Ստրասբուրգի համալսարանական պալատ
Palais universitaire de Strasbourg
ՏեսակՀամալսարան
Հիմնադրված է1879 - 1884
ԵրկիրՖրանսիա
Հասցե9, place de l'Université

Ստրասբուրգի համալսարանական պալատը առօրյա խոսակցականում  անվանմամբ` « palais u »  հանդիսանում է նեո-ռենեսանսի ոճով 1879 թվականից 1884 թվականներին Օտորո Վարթ ճարտարապետիղեկավարությամբ կառուցված շենք, որի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է Պրուսիայի կայսր Վիլհեմ Հոհենցոլեռն առաջինի կողմից 1884 թվականին:

1871թվականին Գերմանական  կայսրության  կողմից Էլզաս-Լոթարինգիայի բռնազավթման ժամանակ այս շենքը հանդիսանում էր Ստրասբուրգի նոր համալսարանի հիմնական կենտրոնը:

Պատմություն խմբագրել

 
Համալսառանական պալատը և համալսարանի կամեւրջը (ներկայումս Օվերնի կամուրջ) 1900թ.

Գերմանական կայսրության կողմից Էլզաս-Մոզելի բռնագրավումից հետո գերմանացի մտավորականներըև քաղաքական գործիչները ցանկանում են Ստրասբուրգում կառուցել գերմանական համալսարան: Բադենի քաղաքական գործիչ` Ֆռանց վոն Ռոգենբախը, այս նախագծի հեղինակն է, ով կառուցել էժամանակակից  ոճով մի համալսարան: Նոր համալսարանի կառուցումը սկսվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո: Այն բացվել է 1872թվականի մայիսի 1-ից 2-, ժամանակավոր տարածք` Պալե Ռոանում:Ստրասբուգի պաշարման հետեվանքով պատճառած վնասներից հետո, նոր համալսարանը մտավորկյանքի կենտրոն և գերմանական ազդեցության կիզակետ դարձնելու  ցանկությամբ, կառուցվեցին նորշենքեր: Համալսարանական պալատը  դարձավ համալսարանի կենտրոնը, որը գտնվում էր գերմանականնոր թաղամասում` Neustadt[1]- ում։

Պալատի համար առաջին նախագիծը  առաջարկում է քաղաքաշինարար Հերման Էգգերտի կողմից: Սակայն ճակատային մասի նախագիծը չի ընդունվում և պալատի կառուցման համար մրցույթ է հայտարարվում: Մրցակցում են շուրջ 107 ճարտարապետներ, որոնցից միայն 7ն էին Էլզասից: Այսպիսով մրցույթում հաղթող է ճանաչվում երիտասարդ Օտտո Ուորթը, ով առաջարկում է Իտալական ճարտարապետությունից ոգեշնչված նեո-ռենեսանսի շինության նախագիծ: Ճարտարապետի[2] ղեկավարությամբ շինարարությունը սկսվում է 1879 թվականին և ավարսվել 1884 թվականին: Բացի այս պալատից կառուցվեցին նաև բազմաթիվ այլ շենքեր, որտեղ գտնվում են համալսարանի տարբեր ինստիտուտներ և ֆակուլտետներ, Ստրասբուրգի բուսաբանական այգին`(սերվում է նախկին համալսարանի բուսաբանական այգուց), որը գտնվում է պալատի ետնամասում: Նրա  շուրջը կառուցվել է համալիր, ներառելով մի քանի ինստիտուտներ, ինչպես նաև մի աստղադիտարան: Նոր շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 1884 թվականի հոկտեմբերի 27ին Վիլհելմ  I-ի կողմից 2 500 000 գերմանական մարկի[3] ներդրումից հետո:

1949 թվականի օգոստոսի 10ից մինչև 1949 թվականի սեպտեմբերի 8ը պալատի դահլիճում տեղի է ունեցել  եվրոխորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին տասներկու եվրոպական երկրների 101 պատվիրակներ[4]:

1990թվականի մայիսի 21ին պալատի մուտքի դահլիճը` աուլան, հիմնական աստիճանները, պատերը և կամարները, իրենց յուրահատուկ դեկորացիաներով դասվել են  պատմական հուշարձանների[5] շարքին: Շենքի արտաքին ճակատաները իրենց  քանդակազարդ հարդարանքով նույնպես  հանդիսանում են պատմական հուշարձաններ[6]:

Արտաքին տեսք խմբագրել

Ճարտարապետ Օտտո Ուորթը ոգեշնչվել է իտալական վերածննդից[7]: Գեղագիտական տեսանկյունից ճակատները կառուցված են Միքելե Սանմիքելի կողմից կառուցված` Վերոնայում գտնվող Պոմպեյան պալատի ոճով (1530թ.): Վեց անկյունային տաղավարները, ամբողջ երկարությամբ զարդարված արձաններով, ներկայացնում են վերածննդի դարաշրջանից մինչև 19րդ դարի գիտնականներին և խորագիտակներին: Բացառությամբ Կալվինի, այս անձնավորությունների մեծ մասը գերմանական  աշխարհի ներկայացուցիչներ են:

Ելիսեյան պայմանագրի, ֆրանսգերմանական հաշտության հիսուն ամյակի շրջանակում Ստրասբուրգի համալսարանը որոշում է Գերմանիայի արձանը տեղափոխել համալսարանի պալատի գագաթային մասում: Մյունսթերի մերձակայքում գտնվող Էշբախ-օ-Վալից քանդակագործ Պատրիկ Բերթոն այն վերակառուցել է շատ հին լուսանկարից: Նա իր աշխատանքն ավարտել է 2013[8] թվականի վերջին։

Ինտերիեր խմբագրել

Աուլա խմբագրել

Գավիթը (մեր օրերում « aula » անվանմամբ) բակ է, որը ծածկված լինելով իտալական ոճի ապակե տանիքով, հիշեցնում է Յակոպո Սանսովինոյի վիլան (1540): Ճակատը ապակե տանիքին միացնողկամարների ներկված զարդարանքը հիշեցնում է Ջենովայի Palazzo Doria Pamphilj-ի (1521-1529) մեծ դահլիճը։

Համալսարանական պալատը մեր օրերում խմբագրել

Ուսումնական հաստատություն խմբագրել

Պալատը մինչև այժմ էլ օգտագործվում է որպես ուսումնական  հաստատություն: Ներկայումս այնտեղ տեղակայված են Ստրասբուրգի համալսարանի արվեստի (կերպարվեստ), պատմական գիտությունների, պատմության, մահմեդական աշխարհի պատմության և քաղաքակրթության, արվեստի պատմության և հնագիտության,  աստվածաբանության( կաթոլիկ և բողոքական) ֆակուլտետները:

Ստրասբուրգի համալսարանի հրատարակչություն խմբագրել

Համալսարանական հրատարակչությունը հիմանդրվել է  1920 թվականին և համալսարանի պալատի առաջին հարկում ունի իր գլխամասային գրասենյակը:

Մուլաժների թանգարան խմբագրել

Պալատի այգու սկզբնամասում գտնվում է 1873 թվականին Ադոլֆ Միշելիսի[9] կողմից հավաքած և ավարտած, իսկ արդեն 1884թվականին համալսարանի շենքում տեղադրված  հավաքածուն: Սա հունական և հռոմեական, ինչպես նաև Եգիպտոսի և Միջագետքի արվեստի գործերի իրական չափսերի  հիման վրա վերարտադրված հավաքածու է:

2015 թվականից հավաքածուն տնօրինում է "des Amis du Musée Adolf Michaelis" կազմակերպությունը` մշակույթային գործունեությունը զարգացնելու և այն հանրեւթյանը հայտնի դարձնելու նպատակով։

Պատմական կամպուս խմբագրել

Համալսարանական պալատը Neustadt- ի  գլխավոր շենքերից մեկն է, բայց այն միակ շենքը չէ, որը նախատեսված էր նոր կայսրական  համալսարանի համար: Իրականում այն տեղակայված է կամպուսի կենտրոնում, որն այժմ կոչվում է պատմական կամպուս, կենտրոնական կամպուսից տարբերելու համար, որը կառուցվել է 1960-ականներին  թվականներին Esplanade թաղամասեւմ:

Պալատի ետին մասում տեղ է գտնում համալսարանին պատկանող մի մեծ այգի, որտեղ կան նույն ոճով կառուցված մի քանի այլ շենքեր` նախկին քիմիայի ինստիտուտը, որտեղ այժմ գտնվում է հոգեբանության ֆակուլտետը, ֆիզիկայի ինստիտուտը, որն ընդլայնվել է 1965 թվականին, նախկին բուսաբանական ինստիտուտը, որն այժմ օգտագործվում է կրթության գիտություների և փիլիսոփայության ֆակուլտետների կողմից, ինչպես նաև երկրաշարժագիտության թանգարանի և նոր բուսաբանական ինստիտուտի  կողմից: Կամպուսի ճակատամասում գտնվում է բուսաբանական այգին, որի կենտրոնում տեղակայաված է աստղադիտարանը և վերջինիս տնօրենին պատկանող նախկին բնակարանը:

Փողոցի մյուս կողմում գտնվում են ջրաբանության և երկրաքիմիայի լաբորատորիաները, նախկին միներալոգիայի և երկրաբանության լաբորատորիաների փոխարեն և Ստրասբուրգ քաղաքի կենտրոնական թանգարանը:

Տես նաև խմբագրել

Առնչվող հոդվածներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Neustadt (Strasbourg)» (ֆրանսերեն). 2022-03-30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Palais Universitaire». www.pop.culture.gouv.fr. Վերցված է 2022-04-29-ին.
  3. «Mark-or» (ֆրանսերեն). 2021-01-18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Accueil - Université de Strasbourg». www.unistra.fr. Վերցված է 2022-04-30-ին.
  5. «Base Mérimée» (ֆրանսերեն). 2021-01-18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «Ministère de la Culture (France)» (ֆրանսերեն). 2022-04-16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Moszberger, Maurice; Rieger, The��odore; Daul, Le��on (2002). Dictionnaire historique des rues de Strasbourg (French). Illkirch, France: Verger. ISBN 978-2-84574-023-5. OCLC 52428911. {{cite book}}: replacement character in |first2= at position 4 (օգնություն); replacement character in |first3= at position 3 (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «eschbach-AU-VAL La sculpture en voie d'achèvement. Germania retrouve le palais». www.dna.fr (ֆրանսերեն). Վերցված է 2022-04-29-ին.
  9. Bouché-Leclercq, Auguste (1910). «Éloge funèbre de M. Adolf Michaelis, correspondant étranger de l'Académie». Comptes rendus des séances de l'Académie des Inscriptions et Belles-Lettres. 54 (6): 480–481.