Տոյոտոմի Հիդեյոսի
Տոյոտոմի Հիդեյոսի (փետրվարի 2, 1536, Նակամուրա կու, Նագոյա, Ճապոնիա - սեպտեմբերի 18, 1598[1][2][3], Fushimi Castle, Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա), ճապոնական իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Օդա Նոբունագայի կողմից սկսած Ճապոնիայի վերամիացումը։ Տոյոտոմին Օդա Նոբունագայի տեղակալներից մեկն էր և նրա վախճանից հետո գլխավորեց ճապոնական ազգային վերամիացման գործը, պայքարելով կենտրոնախույս ֆեոդալների դեմ և հանձն առնելով կայսեր Գերագույն մինիստրի պաշտոնը (1585 թվականի հուլիս)։ Տոյոտոմի Հիդեյոսիին հաջողվեց հաղթահարել արևելյան խոշոր կղզիներում իշխող ավատատերերին և միավորել Սիկոկու և Կյուսյու կղզիները կայսերական գերիշխանության տակ գտնվող արևվմտյան նահանգների հետ։ Նա մեծ դեր կատարեց երկրում ներքին խաղաղություն և համերաշխություն հաստատելու և պահպանելու գործում, ապառազմականացրեց կենտրոնախույս իշխանների հենակետերը, զարկ տվեց ճանապարհների կառուցմանը և բնական ռեսուրսների շահագործմանը։
Տոյոտոմի Հիդեյոսի ճապ.՝ 豊臣秀吉 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1536 |
Ծննդավայր | Նակամուրա կու, Նագոյա, Ճապոնիա |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1598[1][2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Fushimi Castle, Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա |
Գերեզման | Hōkokubyō |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ազգություն | Ճապոնացիներ |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրոն | սինտոիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, military commander և ashigaru |
Ամուսին | Nene?, Yodo-dono?, Kyōgoku Tatsuko?, Kai-hime? և Kōnomae? |
Ծնողներ | հայր՝ Kinoshita Yaemon?, մայր՝ Ōmandokoro? |
Զբաղեցրած պաշտոններ | Kampaku?, Daijō-daijin?, daimyo?, Dainagon? և Naidaijin? |
Երեխաներ | Toyotomi Hideyori?, Toyotomi Tsurumatsu? և Hashiba Hidekatsu? |
Ստորագրություն![]() | |
Toyotomi Hideyoshi Վիքիպահեստում |
Տոյոտոմիի արտաքին քաղաքականությունը բոլորովին խաղաղասեր չէր. նա նախատեսում էր Ճապոնիայի գերիշխանությունն ամբողջ Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ Կորեայում և Չինաստանում, և ռազմական միջոցների դիմեց՝ այդ նպատակներն իրականացնելու ուղղությամբ։ Բայց 1597 թվականին Կորեայի դեմ նախաձեռնված պատերազմում ճապոնական զորքերը պարտվեցին և մեկ տարի անց՝ Տոյոտոմիի մահից հետո, իշխանության եկավ Տոկուգավա Իեյասուն, որը սկիզբ դրեց Տոկուգավաների դինաստիային, և որի շնորհիվ Ճապոնիան վայելեց երեք դար տևող խաղաղության ժամանակաշրջան։
ԱղբյուրներԽմբագրել
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. X, Page 77
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. Turner — OUP, 1998.