Destiny’s Child (կրճատ DC), ամերիկական կանացի ժամանակակից R'n'B հիփ հոփ-խումբ: Հայտնվելով որպես կվարտետ՝ այն վերջնական հաշվով դարձավ տրիո, որի կազմում էին Բիյոնսեն, Քելլի Ռոուլենդը և Միշել Ուիլյամսը: Խումբը թողարկել է չորս ստուդիական ալբոմ: Destiny’s Child-ի հաշվին կա չորս սինգլ, որոնք հասել են Billboard Hot 100 հիթ-շքերթի գագաթին: Համաձայն Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի տվյալներին՝ ԱՄՆ-ում վաճառվել է Destiny’s Child-ի 100 մլն-ից ավելի ձայնագրություններ[1], իսկ World Music Awards-ի տարբերակով նրանք դարձել են բոլոր ժամանակների ամենաճանաչված ու ամենահաջողակ խումբը[2][3]: Billboard ամսագիրը խումբն անվանեց բոլոր ժամանակների մեծագույն երաժշտական տրիո[4]:

Միավորվելով 1990 թվականին Հյուստոնում՝ Տեխաս նահանգ, Destiny’s Child-ի անդամներն սկսեցին իրենց երաժշտական գործունեությունը՝ դեռ լինելով դեռահասներ: Երկար տարիներ համառ աշխատանքներից հետո նրանք համաձայնություն կնքեցին Columbia Records-ի հետ: Նրանց The Writing’s on the Wall ալբոմը դարձավ սենսացիա ու նրանց իսկական աստղեր դարձրեց: Լինելով հաջողության գագաթնակետին՝ խումբը տանջվում է ներկայացված դատական հայցերից: Չնայած հուզումներին՝ ձայնագրվեց երրորդ ալբոմը՝ «Survivor»: 2002 թվականին Destiny’s Child-ը հայտարարեց դադարի մասին իրենց անհատական պրոյեկտների զարգացման համար: Այդ ընդմիջումը թույլ տվեց մասնակիցներին հասնել անհատական հաջողության: Նրանք կրկին միավորվեցին Destiny Fulfilled ալբոմի ձայնագրման համար ու բաժանվեցին 2005 թվականին՝ սկսելով անհատական կարիերա երաժշտության, թատրոնի, հեռուստատեսության ու կինոյի բնագավառներում:

Պատմություն խմբագրել

1990—1997. Սկիզբ խմբագրել

1990 թվականին Բիյոնսե Նոուլզը հադիպեց Լատավիա Ռոբերսոնի հետ երաժշտական խմբի լսումների ժամանակ[5]: Հյուստոնում նրանք միավորվեցին մի խմբի մեջ ռեփի և պարային թեքմամբ: Քելլի Ռոուլենդը, որը տեղափոխվել էր Բիյոնսեի տուն «ընտանեկան պատճառներով», ավելի ուշ միացավ նրանց: Սկզբնական անվանումը դարձավ Girl’s Tyme, իսկ մասնակիցների թիվը վերջնական հաշվով կրճատվեց մինչև վեցի[6][7]: Նոուլզի ու Ռոուլենդի հետ Girl’s Tyme գրավեցին ամբողջ երկրի ուշադրությունը[6], Ռիթմ ընդ Բլյուզ պրոդյուսեր Արնե Ֆրագերը արևմտյան առափնյակից տեղափոխվեց Հյուսթոն, որպեսզի տեսնի նրանց: Նա բերեց նրանց իր The Plant Recording Studios՝ ստուդիա Հյուսիսային Կալիֆոռնիայում՝ շեշտը դնելով Նոուլզիի վոկալի վրա, որովհետև Ֆրագերը կարծում էր, որ նա ունի անհատականություն ու տաղանդ[6]: Ֆրագերը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի Girl’s Tyme ելույթ ունենան այն ժամանակվա հանրահայտ Star Search հեռուստաշոուին[6]: Վերջիվերջո նրանք ելույթ ունեցան, բայց անհաջող: Ինչպես ասում է Նոուլզը՝ նրանք սխալ էին ընտրել երգը[8] ու փաստորեն կարդացել են ռեփ երգելու փոխարեն[5]:

Խմբի անկման պատճառով Բիյոնսեի հայրը՝ Մեթյու Նոուլզը, իր ամբողջ ժամանակը նվիրեց նրանց մենեջմենթին, իսկ 1995 թվականին նա հրաժարվեց իր բժշկական սարքավորումներ վաճառողի պաշտոնից[6]: Դա կրճատեց Նոուլզ ընտանիքի եկամուտը երկու անգամ, ու ծնողները բաժանվեցին այդ ճնշման տակ[6][9]: Մեթյու Նոուլզը կրճատեց խմբի անդամների թիվը՝ հասցնելով չորսի Լետոի Լակետտի միացմամբ 1993 թվականին[5] ու ստեղծեց ճամբար նրանց ուսուցման համար[6]: Նոուլզի մոր՝ Թինայի սրահում փորձերն անց կացնելով՝ նրանք շարունակում են ելույթ ունենալ R&B-խմբերի միջև կայացող այնպիսի մրցույթներում, ինչպիսիք են SWV, Dru Hill և Immature[5]: Թինա Նոուլզը նույնպես օգնում է՝ աշխատելով ելույթների ձևավորման վրա[10]: Նրանք պայմանագիր կնքեցին Elektra Records-ի հետ նույն թվականին, բայց չեղարկեցին այն՝ այդպես էլ ալբոմ չթողարկելով[11]: 1997 թվականին Նոուլզի հայրը բանակցություններ սկսեց Columbia Records-ի հետ ու պայմանագիր ստորագրեց[5][7]:

1997—1999. Կարիերային առաջընթաց խմբագրել

Վերցնելով Մարգարե Իսայիի գրքի անվանումը՝ Girl’s Tyme անվանվեցին Destiny’s Child[5]: Այդ նույն թվականին նրանք համաձայնագիր կնքեցին Columbia Records-ի հետ ու ձայնագրեցին իրենց առաջին «Killing Time» երգը, որը դարձավ սաունդթրեք 1997 թվականի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի համար<refname="Kaufman"/>:

1998 թվականի փետրվարի 17-ին Destiny’s Child թողարկեցին համանուն ալբոմը, որի վրա օգնել են աշխատել Ռոբ Ֆյուսարին, Ջերմեյն Դյուպրին, Վայքլեֆ Ժանը և Քորի Ռունին[5]: Destiny’s Child ալբոմը վաճառվեց շրջանառությամբ ամբողջ աշխարհում երեք միլիոն օրինակով ու դարձավ պլատինային: Այդ ալբոմի «No, No, No» սինգլն ու Վայքլեֆ Ժանի հետ դրա ռեմիքսը դարձավ Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթի առաջին համարը ու Billboard Hot 100-ի համար երեքը: Երկրի ներսում վաճառվել է սինգլի մեկ միլիոնից ավելի օրինակ, ու այն նույնպես դարձավ պլատինային[12]: Հաջորդող սինգլեր «With Me Part 1» և «Get on the Bus» չկարողացան կրկնել «No, No, No»-ի հաջողությունը: 1998 թվականին Destiny’s Child արժանացան Soul Train Lady of Soul երեք մրցանակների[5]. Լավագույն R&B/սոուլ-սինգլ խումբ, Լավագույն նորեկ «No, No, No»-ի համար և Տարվա լավագույն R&B/սոուլ-ալբոմ: Նոուլզը ճանաչեց դեբյուտը հաջողակ, բայց ոչ հրաշալի[13]:

Իրենց դեբյուտային ալբոմի հաջողությունից հետո, Destiny’s Child աշխատանքի մեջ գրավեցին նոր պրոդյուսեր[[]]ների, այդ թվում նաև Քեվին «Շեքսպիր» Բրիգգասային[5] և Ռոդնի Ջերքինսին: The Writing’s on the Wall ալբոմը, որը թողարկվել է 1999 թվականի հուլիսի 27-ին, դարձավ իսկական առաջընթաց[13]: Այդ ալբոմը դեբյուտ ունեցավ Billboard 200-ում վեցերորդ տեղում ու գլխավորեց ԱՄՆ-ի R&B և փոփ չարթերը 2000 թվականի սկզբին՝ դարձնելով խումբը փոփ-արտադրության իսկական աստղերի[5]: Այդ ալբոմի «Bills, Bills, Bills» սինգլը թողարկվել է 1999 թվականի ամռանն ու գլխավորել է Billboard Hot 100՝ դռանալով ԱՄՆ-ի ամեատարածված սինգլը[5]: Երկրորդ՝ «Bug a Boo» սինգլը մտավ քառասուն լավագույնների մեջ:

1999—2000. Հերթական փոփոխություններ խմբագրել

1990-ականների վերջին Լեթոյա Լակետտն ու ԼաԹավիա Ռոբերսոնը փորձեցին չեղարկել իրենց մենեջերի հետ կնքած պայմանագիրը, հաստատելով, որ նա անարդար տնօրինում է խմբի եկամուտները և անարդար հովանավորում Բիյոնսեին ու Քելլի Ռոուլենդին[5]: Նրանք երբեք չեն փորձել հեռանալ խմբից, բայց իզարմանս իրենց «Say My Name» տեսահոլովակում, որը թողարկվել է 2000 թվականի փետրվարին, Ռոբերսոնն ու Լակետտը տեսան երկու նոր անդամներին, Միշել Ուիլյամսին ու Ֆարրու Ֆրանկլինին Նոուլզին ու Ռոուլենդին միանալիս[5]: Ռոբերսոնն ու Լակետտը սկսեցին դատական գործընթացը մարտին՝ մեղադրելով Մեթյու Նոուլզին ու իրենց խմբի ընկերուհիներին համագործակցության ու հաստատված համաձայնության խախտման[5]: Երկու կողմերն էլ մեղադրում էին միմյանց զանգվածային լրատվական միջոցներում:

Destiny’s Child-ի ելույթից հինգ ամիս անց, Ֆրանկլինը հեռացավ խմբից բազմաթիվ անձնական պատճառներով, այդ թվում նաև բացասական զգացմունքներից, որոնք ստացել էր վերջին հուզումներից[5]: 2000 թվականի վերջին Ռոբերսոնն ու Լակետտը հետ կանչեցին Ռոուլենդի ու Նոուլզի դեպ ուղղված հայտերի մի մասը, բայց շարունակեցին դատավարությունը Նոուլզի հոր դեմ: Նաև երկու կողմերը պայմանավորվեցին հանրային փոխադարձ հարձակումների արգելման մասին[5]:

Չնայած խումբը տանջվում էր ցնցումներից, դա խոչընդոտ չդարձավ իրանց հետագա հաջողության համար: Նրանք վերաճեցին փոփ-մշակույթի իսկական ֆենոմենի՝ դառնալով ամենահաջողակ խմբերից մեկը[7]: Նրանց «Say My Name» փայլուն սինգլը հանրահայտ է նաև այսօր[13]: «Jumpin’ Jumpin’» կոմպոզիցիան մտավ տասը լավագույն հիթերի ցանկը: The Writing’s on the Wall դարձավ 2000 թվականի տասը ամենացաճառվող ալբոմներից մեկը ու ութ անգամ դարձել է պլատինային ԱՄՆ-ում[5]: Destiny’s Child սկսեցին ելույթ ունենալ՝ բացելով այնպիսի փոփ-երգչուհիների համերգներ, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը և Քրիստինա Ագիլերան:

Խումբը նաև թեմա է ձայնագրել Չարլիի հրեշտակները ֆիլմի համար: 2000 թվականի հոկտեմբերին թողարկած «Independent Women Part I» սինգլը տասնմեկ շաբաթների ընթացքում պահպանվել է Billboard Hot 100-ի առաջին տեղում[7]՝ դառնալով հիթ-շքերթների ամենաշարունակական առաջնորդը Destiny’s Child կարիերայում:

2000—2002. Այլ թողարկումներ խմբագրել

2000 թվականի վերջից մինչև 2001 թվականի սկիզբը Destiny’s Child ձայնագրեցին իրեն երրորդ ալբոմը՝ Survivor: Փոխվեց ձայնագրման կառուցվածքը. Բիյոնսեն ալբոմի արտադրանքի ու ձայնագրման վրա մեծ վերահսկողություն ստացավ[5][14]: Բացի դրանից, Նոուլզը ամբողջովին առաջնորդում էր այնպիսի երգերում, ինչպիսիք են «Brown Eyes» և «Dangerously in Love» երգերը: Այնուամենայնիվ, ալբոմի երգերի մեծ մասում վոկալը բաժանվել է մասնակիցների միջև. Բիյոնսեն ու Քելլի Ռոուլենդը երգում էին մեկական կուպլետ, իսկ Միշել Ուիլյամսը ստեղծում էր ինքնատիպ «կամրջակ», չնայած կային նաև այլ տարբերակներ:

Survivor հայտնվեց խանութներում 2001 թվականի գարնանաը և միանգամից դուրս եկավ Billboard 200-ի առաջին հորիզոնական. առաջին շաբաթը վաճառվել է ալբոմի 665,000-ից ավելի օրինակ[15]: Երեք՝ «Independent Women Part I», «Survivor» և «Bootylicious» սինգլերը դարձան հիթեր: Առաջին երկուսը հերթով զբաղեցրել են բրիտանական հիթ-շքերթների առաջին տեղը[16]: ԱՄՆ-ում ալբոմը չորս անգամ դարձավ պլատինե[17], Ավստրալիայում՝ երկու անգամ, իսկ The Writing’s On The Wall ալբոմը նույն թվականին երեք անգամ[18]:

Տարվա վերջին խումբը թողարկեց տոնական 8 Days of Christmas ալբոմը: Ալբոմի մեջ էին մտնում մի քանի ամանորյա երգերի թարմացված տարբերակներ[19]: 2001 թվականի փետրվարին Destiny’s Child ստացան «Գրեմմիի» երկու մրցանակ «Say My Name-ի համար». R&B խմբի Լավագույն Վոկալային Կատարում և Լավագույն R&B Երգ[20]: Բացի այդ, նրանք արժանացան Ամերիկյան Երաժշտական Մրցանակի Ամենասիրելի R&B խմբի համար: 2002 թվականի սկզբին թողարիվեց This Is Remix ռեմիքսների հավաքածուն, որին պետք է հաջորդեր նոր ստուդիական ալբոմը[21]:

«Գրեմմիի» հաղթող և լավագույն սինգլ «Survivor» երգը մեկնաբանվել է ոմանց կողմից, որպես խմբի մասնակիցների միջև վեճերի պատասխան, բայց Նոուլզը հայտնեց, որ երգը ոչ ոքի նվիրված չէ: Սա ընդունելով որպես հրապարակային առճակատումների սահմանափակման համաձայնության խախտում՝ ԼաՏավիա Ռոբերսոնն ու Լետոյա Լակետտը կրկին դատի տվեցին Destiny’s Child և Sony Music EntertainmentThis Is Remix թողարկումից անմիջապես հետո: Հակասությունները հարթվեցին 2002 թվականի հունիսին[5]:

2002—2004. Բացթողում պատմության մեջ խմբագրել

2000 թվականի վերջին Destiny’s Child հայտարարեցին անհատական պրոյեկտների սկսման մասին, այդ թվում նաև անհատական ալբոմների թողարկումը[14]: Անհատական ալբոմների ձայնագրման գաղափարը պատկանում էր նրանց մենեջերին[22]: 2002 թվականին Միշել Ուիլյամսը թողարկեց իր դեբյուտային սոլո Heart to Yours ալբոմը: Այդ ալբոմը հասավ Billboard Top Gospel հիթ-շքերթի առաջին հորիզոնականին: Քելլի Ռոուլենդը Nelly-ի հետ դուետով ձայնագրեց «Dilemma» երգը, որը դարձավ հիթ ու Ռոուլենդին բերեց Գրեմմի[22]: Այդ նույն թվականին Բեյոնսեն Մայք Մայերսի հետ նկարահանվեց «Օսթին Փաուերս: Գոլդմեմբերս» ֆիլմում: Սաունդթրեքի համար ձայնագրվել է և նրա առաջին սոլո «Work It Out» սինգլը:

«Dilemma» երգի հաջողության ալիքի վրա Ռոուլենդի Simply Deep սոլո ալբոմի թողարկումը տեղափոխվեց 2003 թվականի սկզբից 2003-ի սեպտեմբեր[23]: Ռոուլենդը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, երբ Simply Deep-ը դարձավ համար մեկ հիթ UK Albums Chart-ում[24]: Նույն թվականին նա սկսեց իր կինոկարիերա՝ նկարահանվելով «Ֆրեդդին Ջեյսոնի դեմ» սարսափ ֆիլմում: Այդ ժամանակ Նոուլզը նկարահանվեց իր երկրորդ՝ «Պայքար գայթակղության դեմ» ֆիլմում, ինչպես նաև ձայնագրեց «’03 Bonnie & Clyde» սինգլը իր սիրելիի՝ Jay-Z հետ[25]:

«Dilemma» հաջողության պատճառով՝ Նոուլզի Dangerously in Love դեբյուտային ալբոմի թողարկումը բազում անգամ հետաձգվեց, մինչև անգամ 2003 թվականի հունիս[23][26]: Dangerously in Love չարթերում դեբյուտ ունեցավ առաջին համարող՝ վաճառվելով 317 000 օրինակների քանակով Nielsen SoundScan-ի համաձայն[27]: Ալբոմի մեջ մտան լավագույն սինգլերը՝ «Crazy in Love» և «Baby Boy», և «Me, Myself and I» ու «Naughty Girl» սինգլերը, որոնք մտնում էին լավագույն հնգյակի մեջ: Նոուլզի դեբյուտը լավ դիմավորվեց քննադատների կողմից, և մի գիշեր նա ստացավ «Գրեմմիի» հինգ մրցանակ Dangerously in Love-ի համար՝ համեմատվելով Նորա Ջոնսի, Լորին Հիլլի և Ալիշա Քիզի հետ «Գրեմմիների» քանակով, որոնք ստացել են կանայք միանգամից[28]: 2003 թվականի նոյեմբերին Ուիլյամսը խաղաց «Աիդա» դրամայում, Բրոդվեյում: 2004 թվականի հունվարին նա թողարկեց իր երկրորդ ալբոմը՝ Do You Know, հոսփել ոճով

2004—2005. Destiny Fulfilled խմբագրել

Destiny’s Child-ի անդամների մենակատարային պրոյեկտների հաջողությունների ալիքի վրա, սկսեցին լուրեր տարածվել խմբի հնարավոր մասնատման մասին[29][30]: Համեմատության համար առաջ էր բերվում Ջասթին Թիմբերլեյքը, որը չվերադարձավ ’N Sync իր սոլո ալբոմի հաջողությունից հետո[5][30]: Քելլիի Ռոուլենդը այդ լուրերին պատասխանում էր. «Մենք ստուդիայում ենք, մենք ձանագրություն ենք անում: Լռե՛ք»[31]: Խումբը հաստատում էր, որ միավորումը տեղի կունենա[5], և նրանց մտերմությունը միմյանց հետ կպահմանի խումբը[32]:

Դադարից երեք տարի անց, Destiny’s Child անդամները միավորվեցին իրենց հինգերորդ ալբոմի՝ Destiny Fulfilled ձայնագրության համար, որը այս օրվա դրությամբ հանդիսանում է իրենց վերջին միացյալ ձայնագրությունը: Destiny Fulfilled տրիոյում հավասարություն ցույց տվեց, մասնակիցներից յուրաքանչյուրի ներդրումը ալբոմի ստեղծման համար, նաև նրանց աշխատանքը որպես ղեկավարող, չնայած պրոդյուսերներին ու մենեջերներին:

2004 թվականի նոյեմբերի 15-ին թողարկված Destiny Fulfilled չկարողացավ խփել Survivor-ի ռեկորդը. ալբոմը հասավ համար երկուսի հաջորդ շաբաթ, վաճառվեց 497 000 օրինակով առաջին շաբաթվա ընթացքում՝ համեմատած նախորդ ալբոմի 663 000 օրինակների հետ[33]. Стал трижды платиновым в США[34]: Այնուամենայնիվ՝ այն եղել է 2005 թվականի ամենաշատ վաճառվող ալբեմներից մեկը, որը տարածվեց ամբողջ աշխարհում ավելի քան վեց միլիոն օրինակ շրջանառությամբ. այն վերադարձավ ամենավաճառվող կանացի խումբ և տարվա ամերիկյան խումբ դիրքեր: Ալբոմից թողարկվեց չորս սինգլ. «Lose My Breath», «Soldier», «Cater 2 U» և «Girl»: առաջին երկուսը հասան ԱՄՆ-ի երրորդ հորիզոնական:

Զարգացնելով ալբոմը՝ Destiny’s Child սկսեցին իրենց «Destiny Fulfilled ... And Lovin’ It» համաշխարհային համերգային տուրը: 2005 թվականի հունիսի 11-ին Բարսելոնայում՝ Իսպանիա, 16 000 երկրպագուների առջև խումբը հայտնեց իր պաշտոնական մասնատման մասին[29]: Destiny’s Child հայտարարեցին, որ նրանց տասնչորսամյա կարյերան հեշտացրեց աճը անհատական տեսանկյունից, և որ «destiny fulfilled» (անգլ. թարգմանաբար՝ «ճակատագիրն ավարտված է»)[35]: Խումբը իր որոշման մասին նամակ ուղարկեց MTV News:

Մենք աշխատում ենք միասին որպես Destiny's Child 9 տարեկանից և շրջագայել ենք 14-ից: Բազմաթիվ քննարկումներից ու խորհ հոգեկան ուսումնասիրություններից հետո հասկացանք, որ մեր ընթացիկ տուրը հնարավորություն է տալիս հեռանալ Destiny's Child-ից՝ լինելով գագաթնակետին, միավորմած ընկերությամբ և լի դրական զգացմունքներով մեր երաժշտությունից, մեր երկրպագուներից և ամեն ինչից: Այդ հրաշալի միացյալ աշխատանքի բոլոր տարիներից հետո մենք հասկացանք, որ հասել է պահը լրջորեն զբաղվելու մեր անձնական նպատակներով ու անհատական պրոյեկտներով... Անկախ նրանից, թե ինչ կկատարվի, մենք միշտ կսիրենք միմյանց ինչպես ընկերներ ու քույրեր և միշտ կաջակցենք միմյանց որպես արտիստներ: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր երկրպագուներին իրենց նահավատալի սիրո ու աջակցության համար և հուսով եմ, որ կտեսնեմ ձեզ բոլորիդ կրկին, երբ մենք կշարունակենք ստեղծել մեր ճակատագրերը:

2005—2006. Ավարտակալ արձակումներ խմբագրել

 
Destiny’s Child «Destiny Fulfilled ... And Lovin’ It» տուրի ժամանակ 2005 թվականին:

2005 թվականի հոկտեմբերի 25-ին խումբը թողարկեց Number 1’s երաժշտական ալբոմը՝ իրենց հիթերի հավաքածուով: Հավաքածուն իր մեջ ընդգրկում է այնպիսի սիթեր, ինչպիսիք են «Independent Women Part I», «Say My Name» և «Bootylicious»: Ալբոմի մեջ մտան նաև երեք նոր երգեր, այդ թվում «Stand Up for Love», որը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան, և Բիյոնսեի «Check on It» երգը, որը դարձավ Վարդագույն պանտերա ֆիլմի սաունդթրեքը[36]: Number 1’s թողարկվել է նաև երկկողմանի սկավառակների վրա, որոնք պարունակում էին նույն թրեք-ցուցակը, երգերի տեսահոլովակներ և Destiny’s Child: Live in Atlanta համերգային DVD-ի թրեյլեր[36]: Այդ վավերագրական ֆիլմը նկարահանվել է «Destiny Fulfilled ... And Lovin’ It» տուրի ընթացքում Ատլանտայում և թողարկվել է 2006 թվականի մարտի 28-ին:

Number 1’s դեբյուտ ունեցավ Billboard 200-ում առաջին տեղով, ալբոմի վաճառքը առաջին շաբաթվա ընթացքում կազմում էր 113 000 օրինակ[37]: «Stand Up For Love» երգը դարձավ Destiny’s Child-ի վերջին սինգլը:

Destiny’s Child-ի վերջին հեռուստաելույթը եղավ Բոլոր Աստղերի Խաղում NBA 2006 նրանց ելույթը Հյուստոնում (Տեխաս), չնայած Բիյոնսեն հայտարարեց, որ դա «վերջին ալբոմն է, բայց ոչ վերջին շոուն»[38]: 2006 թվականի մարտի 28-ին Destiny’s Child հավերժավեցին Հոլիվուդյան փառքի ծառուղում[39]:

2007. Մինի-վերամիավորումներ խմբագրել

Բիյոնսեի «Get Me Bodied» սինգլի տեսահոլովակում նկարահանվել է Քելլի Ռոուլենդը, Միշել Ուիլյամսը և Բիյոնսեի քույրը՝ Սոլանժ: Տեսահոլովակը մտավ B'Day Anthology Video Album ալբոմ ու թողարկվեց 2007 թվականի ապրիլի սկզբին: Հունիսի 26-ին խումբը կրկին վերամիավորվեց BET Awards 2007 մրցանակաբաշխության ժամանակ: Բիյոնսեն ներկայացնում էր «Get Me Bodied» երգը իր հատուկ հյուրերի՝ Ուիլյամսի, Սոլանժ Նոուլզի և Մո՛Նիկի հետ: Դրանից հետո Բիյոնսե Նոուլզը Ռոուլենդին հնարավորություն ընձեռնեց ներկայացնելու իր «Like This» սինգլը Իվի հետ[40]:

2007 թվականի սեպտեմբերի 2-ին Բիյոնսեի երաժշտական շրջագայության ժամանալ Լոս Անջելեսում Նոուլզը երգեց մի հատված «Survivor-ից» Ռոուլենդի և Ուիլյամսի հետ: Վերջին երկուսը երգեցին նաև «Տարեդարձ է այսօր» երգը Նոուլզի համար: Ներկայացումը մտավ The Beyoncé Experience Live! տուրի DVD-ձայնագրության մեջ, որը թողարկվեց 2007 թվականի նոյեմբերի 20-ին[41]:

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ
DVD
Շրջագայության տուրեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Самые Продаваемые Артисты». Американская ассоциация звукозаписывающих компаний. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Бейонсе Ноулз». Time. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-04-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Мировое доминирование Destiny's». Yahoo! Music. 2005-09-01. Վերցված է 2006-12-28-ին.
  4. «Лучшие Трио Всех Времен от Billboard». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2007-01-24-ին. Վերցված է 2008-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 «Длинный Путь Destiny's Child К Славе». MTV News. 2005-06-13. Վերցված է 2008-04-13-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Бейонсе: Все Новое. E! Online.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Бейонсе Ноулз: Биография». People. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-04-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Farley, Christopher John (2001-01-15). «Call Of The Child». Time. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-04-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Биография Бейонсе Ноулз». FOX News. 2007-01-18. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-04-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Родители Destiny's». Time. 2003-06-30. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-04-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Driven». VH1. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-05-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Золото и Платина». Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 «'Of course you can lose yourself'». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. 14,0 14,1 «Destiny's Child Solo CDs Won't Compete With Group, Each Other». MTV News. 2008-12-08. Վերցված է 2008-05-13-ին.
  15. «Destiny's Child Выстреливают Прямо На 1 Место». Billboard. Nielsen Business Media, Inc. 2001-05-09. Արխիվացված է օրիգինալից 2012-11-10-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Sexton, Paul (2001-04-23). «Destiny's Child 'Survive' On U.K. Singles Chart». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Золотые и Платиновые». Американская ассоциация звукозаписывающих компаний. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «ARIA Charts - Accreditations - 2001 Albums». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին. Վերցված է 2008-05-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. VanHorn, Teri (2008-09-24). «Destiny's Child Put 'Stank' Into Christmas On Holiday Album». MTV News.
  20. Reese, Lori (2001-02-22). «Steel Yourself». Entertainment Weekly. Վերցված է 2008-05-22-ին.
  21. Cohen, Jonathan (2002-02-05). «Destiny's Child Groove On 'Remix'». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. 22,0 22,1 «Келли Роуленд строит свою судьбу». Cable News Network. 2003-01-23. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. 23,0 23,1 «Хит Нелли Меняет Планы Участницы Destiny's Child». MTV News. 2002-07-22.
  24. «Tatu top singles chart again». British Broadcasting Corporation. 2003-02-09.
  25. Louie, Rebecca (2007-08-06). «Crazy in love with Beyonce». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. Susman, Gary (2003-06-02). «'Anger' Management». Entertainment Weekly. Վերցված է 2008-05-22-ին.
  27. Todd, Martens (2003-07-02). «Beyonce, Branch Albums Storm The Chart». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2007-12-19-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Silverman, Stephen (2004-02-08). «Much Grammy 'Love' for Beyoncé, OutKast». People.
  29. 29,0 29,1 «Destiny's Child Объявляют Разрыв». MTV News. 2005-06-12.
  30. 30,0 30,1 Edwards, Tanya (2002-09-23). «Will 'NSYNC Or Destiny's Child Ever Record Another Album». MTV News. Վերցված է 2008-05-13-ին.
  31. «Destiny's Child Опять В Студии, Поэтому Келли Роуленд Говорит «Заткнитесь!»». MTV News. 2004-07-09.
  32. Moss, Corey. «Destiny's Child: Reunited And It Feels So Good (Part 1)». MTV News.
  33. Whitmire, Margo (2004-11-24). «Eminem Thankful To Remain No. 1». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011-06-23-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. «Золотые и Платиновые». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2008-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. «Destiny's Child Заявили О Распаде: «Это не конец»». MTV News. 2005-06-23.
  36. 36,0 36,1 Moss, Corey (2005-09-21). «Destiny's Child Вспомнили Прошлое с Number 1's Перед Разрывом». MTV News.
  37. Whitmire, Margo (2005-11-02). «Number 1's На Вершине». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. MTV News staff (2006-02-08). «For The Record: Quick News On Kanye West, Destiny's Child, Metallica, Kelly Clarkson, Paris Hilton & More». MTV News.
  39. Associated Press (2006-03-29). «Destiny's Child на Аллее Звезд». FOX News. Արխիվացված է օրիգինալից 2008-04-23-ին. Վերցված է 2019-02-15-ին.
  40. «Hudson, Beyonce, T.I. Among BET Winners». The Washington Post. 2007-03-02. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. Crosley, Hillary (2007-09-27). «Billboard Bits: Beyonce, Bob Marley, Bragg/Brad». Billboard. Nielsen Business Media, Inc.