PlayStation
PlayStation (ճապոներեն՝ プレイステーション Պուռեյսուտե սեն, պաշտոնական հապավումը PS կամ PS1), խաղային հինգերորդ սերնդի կոնսոլ մշակված Sony Computer Entertainment ընկերության կողմից Կենա Կուտառագիի ղեկավարությամբ։ Կոնսոլի ներկայացումը տեղի է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 3-ին, Ճապոնիայում[1]։ ԱՄՆ-ում սարքը հայտնվել է 1995 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ Եվրոպայում՝ 1995 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնսոլը առաջին խաղային համակարգն է PlayStation շարքում։ 2000 թվականին լույս է տեսել նորացված տարբերակը, որը կոչվում է PS one, որը ավելի փոքր չափերով է և բուն PlayStation-ից տարբերվում է զգալիորեն։ Սարքը դուրս եկավ շատ սիրված, ապահովելով Sony-ի առաջընթացը խաղերի արդյունաբերության մեջ, որտեղ մինչև այդ պահը միանձյա իշխում էին Nintendo-ն և Sega-ն։
PlayStation | |
---|---|
Մշակող | Sony Interactive Entertainment |
Սերիայի մաս | PlayStation |
Նախորդ | Super NES CD-ROM? |
Հաջորդ | Playstation 2 և PS one? |
Թողարկման թվական | դեկտեմբերի 3, 1994 |
🌐 | playstation.com |
PlayStation Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱռաջին հայեցակարգային գաղափարները, որոնք վերաբերում են PlayStation-ին, թվագրվում է 1986 թվականին Nintendo-ն փորձեր է արել կիրառել սկավառակներ սկսած NES (Famicom Disk System), բայց կրիչների հետ կապված եղել են խնդիրներ։ Գրառումը արված մագնիսական սկավառակի վրա, հեշտ է մաքրվում, բացի այդ, կար նաև ծովահեն պատճենման վտանգ։ Ուստի, երբ հայտնվել է CD-ROM/XA դասակարգումը (CD-ROM ստանդարտի ընդլայնում, որը թույլ է տալիս արձանագրել սկավառակի վրա ինչպես սեղմված ձայն, այնպես էլ կամայական երկուական տվյալներ), Nintendo-ն հետաքրքրվեց նրանցով։ CD-ROM/XA-ն մշակվել է Samsung-ի և Philips-ի կողմից. Nintendo-ն դիմել է Sony-ին հավելման մշակման նպատակով, որն ուներ SNES-CD նախնական անվանումը։ Կնքվել է պայմանագիր, և աշխատանքները սկսվել են։ Sony-ի ընտրությունը որպես գործընկեր կատարվել են նախորդ գործարքներից։ Կեն Կուտարագին, մարդ, որին ավելի ուշ անվանել են PlayStation-ի հայր, եղել է այն մարդը, ով ժամանակին համոզել է Nintendo-ին օգտագործել Sony SPC700 պրոցեսորը որպես ձայնային սինթեզատորներ SNES-ի համար կատարելով չիպի հնարավորությունների տպավորիչ ներկայացումը[2]։
Sony-ն նաև ծրագրում էր մշակել իր խաղային կոնսոլները, Nintendo-ի հետ համատեղ, այնպիսիք, որոնք կարող են ցույց տալ խաղեր ինչպես Super Nintendo քարթրիջներից, այնպես էլ մի ձևաչափի կոմպակտ դիսկերից, որը մշակվելու է Samsung-ը։ Այդ ձևաչափը պետք է դառնար SNES-ի կողմից օգտագործվող սկավառակների ձևաչափը՝ CD, ինչը կտար Sony-ին տեսախաղերի շուկայի որոշակի մասնաբաժնի վերահսկողություն, չնայած Nintendo-ի առաջատար դիրքին[3]։
1989 թվականին SNES-CD պետք է ցուցադրեր Consumer Electronics Show (CES): Սակայն երբ Հիռոսի Յաամուտան կարդաց 1988 թվականի պայմանագիրը Sony-ի և Nintendo-ի միջև, նա որոշեց, որ համաձայնագիրը Sony-ին չափից շատ հնարավորություն է տալիս՝ լիցենզավորված ապրանքների վերահսկողություն SNES, CD-ROM ձևաչափով։ Յամաուտին համարել է պայմանագիրը բոլորովին անընդունելի, նա գործընկերներից գաղտնի չեղյալ է հայտարարել, համատեղ արտադրանքի թողարկման բոլոր ծրագրերը։ CES-ի բացման օրը, ժամը 9-ին Sony-ի հետ համագործակցության հայտարարաման փոխարեն Nintendo-ի տնօրեն Հովարդ Լինքոլնը (Howard Lincoln) դուրս է եկել ամբիոն և հայտարարել է, որ իր ընկերությունը սկսում է համագործակցությունը Philips-ի հետ և դեն է նետում բոլոր մշակումները, որոնք արվել են Sony-ի հետ համատեղ։ Մինչ այդ Լինքոլնը և Մինորու Արակավան գաղտնի Sony-ից այցելել են Philips-ի շտաբ Եվրոպայում և ձևավորել դաշինք բոլորովին այլ պայմաններով, որոնք Nintendo-ին տալիս են ամբողջական վերահսկողություն բոլոր լիցենզիաների նկատմամբ։
