Մանիշա Կոիրալա (անգլ.՝ Manisha Koirala, նեպալ.՝ मनिषा कोइराला, ), նեպալացի և հնդկացի կինոդերասան, պրոդյուսեր, պարուհի բհարատանատյամ և մանիպուրի ոճերում։ Հիմնականում աշխատում է Բոլիվուդում, ինչպես նաև նկարահանվում է Կոլլիվուդի, Տոլլիվուդի, մալայալամ լեզվով և նեպալական ֆիլմերում։ «Filmfare Award» մրցանակի երրորդ տեղի դափնեկիր է՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների և «Filmfare Awards South» մրցանակի։ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է և հասարակական գործիչ։ Պարգևատրվել է Նեպալի կառավարական պարգևով՝ Գուրկիի աջ ձեռքի շքանշանով (2001 թվական)։

Կենսագրություն խմբագրել

Մանիշա Կոիրալան ծնվել է 1970 թվականի օգոստոսի 16-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում՝ հայտնի քաղաքական գործիչների ընտանիքում։ Նրա ծնողներն են քաղաքական գործիչ Պրակաշ Կոիրալան և նրա կին Սուշման։ Նրա պապը՝ Պրասադ Կոիրալան, 1959 թվականից մինչև 1960 թվականը եղել է Նեպալի վարչապետ։ Նրա երկու ոչ հարազատ պապիկները նույնպես եղել են վարչապետներ՝ Գիրիջա Պրասադ Կոիրալան և Մատրիկա Պրասադ Կոիրալան։ Նրա հարազատ Սուշիլ Կոիրալան ներկայումս վարչապետ է։

Կրթություն է ստացել Վարանասիում «Vasant Kanya Mahavidhyalaya» (VKM), ինչպես նաև Նյու Դելիում՝ «Army Public School, Dhaula Kuan (APS)»-ում։

Սկզբնապես ուզում էր դառնալ բժիշկ, բայց հետո դարձել է դերասանուհի՝ Բոլիվուդում։ Նրա եղբայր Սիդհարթ Կոիրալան նույնպես դերասան է (2007 թվականին նրանք միասին նկարահանվել են «Anwar» ֆիլմում)։ 2004 թվականին Մանիշա Կոիրալան ստացել է ռեժիսորի դիպլոմ՝ Նյու Յորքում, և վերադառնալով Հնդկաստան դարձել է վավերագրական կինոյի հասարակության անդամ։

2010 թվականին Մանիշան ամուսնացել է նեպալցի բիզնեսմենի հետ, իսկ 2012 թվականին բաժանվել է։

2012 թվականի նոյեմբերին Մանիշա Կոիրալայի մոտ հայտնաբերվել է Ձվարանի քաղցկեղ։ Վիրահատությունից հետո տեղափոխվել է ԱՄՆ։

Կարիերան ֆիլմում խմբագրել

Նրա դեբյուտը որպես դերասանուհի կայացել է 1989 թվականին՝ «Մենք կհանդիպենք նորից» («Pheri Bhetaula») ֆիլմում։ Մի տարի հետո դեբյուտել է Բոլիվուդում՝ «Առևտրական» կոմերցիոն հաջող դրամայում (Saudagar, 1991 թվական), որի ռեժիսորն է Սուբհաշա Գհայան։

Նրա գործերը դարձել են հայտնի հնդկական կինոմատոգրաֆիայում՝ 1990 թվականից մինչև 2000 թվականների սկիզբը, որոնցից է «Առասպել սիրո մասին» (1994 թվական) ֆիլմը, որը դարձել է նրա համար կարիերայի ճեղքում, «Տարբեր ճակատագրեր» (1995 թվական) ֆիլմը, «Երաժշտության աշխարհ» (1996 թվական) ֆիլմը, որի ռեժիսորն է Սանջայա Լիլի Բհանսալին, «Կրակ-վկա» (1996 թվական) ֆիլմը, «Թաքնված ճշմարտությունը» (1997 թվական) ֆիլմը, «Բոմբեյ» (1995 թվական) և «Սեր առաջին հայացքից» (1998 թվական) ֆիլմերը, որոնց ռեժիսորն է Մանի Ռատնաման, «Խռովարար հոգի» (1999 թվական) ֆիլմը, «Փախստականուհի» (2001 թվական) ֆիլմը, Հատուցում ամեն ինչի համար (2002 թվական) ֆիլմը, որի ռեժիսորն է Ռամ Գոպալ Վարման։

