Ջոն Մագարո

ամերիկացի դերասան

Ջոն Ռոբերտ Մագարո (անգլ.՝ John Robert Magaro, փետրվարի 16, 1983(1983-02-16)[1], Ակրոն, Օհայո, ԱՄՆ)[2][3], ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է իր դերով «Մի՛ անհետացիր» ֆիլմում, որում նկարահանվել է նաև Ջեյմս Գանդոլֆինին, և որը «Սոպրանոները» հեռուստասերիալի ստեղծողի՝ Դևիդ Չեյզի դեբյուտն է գեղարվեստական կինոյում[4][5][6]։

Ջոն Մագարո
Ծնվել էփետրվարի 16, 1983(1983-02-16)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԱկրոն, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունՓոյնթ Փարք համալսարան և Stow-Munroe Falls High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Մարագոն ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգի Ակրոն քաղաքում, Ջեյմս և Վենդի Մարագոների ընտանիքում[7] և մեծացել նրա Մանորո Ֆոլս արվարձանում։ Նրա հայրն ունի իտալական, մայրը՝ հրեական ծագում․ նա դաստիարակվել է որպես հուդայական։ Նրա ծնողները եղել են ուսուցիչներ։ Հաճախելով քաղաքային Սթոու Մանրո Ֆոլս դպրոց՝ նա սկսել է խաղալ տեղի թատրոնում, այդ թվում նաև Քլիվլենդ Փլեյ Հաուսում և Բլոսոմի երաժշտական կենտրոնի Քենթ Սթեյթ Փորթհաուս թատրոնում։ Պատանեկան տարիներին Մագարոն նկարահանվել է հեռուստագովազդում, ստացել է դեր «Փրկարար ծառայություն 911» ֆիլմում[2][8][9][10]։ 2001 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Փիթսբուրգի Փոյնթ Պարկ համալսարան, որպեսզի դառնա դերասան

Ներկայում Մագարոն ապրում և աշխատում է Նյու Յորքում։ Նրա ամենահայտնի աշխատանքների թվում նշվում են «Խիզախը» (2007) ֆիլմը, որում նկարահանվել են Ջոդի Ֆոսթերն ու Տերենս Հովարդը, HBO-ի «Կամավորները» (2009) ֆիլմը, որում նկարահանվել է նաև Քևին Բեյքոնը և Ուես Քրեյվենի «Վերցրու իմ հոգին» սարսափ ֆիլմը, որում նա կատարել է գլխավոր դեր[2][11][12]։ 2016 թվականին Մագարոն կատարել է գլխավոր դերերից մեկը Վուդի Ալլենի «Ճգնաժամ վեց տեսարարններով» մինի սերիալում[13]։

«Մի՛ անհետացիր» խմբագրել

«Մի՛ անհետացիր» ֆիլմի գործողությունները կատարվում են 1960-ական թվականներին Նյու Ջերսիում և պտտվում են Մագարոյի կերպարի՝ դեռահասների The Twylight Zones (հղում է Ռոդ Սերլինգի «Մթնշաղային գոտի» անթոլոգիային) ռոք խմբի առաջատար կատարողի շուրջը։ Ֆիլմի անվանումը հղում է Բադդի Հոլլիի «Not Fade Away» երգին, որի քավերը հետագայում ձայնագրել է The Rolling Stones խումբը։ Ֆիլմը միավորել է «Սոպրանոնները» հեռուստասերիալի ստեղծող Դևիդ Չեյզին և դերասան Ջեյմս Գանդոլֆինիին (մարմնավորում է Մագարոյի կերպարի հորը) ու Սթիվեն Վան Զանդտին (երաժշտական ղեկավար)[4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Heldenfels, Rich (2010 թ․ հոկտեմբերի 8). «Slasher film star chases after dream: Stow grad John Magaro carves out acting career, stars in Wes Craven flick». Akron Beacon Journal. Beacon Journal Publishing Co.
  3. Gates, Anita (2008 թ․ նոյեմբերի 19). «Healing Hearts: One Crotchety, Two Confused». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 Fernandez, Jay A.; Kit, Borys (2010 թ․ հոկտեմբերի 15). « 'Sopranos' Colleagues Reunite for '60s-Set Film». ABCNews.com. ABC News Internet Ventures. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 McNary, Dave (2011 թ․ հունվարի 24). «Gandolfini, Chase reconnect at 'Twylight' ». Variety.com. Reed Business Information. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  6. 6,0 6,1 David Chase's Feature Debut Finally Has A Title - /Film
  7. «Home - Pittsburgh Post-Gazette». Pittsburgh Post-Gazette.
  8. Sell, Jill (1994 թ․ հունիսի 10). « 'Oliver' proves quick study». The Plain Dealer. The Plain Dealer Publishing Co. էջ 38 - Friday.
  9. « 'Lillian Yuralia' at La MaMa Theater». Jewish-Theatre.com. All About Jewish Theatre. 2008 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
    • «Mazel Tov!!» (PDF). Hashomer. Vol. 66, no. 4. Congregation Etz Chayim. 2008 թ․ դեկտեմբեր. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին.
  10. Musarra, Russ (1998 թ․ հունվարի 18). «Acting is kid stuff: talented young thespians are taking center stage at area community theaters». Akron Beacon Journal. Beacon Journal Publishing Co. էջ D1 - Entertainment.
  11. Stow-Munroe Falls High School 2005 Alumni Directory, Chesapeake, Virginia: B.C. Harris Publishing Company, Inc., 2005, էջեր 302–360
  12. «Review: My Soul to Take (2010)». DreadCentral.com. Dread Central Media, LLC. 2010 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. Hipes, Patrick (2016 թ․ փետրվարի 24). «John Magaro & Rachel Brosnahan Join Woody Allen's Amazon Series». Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մագարո» հոդվածին։