Առավոտյան CES անոնսը դարձել է շոկ ոչ միայն ցուցահանդեսի կազմակերպիչների (նախորդ երեկոյան Sony լավատեսորեն է ներկայացնում նախագիծը, որը կոչվում է «Play Station»), նաև Ճապոնիայի գործարար համայնքի շատ ներկայացուցիչների համար, որոնք դիտարկում էին հրաժարվելը ինչպես ծանր դավաճանություն՝ մի ճապոնական ընկերությունը նվաստացնում այլ ճապոնական ընկերությանը ի օգուտ եվրոպական ընկերության։ Ճապոնական գործարարների համար դա անհավատալի էր։
Դաշինքի փլուզումից հետո Sony-ն որոշել է դադարեցնել մշակումը, բայց, ի վերջո, ընկերությունը որոշել է օգտագործել այն, ինչ պատրաստվել է տվյալ պահին, և ստեղծել վեջնական, բոլորովին անկախ կոնսոլ։ Դա հանգեցրել է նրան, որ Nintendo-ն դատի է տվել Sony-ին պայմանագրի խախտման համար և փորձել ԱՄՆ-ի Դաշնային դատարանի միջոցով ստանալ դատական արգելք, որպեսզի կանգեցվի կոնսոլների թողարկումը, այն հիմքով, որ Nintendo-ն իրավունք ունի նրա անվան մեջ։ Դաշնային դատավորը, որը լուծում էր գործը, որոշել է կիրառել նոր կոնսոլների դատական կալանավորումը։ Դրանով 1991 թվականի հոկտեմբերին դադարեցվել է առաջին Sony PlayStation կոնսոլի թողարկումը։
1992 թվականի վերջին Sony-ն և Nintendo համաձայնության են եկել, ըստ որի «Sony Play Station»-ը ստացել է հնարավորություն շարունակել ցույց տալ խաղերը SNES-կողմից, բայց Nintendo-ն դարձել է իրավունքների սեփականատեր և ստանում էր եկամտի մի մասը խաղերից, իսկ SNES-ը նորից շարունակում է օգտագործել Sony-ի ձայնային չիպը։ Այնուամենայնիվ, այդ պահին Sony-ն արդեն հասկացել է, որ SNES տեխնոլոգիան շուտով անցյալում կմնա և հաջորդ սերնդի կոնսուլների հայտնվելն արդեն սարերի հետևում չէ։ 1993 թվականի սկզբին Sony-ն սկսել է իր նոր «Play Station» կոնցեպտի մշակման աշխատանքները մինչև հաջորդ սերնդի ապարատային և ծրագրային ապահովումը։
Թողարկումը
խմբագրելPlayStation-ը շուկա է թողարկվել Ճապոնիայում, 1994 թվականի դեկտեմբերի 3-ին, ԱՄՆ-ում՝ 1995 թվականի սեպտեմբերի 9-ին[4], 1995 թվականի սեպտեմբերի 29-ին` Եվրոպայում[5], և վերջապես, 1995 թվականի նոյեմբերին` Օվկիանիայում։ Վաճառքի սկիզբը Ամերիկայում շատ հաջող էր, արդեն պատրաստ էին խաղեր գրեթե բոլոր ժանրերում, այդ թվում Air Combat, Battle Arena Toshinden, Doom, Twisted Metal, Warhawk, Philosoma, Wipeout և Ridge Racer խաղերը։ Շատ խաղեր, առաջարկված վաճառքի սկզբին և մշակված Sony-ի և Namco-ի կողմից, ստացել է շարունակություն։
Նախնական գինը ամերիկյան շուկայում կազմել է 299 դոլար։ Մի քանի տարի անց նույն գնով վաճառվել է PlayStation 2-ը։
Քննադատները շատ բարձր են գնահատել կոնսոլը։ Microsoft-ի նախագահ Բիլ Գեյթսը տալիս է նախապատվությունը Sony-ին, ասելով, «Մեր խաղային դիզայները սիրում է Sony-ի սարքը»։ Ավելի ուշ Microsoft-ն իր Xbox կոնսոլով մրցակցում է Sony-ի հետ[6]։
Գործառույթները
խմբագրելԲացի խաղերից, PlayStation-ը հնարավորություն է տալիս դիտել աուդիո-սկավառակներ (մոդել SCPH-5903 նաև կարող է ցույց տալ Video CD)[7] նվագարկիչը հնարավորություն ունի փոխելու երգերի նվագարկման կարգը։ Այս հատկությունը, ինչպես նաև հիշողության քարտերի կառավարումը, հասանելի են կոնսոլի առանց խաղային սկավառակի գործարկման ։ PlayStation-ի և PSone-ի գրաֆիկական ինտերֆեյսերը տարբերվում են։ GUI PSone ունի մոխրագույն ֆոնի վրա երկու սրբապատկերներ։ Մեկը հիշողության քարտերի կառավարման, մյուսը՝ CD-նվագարկիչի մուտքի համար, իսկ PlayStation-ն ունի մուգ կապույտ ֆոն, և սրբապատկերներ, ծիածանի գույներով և graffiti ոճով։ Եթե սկավառակակիրը, տեղադրված խաղային սկավառակով փակում է կափարիչը ցանկացած ժամանակ, ապա խաղը սկսվում է ինքնաբերաբար։
Արտադրության շրջանը