Դերասանուհին կատարել է գլխավոր դերեր վեց բարձր բյուժեով կոմերցիոն հաջող «Tamil cinema» ֆիլմերում՝ «Բոմբեյ» (1995 թվական), Mudhalvan (1999 թվական), «Հնդիկ» (1996 թվական), Սատանա (2001 թվական), Մումբայ էքսպրես (2005 թվական) (բոլոր երեք ֆիլմերը խաղացել է Քամալ Հասանի հետ միասին), Baba (2002 թվական) (Ռաջնիկանտի հետ միասին)։

«Filmfare Award» մրցանակի երրորդ տեղի դափնեկիր է՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, և «Filmfare Awards South»-ի մեկ մրցանակի դափնեկիր[1]։ Չորս անգամ առաջադրվել է «Filmfare Award» մրցանակ, որպես լավագույն դերասանուհի։

Չնայած Մանիշ Քոյրալի մասնակցությամբ ֆիլմերի ժողովածուները շատ տարբեր են, քննադատները նշում են, որ դերասանուհին ունի իր պրոֆեսիոնալ տեղը՝ անկախ կոմերցիոն հաջողությունից[2][3]։

2004 թվականին Մանիշան դարձել է ցածր բյուժեով «Եկեք հաշվարկենք» (Paisa Vasool) կինոֆիլմ-կատակերգության պրոդյուսեր, որտեղ որպես դերասանուհի նկարահանվել են ինքը և Սուշմիտա Սենը, իսկ ռեժիսոր է եղել Շրինիվաս Բհաշիյաման։

2009 թվականի դեկտեմբերին եղել է հինգերորդ Դուբայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Ներկայումս շարունակում է նկարահանվել կինոյում՝ որպես դերասանուհի։ 2017 թվականին դուրս է եկել Dear Maya ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դեր[4]։

Նա նաև հնդկական դասական պարերի պրոֆեսիոնալ պարուհի է՝ բհարատանատյամ և մանիպուրի ոճերում։

