Քելլի Ռոուլենդ
Քելենդրիա Տրին «Քելլի» Ռոուլենդ (անգլ.՝ Kelendria Trene "Kelly" Rowland, փետրվարի 11, 1981[1], Ատլանտա[1]), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Հանդես է գալիս ժամանակակից ռիթմ էնդ բլյուզ ժանրով, համարվում է երգերի հեղինակ։
Քելլի Ռոուլենդ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kelly Rowland |
Ի ծնե անուն | Քելենդրիա Տրին Ռոուլենդ |
Ծնվել է | փետրվարի 11, 1981 Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | R&B, փոփ, հաուս, փոփ ռոք |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պարուհի, մոդել |
Երգչաձայն | spinto soprano? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records (1997-2009), Universal Motown |
Կրթություն | Lamar High School? |
Պարգևներ | Grammy Award for Best Rap/Sung Performance? |
Կայք | kellyrowland.com |
Kelly Rowland Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Քելլի Ռոուլենդը հայտնի է դարձել հանդես գալով Destiny's Child խմբում։ Ռեփեր Nelly-ի հետ ներկայացնելով «Dilemma» սինգլը, ստացել է Գրեմմի մրցանակ «Լավագույն ռեփ համատեղ կատարում» անվանակարգում։ Ռոուլենդը իր առաջին սոլո ալբոմը՝ «Simply Deep», թողարկել է 2002 թվականին: Ալբոմը մեծ հաջողությունների է հասել, վաճառվել է 2,5 միլիոն պատճեն, Մեծ Բրիտանիայի հիթ շարքում գրավել է 1-ին հորիզոնականը, իսկ ամերիկյան հիթ շարքում՝ 12-րդ հորիզոնականը, ըստ Billboard-ի[2][3]:
Երկրորդ «Ms. Kelly» ալբոմը Եվրոպայում թողարկվել է 2007 թվականի հունիսի 25-ին, ԱՄՆ-ում հուլիսի 3-ին։ Այն Մեծ Բրիտանիայում 37-րդ հորիզոնականն է գրավել, իսկ «Billboard»-ի հիթ շարքում՝ 6-րդ հորիզոնականը։
2009 թվականի Դեյվիդ Գետտայի հետ համագործակցելով, թողարկել է «When love takes over» սինգլը։
Անձնական կյանքըԽմբագրել
2014 թվականի մայիսի 9-ին Քելլին ամուսնացել է Թիմ Ուիզերսփունի հետ, ում հետ նա հանդիպել է հարսանիքից 3 տարի առաջ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Տայտան Ջյուել Ուզերսփունը (ծնվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին)։
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներըԽմբագրել
- Simply Deep (2002)
- Ms. Kelly (2007)
- Here I Am (2011)
- Talk a Good Game (2013)
ՖիլմագրությունԽմբագրել
Երգչուհու կարիերայի հետ մեկտեղ Ռոուլենդը նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։
ՄրցանակներըԽմբագրել
«Dilemma» սինգլի համար նա մրցանակներ է ստացել։
- Գրեմմի, «Լավագույն ռեփ համատեղ կատարում» անվանակարգում
- «London’s Favorite International Single»
- «Best Video International»
- «Hot Rap Track of The Year»
- «Best R&B International» (2003)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135311004 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Kelly Rowland - Simply Deep» (անգլերեն)։ Chart Stats։ Արխիվացված օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2010-09-28
- ↑ «((( Kelly Rowland > Charts & Awards > Billboard Albums )))» (անգլերեն)։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2010-09-28
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Քելլի Ռոուլենդ Թվիթթերում
- Քելլի Ռոուլենդ Ֆեյսբուքում
- Քելլի Ռոուլենդ էջը Յություբ տեսահոսթինգում
- Келли РоулендՔելլի Ռոուլենդ Internet Movie Database կայքում