խմբագրելԿոնսոլի արտադրությունը շարունակվել է 11 տարի, և այն դարձել է տեսախաղերի ոլորտում ամենաերկար արտադրության ժամանակներից մեկը։ Ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 100 մլն կոնսոլներ[8]։ 2006 թվականի մարտի 23-ին Sony ընկերությունը հայտարարել է կոնսոլի արտադրության ավարտը և միայն այն պատճառով, որ պետք էր ազատել հզորությունները որպեսզի գործարկվի PlayStation 3-ը, բայց, միևնույն է, հայտարարել էր, որ կշարունակի բաղադրիչ մասերի և պարագաների արտադրությունը, քանի որ դրանք համատեղելի են հաջորդ մոդելների՝ PlayStation 2-ի և PlayStation 3-ի հետ։
PlayStation-ը ամենաշատ վաճառվող կոնսոլն էր 1998-ից 2006 թվականներին։ 2006-ին այդ տիտղոսը անցավ PlayStation 2-ին[9]։
Ազդեցությունը
խմբագրելՇատերը կարծում են, որ PlayStation-ի հաջողության մեջ մեծ դեր է խաղացել քարտրիջների վրա խաղեր պարունակող խաղային կոնսուլների մայրամուտը։ Թեև PlayStation չի եղել առաջին կոնսոլը, որը օգտագործում է օպտիկական սկավառակի ձևաչափը, սակայն նա դարձել է առաջին հաջող վաճառված կոնսոլը, որը օգտագործում է օպտիկական սկավառակի ձևաչափը, և այս հաջողված պատմությունը ավարտվել է կոշտ մրցակցությամբ նրա և կարտրիջային կոնսոլ Nintendo 64-միջև։
Nintendo-ն հոռետեսորեն է արտահայտվել CD-ի և DVD-ի օգտագործման վերաբերյալ, մատնանշելով բեռնման երկար ժամանակը և հուսալիության խնդիրները։ Սակայն կա տարածված կարծիք, որ այդ հոռետեսության տակ ընկերությունը թաքցրել է իր անհանգստությունը լիցենզիոն իրավունքների ծովահենության մասին, և եկամտի, որը ստանում էր խաղերից։
Այնուամենայնիվ, խաղերի, դրանց բովանդակության, գրաֆիկայի և ձայնի աճող բարդությունը հասցրել են քարթրիջները քիչ ծավալի։ Բացի այդ, հրատարակիչների համար կարևոր էր, որ CD խաղերի արտադրության ինքնարժեքը կարող է իջեցվել մեծ ճկունությամբ (բավականին հեշտ է փոփոխություններ կատարել բավարարելու համար փոփոխվող պահանջները), ինչի շնորհիվ առաջացել հնարավորություն նվազեցնելու կոնսոլի սպառողական գինը։
Խաղեր
խմբագրել2007 թվականի սեպտեմբերի 30-ի գրությամբ ամբողջ աշխարհում արտադրվել էր 7918 անվանված խաղեր և այլ ծրագրային ապահովումներ PlayStation[10]-ի համար ընդհանուր թվով 961 միլիոն հատ[11]։ Վերջին խաղը թողարկված Միացյալ Նահանգներում դարձել է FIFA Football 2005-ը։ Այդուհանդերձ, 2006 թվականի հուլիսի 8-ին Ճապոնիայում տեղի է ունեցել Silent Hill Complete Set ժողովածուի թողարկումը, որի մեջ մտավ Silent Hill[12]-ի առաջին մասի վերահրատարակումը։ Իսկ 2007 թվականի հուլիսի 26-ին, Ճապոնիայում և 2008 թվականի մարտի 18-ին։ ԱՄՆ-ում կայացել է Metal Gear Solid ժողովածուի հրատարակումը։ The Essential Collection-ը, որի մեջ մտավ Metal Gear Solid խաղը։ Բացի այդ, 2011 թվականին Capcom-ը թողարկել է Resident Evil 15th Anniversary Collection ժողովածուն, որը պարունակում է Resident Evil[13] 2-րդի և 3-րդի վերահրատարակումը։
Քսանմեկ առավել վաճառված և սիրված խաղերը PlayStation-ի համար[14]։
- Gran Turismo
- Final Fantasy VII
- Gran Turismo 2
- Final Fantasy VIII
- Crash Bandicoot 2: Cortex Strikes Back
- Tekken 3
- Crash Bandicoot 3: Warped
- Crash Bandicoot
- Driver
- Metal Gear Solid
- Resident Evil 2
- Tekken 2
- Final Fantasy IX
- Tomb Raider II
- Resident Evil
- Tony Hawk's Pro Skater
- Warzone 2100
- Spyro the Dragon
- Crash Team Racing
- Driver 2
- MediEvil
Տարբերակները
խմբագրելԺամանակաշրջանի ընթացքում PlayStation-ի արտադրությունը ունեցել է մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր սեփական համարը։ Դրսից դա նման էր արտաքին միակցիչներ աստիճանական նվազման։ Այս գործընթացը սկսվել է շատ վաղ՝ օրիգինալ ճապոնական տարբերակը (SCPH-1000) տեղի է ունեցել պորտ S-Video, որը վերացվել է արդեն հաջորդ խմբագրությամբ։ Դա հանգեցրել է նաև տարօրինակ իրավիճակի, երբ ամերիկյան ու եվրոպական տարբերակը նույն թվով (SCPH-100x), ինչ որ ճապոնական տարբերակը, ունեցել են տեխնիկական տարբերություններ (վերստուգման C չիպ և S-Video պորտ)՝ նրանք նման են ճապոնական SCPH-3000 մոդելին։
