Մասնակից:Anushik Hayrapetyan/Ավազարկղ

Anushik Hayrapetyan/Ավազարկղ
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found.
Յոկոսուկայի քաղաքապետարանը։
Ֆուձի լեռան տեսարանը և Յոկոսուկայի քաղաքակենտրոնը Ուրագայի ջրանցքից։

Յոկոսուկա (ճապ․՝横須賀市,Yokosuka-shi) քաղաքը գտնվում է Ճապոնիայի Կանագավա

պրեֆեկտուրայում։2017թվականի օգոստոս ամսվա դրությամբ քաղաքը ունի 409,478 բնակչություն և յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա բնակչության խտությունը կազմում է 4,066 մարդ։Քաղաքի ամբողջ մակերեսը 100․7կմ² է։Յոկոսուկան 11-րդ ամենամարդաշատ քաղաքն է Մեծ Տոկիոյի տարածաշրջանում,իսկ Կանտոի տարածաշրջանում 12-րդ տեղն է զբաղեցնում։Քաղաքը Միացյալ Նահանգների նավատորմի գործունեության Յոկոսուկա ռազմաբազայի հյուրընկալն է։

.

Աշխարհագրություն

խմբագրել

Յոկոսուկան զբաղեցնում է Միուրա թերակղզու մեծ մասը։ Արևելքից սահմանակցում է Տոկիոյի ծովածոցին,իսկ արևմուտքից Խաղաղ օվկիանոսով սահմանակցում է Սագամի ծովածոցին։.

Շրջակա քաղաքներ

խմբագրել

Պատմություն

խմբագրել

Նախաարդի ժամանակաշրջան

խմբագրել

Տարածքի բազմաթիվ վայրերում հնէաբանները հայտնաբերել են ճապոնական պալեոլիթի ժամանակաշրջանի քարե գործիքներ, խեցեղեն կույտեր,ինչպես նաև Ջոմոնի և Կոֆունի ժամանակաշրջանների խեցեղեն բեկորներ։ Հեյանի ժամանակաշրջանում տեղի պատերազմի հրամանատար Մուրաոկա Տակեմիչին 1063 թվականին հիմադրել է Կինուգասա ամրոցը։ Նա Միուրա տոհմի նախահայրն է եղել,որը հետագայում մի քանի հարյուրամյակ իշխել է արևելյան Սագամի նահանգում։Միուրա տոհմը աջակցում էր Մինամոտո նո Յորիտոմոյին՝ Կամակուրայի շոգունատին (բռնապետությանը),որոնք սակայն 1247 թվականին ոչնչացվեցին Հոջո Տոկիորիի կողմից։Որից հետո Միուրա տոհմը սկսեց աջակցել Հոջո տոհմին և Մուրոմաչիի ժամանակաշրջանում շարունակեց իշխել Միուրա թերակղզում մինչև 1518 թվականին Արայի ամրոցում պարտություն կրեց Հոջո Սունի հարձակման ժամանակ։Հետագայում Օդավարայի ճակատարմարտում Հոջո տոհմի պարտությունից հետո,Տոյոտոմի Հիդեյոսին տեղափոխվեց Տոկուգավա Իեյաուսի իշխելու Կանտոի տարածաշրջանում,1590 թվականին ներառյալ նաև Յոկոսուկայում։

Արկածախնդիր Ուիլյամ Ադամը (Շոգուն վեպի հերոսի ոգեշնչման աղբյուրը)՝ առաջին բրիտանացին, ոտք դրեց Ճապոնիա և 1600 թվականին հոլանդական Լիֆդե առևտրային նավով ժամանեց Ուրագա նավահանգիստ։Տոկուգավայի շոգունատում իր ցուցաբերած ծառայությունների համար 1612 թվականին նրան շնորհեցին սամուրայի տիտղոս և մի հողատարածք Հեմիում՝ ներկայիս Յոկոսուկայի տարածքում։Ուիլյամ Ադամին նվիրված հուշարձանը (ճապոներեն անվանվում է Միուրա Անջին) Յոկոսուկայի նշանավոր վայրերից է։

