Կանաչ ձիթապտուղը ճյուղի վրա
Հասունացած ձիթապտուղը ճյուղի վրա
Մարինացված ձիթապտղի տեսակներ
Տարբեր տեսակի մարինացված ձիթապտուղ

Սննդի արդյունաբերության մեջ կիրառվող ձիթապտղերը հանդիսանում են մշակովի կուլտուրաներին պատկանող ձիթենու պտուղները՝ եվրոպական ձիթապտուղները: Ըստ միջազգային տերմինաբանության, կան սև (անգլ.՝ Black olives)՝ ձիթապտղի ծառի հասուն պտուղները, և կանաչ ձիթապտղեր, որոնք դեռ չհասունացած պտուղներն են: Ռուսերեն լեզվով, առօրյա խոսքում, կանաչ գույնի պտուղներն անվանում են ձիթապտղեր, իսկ սև ձիթապտղերը՝ յուղային ձիթապտղեր[1][2]:

Խմբեր խմբագրել

Ձիթապտղի տեսակները տարբերվում են իրենց օգտագործման բնույթով: Բաժանվում են 3 խմբերի՝

  • Յուղային, օգտագործվում է ձիթապտղի յուղի արտադրության համար:
  • Համակցված (ունիվերսալ կամ յուղային):
  • Պահածոյացված, նախատեսված են պահածոյացման և սննդի մեջ համար:

Գույներ խմբագրել

Պահածոյացված ձիթապտղի գույնը և երանգները կախված են ոչ թե տեսակից, այլ հասունության աստիճնից և այն տեխնոլոգիայից, որը կիրառվել է դրանց պատրաստման ժամանակ: Ձիթապտուղը քաղում են հասունության տարբեր փուլերում: Ձիթապտղի բերքահավաքը սկսվում է հոկտեմբերին, որի ընթացքում պտուղը հասնում է անհրաժեշտ չափերի, և տևում մինչև հունվար, երբ բերքը քաղում են և չորացնում, որը պտղի վերջնական տեսքն է:

Հասուն ձիթապտուղը կարող է լինել բաց կանաչ, դեղնավուն, վարդագույն, մանուշակագույն, շագանակագույն և սև գույների[5]:

«Սև ձիթապտուղը» (յուղային) լինում է 2 տեսակ՝ պտուղները, որոնք հասունացել են ծառի վրա և պտուղներ, որոնք իրենց գույնը ստացել են արհեստականորեն: Սև ձիթապտղերի գույնը պայմանական է, քանի որ բնական ձևով հասունացած պտուղները հազվադեպ են սև լինում: Դուք կարող եք տարբերակել մուգ մանուշակագույն, սև, կարմրավուն-շագանակագույն կամ շագանակագույն երանգները[6]:

Սև ձիթապտղի մեկ այլ տեսակ կոչվում է «Black oxidized olives»՝ սև օքսիդացված ձիթապտղեր: Նրանք արտադրվում են խակ կանաչ պտուղներից և սև գույն ստանում են ոչ թե բնական հասունացմամբ, այլ օքսիդացմամբ, որով թրջում են պտուղները՝ բնական դառնությունը արագ հեռացնելու համար: Որպես գունավորման կայունացուցիչ օգտագործվում է երկաթի գլյուկոնատ (սննդային հավելում E579)[7][8][9]:

Բնական հասունացած և օքսիդացված սև ձիթապտուղները, բացի գույնից, տարբերվում են նաև բնական կորիզի առկայությամբ, քանի որ դրանք չափազանց փափուկ են կորիզազրկելու համար[6]:

Չափսերը խմբագրել

Կոնսերվացման համար օգտագործվում են առնվազն մեկ ու կես սանտիմետր տրամագծով պտուղներ: Ընդունված է գնահատել ձիթապտղի չափը, ըստ կիլոգրամի քանակի: Կախված արտադրող երկրից, տարբերում են մինչև 15 տարբեր չափերի պտուղներ[10][11]:

Անվանում քանակը կիլոգրամում
Ատլաս 71 — 90
Սուպեր մամոնտ 91 — 100
Մամոմտ 101 — 110
Սուպեր կոլոսալ 111 — 120
Կոլոսալ 121 — 140
Հսկաներ 141 — 160
Լրացուցիչ ջամբո 161 — 180
Ջամբո 181 — 200
Լրացուցիչ մեծ 201 — 230
Մեծ 231 — 260
Գերազանց 261 — 290
Բրլիանտ 291 — 320
Հրաշալի 321 — 350
Բուլետս A 351 — 380
Բուլետս B 381 — 420

Արտադրող երկրներ խմբագրել

Ձիթապտղերի սորտերը սովորաբար կոչվում են իրենց աճեցման վայրի անունով: Ձիթապտղի հիմնական արդյունաբերական արտադրող երկրներ են միջերկրածովյան երկրները՝ Հարավային Եվրոպա, Ֆրանսիա, Մերձավոր Արևելք և այլն:

Որպես իտալական ձիթապտղի սորտերի մասին ավելի ամբողջական հոդված տես Cultivar italiane(իտալ.)

Հունաստան խմբագրել

  • Adramintini
  • Amigdalolia
  • Amphissis (Amfissa)
  • Chalkidiki (Chondrolia)
  • Daphnoelia
  • Doppia
  • Gordal
  • Kalamata (англ.)
  • Kalamon
  • Kalokerida
  • Karidolia
  • Kolovi
  • Koroneiki
  • Kothreiki
  • Koutsourelia
  • Lianolia Kerkirias
  • Manakis
  • Mastoidis (Tsunati)
  • Megaritiki
  • Patrinia (англ.)
  • Pratini
  • Prassinolia
  • Psiloelia
  • Thasitiki (Throumpa Thassou)
  • Vasilikada

Իսպանիա խմբագրել

  • Alfafara
  • Arbequina (англ.)
  • Blanqueta
  • Cacereña
  • Callosina
  • Cañivano blanco
  • Cañivano negro
  • Carrasqueño
  • Carrasqueño de Alcaudete
  • Carrasqueño de la Sierra
  • Changlot reial
  • Cornicabra
  • Cornezuelo
  • Empeltre
  • Farga
  • Gordal sevillana
  • Hojiblanca (англ.)
  • Lechìn
  • Manzanilla
  • Morrut
  • Negral
  • Nevadillo negro
  • Nevadillo blanco
  • Nevado azul
  • Oblonga
  • Pico limòn
  • Picudo
  • Palomar Olesana
  • Picual
  • Rapasayo
  • Sevillenca
  • Verdial de Alcaudete
  • Verdial de Badajoz
  • Verdial de Huevar
  • Verdial de Velez-Málaga
  • Verdiell
  • Vilallonga

Իտալիա խմբագրել

  • Oliva Ascolana del Piceno
  • Bianchera (итал.)
  • Biancolilla
  • Bosana (англ.)
  • Carolea (итал.)
  • Cima di Bitonto
  • Coratina (итал.)
  • Frantoio
  • Oliva Itrana (итал.)
  • La Bella della Daunia
  • Leccino
  • Leccio del Corno (итал.)
  • Oliva Majatica di Ferrandina (итал.)
  • Nera di Gonnos
  • Nera di Oliena
  • Nocellara del Belice
  • Pendolino
  • Pisciottana (итал.)
  • Pizz’e carroga
  • Olivo Quercetano
  • Raggia
  • Rosciola
  • Oliva Taggiasca

Սիրիա խմբագրել

  • Abou-Satl
  • Doebli
  • Kaissy
  • Sorani
  • Souri
  • Zaity

Թուրքիա խմբագրել

  • Ayvalik
  • Domat
  • Erkence
  • Gemlik (англ.)
  • Imzir
  • Memecik
  • Memeli
  • Sofralik
  • Uslu

Թունիս խմբագրել

  • Barouni
  • Besberi
  • Bith el Haman
  • Chemlali
  • Chemlali di Gafsa
  • Chemlali di Sfax
  • Chetui
  • Gerboua
  • Limli
  • Limouni
  • Meski
  • Oueslati
  • Zalmati
  • Zarasi

Ֆրանսիա խմբագրել

  • Aglandau (Berruguette)
  • Amellau
  • Bouteillan
  • Cailletier (Niçoise)
  • Cayon
  • Cipressino
  • Germaine
  • Grossane
  • Lucques (англ.)
  • Nyons
  • Olivière (англ.)
  • Picholine (англ.)
  • Sabine
  • Salonenque
  • Tanche (Nyons)
  • Zinzala

Այլ խմբագրել

Պահածոյացված ձիթապտղի սորտեր խմբագրել

  • whole — ամբողջական (կորիզով)
  • pitted — առանց կորիզ
  • cracked — մանրացված
  • sliced — կտրտված
  • stuffed — լցոնած

Ձիթապտղերը լցոնում են տաքդեղով, սխտորով, ձկով (անձրուկներով, Թունա ձկով, սաղմոնով), իսկական ծովախեցգետնով, չիլի պղպեղով, սոխով, թթու դրած կապարով, կորնիշոններով, լոլիկով, ֆետա պանրով, նուշով, կիտրոնով, նարինջով և դրանց ցիտրուսակեղևներով[12][13]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ГРАМОТА.РУ — справочно-информационный интернет-портал «Русский язык» | Справка | Справочное бюро | чем отличаются маслины от оливок?
  2. Отличие оливок от маслин | Энциклопедия отличий
  3. Throumbes Olives
  4. Throumbes
  5. Стадии созревания оливок
  6. 6,0 6,1 Black Olives
  7. Маслина
  8. «Сорта оливок». Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին. Վերցված է 2011-04-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. КАЧЕСТВО.ру
  10. Olive size
  11. Размеры оливок
  12. «Regina olives». Արխիվացված է օրիգինալից 2012-05-08-ին. Վերցված է 2012-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. olives.new Сорта оливок

Արտաքին հղումներ խմբագրել