Հաջորդ (SCPH-500x) շարքի թողարկման հետ, համարները կրկին սինխրոնիզացան։ Կատարվել են մի շարք փոփոխություններ սարքի ներսում (թեղափոխվել է CD-կամուրջը, հեշտացվել է էկրանավորումը, պարզեցվել է սնուցման մատուցումը), RCA և RFU միացումները հանել են հետևի հարթակից։ Այս շարքը ներառում է նաև SCPH-550x և SCPH-555x մոդելները, բայց դրանց առաջացումը կապված է ավելի շուտ հավաքման փոփոխության, քան նոր ապարատային խմբագրման հետ։
Ապա հաջորդել են SCPH-700x և SCPH-750x մոդելները, արտաքնապես նրանք չեն տարբերվում SCPH-500x համակարգերից, բայց ունեն ներքին տարբերություններ, արված արտադրության էժանացման համար (օրինակ համակարգային օպերատիվ հիշողությունը 4-ական չիպերիս հավաքվել են մեկը, CD-վերահսկիչը հավաքվել է մեկ չիփ երեքից)։
Վերջին ռևիզիայով բուն PlayStation-ը դարձել է SCPH-900x շարքը՝ նա պարունակում է նույն սարքավորումային մասը, ինչ որ SCPH-750x շարք, բացառությամբ այն բանի, որ ջնջվել է զուգահեռ պորտը և մի քիչ կրճատվել սալիկի չափը։ Զուգահեռ նավահանգստի վերացումը արվել է այն պատճառով, որ դրա համար չի արտադրվել ոչ մի պաշտոնական լրացում, ինչպես նաև այն պատճառով, որ պորտը օգտագործվել է պատճենումից պաշտպանման շրջայցի համար։
PSone
խմբագրելPSone (նաև PSOne, PS one և PS1), թողարկվել է 2000 թվականին, — PlayStation խաղային կոնսուլների ավելի կոմպակտ և մի փոքր վերամշակված տարբերակն է։ PSone մոտ մեկ երրորդով ավելի փոքր է բուն կոնսոլից (38 × 193 × 144 մմ 45 × 260 × 185 մմ-ի դեմ)։ Նա թողարկվել է 2000 թվականի հուլիսի 7-ին[15] և մինչև տարեվերջ նրա վաճառքի ցուցանիշները գերազանցում են մյուս բոլոր կոնսուլներ վաճառքի ցուցանիշները, այդ թվում, նույնիսկ բոլորովին նոր PlayStation 2-ի. Sony-ն թողարկել է փոքրիկ LCD-էկրան և ադապտեր՝ ձեր մեքենային միացնելու համար, ինչպես նաև հատուկ ադապտեր բջջային հեռախոսը միացնելու համար որպեսզի բեռնել ինտերնետից ծրագրային ապահովում և տվյալների փոխանակում կատարել այլ օգտվողների հետ։ Ցավոք, այս դասակարգումը (բջջային հեռախոսին) չի գնացել գլոբալ արտադրություն բոլոր տարածաշրջաններում, և որոշ ժամանակ վաճառվել է միայն Ճապոնիայում։ Այդ պահից, PlayStation-ը ստացել է պաշտոնական հապավումներ՝ PSone և PS1:
PSone-n պահպանել է ամբողջական համատեղելիությունը բոլոր ծրագրային ապահովումների հետ (խաղեր ու ծրագրեր «կոդերի կոտրիչ» տիպի) PlayStation: Նոր տարբերակը ունեցել է ընդամենը երեք տարբերություններ «դասական» մոդելներից։ Առաջինը կոսմետիկ արտաքին տեսքի փոփոխություն է, երկրորդ հիշողության քարտի և CD նվագարկիչի կառավարման համար ներկառուցված գրաֆիկական ինտերֆեյսի փոփոխությունն է, և երրորդ՝ մայրական սալիկների վերամշակման դադարեցումը, ինչի պատճառով անհնար է դարձել օգտագործել հին պն-չիպերը. Բացի այդ, PSone-ն կորցրել է հաջորդական պորտը, որը թույլ է տվել համատեղել մի քանի կոնսուլներ multiplayer խաղերի համար։
Փորձարարական մոդել
խմբագրելԳոյություն ուներ կցորդի տարբերակ, ներկված կապույտ գույնով, ի տարբերություն սովորական տարբերակի՝ մոխրագույն։ Այս տարբերակը նախատեսված է մշակողների և մամուլի որոշ ներկայացուցիչների համար (այնուամենայնիվ, մի քանի օրինակ հայտնվել են երկրորդային շուկայում բավական թանկ գներով). Տեխնիկական մակարդակով այս մոդելը գրեթե ամբողջովին նույնական է մանրածախ վաճառվող մոդելի հետ տարբերություն է միայն սկավառակի վերահսկիչը։ Նա չի պահանջում տարածաշրջանի կոդի առկայությունը, քանի որ նախատեսված է CD-R կրիչների հետ օգտագործման համար։ Սա թույլ է տալիս գործարկել խաղը կրիչներից, որոնք նախատեսված են այլ շրջանների համար, բայց այդ հնարավորությունը պաշտոնապես չի պահվել; յուրաքանչյուր տարածաշրջանի համար առաջարկվել իր տարբերակը՝ Debugging Station.
Փորձարարական մոդելի ավելի ուշ տարբերակները ունեցել են կանաչ գույն։ այդ տարբերությունը չի եղել զուտ կոսմետիկ։ Կապույտ մոդելը (DTL-H100x, DTL-H110x) պարունակում է վերստուգման չիպ B, այնպես ինչպես վաղ մանրածախ մոդելներում (այս չիպը ունեցել է սխալներ, որոնց անհրաժեշտ է անցկացնել ծրագրային ապահովմամբ), կանաչ մոդելը (DTL-H120x) վերստուգման C չիպով։ Անհրաժեշտ թեստ էր ծրագրի փորձարկումը երկու մոդելների վրա։ Հակառակ տարածված կարծիքի, փորձարարական մոդելի հիշողության ծավալը եղել է նույնը, ինչ և մանրածախ՝ 2 MB: Բովանդակությունը գրեթե նույնական է, միակ տարբերությունը նրանում է, որ կարգաբերման մարտահրավերները ուղարկում էին տողը հաջորդական պորտ, եթե միայն այն չի բացվել փոխանակման համար ծրագրով։
Net Yaroze
խմբագրելPlayStation-ի տվյալ տարբերակը նախատեսված էր PlayStation-ի խաղերի սիրողական մշակման համար։
750 ԱՄՆ դոլար, այսպիսին էր Net Yaroze-ի հայտարարված արժեքը։
Այս կոնսոլը շատ ավելի թանկ էր, քան PlayStation-ի բնօրինակը՝ սև գույն, և որ ամենակարևորն է, վաճառվում է այնպիսի գործիքակազմով և հրահանգներով, որոնք թույլ են տալիս օգտվողներին ստեղծել սեփական խաղեր և ծրագրեր PlayStation-ի համր առանց մշակողի լիցենզիայի, որը մի քանի անգամ ավելի թանկ է կոսոլից և թողարկում են միայն Sony-ի պաշտոնական մշակողները։ Այնուամենայնիվ, Net Yaroze-ն էր ավելի վատն է, քան կոնսոլի սովորական տարբերակը։ Ծրագրավորողները սահմանափակվում էին 2 ՄԲ-ով, որոնց վրա ստիպված էին լինում խցկել իրենց խաղը։ Բացի այդ, օգտագործողը չի կարող պաշտոնապես գրել իր խաղային սկավառակները։ Հիշողության քանակը կարող է փոքր թվալ, բայց այնպիսի խաղեր, ինչպիսիք են Ridge Racer, բացվում էին հենց համակարգային հիշողությունից (բացառությամբ ձայները). Բացի այդ, դա Sony PlayStation-ի միակ պաշտոնական տարբերակն է առանց տարածաշրջանային պաշտպանության. նա կարող է բացել խաղեր ցանկացած տարածաշրջանի համար։
Կոդավորված կոնսոլներ
խմբագրելPlayStation-վրա պն-չիպի տեղադրումը թույլ է տալիս ընդլայնել կոնսոլի հնարավորությունները։ Մինչև 1990-ականների վերջը պն-չիպի տեղադրումը այնքան էր հեշտացել, որ «փոփոխություն» կարող էր կատարել ցանկացած մարդ ով գիտեր զոդել։ Փոփոխությունը կոնսոլնին թույլ է տալիս գործարկել այլ տարածաշրջանների սկավառակներ, օրինակ, բացել PAL-տարածաշրջանի խաղեր NTSC-կոնսուլներով և հակառակը, կամ էլ բացել CD-R խաղերի պատճենները (բայց ոչ CD-RW): Հնարավորություն է տալիս գործարկել CD-R ծրագրեր գեներացվել homebrew խաղերի ալիք և խաղեր գրված օգտագործելով մշակողի ազատ ոչ պաշտոնական գործիքակազմը, ինչպես նաև օրիգինալ CD-R սկավառակների վերարտադրման հնարավորություն։ Պն-չիպենի գալուստով կոնսոլը դարձել է հետաքրքիր ծրագրավորողների և համակարգչային ծովահենների համար, ինչը ավելացրեց նրա հայտնիությունը։
Սկավառակները, պատրաստված Sony-ի կողմից նրա կոնսոլի համար ի սկզբանե проектировались, որպեսզի նրանց կարելի է պատճենել սովորական CD-R Սկավառակ изготовлялись սև պլաստիկ, թափանցիկ միայն ինֆրակարմիր ճառագայթների, որոնք օգտագործվում են CD-ROM կրիչներ. Նաև Lead-in գոտում սկավառակներ ձայնագրվել է 4-բիթային հաջորդականությունը, որը ստուգվել է վերահսկիչ CD-ROM drive. Կամուրջ մասնակցել սկավառակներ միայն կոռեկտ հետևողականությամբ բայթ (Audio-CD այս սահմանափակումը չի տարածվի). Հաջորդականությունը բայթ կախված տարածաշրջանում, որի համար նախատեսված է սկավառակ։ "SCEI" NTSC-J տարածաշրջանի, "SCEA" NTSC-U/C տարածաշրջանի, "SCEE" PAL տարածաշրջանի եւ "SCEW" Net Yaroze. Քանի որ այդ տվյալները պետք է տեղադրվեն կոմպակտ սկավառակների գործարանում, նրանց կարելի է պատճենել է սովորական CD-RW սկավառակակիր։ Որոշ ընկերություններին (օրինակ, Datel) հաջողվել է վերարտադրել սկավառակներ, որոնք թողարկում էին կոնսուլներ, բայց դրանց արտադրությունը պահանջում է հատուկ սարքավորումներ։
Swap Trick
խմբագրելSwap Trick մեթոդը կայանում է օրիգինալ CD-R սկավառակի փոխման մեջ։ Վաղ տարբերակի կոնսուլները (SCPH-100X և SCPH-3000) կարող են սկսել խաղը արձանագրված CD-R սկավառակի վրա առանց պնչիպի. Դրա համար պետք է միացնել կոնսոլը և բիոսում մտնել CD-Player. CD-Player-ի Գործարկումից հետո կոնսոլ է դրվում ցանկացած լիցենզավորված սկավառակ, և CD-ROM վահանակի բաց փականի նույնականացման լծակը սեղմվում է լուցկով կամ թղթի կտորով (CD-ROM սկավառակի փականը բաց է մնում)։ Վահանակը կսկսի պտտել սկավառակը, կկարդա նրա Lead-in գոտին և կկանգնեցնի սկավառակը, որից հետո այն փոխում ճիշտ CD-R սկավառակի և դուրս են գալիս CD-Player-ից։ Վահանակը կգործարկի CD սկավառակի խաղը, քանի որ CD-ROM վերահսկիչում մնացել է կարդացված լիցենզային սկավառակի տեղեկատվությունը։ Ավելի ուշ մոդելների վրա այս սկավառակի փոխման մեթոդը ուղղվել է, բայց հնարավորությունը գործարկել խաղեր CD սկավառակներից մնացել է չփորոխված կոնսոլում, ճիշտ է, դարձել է ավելի բարդ, և պահանջել է կրկնակի Swap Trick մեթոդ, որ արագ մաշեցնում է վահանակի շարժիչը. Կրկնակի Swap Trick մեթոդը տարբերվում է նկարագրվածից։ Կրկնակի Swap Trick մեթոդի կատարման համար անհրաժեշտ է PlayStation լոգոյի առաջացման ժամանակ օրիգինալ սկավառակը արագ փոխվում է սովորական CD-R-ով։ Բեռնման սկիցբից և CD-R-ի առաջին կանգառից հետո օրիգինալ սկավառակը դրվում է կրկին. PlayStation Լոգոյի անհետացումից հետո կրկին կոնսոլ է դրվում CD-R-ը։
Ժառանգորդները
խմբագրելԿոնսոլի դարձել է PlayStation 2-ը, որը ունի հետադարձ համատեղելիություն իր նախորդի հետ, այսինքն կարող է սկսել և ցուցադրել PlayStation-ի գրեթե ցանկացած խաղ։ Սա ձեռք է բերվում նրանով, որ PlayStation-ի կենտրոնական պրոցեսորը կառուցվել է PlayStation 2-ի մեջ։ PlayStation 2-ի խաղերի համար նա խաղում է մուտքային-ելքային պրոցեսորի դեր։ Այնուամենայնիվ, կան մի քանի անհամատեղելի խաղեր, որոնց մեծամասնությունը թողարկվել է միայն Ճապոնիայում։
PlayStation համակարգերի երրորդ սերունդը հայտնի է PlayStation 3 կամ PS3 անունով, որի թողարկումը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերի 11-ին՝ Ճապոնիայում, 2006 թվականի նոյեմբերի 17-ին՝ ԱՄՆ-ում և 2007 թվականի մարտի 23-ին՝ Եվրոպայում։ PlayStation 3 պահպանում է հետադարձ համատեղելիությունը է բոլոր խաղերի հետ, որոնք ստեղծված են PlayStation-ի համար, ինչպես նաև բոլոր խաղերի հետ որոնք ստեղծված են PlayStation 2-ի համար։ Սակայն 2008 թվականի օգոստոսի 20-ին հայտնված PlayStation 3-ի տարբերակը չի աջակցում խաղեր ստեղծված PlayStation 2-ի, ինչպես նաև որոշ խաղեր PlayStation 1-ի համար։
PlayStation Portable (PSP) — շարժական կոնսոլ, թողարկված 2004 թվականի վերջին։ Աջակցում է PlayStation-ի խաղերը, որտեղ նրանց կարելի է գնել PlayStation Store-ում։
PlayStation Vita — երկրորդ շարժական կոնսոլը, թողարկված 2011 թվականի վերջին։
Մոդելները
խմբագրելՄոդել: | Իրան: | BIOS: | Hardware: | Շրջան: | A/V Direct Out: | Parallel Port: | Serial Port: | Sound Scope: | Մեկնաբանություններ։ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
SCPH-1000 | Սկզբնական (Մոխրագույն) | Անհայտ (22/09/94) | Rev. A | NTSC-J | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | FMV skipping issues. S-Video ելք. |
SCPH-1001 | Սկզբնական | 2.2 (04/12/95) | Rev. B | NTSC-U/C | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | FMV skipping issues. հիմնավորված է SCPH-3000 շարքի վրա. |
SCPH-1002 | Սկզբնական | 2.0 (10/05/95) | Rev. B | PAL | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-1002 | Սկզբնական | 2.1 (17/07/95) | Rev. B | PAL | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-1002 | Սկզբնական | 2.2 (04/12/95) | Rev. B | PAL | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-3000 | Սկզբնական | 1.1 (22/01/95) | Rev. B | NTSC-J | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | FMV skipping issues. Earliest units had a PU-7 board, further units featured a PU-8 board like the SCPH-1002. |
SCPH-3500 | Սկզբնական | 2.1 (17/07/95) | Rev. B | NTSC-J | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | FMV skipping issues. |
SCPH-5000 | Սկզբնական | 2.2 (04/12/95) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | CD-ROM վահանակը տեղափոփվել է աջ.
Lens carriage reinforced and power simplified, fixing FMV skipping issues. A/V direct out և RFU միակծիչները հեռացվել են։ Կոնսուլների Մոդելները սինխրոն են ամբողջ աշխարհում։ SCPH-5552: Գոյություն ունի հազվագյուտ սև գույնի մոդել CD-վահանակի վրա Սևազգեստ Մարդիկ ֆիլմի տարբերանշանով։ SCPH-5903: Միակ մոդելը որը ունակ է ցուցադրել CD ֆորմատի տեսանյութ։ Նաև այս մոդելում ներկա RCA միակցիչ, ինչպես PlayStation-ի վաղ մոդելներում։ |
SCPH-5001 | Սկզբնական | Անհայատ (Անհայատ) | Rev. C | NTSC-U/C | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5002 | Սկզբնական | Անհայտ (Անհայտ) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5003 | Սկզբնական | Անհայատ (Անհայատ) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5500 | Սկզբնական | 3.0 (09/09/96) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5501 | Первичный | 3.0 (18/11/96) | Rev. C | NTSC-U/C | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5502 | Սկզբնական | 3.0 (06/01/97) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5503 | Սկսբնական | Անհայատ (Անհայտ) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5552 | Սկզբնական | 3.0 (06/01/97) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-5903 | Սկզբնական | Անհայտ (Անհայտ) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | |
SCPH-7000 | Սկսբնական | 4.0 (18/08/97) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | DualShock-ը սկսվել է մատակարարվել կոնսուլների հետ միասին Ներկայացված է Sound Scope արտադրական ծախսերի կրճատումը սկսվել է այս մոդելից CD-ROM հիշողության չիպերի և կարգավորիչների քանակը կրճատվել է, այլ բաղադրիչներ նույնպես պարզեցվել են։"'SCPH-7000"', "'SCPH-7001"', և 'SCPH-7002"': հասանելի են մոդելներ "Midnight Blue" գունավորմամբ (պրոմո-խաղային համակարգեր, որոնք պատրաստված է ի պատիվ PlayStation-ի 10-միլիոնանոց վաճառքի)։ |
SCPH-7001 | Սկզբնական | 4.1 (16/12/97) | Rev. C | NTSC-U/C | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-7002 | Սկզբնական | 4.1 (16/12/97) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-7003 | Սկզբնական | 3.0 (18/11/96) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-7500 | Սկզբնական | Անհայտ (Անհայտ) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-7501 | Սկզբնական | 4.1 (16/12/97) | Rev. C | NTSC-U/C | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-7502 | Սկզբնական | 4.1 (16/12/97) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-7503 | սկզբնական | 4.1 (16/12/97) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-9000 | Սկզբնական | 4.0 (18/08/97) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Հեռացվել է զուգահեռ պորտը։
Փոքրացվել է համակարգային սալիկի չափերը։ Տեղադրվել են բարձրորակ CD-ROM վահանակներ։ |
SCPH-9001 | Առաջնային | 4.1 (16/12/97) | Rev. C | NTSC-U/C | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-9002 | Առաջնային | 4.1 (16/12/97) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-9003 | Առաջնային | Անհայտ է (Անհայտ է) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
SCPH-100 | PSone (Սպիտակ) | 4.3 (11/03/00) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | PlayStation խաղային կոնսուլի ավելի կոմպակտ և մի փոքր վերամշակված տարբերակը։
Գեյմպադների և հիմնական սալիկի մեջ ինտեգրված հիշողության քարտերի միակցիչների վերահսկիչ։ Հեռացվել է հաջորդական պորտը։ Սնուցման բլոկը դարձել է արտաքին։ |
SCPH-101 | PSone (Սպիտակ) | 4.5 (25/05/00) | Rev. C | NTSC-U/C | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | |
SCPH-102 | PSone (Սպիտակ) | 4.4 (24/03/00) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | |
SCPH-102 | PSone (սպիտակ) | 4.5 (25/05/00) | Rev. C | PAL | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | |
SCPH-103 | PSone (Սպիտակ) | Անհայտ (Անհայտ) | Rev. C | NTSC-J | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո |
Տեխնիկական բնութագրերը
խմբագրելԿենտրոնական պրոցեսոր՝ MIPS R3000A համատեղելի (R3051) 32-bit RISC-միկրոպրոցեսոր 33,8688 Mhz աշխատող հաճախականությամբ։ Միկրոպրոցեսորը արտադրել է LSI Logic Corp ընկերությունը։ Տեխնոլոգիայի օգնությամբ, որը լիցենզավորված է SGI-ի մոտ։ Չիպերի մեջ մտնում են նաեւ Geometry Transformation Engine և Data Decompression Engine:
- Կատարողականությունը — 30 MIPS.
- Դողի թողունակությունը — 1056 Մբիթ/վրկ։
- Հրահանգների քեշը 4 ԿԲ.
- Քեշը — 1 ԿԲ SRAM.
Geometry Transformation Engine — վերահսկիչ եռաչափ գրաֆիկայի հետ աշխատանքի համար, տեղադրված է կենտրոնական պրոցեսորի մեկ բյուրեղի վրա։
- Կատարողականությունը — 66 MIPS:
- Հիշողությունը։
- Հիմնական RAM: 2 MB.(16 Մեգաբիթ)
- Video RAM: 1 MB.(8 Մեգաբիթ)
- Աուդիո RAM: 512 ԿԲ.
- Բուֆեր ընթերցանության CD-ROM: 32 ԿԲ.
- BIOS: 512 ԿԲ.
- Հիշողության քարտ։ 128 ԿԲ-ի EEPROM.
- CD-ROM
- երկարագ, 300 ԿԲ/վրկ.:
- XA-համատեղելի։
Որպես հիշողության քարտ կարող է օգտագործվել նաև PocketStation սարքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Business Development/Japan. Sony Computer Entertainment Inc. Проверено 19 декабря 2007. Архивировано 4 февраля 2012 года.
- ↑ «Game Over», by David Scheff
- ↑ UsefulNotes/SNES CD-ROM — Television Tropes & Idioms
- ↑ Business Development/North America. Sony Computer Entertainment Inc. Проверено 19 декабря 2007. Архивировано 4 февраля 2012 года. Перейти к: 1 2
- ↑ Business Development/Europe. Sony Computer Entertainment. Проверено 19 декабря 2007. Архивировано 4 февраля 2012 года.
- ↑ Brandt, Richard L. «Nintendo Battles for its Life.» Upside 7.10 (1995): 50-. ABI/INFORM Global. Web. 24 May 2012.
- ↑ PlayStation Systems - The Official PlayStation Museum. Проверено 13 декабря 2013.
- ↑ Sony Computer Entertainment (2005-11-30). PlayStation 2 Breaks Record as the Fastest Computer Entertainment Platform to Reach Cumulative Shipment of 100 Million Units (PDF). Пресс-релиз. Проверено 2008-06-08.
- ↑ Sony stops making original PS. Gamespot. Проверено 30 ноября 2006. Архивировано 24 августа 2011 года.
- ↑ Cumulative Software Titles. Sony Computer Entertainment Inc.. Проверено 10 декабря 2007. Архивировано 27 июня 2012 года.
- ↑ Cumulative Production Shipments of Software Titles. Sony Computer Entertainment (31 марта 2007). Проверено 10 июля 2007. Архивировано 27 июня 2012 года.
- ↑ Fricke, Nicholas. A look inside the Silent Hill Complete set. Siliconera (3 августа 2006). Проверено 29 декабря 2010. Архивировано 27 июня 2012 года.
- ↑ Search:. Gamefaqs Product page. Gamefaqs.com (18 марта 2008). Проверено 11 ноября 2010. Архивировано 27 июня 2012 года.
- ↑ The top-selling PlayStation games — VGChartz.com
- ↑ SCEE 2000 - Key Facts and Figures. Sony Computer Entertainment Europe. Проверено 25 ноября 2006. Архивировано 24 августа 2011 года.