Մասնակից:Մարտիրոսյան Նարինե/Ավազարկղ15

Մարտիրոսյան Նարինե/Ավազարկղ15

«Նապոլեոնը» (ֆր.՝ Napoléon) — Աբել Գանսի 1927 թ-ի ֆրանսիական պատմական համր կինոէպոպեա է: Համր կինոյի դարաշրջանի ամենաթանկարժեք և նորարարական նախագծերից մեկը , որը սակայն չունի կոմերցիոն հաջողություններ:[1]

Սյուժեն խմբագրել

Հանսի կողմից գրված սցենարը այնքան քիչ էր համապատասխանում պատմական փաստերին, որ նա, կանխատեսելով պատմաբանների կողմից հանդիմանանքները, ներածական վերնագրերում գրառում արեց  — «Նապոլեոնը`ինչպես նրան Հանսն էր տեսել»:

Դերերում խմբագրել

Գեղարվեստական առանձնահատկությունները խմբագրել

Ֆիլմը աշխարհում առաջինն էր, որը նկարահանվել է պանորամային կինո տեխնոլոգիայով, միաժամանակ երեք կինոժապավենների համար:[2] Նկարահանումների ժամանակ կիրառվել են կրծքային շտատիվներ, ֆուտբոլի գնդակին կցված թռչող տեսախցիկ, կազմակերպվել են զանգվածային տեսարաններ, կառուցվել են հիանալի դեկորացիաներ, կիրառվել եռակի էկրան, որի վրա ցուցադրվում էին ֆիլմի եզրափակիչ դրվագները`նապոլեոնյան զորքերի մուտքը Լոմբարդիա:[3]

Ստեղծման պատմությունը խմբագրել

«Նապոլեոնի» նկարահանումներին նախապատրաստվելիս Աբել Հանսը ավելի քան երեք հարյուր գիրք` Բոնապարտի հիշողությունները, Լուի-Ադոլֆ Տիերի, Ժյուլ Միշլեի, Ֆրեդերիկ Մասսոնի, Ստենդալի, Էլի Ֆրեդերիկ Ֆորեի գրքերը:[4] 1923 թվականին "Вести" կոնցեռնի հիմնադիր, ռուսական ծագման ձեռնարկատեր Վենգերովը , Աբել Հասանին առաջարկեց ֆիլմ նկարահանել Բեռլինում: Հանսը պատասխանեց. «Ես „Նապոլեոնը“ նկարահանելու եմ միայն Ֆրանսիայում»: Այդ ժամանակ Վենգերովը ստեղծեց "միջազգային սինդիկատ", որի մեջ մտավ «Պատե» ընկերությունը:[4]

1924 թ. ավարտին ավարտվեց սցենարը, այն բաղկացած էր ութ սերիաներից`յուրաքանչյուրը 3000- ական մետր:[4]

  1. Բոնապարտի երիտասարդությունը
  2. Բոնապարտն ու ահաբեկչությունը
  3. Իտալական ընկերությունը
  4. Եգիպտական ընկերությունը և 18 բրումերները
  5. Աուստերլիցի արևը
  6. Նահանջը Ռուսաստանից
  7. Վաթեռլո
  8. Սուրբ Ելենա

Նկարահանվել էին առաջին երկու մասերը[4]:

Ավելի ուշ, 1935 թվականին Ա.Հանսը թողարկել է ֆիլմի նոր, ձայնային տարբերակը` «Napoléon Bonaparte»:

նապոլեոնի դերի համար ռեժիսորը դիտարկում էր հետևյալ թեկնածությունները` դրամատուրգ Ռենե ֆոշուա, շանսոնիե Ժան Բաստիա, գրող Պիեռ Բոնարդի, դերասան վան Դաել (խաղացել է Ռոբեսպիեր), Իվան Մոզժիխինը (նա հրաժարվել է, քանի որ կարծում էր, որ Բոնապարտի կերպարը կարող է ստեղծել միայն ֆրանսիացին): Ֆիլմում մասնակցություն են ունեցել մոտ 40 հայտնի դերասաններ:[4] «Նապոլեոնը» նկարահանվել է Բրիանսոնում, Տուլոնում, Կորսիկայում, Սեն Կլու (քաղաք)ում, Բրիեննայում, Մամեզոնայում և Փարիզում[4]:

Լրացուցիչ փաստեր խմբագրել

  • Նկարահանումներ. 1925թ հունվարի 17-ից մինչև 1926 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները (1925թ նոյեմբերից մինչև 1926թ մայիսը ընդմիջում)

Ֆիլմում ներգրավված են եղել[4]:

  • Տեխնիկական անձնակազմ - տարբեր մասնագիտություններ ունեցող 200 մարդ
  • 8000 կոստյում
  • 6000 ստատիստներ
  • 4000 հրացան
  • 60 թնդանոթ
  • 150 դեկորացիաներ, կառուցվել է 19-րդ դարասկզբի Փարիզի մի ամբողջ շրջան
  • էկրանի կողմերի հարաբերակցությունը`` 4:1

Նկարահանող խումբ (ընտրողաբար) խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Румановы: отец и сын. Интервью с Даниилом Румановым
  2. Фотокинотехника, 1981, էջ 231
  3. Сергей Комаров Немое кино // История зарубежного кино. — Москва: Искусство, 1965. — Т. 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 И. А. Мусский 100 великих зарубежных фильмов. — Москва: Вече, 2008. — 480 с. — 5000 экз. — ISBN 978-5-9533-2750-3

Գրականության ցանկ խմբագրել

  • Е. А. Иофис Фотокинотехника / И. Ю. Шебалин. — М.,: «Советская энциклопедия», 1981. — С. 231. — 447 с.

Հղումներ խմբագրել