆինին՝ Ջեյմս Գանդոլֆինիի որդին, հրավիրվել է կատարելու երիտասարդ Թոնիի դերը[11][12]։ Գանդոլֆինին, ով երբեք չի նայել «Սոպրանոների կլանը», դիտել է սերիալը՝ դերին նախապատրաստվելու համար և դա «տպավորիչ գործընթաց» է անվանել[13]։ Ռեյ Լիոտան դերասանական կազմին է միացել 2019 թվականի փետրվարին[14], իսկ մարտին միացել են Ջոն Մագարոն, Լեսլի Օդոմ կրտսերը և Միկելա Դե Ռոսին[15][16][17]:

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2019 թվականի ապրիլի 3-ին Նյու Յորք քաղաքի Բրուքլին բնակավայրում[18][19], ինչից հետո մայիսի 7-ից շարունակվել են Նյուարկում[20] և ավարտվել են 2019 թվականի հունիսին[21]։ Նյուարկի Բրենֆորդ Փլեյս փողոցը վերափոխվել է 1960-ական թվականների ոճի[22]։ Նկարահանումներն անցել են նաև Նյու Ջերսի նահանգի Բլումֆիլդ քաղաքում գտնվող Holsteins's սրճարանում, որտեղ հանդիսատեսը վերջին անգամ էկրանին տեսել է Թոնի Սոպրանոյին[23], իսկ նույն նահանգի Փաթերսոն քաղաքում վերստեղծվել է Սատրիալեի խոզի մսի խանութը, որը պարբերաբար հայտնվում էր սերիալում[24]։

Մարքեթինգ խմբագրել

2021 թվականի հունիսի 29-ին HBO Max-ը հրապարակել է ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը[25]։

Թողարկում խմբագրել

Ի սկզբանե Warner Bros. Pictures ընկերությունը նախատեսել էր ֆիլմը թողարկել ԱՄՆ վարձույթում 2020 թվականի սեպտեմբերի 25-ին[26], սակայն կինոարտադրության վրա COVID-19 համավարակի ազդեցության պատճառով պրեմիերան հետաձգվել է մինչև 2021 թվականի մարտի 12-ը[27][28]։ Հետագայում ֆիլմի թողարկման ամսաթիվը տեղափոխվել է 2021 թվականի սեպտեմբերի 24-ը, իսկ ավելի ուշ՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ը[29]։ Ֆիլմը միաժամանակ թողարկվել է կինոթատրոններում և HBO Max հարթակում (31 օրվա սահմանափակ ժամանակահատվածով)՝ Warner Bros. ընկերության 2021 թվականի ֆիլմերի թողարկման վերաբերյալ մարտավարության համաձայն[30]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ Tribeca Fall Preview փառատոնում[31]։

Արձագանք խմբագրել

Տոմսարկղային եկամուտ խմբագրել

«Նյուարկի բազմաթիվ սրբերը» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 12,7 միլիոն դոլար, այդ թվում՝ 8,2 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում և 4,5 միլիոն դոլար այլ երկրներում[2]:

ԱՄՆ-ում և Կանադայում «Նյուարկի բազմաթիվ սրբերը» ֆիլմը կինոթատրոններ է դուրս եկել «Վենոմ։ Եղիցի նախճիր» և «Ադամսների ընտանիք։ Այրվող շրջագայություն» ֆիլմերի հետ միաժամանակ: Ըստ կանխատեսումների՝ ֆիլմը դեբյուտային հանգստյան օրերին պետք է հավաքեր մոտ 10 միլիոն դոլար 3180 կինոթատրոններում[32][33], սակայն արդյունքում այն վաստակել է ընդամենը 5 միլիոն դոլար՝ գրավելով չորրորդ հորիզոնականը կինովարձույթում[34]։ Մեկնաբանելով անհաջող հանգստյան օրերի արդյունքները՝ Variety ամսագիրը գրել է, որ «ֆիլմը կարող է միլիոններ կորցնել»[1]:

Դիտումների քանակ խմբագրել

«Նյուարկի բազմաթիվ սրբերը» ֆիլմը հաջողություն է ունեցել HBO Max սթրիմինգային ծառայությունում. սստ Samba TV-ի տվյալների՝ պրեմիերայի հանգստյան օրերին այն դիտել են 1 միլիոն անգամ[35]: Այն դիտումների քանակով գերազանցել է բյուջեով նման ֆիլմերին, ինչպիսիք են «Հիշողությունները» և «Տղամարդու արցունքները», որոնք նույնպես թողարկվել են HBO Max-ով։ WarnerMedia ընկերությունը հայտարարել է, որ «Նյուարկի բազմաթիվ սրբերը» երեք անգամ ավելի շատ են դիտել, քան հանգստյան օրերի արդյունքներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ֆիլմը։ «Սոպրանոների կլանը» հեռուստասերիալը նույնպես դիտումների ռեկորդներ է սահմանել HBO Max-ում, քանի որ ֆիլմի պրեմիերան մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև սերիալի նկատմամբ[36]։

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմը ստացել է 74% հավանության վարկանիշ՝ հիմնված 140 գրախոսությունների վրա՝ 6,9/10 միջին գնահատականով։ Կայքում քննադատների կոնսենսուսն ասում է. «Նույնիսկ այն ժամանակ, երբ պատմվածքը ճարճատում է ամբողջ կարերով մեկ կինեմատոգրաֆիական սահմանափակումների պատճառով, «Նյուարկի բազմաթիվ սրբերը» ֆիլմը ապացուցում է, որ «Սոպրանոյի» գրավչությունը դեռ ուժեղ է»[37]: Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 66-ի միջին գնահատականը՝ հիմնվելով 17 ակնարկների վրա, ինչը վկայում է «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկների» մասին[38]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rubin, Rebecca (2021-10-03). «Box Office: 'Venom' Sequel Feasts on Monstrous $90 Million Debut, Setting Pandemic Record». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2021-10-03-ին. Վերցված է 2021-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «The Many Saints of Newark (2021)». Box Office Mojo (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-03-ին. Վերցված է 2022-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Warner, Sam (2017-06-15). «The Sopranos creator would be open to a prequel series». Digital Spy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Fleming, Mike Jr. (2018-03-08). «David Chase Revives 'The Sopranos' With New Line Prequel Movie 'The Many Saints Of Newark'». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-03-08-ին. Վերցված է 2020-04-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 «David Chase to make Sopranos prequel movie The Many Saints of Newark». The Guardian (անգլերեն). 2018-03-08. Արխիվացված է օրիգինալից 2019-01-15-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 Fleming Jr., Mike (2019-01-07). «'The Sopranos' Creator David Chase Offers Glimpses Of Prequel Movie As Groundbreaking HBO Series Turns 20». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-01-22-ին. Վերցված է 2020-04-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Galuppo, Mia (2018-07-03). «'Sopranos' Prequel Movie Taps Former Series Director Alan Taylor». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին. Վերցված է 2020-04-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Kroll, Justin (2018-11-21). «Alessandro Nivola Eyed to Star in 'Sopranos' Movie as Dickey Moltisanti (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2018-11-23-ին. Վերցված է 2020-04-29-ին.
  9. Kroll, Justin (2019-01-08). «Jon Bernthal and Vera Farmiga Join 'Sopranos' Prequel Movie (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2019-01-22-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Kroll, Justin (2019-01-15). «Corey Stoll, Billy Magnussen Join 'Sopranos' Movie Prequel (EXCLUSIVE)». Varietypublisher=Penske Media Corporation (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-01-24-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Fleming Jr., Mike (2019-01-22). «'Sopranos' Prequel Film Finds Young Tony: Michael Gandolfini Is Chip Off Old Block». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-02-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Kuperinsky, Amy (2019-01-22). «James Gandolfini's son Michael to play young Tony in 'Sopranos' prequel film 'The Many Saints of Newark». NJ.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-01-24-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Hainey, Michael (2019-08-13). «Michael Gandolfini Opens Up About the Difficult Decision to Portray Tony Soprano». Esquire (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-07-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Fleming Jr., Mike (2019-02-27). «Ray Liotta Returns To Mob Movie Fold With 'Sopranos' Prequel 'The Many Saints Of Newark'». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Hipes, Patrick (2019-03-12). «John Magaro Joins 'The Many Saints Of Newark' In Reteam With David Chase». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-28-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Fleming Jr., Mike (2019-03-20). «'Sopranos' Prequel 'The Many Saints Of Newark' Sets Tony-Winning 'Hamilton' Star Leslie Odom Jr. For Key Role». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-23-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Fleming Jr., Mike (2019-03-26). «Michela De Rossi Lands Final Lead In 'Sopranos' Prequel 'The Many Saints Of Newark'». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Marc, Christopher (2019-03-26). «UPDATE: 'Sopranos' Prequel Film 'The Many Saints of Newark' May Wrap Filming In August». HE Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Kuperinsky, Amy (2019-04-11). «Get a first look at Michael Gandolfini as '70s Tony Soprano in 'The Many Saints of Newark'». NJ.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-11-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Beckerman, Jim (2019-05-07). «'Sopranos' prequel 'The Many Saints of Newark' begins filming in the Brick City». Daily Record (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-29-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Kuperinsky, Amy (2019-06-17). «'The Many Saints of Newark' actors celebrate wrap on 'Sopranos' movie with behind-the-scenes photos and video». NJ. (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-18-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Kuperinsky, Amy (2019-05-10). «'Sopranos' film 'The Many Saints of Newark' brings National Guard to city for 1967 riots». NJ.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-05-21-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. Kuperinsky, Amy (2019-06-19). «'Sopranos' movie 'The Many Saints of Newark' films at Holsten's in Bloomfield and 'Satriale's' in Paterson». NJ.com. Արխիվացված է օրիգինալից 2021-01-29-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. Kuperinsky, Amy (2019-05-17). «See where 'Sopranos' movie 'The Many Saints of Newark' recreated Satriale's Pork Store». NJ.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-21-ին. Վերցված է 2020-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Hibberd, James (2021-06-29). «'Sopranos' Prequel Trailer: First Look at 'The Many Saints of Newark'». Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-16-ին. Վերցված է 2021-08-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. D'Alessandro, Anthony (2019-03-15). «Warner Bros Dates 'Sopranos' Prequel 'The Many Saints Of Newark' For Fall 2020 – Update». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-15-ին. Վերցված է 2020-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. D'Alessandro, Anthony (2020-04-20). «'The Batman' Flies To Fall 2021, 'Sopranos' Prequel Moves To March & More As Warner Bros. Makes Release Date Changes Due To COVID-19 Climate». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-04-20-ին. Վերցված է 2020-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Kuperinsky, Amy (2020-04-24). «'Sopranos' prequel movie 'The Many Saints of Newark' postponed until 2021». NJ.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2020-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. D'Alessandro, Anthony (2021-06-25). «Warner Bros Shuffles Fall Release Deck With 'Dune', 'Cry Macho' & 'The Many Saints Of Newark'». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-26-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. Ridgely, Charlie (2020-12-03). «Warner Bros Releasing All 2021 Movies on HBO MAX». Comicbook.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-03-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. Rubin, Rebecca (2021-09-02). «'The Many Saints of Newark' to Premiere at Inaugural Tribeca Fall Preview». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին. Վերցված է 2021-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. D'Alessandro, Anthony; Tartaglione, Nancy (2021-09-29). «'Venom: Let There Be Carnage' To Tee Off A Blockbuster October At Domestic B.O. – Weekend Preview». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին. Վերցված է 2021-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  33. Rubin, Rebecca (2021-09-29). «Box Office: 'Venom' Sequel Aims for $50 Million-Plus Opening Weekend». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին. Վերցված է 2021-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. D'Alessandro, Anthony (2021-10-02). «'Venom: Let There Be Carnage' Screams $11.6M On Thursday; 2nd Best Preview Night Of The Pandemic». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-04-ին. Վերցված է 2021-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. D'Alessando, Anthony (2021-10-04). «'The Many Saints Of Newark': 'Sopranos' Prequel Pulls In Solid 1M On HBO Max From Samba TV Households». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին. Վերցված է 2021-10-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. Donnelly, Matt (2021-10-08). «'The Many Saints of Newark' Was a Streaming Hit — and Helped 'The Sopranos' Break Records (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-11-ին. Վերցված է 2021-10-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. «The Many Saints of Newark». Rotten Tomatoes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-03-ին. Վերցված է 2021-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. «The Many Saints of Newark». Metacritic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին. Վերցված է 2021-09-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել