Ուիլյամ Ադամ (անգլ.՝ William Adam, 1689[1][2][3][…], Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա - հունիսի 24, 1748(1748-06-24)[4][5], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի ճարտարապետ, որմնադիր, ձեռնարկատեր, նեոդասական ոճի հիմնադիր և ճարտարապետական նորաձևության օրենսդիր։ Համարվել է Շոտլանդիայում իր ժամանակի գլխավոր և ունիվերսալ ճարտարապետը։

Ուիլյամ Ադամ
Ծնվել է1689[1][2][3][…]
ԾննդավայրԿերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա
Մահացել էհունիսի 24, 1748(1748-06-24)[4][5]
Վախճանի վայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներDuff House?
 William Adam Վիքիպահեստում

Նա աշխատել է բարոկկո և պալադական ոճերով։

Կենսագրություն

խմբագրել

Ուիլյամ Քրանսթոունի՝ երրորդ լորդ Քրանսթոունի թոռն է (մոր կողմից)։ 15 տարեկանում Ու. Ադամն ավարտել է դպրոցը, այնուհետև ուսանել է սըր Ուիլյամ Բրյուսի մոտ։ Դրանից հետո, շնորհիվ իր որմնադիր հոր, սկսել է յուրացնել քարի որմնադրության արվեստը։

 
Կամուրջ Թեյ գետի վրա (Աբերֆելդի)

1714 թվականին Գլեդնիից լորդ Ուիլյամ Ռոբերտսոնի հետ համատեղ կազմակերպել է որմնադիրների ընկերակցությունը, կազմակերպել աղյուսների արտադրություն, մեծ պատվեր ստացել նիդեռլանդացի պատվիրատուներից։ 1717 թվականին դարձել է Քըրքելդի որմնադիրների գիլդիայի անդամ։ Հետո երեք տարի շրջագայել Ֆրանսիայում և Նիդեռլանդներում։

Ուիլյամ Ադամը իր ժամանակի ամենաառաջին շոտլանդացի ճարտարապետներից մեկն էր, որի ճարտարապետական ոճը, սկիզբ առնելով պալադիզմից, ոգեշնչված են մայրցամաքային ճարտարապետությամբ և առանձնանում են շատ մանրամասնություններով։ Իր կարիերայի ընթացքում Ու. Ադամին հաջողվել է նախագծել և կառուցել բազմաթիվ տներ և հասարակական շենքեր՝ հանդես գալով որպես կապալառու և ճարտարապետ։

Ջոն, Ռոբերտ և Ջեյմս Ադամների հայրն է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Colvin, Howard (1978) A Biographical Dictionary of British Architects, 1600—1840, John Murray(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ադամ» հոդվածին։