Ռիշոն Լե Ցիոն (եբրայերեն՝ רִאשׁוֹן לְצִיּוֹן‎), քաղաք, գտնվում է Իսրայելի կենտրոնում, Միջերկրական ծովի ափամերձ գոտում, Թել Ավիվից 7 կմ հարավ։

Պատմություն

խմբագրել

Ռիշոն Լե Ցիոնը հիմնադրվել է 1882 թվականի հուլիսի 31-ին՝ Զալման Դավիթ Լևոնտինի գլխավորած «Հովեվեյ Ցիոն» շարժման մասնակից համարվող 10 ընտանիքների կողմից (ծագումով Օրշայից), ավելի ուշ նրանց միացել է ևս 7 ընտանիք[1]։ Քաղաքի անունը բառացիորեն թարգմանվում է որպես «Առաջինը Սիոնին» և վերցվել է Եսայի 41։27-ից՝ «Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի»։

1883 թվականին այդտեղ են ժամանել «Բիլու» շարժման 13 մասնակից և բնակչության թվաքանակը հասավ 100-ի[1]։

Իսրայելում Ռիշոն Լե Ցիոնը համարվում է սիոնիստական առաջին բնակավայրերից մեկը (Պետահ Տիկվա հետ միասին, որը հիմնադրվել է 4 տարի ավելի վաղ)։ Նախատեսված է եղել բնակավայրը դարձնել գյուղատնտեսական, սակայն վերջինիս իրականացման համար նախատեսված փորձերը ապարդյուն եղան՝ բնության անբարենպաստ պայմանների պատճառով։ Սեպտեմբերին նրանց ներկայացուցիչ Ջոզեֆ Ֆայնբերգը մեկնել է Փարիզ և հանդիպում է ունեցել երիտասարդ բարոն Էդմոն դե Ռոտշիլդի հետ[1]։ Ռոտշիլդը համաձայնվել է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ դրամական օգնություն՝ ջրհոր կառուցելու համար։ Բարոն Ռոտշիլդը բնակավայրը վերցրել է իր խնամակալության տակ, ձեռք է բերել հողատարածքներ, Ֆրանսիայից գյուղատնտեսներ է ուղարկել, սկսել է խաղողագործությամբ զբաղվել և հիմնել է «Կարմել Միզրախի» գինեգործարանը (1887)։ Այդ գործարանում իր երիտասարդության ժամանակ աշխատել է Դավիդ բեն Գուրիոնը։ 1887 թվականին Ռիշոն Լե Ցիոնում կատարվել է Իսրայելի ապագա օրհներգ «Հա-թիկվան»։ Բարոնի կողմից նշանակված վարչության և բնակիչների միջև տեղի է ունեցել տարաձայնություններ, արդյունքում Ֆայնբերգի գլխավորությամբ խումբը լքել է բնակավայրը[1]։

XIX դարի վերջին և XX դարի սկզբներին Ռիշոն Լե Ցիոնը եղել է հրեական մշակույթի կարևոր կենտրոններից։ 1888 թվականին հիմնադրվել է առաջին դպրոցը, որտեղ դասավանդվել է եբրայերենով, իսկ 1898 թվականին հիմնադրվել է առաջին մանկապարտեզը[2]։

Բնակչություն

խմբագրել

Ռիշոն Լե Ցիոնը Իսրայելի ամենաարագ զարգացող քաղաքներից է։

2019 թվականի դրությամբ Ռիշոն Լե Ցիոնը համարվել է Իսրայելի 4-րդ ամենաբնակեցված քաղաքը[3]։

2018 թվականին բնակչության 91,4 %-ը եղել են հրեաներ․ մուսուլմանները և քրիստոնյաները կազմել են 1 %-ից ավելի քիչ[4]։ Բնակչության բնական աճը կազմում է 0,7 %[4]։ Բնակչության 19,3 %-ը հայրենադարձներ են, ովքեր քաղաքում բնակություն են հաստատել 1990 թվականից հետո[4]։ Բնակչության 30,4 %-ը ունի բարձրագույն կրթություն[4]։ 2017 թվականի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 10492 շեկել[4][5]։

Տնտեսություն

խմբագրել
 
 

Ներկա պահին Ռիշոն Լե Ցիոնի արդյունաբերության հիմնական բնավառներն են՝ գինեգործությունը, շինարարությունը և առևտուրը։ Գործարանները և արհեստանոցները տեղակայված են հին արդյունաբերական գոտում, որը դարձել է փաբերի, պարային ակումբների և ռեստորանների հայտնի վայր։ Արդյունաբերությունը հիմնականում տեղակայված է քաղաքի երկու արդյունաբերական կենտրոններում․ քաղաքի հյուսիսում և հարավում տեղակայված համապատասխանաբար հին և նոր արդյունաբերական կենտրոններում։

Տեղական կառավարություն

խմբագրել

Քաղաքապետեր

խմբագրել
  • Էլիյակում Օստաշինսկի (1950-51)
  • Արիե Շեֆտել (1951)
  • Մոշե Գավին (1952-55)
  • Հերշոն Ման Մանկով (1955)
  • Խանա Լևին (1955-60)
  • Արիե Շեֆտել (1960-62)
  • Նոամ Լաոներ (1962-65)
  • Արիե Շեֆտել (1965-69)
  • Հանանիա Հիբշտեյն (1969-83)
  • Մեյր Նիցան (1983—2008)
  • Դով Ցուր (2008—2018)
  • Ռազ Կինստլիխ (2018-ից սկսած)
 

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 מדריך ישראל, 1979, էջ 180
  2. מדריך ישראל, 1979, էջ 181
  3. ירון דרוקמן (11.11.19). «[[:Կաղապար:Rtl]]». Ynet (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-01-19-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «[[:Կաղապար:Rtl]]» (PDF). www.cbs.gov.il (եբրայերեն). הלשכה המרכזית לסטטיסטיקה. 2018. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-05-16-ին. Վերցված է 2021-02-22-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Профиль Ришон-ле-Циона на сайте CBS

Գրականություն

խմբագրել
  • אריה יצחקי מדריך ישראל (השרון דרום מישור החוף וצפון הנגב) / דוד אלון (עורך). — ירושלים: כתר, משהב"ט- הוצ"ל, 1979. — С. 180—183.

Արտաքին հղումներ

խմբագրել