Էդո ժամանակաշրջանում Յոկոսուկան Տոկուգավա շոգունատի ազդեցության տակ էր,բայց կառավարվում էր տարբեր հաթամոտոների միջոցով։Քանի որ Յոկոսուկայի մարտավարական դիրքը Տոկիոյի ծովածոցի մուտքի մոտ էր, Շոգունատը 1720 թվականին հիմնում է Ուրագա Բուգյոյի պաշտոնը, որի հսկողության ներքո դեպի ծովածոց մտնող բոլոր նավերը պարտադիր զննվում էին։Քանի որ օտարերկրյա նավերի ներխուժումների թիվը գնալով աճում էր,ինչպես նաև փորձ էր արվում վերջ դնել Ճապոնիայի ինքնապարտադրված ազգային մեկուսացման քաղաքականությանը,Շոգունատը Յոկոսուկայի երկայնքով տեղակայում է բազմաթիվ առափնյա թնդանոթներ,այդ թվում նաև1842 թվականին Օցուում գտնվող ռազմաբազան։Այնուամենայնիվ չնայած այդ ջանքերին 1853 թվականին Միացյալ Նահանգների ռազմածովային կոմոդոր Մեթյու Փերին իր «Սև նավեր» նավատորմով ժամանեց Տոկիոյի ծովածոց և դուրս եկավ Կուրիհամայի ափ՝ հարավային Յոկոսուկա,ինչը հանգեցրեց Միացիալ Նահանգների և Ճապոնիայի միջև դիվանագիտական և առևտրային հարաբերությունների բացմանը։Կանրին Մարու անվամբ նավը 1860 թվականին Ճապոնիայի դիվանագիտական պատվիրակությամբ Յոկոսուկայից նավարկում է Միացիալ նահանգներ։

 
Յոկոսուկայի զինանոցի կառուցումը․ մոտ 1870 թվական։

Բակումացուի բուռն ժամանակաշրժանում Շոգունատը որոշում է Յոկոսուկայում հիմնել ժամանակակից ռազմածովային բազա և 1865 թվականին ֆրանսիացի ինժեներ Լեոնսե Վերնիին վարձատրում է,որպեսզի վերահսկի նավաշինական օբյեկտների զարգացմանը, սկսած Յոկոսուկայի երկաթի ձուլարանից։ Յոկոսուկայի ռազմածովային զինանոցը առաջին ժամանակակից զինանոցն էր,որ ստեղծվել էր Ճապոնիայում։Զինանոցի կառույցը համաշխարհային ժամանակակից ենթակառուցվածքի կենտրոնում էր,որն արդեն իսկ խոսում էր Ճապոնիայի ժամանակակից արդյունաբերության արդիականացման մասին։Հիմնվում են ժամանակակից կառույցներ,Հաշիրիմիզու ջրատարներ,ձուլարաններ,աղյուսի գործարաններ,ինչպես նաև տեխնիկական դպրոցներ,որտեղ ճապոնացի տեխնիկներ էին պատրաստում։

Մեյջի ժամանակաշրջանից մինչև մեր օրեր

խմբագրել

Մեյջիի վերականգնումից հետո զինանոցը անցնում է Կայսերական Ճապոնիայի նավատորմի ազդեցության տակ,իսկ ներկայիս Յոկոսուկայի տարածքը վերակազմաորվում է Ուրագա քաղաքի,բազմաթիվ գյուղերի՝ ներառյալ Միուրա շրջանը և Կանագավա պրեֆեկտուրան։1878 թվականին Յոկոսուկա գյուղը ձեռք է բերում քաղաքի կարգավիճակ և դառնում է Միուրա շրջանի մայրաքաղաքը։1889 թվականին բացվում է Յոկոսուկայի երկաթգիծը,որը Յոկոսուկան միացնում էր Յոկոհամային և Տոկիոյին։Յոկոսուկան քաղաքի կարգավիճակ է ձեռք բերել 1907 թվականի փետրվարի 15-ին։1916 թվականից Յոկոսուկայում Օփաման զարգացվել է որպես Յոկոսուկայի ռազմածովային և օդային տեխնիկայի զինանոց,և մարտական ինքնաթիռներից շատերը,որոնք հետագայում շահագործվել են Կայսերական Ճապոնիայի նավատորմի օդային ծառայության կողմից,փորձարկվել են Յոկոսուկայում։Յոկոսուկայի ռազմածովային զինանոցը շարունակում էր զարգանալ 20-րդ դարի սկզբին և արտադրում էր ռազմանավեր ինչպես օրինակ Յամաշիրոն և ավիակիրներ ինչպիսիք էին Հիրյուն և Շոկակուն։Ավելի փոքր ռազմանավերը շինվում էին մասնավոր սեփականություն հանդիսացող Ուրագա նավաշինական ընկերությունում։Յոկոսուկայի ռազմածովային շրջանը «IJN» 1 նավատորմի գլխավոր նավահանգիստն էր։

1923 թվականի Մեծ Կանտոի երկրաշարժը զգալի վնասներ հասցրեց Յոկոսուկային՝ ներառյալ ռազմածովային բազային, որը կորցրեց նավթի մատակարարման երկու տարվա աշխատանքը։1933 թվականին քաղաքը շարունակեց ընդլայնվել նույն թվականին Կինուգասա գյուղի և Տաուրա քաղաքի միացմամբ,իսկ ավելի ուշ 1937 թվականին քաղաքին միացավ նաևԿուրիհամա գյուղը։1943 թվականին Յոկոսուկան իրեն կցեց նաև հարևան քաղաքներն ու գյուղերը՝ Ուրագան, Կիտաշիտաուրան, Օկուսուն, Նագաին, Տակեյաման ինչպես նաև Զուշին։

 
ԱՄՆ-ի ռազմածովային բազան Յոկոսուկայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝1942 թվականի ապրիլի 18-ին, Յոկոսուկան ռմբակոծվեց ամերիկյան «B-25» ռմբակոծիչների կողմից, հասցնելով փոքր վնաս ի պատասխան Փերլ նավահանգստի վրա հարձակմանը։Բացի Միացյալ Նահանգների ռազմածովային ինքնաթիռի աննշան մի քանի մարտավարական օդային հարձակումներից,պատերազմի ժամանակ քաղաքը այլևս չի ռմբակոծվել։1938 թվականից մինչև 1945 թվականը ամբողջ տարածքում կառուցվել է ավելի քան 260 քարանձավներ,և 20 թունելներ,ներառյալ Յոկոսուկայի ռազմածովային բազայի տարածքի 27կմ երկարությամբ հայտնի թունելները։Շատ թունելներ ցրված են շրջակա տարածքներում։ Պատերազմի ժամանակ այդ թունելներն ու քարանձավները հնարավորություն են տվել աշխատել ապահով և գաղտնի պայմաններում՝ հեռու օդային հարձակումններից։Կառուցվեցին նաև A 500 հիվանդանոցը, մեծ էլեկտրակայան, պուճուր սուզանավերի գործարան և պահեստ, որը կառուցված բազմաթիվ օբյեկտների թվում էր։1945 թվականի օգոստոսի 30-ին՝ Ճապոնիայի հանձվելուց հետո, ամերիկյան օկուպացիոն ուժերը տեղակայվեցին Յոկոսուկայում և այդ ժամանակվանից ի վեր ռազմածովային բազան շահագործվում է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կողմից։Կորեական պատերազմի[1] ժամանակ քարանձավները ծառայում էին որպես պահեստ և արտակարգ իրավիճակների ապաստան։

1950-ականներից Միացյալ Նահանգների նավատորմի գործունեության Յոկոսուկան եղել է Միացյալ Նահանգների յոթերորդ նավատորմի գլխավոր նավահանգիստը և էական դեր է խաղացել Կորեական և Վիետնամի[2] պատերազմների ժամանակ։1960-ականներից մինչև 1970-ականները Յոկոսուկան եղել է շատ հակապատերազմական անհնազանդությունների թատերաբեմում։Միջուկային USS Ջորջ Վաշինգտոնը,որը նախկինում տեղակայված էր Յոկոսուկայում,ամերիկյան առաջին միջուկային նավն էր,որ մշտապես տեղակայված էր Ճապոնիայում։Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանական ուժերը ամերիկյան ռազմաբազայի կողքին ունեն իրենց ռազմաբազան, ինչպես նաև բազմաթիվ ուսումնական հաստատություններ քաղաքի տարբեր վայրերում։Այդ իսկ պատճառով Յոկոսուկայում մի քանի հարյուր ամերիկացի և մոտ հազար ֆիլիպինցի կան[3]։

 
Յոկոսուկայի արվեստի թանգարանը,Ռիկեն Յամամոտոյի հեղինակությամբ։Բացվել է 2007 թվականին։

2001 թվականին Յոկոսուկան նշանակվեց որպես կենտրոնական քաղաք՝ կենտրոնական ղեկավարությունից ավելի մեծ ինքնավարությամբ։

Տնտեսություն

խմբագրել

Բացի իր տարբեր ռազմական օբյեկտների տնտեսական ազդեցությունից,Յոկոսուկան նաև արդյունաբերական քաղաք է,որտեղ գործարանները շահագործվում են Նիսսան ավտոարտադրող ընկերության և նրա մասնաճյուղերի կողմից,որոնք տեղի հազարավոր բնակիչներին ապահովում են աշխատանքով։Նիսսան Լիֆ, Նիսսան Կուբ, Նիսսան Ժուկ մոդելները հավաքված են Յոկոսուկայի 520,000 քառակուսի մետր մակերես ունեցող Օփամա գործարանում։Գործարանը սկսել է գործել 1961 թվականին, որտեղ ի սկզբանե շինվել է Նիսսան Բլյուբըրդը[4]։Ամեն տարի մայիս ամսին տեղի է ունենում ճապոնական կարիի տոնակատարություն,և հրավիրվում է մոտ 50,000 այցելու[5]։Գործարանը կցված է Նիսսանի հետազոտությունների և զարգացման կենտրոնին, ինչպես նաև Օփամա փորձադաշտին և Օփամա նավահանգստին,որտեղից Նիսսանը Օփամայի և Նիսսանի մյուս երկու ճապոնական մեքենաների գործարաններում արտադրված մեքենաները տեղափոխում է Ճապոնիայի այլ շրջաններ և արտասահման։

1997 թվականին հիմնադրվել է Յոկոսուկայի հետազոտական պարկը,որը հանդիսանում է ճապոնական հեռահաղորդակցության ոլորտի խոշոր կենտրոն,որտեղ անլար, բջջային կապի հետ կապված ընկերություններից շատերը ստեղծել են իրենց հետազոտական և զարգացման կենտրոնները և համատեղ փորձարկումները։

Ժողովրդագրություն

խմբագրել

Յոկոսուկայի բնակչությունը նվազում է։Յոկոսուկայում օտարերկրացիները հիմնականում ֆիլիպինցիներ, կորեացիներ, չինացիներ և ամերիկացիներ են [6]։

Տրանսպորտ

խմբագրել

Երկաթուղի

խմբագրել
  • JR East (JR Արևելք) – Yokosuka Line (Յոկոսուկա գիծ)
  • Keikyu Main Line (Քեքյուի գլխավոր գիծ)
    • Օփամա—Քեյքյու Տաուրա—Անջինզուկա— Հեմի—Շիոյրի—Յոկոսուկա—Չուո—Կենրիցու Դաիգակու—Հորինուչի—Քեյոյու Օցու— Մաբորի-Կայգան—Ուրագա
  • Keikyu Kurihama Line
    • Հորինուչի—Շին-ՕցուԿիտա-Կուրիհամա—Քեյքյու Կուրիհամա—YRP Նոբի—Քեյքյու Նագասավա—Ցուկույհամա

Ճանապարհ

խմբագրել
  • Ազգային երթուղի 16
  • Ազգային երթուղի 134
  • Ազգային երթուղի 357

Կրթություն

խմբագրել

Յոկոսուկայի հանրային նախակրթական,միջնակարգ և ավագ դպրոցները ղեկավարվում են Յոկոսուկայի կրթական համակարգի կողմից՝ Յոկոսուկա քաղաքի կրթության վարչության կողմից[7]։Յոկոսուկայի հանրային ավագ դպրոցներից շատերը ներառյալ Յոկոսուկայի ավագ դպրոցը ղեկավարվում են Կանագավայի պրեֆեկտուրալ կրթական խորհուրդի կողմից[8]:

Քաղաքում գործում է քաղաքային մեկ ավագ դպրոց՝ Յոկոսուկայի Սոգո ավագ դպրոցը։

Էներգետիկ աղետներ

խմբագրել

2021թվականի հոկտեմբերի 26-ին Յոկոսուկան անցակցնում էր իր ամենամյա միջուկային աղետի տարհանման փորձը,որը առաջին անգամ տեղի է ունեցել 2008թվականին,երբ քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի ռազմածովային բազայում գործարկվեց USS Ջորջ Վաշինգտոն ավիակիրը։ Փորձին մասնակցում էին մոտ 70 մարդ՝ բնակիչներ և հրշեջներ։Հրշեջները հրահանգեցին որպեսսզի բնակիչները մնան տանը, ենթադրելով, որ ԱՄՆ-ի ռազմաբազայի շուջ լինելու է հզոր ճառագայթում։ Ռադիոակտիվ աղտոտումը վերահսկվում էր արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնում քաղաքի իշխանությունների կողմից։ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հրաժարվեցին մասնակցել այդ ամենին վստահ լինելով, որ ռազմաբազայից դուրս ճառագայթում չէր կարող լինել։Այնուամենայնիվ 2011 թվականի դեկտեմբերին մեկ այլ փորձ պլանավորվեց Յոկոսուկայի և այլ քաղաքների հետ՝ նախապատրաստվելու այն հավանականությանը,որ նավի վրայի մարդիկ կարող էին ճառագայթվել[9]։

Հակամիջուկային անկանխատեսելի հետևանքներից մեկը ածխով աշխատող էլեկտրակայանների կառուցումն է,որը նպաստում է օդի աղտոտվածությանը և գլոբալ տաքացմանը։2020 թվականի դրությամբ,չնայած կլիմայական ծայրահեղ իրավիճակին,Յոկոսուկայում առաջրկվեց կառուցել ածխով աշխատող երկու էլեկտրակայաններ։Ածխով աշխատող այս էլեկտրակայանները կառուցվում են առանց բնապահպանական ամբողջական վերանայման։Տեղի բնակիչները փորձում են դատի տալ Ճապոնիայի ղեկավարությանը նման կառույցի համար։Շրջակա միջավայրի նախարար Շինջիրո Կոիզումին, միշտ այդ բողոքների թիրախում է,քանի որ աջակցում է այդ ծրագրին[10]։

Քույր քաղաքների հետ հարաբերությունները

խմբագրել

Յոկոսուկան քույր հարաբերություններ ունի մի շարք քաղաքների հետ[11],ինչպիսիք են (ժամանակագրական կարգով)

Յոկոսուկան բարեկամական հարաբերություններ ունի միայն մեկ քաղաքի հետ[11]։

Տեղի տեսարժան վայրեր

խմբագրել

Սարուշիման անմարդաբնակ կղզի է Տոկիոյի ծովածոցում,որտեղ Յոկոսուկայից կարելի է հասնել միայն լաստանավով[12]։

Միկասան Ցուսիմայի ճակատամարտում ծովակալ Տոգոյի դրոշակակիրն էր,որը կառուցվել է Բրիտանիայում Վիկերսների ինժեներական ընկերության կողմից և պահպվում է Յոկոսուկայում։Այն թանգարան է,նավի անձնակազմի նման հագնված դերասաններով։Այցելության համար մուտքավճարը 600 ճապոնական յեն է[13]։

«Club Alliance»-ը բացվել է 1983 թվականին և գտնվում է Յոկոսուկայի ռազմածովային բազայի գլխավոր դարպասներից ներս։Այն փոխարինեց հին «Club Alliance»-ին,որը քանդել էին՝ կառուցելու «Prince» հյուրանոցը։Հին «Club Alliance»-ը այն վայրն էր,որտեղ Ռյուդո Ուզակին սկսել է ռոքնռոլ նվագել։ "The Honch"-ը գնումների և գիշերային կյանքի վայր է և գտնվում է Յոկոսուկայի ռազմածովային բազայի գլխավոր դարպասներից անմիջապես դուրս։Այն տուրիստների, նավապետների,ինչպես նաև տեղի ճապոնացիների համար հայտնի տեսարժան վայր է։

Յոկոսուկայի արվեստի թատրոնը Կենձո Տանգեի Bay Square համալիրի մի մասն է,որը օպերայի, նվագախմբային համերգի,կամերային երաժշտության և ֆիլմերի անցկացման վայր է[14]։

Դոբույտա փողոցը գտնվում է Յոկոսուկայում՝ ԱՄՆ-ի ռազմածովային բազայի մոտ։Հետևաբար Ամերիկան մեծ ազդեցություն ունի քաղաքի վրա,ինչպես օրինակ շատ խանութներ ընդունում են ամերիկյան դոլար։Երեկոյան փողոցը դառնում է ակումբային մի վայր։

Յոկոսուկայի բնիկ ռոք երաժիշտ Հիդեի հիշատակին նվիված թանգարանը բացվել է 2000 թվականի հուլիսի 20-ին[15]։Ասում են,որ Ճապոնիայի նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի դերը նույնպես մեծ է եղել թանգարանի կառուցման մեջ,քանի որ նա Հիդեյի խմբի՝ X Japan-ի, մեծ երկրպագուն է եղել[16]։Թանգարանը հինգ տարի գործելուց հետո փակվել է 2005 թվականի սեպտեմբերի 25-ին[15]։

