Մասնակից:Մարիկ/Ավազարկղ

Աստրալի հարթություն (հունարեն  αστέρι [աստերի] —"աստղ"),նաև Աստրալ,Աստրալի իրականություն, նուրբ աշխարհ —հասկացություն օկուլտականությանի, Էզոթերիզմի, փիլիսոփայության,գիտակցված երազատեսության փորձի մեջ,մատնանշող իրականությունից տարբերվող տեզերքի (բնության) հարթություն (շերտ):

Ենթադրվում էր, որ աստրալյան ոլորտները հրեշտակային գոյության հարթություններ են ՝ միջանկյալներ երկրի և երկնքի միջև:

Տերմինի ծագումը և պատմությունը խմբագրել

Չնայած «աստրալ» բառը հաճախ ասոցացվում է Նոր դարաշրջանի գաղափարների հետ, այդ տերմինը պատմականորեն օգտագործվել է նաև ալքիմիկոսների կողմից: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին այդ տերմինը հանրաճանաչեց  թեոսոֆիայով, մասնավորապես մշակվել է Աննի Բեզանտի,Չարլզ Լեդբիտերի և ավելի ուշ Ալիսա Բեյլիի կողմից:Տիեզերագիտության մեջ աստրալը առաջին մետաֆիզիկական հարթությունն է ֆիզիկականից հետո, բայց «ավելի խիտ», քան մտավոր հարթությունը: Աստրալի իրականությունը երբեմն անվանում են նաև «ցանկությունների աշխարհ» կամ «պատրանքների աշխարհ» և համապատասխանում է Հելենա Բլավացկու իրականությանը: Ագնի-յոգայում Աստրալի մակարդակը կոչվում է" նուրբ աշխարհ " և գտնվում է ֆիզիկական աշխարհի և հրե աշխարհի միջև[1]։

Սկզբնական թեոսոֆիական գրականության մեջ (օրինակ ՝ Բլավացկիի մոտ) «աստրալ» տերմինը չի ունեցել նույն նշանակությունը, ինչ հետագա գրականության մեջ (ինչպես Լեդբիտերի մոտ): Նրա ստեղծագործություններում աստրալյան մարմինը ոչ թե համապատասխանում է հուզական մարմնին, այլ եթերային նմանակին կամ լինգա շարիրային:

Կաբալայում աստրալի հարթությունը դիտարկվում է «հինգ աշխարհների համակարգի» մասը, որը հասկանում ենք որպես բնության ամբողջական ծավալը ցուցադրող աստիճան, սուբյեկտի գիտակցության մակարդակ[2]:

Այլ համարժեք հասկացություններ.Բարզախ,երևակայական կամ միջնաշխարհ իսլամական էզոտերիկայում (իշրակիզմ, սուֆիզմ և այլն), «հոգևոր աշխարհ» սպիրտուալիզմի մեջ, «նյարդային վիճակ» Մաքս Թեոնի ուսմունքներում, և «կյանքի» աշխարհը Շրի Ավրոբինդոյի և Միրրա Ալֆասայի ինտեգրալ հոգեբանության մեջ: Իր «ինքնակենսագրություն Յոգա» գրքում Պարամախանս Յոգանանդան բացատրում է որն է Աստրալի, մտավոր և քաուզային հարթությունների տարբերությունը հինդուիզմի ավանդույթի փիլիսոփայության մեջ: Ըստ նրա, երբ ինչ-որ մեկը մահանում է, նրա հոգին անցում է կատարում աստրալի հարթություն։Այստեղ նա հավաքում է իր անցյալի արարքների կամ կարմայի պտուղները և, համապատասխանաբար, կամ կրկին մտնում է ֆիզիկական մարմնի մեջ, կամ անցում է կատարում ավելի բարձր քաուզային հարթության։

"Աստրալի հարթություն" տերմինը նույնպես ավելի ուշ սկսեց նշանակել մի ծրագիր, որտեղ, ինչպես հավատում են ուրիշները ("ազերկինները", անգլ. otherkin), գտնվում են նրենց հոգիները:

Տեղ հարթությունների հիերարխիայում խմբագրել

Աստրալի հարթությունը կարող է հակադրվել ֆիզիկական հարթությանը, որպես "բարձրագույն իրականություն", կամ մատերիալ աշխարհի հետ միասին լինել հարթությունների հիերարխիայի տարրերից մեկը, լինելով միայն մի քանի"բարձրագույն հարթություններից" մեկը: Այսպիսով, ագնի-յոգայում նուրբ աշխարհը միջանկյալ է խիտ և հրե աշխարհների միջև[3]: Նուրբ աշխարհը, իր հերթին, կարող է ունենալ ներքին հիերարխիա, այսինքն ՝ բաժանված է շերտերի:

Աստրալյան փորձ խմբագրել

Ըստ օկուլտականության ուսմունքների, աստրալի հարթությունը գիտակցաբար կարելի է այցելել աստրալյան մարմնով ՝ մեդիտացիայի, մանտրաների կամ վարժությունների ու զարգացման այլ ձևերի միջոցով:

Ըստ Ռոզակրուկյանների մասին Մաքս Հենդելի գրությունների ՝ ցանկությունների աշխարհում (աստրալում), հակառակ ֆիզիկական աշխարհին, ուժն ու նյութը գրեթե չեն տարբերվում միմյանցից: "Ցանկության նյութը" կարելի է բնութագրել որպես նյութի ուժի տեսակ, որը իր անդադար շարժման պատճառով պատասխանատու է այս աշխարհը բնակեցնող հսկայական քանակով արարածների փոքրագույն զգացմունքների համար: Այն ցույց է տալիս, որ մի քանի մարդիկ և բաներ կարող են գոյություն ունենալ նույն տեղում, միևնույն ժամանակ, և կարող են մասնակցել բոլորովին տարբեր գործողություններում, անկախ նրանից, թե ինչ են անում մյուսները: Նշվում է նաև, որ ցանկությունների աշխարհը մահացածների աստրալյան մարմինների բնակավայրն է, նրանց մահից հետո որոշակի ժամանակահատվածում, և քանի որ այս հարթությունը հատվում է ֆիզիկական աշխարհի հետ, այդ անձինք, "մահացածները", շատ հաճախ երկար են մնում իրենց ողջ ընկերների մոտ: Այն նաև տուն է, բացի այլ տարբեր դասերին պատկանող արածներից, հրեշտակապետերի համար, ովքեր այս բնագավառի «բնիկ» բնակիչներն են:

Մեկնաբանություններ խմբագրել

Մի տեսանկյունից, աստրալի հարթության գաղափարը կարելի է դիտարկել որպես Դեկարտի դուալիզմի ընդլայնում, որտեղ ֆիզիկական աշխարհը լիովին տարանջատված է մտքերի և գիտակցության աշխարհից: Դուալիստական ​​դիրքը վաղուց լքել են նյարդաբանները և գիտակցությունը ուսումնասիրող փիլիսոփաների մեծ մասը:

Էմանացիոն և էզոթերիկ տեսանկյունից (որոնք չեն ընդունում ֆիզիկալիզմի պարադիգմները), աստղային հարթությունը դիտվում է որպես իրական մետաֆիզիկական և գոյաբանական իրականություն, ինչպես տիեզերքը, որը անմիևապես նախորդում է ֆիզիկականին և կյանք տալիս նրան:

Հանրաճանաչ մշակույթում խմբագրել

«Աստրալ» հասկացությունը արդեն հայտնվել է ռուսական նախահեղափոխական գրականության մեջ, որտեղ այն ընկալում է  հոգին, որպես նյութական մարմնի հակադրություն[4]:

Այս տերմինը լայնորեն օգտագործվում է ֆանտեզի ժանրի վեպերում և դերախաղերում: Օրինակ, «Dungeons & Dragons» - ում աստրալի հարթությունը համարվում է խաղի իրականության մուլտիտիեզերքի հարթույուններից մեկը:

Այս հարթությունում ապրում են հատուկ արարածներ,և կան կախարդական խոսքեր, որոնք օգտագործում են նրա էներգիան և այլն: Աստրալը իրադարձությունների զարգացման գլխավոր վայրն է «Աստրալ» ֆիլմերի շարքում» (Անգլերեն Insidious - նենգ, թաքնված):

Նաև, երիտասարդական ենթամշակույթում `«աստրալը» ժարգոնային տերմին է: Հեգնական «գնում եմ աստրալ, շուտ չեմ վերադառնա» տեղեկացնում է ունկնդիրին, խոսողի առկա իրավիճակից հեռավորություն պահելու ցանկության կամ պարզապես հոգնածության մասին:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лобач В. В. (директор издательства «Звезды Гор»; член Совета республиканской общественной организации «Белорусский фонд Рерихов») Агни Йога или Живая Этика, Учение Жизни// Новейший философский словарь / сост. А. А. Грицанов. — Мн.: Изд. В. М. Скакун, 1998. — 896 с.
  2. Устройство духовных миров // Лайтман М., Розин В. М. Каббала в контексте истории и современности. — Ч. 1.2.
  3. Гл. XVII. Надконфессиональная синкретическая религиозная философия. § 3. Агни Йога // Основы религиоведения. / Ю. Ф. Борунков, И. Н. Яблоков и др.; Под ред. И. Н. Яблокова. — М.: Высшая школа, 1994. — 368 с. ISBN 5-06-002849-6
  4. См. Маслов А. Н.. «Музей восковых фигур», 1914.

Գրականություն խմբագրել

գիտական
ակտուալ
  • Брюс Р. Астральная динамика: теория и практика внетелесного опыта / Роберт Брюс.
  • Вебстер Р. Астральные путешествия для начинающих / Ричард Вебстер.
  • Видимые и невидимые миры // Гендель М.. Мистерии Розенкрейцеров / Макс Гендель. — 1911. — Гл. III.
  • Ледбитер Ч. У. Астральный план, 1895. / Перевод А. В. Трояновского, 1908; перевод К. А. Зайцева, 2002.
  • Монро Р. А. Путешествия вне тела / Роберт Аллен Монро.
  • Монро Р. А. Далекие путешествия / Роберт Аллен Монро.
  • Монро Р. А. Окончательное путешествие / Роберт Аллен Монро.
  • Радуга М. Фаза. Взламывая иллюзию реальности / Михаил Радуга.
  • Пауэлл А. Е. Астральное тело и другие астральные феномены / Артур Е. Пауэлл.
  • Штейнер Р. Теософия: Введение в сверхчувственное знание мира и назначение человека / Рудольф Штейнер. — Лондон: Rudolf Steiner Press, 1904, 1970.
  • Adams G., Adams M. Occult Science — An Outline. Trans / George and Mary Adams. — London: Rudolf Steiner Press, 1909, 1969.