Սոցիալական աշխատանք խմբագրել

1999 թվականի սեպտեմբերին Մանիշան նշանակվել է ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան։ Ակտիվ մասնակցել է սոցիալական աշխատանքներում, մասնավորապես համագործակցել է կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են կանանց իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանխարգելել նեպալցի աղջիկների թրաֆիքինգը՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1990 ֆ «Մենք կհանդիպենք նորից» Pheri Bhetaula (непальск.)
1991 ֆ «Առևտրական» Saudagar Ռադհա
1991 ֆ «Առաջին սիրո նամակը» First Love Letter Ռադհա Սինկհ
1992 ֆ «Սիրո վեհությունը» Yalgaar Մեգհնա Կումար
1993 ֆ «1942, Առասպել սիրո մասին» 1942: A Love Story Ռաջեշվարի Պատհակ
1993 ֆ «Դրամատեր» Dhanwaan Իմլի
1993 ֆ «Կրկնակի խաղ» Insaniyat Ke Devta Նիշա
1993 ֆ «Ժառանգուհի» Anmol Անմոլ
1994 ֆ «Անողոք սիրելի» Sangdil Sanam Սանամ
1994 ֆ Yuhi Kabhi Պուջա
1994 ֆ «Քրեական հանցանք» Criminal (тел.) (хинди) միսս Շվետա Կումար
1995 ֆ «Բոմբեյ» Bombay (там.) Շայլա Բանո
1995 ֆ «Տարբեր ճակատագրեր» Akele Hum Akele Tum Կիրան Կումար
1995 ֆ «Անձնազոհ սեր» Guddu Սալինա
1995 ֆ «Ոչինչ չի կանգնեցնի սիրուն» Dushmani: A Violent Love Story Սապնա Օբերոյ
1995 ֆ «Անբաժանելի» Anokha Andaaz Ռիմա
1995 ֆ Ram Shastra Անժալի Սինհա
1995 ֆ «Վերամիավորում» Milan Պրիյա
1996 ֆ «Երաժշտության աշխարհ» Khamoshi: The Musical Էննի Բրագանցա
1996 ֆ «Կրակ-վկա» Agni Sakshi Շիվանջի Կապուր/Մադհու
1996 ֆ «Հնդիկ» Indian (там.) Իշվարիյա
1996 ֆ «Ճակատագրի պտույտը» Majhdhaar Ռադհա Ռայ
1997 ֆ «Թաքնված ճշմարտություն» Gupt: The Hidden Truth Շիտալ Չոուդհարի
1997 ֆ «Դրախտային կղզի» Sanam Սանամ
1997 ֆ Dil Ke Jharoke Main Սուման
1998 ֆ «Երկաթյա» Loha Մանիշա
1998 ֆ «Սեր առաջին հայացքից» Dil Se.. Մեգհնա
1998 ֆ «Աստղանշված Աստված» Yugpurush Սունիտա
1998 ֆ «Անսպասելիություն» Achanak Պուջա
1998 ֆ «Մահարաջա» Maharaja Շալի Մատհուր
1998 ֆ «Ճաղերի հետևում» Salaakhen կամեո
1999 ֆ «Խռովարար հոգի» Mann Պրիյա Վերմա
1999 ֆ «Կարմիր փադիշահ» Lal Baadshah Կիրան
1999 ֆ «Գնդակ» Kartoos Մինի
1999 ֆ «Հետախույզ» Hindustan Ki Kasam Ռոշանարա
1999 ֆ «Եղբայրական կապեր» Kachche Dhaage Ռուկսանա
1999 ֆ Mudhalvan (там.) Դենմոժի
1999 ֆ Laawaris Անշու Մեհրա
1999 ֆ Jaihind Շիտալ
2000 ֆ «Պատահական վկա» Khauff Նեհա Վերմա
2000 ֆ «Կենդանի վահան» Champion Սապնա Կհաննա
2000 «Ճակատագիր» Baaghi Ռանի
2000 ֆ Raja Ko Rani Se Pyar Ho Gaya Մանիշա
2001 ֆ «Փախստականուհի» Lajja Վայդեհի
2001 ֆ «Սատանա» Aalavandhan (там.) Շարմիլի
2001 ֆ «Իրարանցում» Grahan Պարո/Պարվատի Շաստրի
2001 ֆ «Սև ձին» Chhupa Rustam: A Musical Thriller Նիշա
2001 ֆ «Փրկություն» Moksha: Salvation Ռիտիկա
2002 ֆ «Հատուցում ամեն ինչի համար» Company Սարոջա
2002 ֆ «Երեխա» Baba (там.) Չամումնդեշվարի
2002 ֆ «Անեծք» Jaani Dushman: Ek Anokhi Kahani Վասունդհարա/Դիվյա
2002 ֆ «Ռոմանտիկական պատմություն» Ek Chhotisi Love Story կին
2003 ֆ «Փախուստ Տալիբանայից » Escape from Taliban Սուշմիտա Բաներջի/Սայեդ Քամալ
2003 ֆ «Ճակատագրական հանդիպում» Calcutta Mail Սանջանա
2003 ֆ «Շուկա» Market Մուշկան Բանո/Մալիկա
2004 ֆ «Դիվահար սեր» Tum? / Tum: A Dangerous Obsession Կամինի Գուպտա
2004 ֆ «Եկեք հաշվարկենք» Paisa Vasool Մարիա Ռոզարիո
2005 ֆ «Մումբայ էքսպրես» Mumbai Express (там.) / Mumbai Xpress (хинди) Ախիլյա
2005 ֆ «Թաջ Մահալ, Սիրո մեծ պատմություն» Taj Mahal: An Eternal Love Story արքայադուստր Ջահան Արա
2005 ֆ Chaahat Ek Nasha Մալիկա
2006 ֆ «Օտարականներ» Anjaane: The Unkown Շիվանի Ա․ Մալհոտրա
2007 ֆ «Հրոսակախումբ» Darwaza Bandh Rakho Ջուլի
2007 ֆ «Նկարիչ Անվարը» Anwar Անիտա
2008 ֆ «Սիրելի» Mehbooba Վարշա
2008 ֆ «Կյանքի ոճը» Sirf....Life Looks Greener on the Other Side Դևիկա
2008 ֆ Nagaram (тел.) կամեո
2008 ֆ Khela (бенг.) Շիլա
2009 ֆ Do Paise Ki Dhoop Chaar Aane Ki Baarish Ջուհի
2010 ֆ Dharmaa (непальск.) Գաուրի
2010 ֆ «Էլեկտրա» Elektra (малаял.) Դիանա
2010 ֆ Ek Second... Jo Zindagi Badal De? Ռաշի
2011 ֆ Mappillai (там.) Ռաջկումարի
2011 ֆ «Իմ անունը» I Am Ռուբինա
2012 ֆ «Ուրվականի վերադարձ» Bhoot Returns Նամրատա Ավաստրի
2015 ֆ Chehere: A Modern Day Classic Տարանա
2016 ֆ Oru Melliya Kodu (там.) / Game (канн.) Մայա/Սումիտհրա/Մատհանգի
2017 ֆ Dear Maya Մայդևի
2018 ֆ Sanju Նարգիզ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Մրցանակներ
  • 1994՝ Սմիթա Պատիլի անվան մրցանակ[5] (հնդկական կինոարդյունաբերության նվաճումների համար)
  • 1996՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Բոմբեյ»[6] (Bombay) ֆիլմ
  • 1996՝ «Filmfare Awards South», «Բոմբեյ» ֆիլմ
  • 1997՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների , «Երաժշտության աշխարհ»[6] ֆիլմ
  • 1997՝ «Screen Weekly Awards»՝ որպես լավագույն դերասանուհի , «Երաժշտական աշխարհ» ֆիլմ
  • 2001՝ Գուրկիի աջ ձեռքի շքանշան[7][8] (հնդկական կինոարդյունաբերության նվաճումների համար)
  • 2003՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Հատուցում ամեն ինչի համար»[9] (Company) ֆիլմ
  • 2003՝ Բենգալյան կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի հնդկական ֆիլմերում, «Փախուստ Տալիբանայից» (Escape from Taliban) ֆիլմ
  • 2014՝ «India Today» ամսագրի մրցանակ (տարվա աղջիկ)
Նոմինացիաներ
  • «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի
    • 1995՝ «Առասպել սիրո մասին» ֆիլմ (1942: A Love Story)
    • 1996՝ «Տարբեր ճակատագրեր» ֆիլմ (Akele Hum Akele Tum)
    • 1997՝ «Երաժշտական աշխարհ» ֆիլմ
    • 1999՝ «Սեր առաջին հայացքից» ֆիլմ
  • Այլ
    • 1999՝ «Star Award», «Սեր առաջին հայացքից» ֆիլմ
    • 2012՝ «Filmfare Awards South», Mappillai

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aryal, Timothy (2017-06-09). «Manisha Koirala's second coming». The Kathmandu Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին. Վերցված է 2018-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Roy Mitra, Indrani (20 December 2005). ««I need to move on: Manisha Koirala»». Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2007-12-22-ին. Վերցված է 2008-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Taliculam, Sharmila (6 March 2000). ««When I see some of my films, I am ashamed»». Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 200810-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Dear Maya Trailer: Manisha Koirala's film is about a lonely woman's search for love». Արխիվացված է օրիգինալից 2017-06-10-ին. Վերցված է 2017-06-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Photo Gallery». Արխիվացված է Սեպտեմբեր 11, 2012 Wayback Machine-ի միջոցով: Priyadarshniacademy.com. Retrieved 19 August 2012.
  6. 6,0 6,1 «Filmfare Awards: Manisha Koirala Loved That Ranbir Kapoor Touched Rekha's Feet» (անգլերեն). NDTV. 2015-02-09. Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին. Վերցված է 2015-09-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «King Gyanendra is all ears for Kali Baba». Արխիվացված է Հունվար 19, 2011 Wayback Machine-ի միջոցով: dnaindia.com. 13 April 2006. Retrieved 25 June 2010.
  8. «June 2001». Արխիվացված է Դեկտեմբեր 3, 2012 Wayback Machine-ի միջոցով: Siliconeer. 1 January 1995. Retrieved 19 August 2012.
  9. Subhash K Jha (2003-02-22). «Shah Rukh, Ash, Ajay Devgan's rich haul» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2014-12-11-ին. Վերցված է 2015-09-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)