Յոկոսուկան հայտնի է իր սուկաջան բաճկոններով։Այս ասեղնագործ ատլասե բաճկոնները քաղաքի հայտնի թանկ և ձեռագործ հուշանվերներից են[17]։

Մշակույթ

խմբագրել

Յոկոսուկան,ներառյալ Դոբույտա փողոցը,1999 թվականին ստեղծված Shenmue տեսախաղի վայրն է[18]։Յոկոսուկան պատկերված է նաև անիմե խաղերի մեջ։Քաղաքի իշխանությունները համագործակցում են անիմատորների հետ[19]։2000 թվականին ստեղծված PlayStation -ի«Front Mission 3 »խաղը և Շոհեր Իմամուրայի 1961 թվականին Նոր Ալիքով հերարձակված «Խոզեր և Ռազմանավեր» ֆիլմը տեղի է ունեցել Յոկոսուկայում։Յոկոսուկան նաև «Մեխագոդզիլայի սարսափը »ֆիլմի Գոդզիլայի ճակատամարտի վայրն է։

Յոկոսուկան Arpeggio of Blue Steel անիմեյի հիմնական վայրն է,որտեղ այն ծառայում է որպես Ճապոնիայի սակավաթիվ մնացած ռազմածովային օբյեկտներից մեկը․միակը, որը ունի ֆունկցիոնալ նավաշինարան և ծովային ակադեմիա։Ծովի մակարդակի բարձրացման պատճառով նավահանգիստը կառուցվում է ջրի տակն անցած բնօրինակ քաղաքի ավերակների վրա։Բոլոր գլխավոր կերպարները ապրում և դպրոց էին հաճախում այդեղ նախքան կձևավորվեր Blue Steel նավատորմը,և այն կօգտագործեր որպես նավահանգիստ։

Յոկոսուկայի ականավոր մարդիկ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Yokosuka cave network dug by Japanese during World War II sealed». Stripes.com. Վերցված է August 21, 2017-ին.
  2. «history.html». Navy.mil. Վերցված է August 21, 2017-ին.
  3. «Demographics of Yokosuka». April 13, 2018.
  4. 日産自動車株式会社. 日産追浜工場|ようこそ、日産の工場へ. Nissan-Global.com. Վերցված է August 21, 2017-ին.
  5. «Japanese curry loved by all generations». Stripes Japan. 4 November 2018. Վերցված է 17 November 2018-ին.
  6. 横須賀市 人口統計.
  7. «横須賀市教育委員会». Արխիվացված է օրիգինալից September 28, 2007-ին. Վերցված է December 9, 2005-ին.
  8. [1] Արխիվացված Դեկտեմբեր 16, 2005 Wayback Machine
  9. NHK-world (26 October 2011)Yokosuka conducts nuclear accident drill Արխիվացված Մայիս 11, 2011 Wayback Machine
  10. Tabuchi, Hiroko (2020-02-03). «Japan Races to Build New Coal-Burning Power Plants, Despite the Climate Risks». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020-02-03-ին.
  11. 11,0 11,1 横須賀市行政サービス情報 – 「姉妹都市、友好都市」 (企画調整部 国際交流課) [Yokosuka Administrative Service Information– Sister Cities, Friendship Cities]. Yokosuka City. Արխիվացված է օրիգինալից 2007-06-21-ին. Վերցված է 17 December 2013-ին.
  12. Ryall, Julian (28 April 2010). «arushima: Welcome to Monkey Island». CNN Travel. Cable News Network. Վերցված է 21 November 2012-ին.
  13. «Japan's 114-year-old battleship Mikasa: A relic of another time». CNET.com. Վերցված է August 21, 2017-ին.
  14. «Yokosuka Arts Theatre». Yokosuka Arts Theatre. Վերցված է 7 March 2012-ին.
  15. 15,0 15,1 «Special Features: Hide Museum». musicjapanplus.jp. Վերցված է 2014-02-03-ին.
  16. «Crystal Skulls: 'hatsumode' for the groove generation; Yokosuka joins the party». The Japan Times. 2003-02-01. Վերցված է January 3, 2014-ին.
  17. «Yokosuka – Birthplace of One of a Kind "Japan Jackets" JAPAN Monthly Web Magazine».
  18. BATDORFF, ALLISON (21 April 2006). «Yokosuka street hosts players of video game». Stars and Stripes. Վերցված է 9 July 2018-ին.
  19. «Yokosuka City - Anime News Network». www.animenewsnetwork.com. Վերցված է 12 April 2022-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել