ArmineQaryan/Ստելլա Ռոման

Ստելլա Ռոման (անգլ.՝ Stella Roman , ), ռումինացի օպերային երգչուհի, սոպրանո՝ հայտնի հատկապես Իտալիայում և ԱՄՆ-ում, որտեղ դասական ստեղծագործություններում բազմաթիվ գլխավոր դերեր է կատարել:

Կենսագրություն խմբագրել

Ստելլա Ռոման (լրիվ անունը Ֆլորիկա Վիորիկա Ալմա Ստելլա Բլազու), ծնվել է 1904 թվականի օգոստոսի 23-ին Ավստրո-Հունգարիա կայսրության (այժմ Կլուժ-Նապոկա՝ Ռումինիա) Կոլաժվոր քաղաքում: Մեծացել է երաժիշտների ընտանիքում և սովորել երգել 8 տարեկանից, նրա դեբյուտային համերգը տեղի է ունեցել Կլուժում, ապա Բուխարեստում: Այնուհետև ստացել է կրթաթոշակ՝ Ջուզեպպինա Բալդասար-Թոդեչիի միջնորդությամբ, ուսումը Իտալիայում շարունակելու նպատակով:

Ավելի ուշ Ստելլան ասել է, որ «իր ուսուցչի ոճն իրեն չի գոհացնում»[1]:

Ստելլայի հաջորդ ուսուցիչը եղել է ռումինացի սոպրանո երգչուհի Հարիկլեա Դարկլը (1860-1939), ում համար ժամանակի բազմաթիվ կոմպոզիտորներ գրել են օպերաներ, այդ թվում Ջակոմո Պուչինիին, ով ստեղծել է իր անմահ «Տոսկա» օպերան:

Իր ուսուցչի՝ Դարկլի մասին երգչուհին երախտագիտությամբ արտահայտվել է. «Հարիկլեան սովորեցրել է ինձ գնահատել ամեն բառ և արտահայտություն»[2]:

Կարիերա խմբագրել

Երգչուհու խոսքերով, նրա պրոֆեսիոնալ օպերային դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին՝ Բոլոնում, Մադլենի «Անդրեն Չենյեր» խմբի հետ, (այլ աղբյուրներ հիշատակում են 1932 թվականին Պյաչենցայի կատարումը): Նրա կատարումը «Տոսկա» օպերայում տենոր Ջակոմո Լաուրի-Վոլպինի հետ երկարատև համագործակցության սկիզբն էր:Օպերան ներկայացվել է Նեապոլում գտնվող Սան-Կարլո թատրոնում: 1937 թվականին իտալացի դիրիժոր Տուլիո Սերաֆինը Ստելլա Ռոմանին առաջարկում է 3-ամյա պայմանագիր Հռոմի օպերային թատրոնի հետ և շուտով նա ելույթ է ունենում Հռոմեական օպերայի բեմում՝ Աիդայի կերպարով[3]:

Ռոմանը 1941 թվականին առաջին անգամ Աիդայի դերով հայտնվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում և շարունակեց այնտեղ հանդես գալ 1940-ականների ընթացքում, իրար հետևից կատարելով իտալական ռեպերտուարի ամենախոշոր կանացի ձայնի պարտիտուրաներ՝ «Տրուբատուր», «Օթելլո», «Պարահանդես-դիմակահանդես», «Գեղջկական ասպետություն», «Ջոկոնդա», «Տոսկա» և այլ իտալական օպերաններից: Սակայն Ստելլա Ռոմանը այդ ստիպված էր լինում դերերը կիսել խորվաթական դրամատիկական սոպրանո Զինկա Միլանովայի հետ Մետրոպոլիտեն օպերայում խաղալիս: 1951 թվականին գլխավոր մենեջեր Ռուդոլֆ Բինգի գալուց հետո Ստելլա Ռոմանը հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից[4]:

Ստելլա Ռոմանը հատուկ հարաբերություններ է ունեցել կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հետ, ով ընտրել էր իրեն «Կինն առանց ստվերի» օպերայի պրեմիերայում կայսրուհու դերի համար, որը տեղի է ունեցել Լա Սկալայում 1940 թվականին: Ավելի ուշ 1948 թվականին նա գալիս է Պոնտրեսզինա Շտրաուսի մոտ, «Չորս նոր երգեր» երաժշտական ստեղծագործության մեջ երգելու և «Վարդերի ասպետ» օպերայու Մարշալշայի դերակատարման համար: Հենց այս դերով ավարտվում է նրա կարիերան նեապոլիտանական Սան-Կարլո թատրոնում[5]:

Ստելլա Ռոմանը բեմը թողել է 1953 թվականին՝ երկրորդ ամուսնությունից հետո: Նրա օպերային կարիերան տևել է 19 տարի: Կենսաթոշակի անցնելուց հետո նա զբաղվել է նկարչությամբ և նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում:

Երգչուհին մահացել է 1992 թվականի փետրվարի 12-ին՝ Նյու Յորքում, 87 տարեկան հասակում[6]:

Ձայնագրություններ խմբագրել

Մետրոպոլիտեն օպերայի աշխատանքների ժամանակ ձայնագրվել են Ստելլա Ռոմանի մի քանի ելույթներ, որոնք մեր օրերում ձայնագրվել են CD-ի վրա: Դրանց թվում են՝

  • «Պարահանդես-դիմակահանդես» օպերա, Ամելիայի դերերգ (1942 թվականի փետրվար):
  • «Ճակատագրի ուժը» օպերա, Լեոնորասի դերերգ (1943 թվականի հունվար):
  • «Օթելլո»՝ Դեզդեմոնա (1946):

Բացի տարբեր օպերային արիաներից կան նաև ձայնագրություններ՝ Լոս-Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Երգչուհին նշել է, որ ինքը ռումինիայի ժողովրդական երգերից մի քանի ձայնագրություններ է կատարել իր հայրենակից կոմպոզիտոր Ջորջե Էնեսկուի հետ, սակայն համոզված չէր, որ դրանք ձայնագրվել և պահպանվել են:


Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rasponi, Lanfranco. The last prima donnas. (London, Gollancz, 1984), pp.553-560
  2. Rasponi, Lanfranco. The last prima donnas. (London, Gollancz, 1984), pp.553-560
  3. Статья на сайте Брюса Барроуза
  4. Статья на сайте Брюса Барроуза
  5. Schauensee, Max de. "Stella Roman", in Grove Music Online ed. L. Macy, <http://www.grovemusic.com
  6. Burt, A. Folkart (14 февраля 1992), "Stella Roman; Celebrated Operatic Star", Los Angeles Times (англ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Роман, Стелла (англ.) на сайте AllMusic
  • Articol din The New York Times (англ.)
  • Аудио файл - Аве Мария, Отелло, 18 января 1941, Метрополитен-опера (англ.)