Աստրալ մարմին
Աստրալ մարմին (Աստղային մարմին), հասկացություն օկուլտականության, էզոթերիզմի և գիտակցված երազատեսության պրակտիկայի մեջ, որը երբեմն բնութագրվում է որպես նուրբ մարմին, որը աստրալ ճանապարհորդության ժամանակ դառնում է միջանկյալ՝ հոգու և ֆիզիկական մարմնի միջև[1][2]։ Հասկացությունը բխում է Պլատոնական փիլիսոփայությունից և մոլորակային ոլորտի աշխարհից (մոլորակ հասկացությունը աստղագիտության և աստղագուշակության մեջ տարրբերվում է իր իմաստով)։ Տասնիններորդ դարում տերմինը սկսվել է օգտագոործվել թեոսոֆիստների և ռոզենքրեյզերների կողմից։
Համաձայն Մաքս Հենդելի և ռոզենքրեյզերների ուսմունքների, աստրալ մարմինը բաղկացած է ցանկություններից, որից մարդիկ արդեն ձևավորում են զգացումներ և զգացմունքներ[3]։ Այն դիտվում է հոգևոր տեսողությամբ, ձևի նման ամպի տեսքով, որը 16-ից մինչ 20 դյույմ ձգվում է ֆիզիկական մարմնի սահմաններից դուրս։ Այն ունի պտտվող չակրաների մի շարք։ Ցանկացողի մարմինը առաջացնում է գույներ, որոնք տարբերվում են յուրաքանչյուր մարդու մեջ, կախված նրա բնավորությունից և տրամադրությունից։
Աստրալ մարմնի գաղափարը աշխարհի կրոնական վարդապետությունների գաղափարներում հիշատակվում է հետագա կյանքի մասին տեղեկություններում[4], որում հոգու ճանապարհորդությունը կամ «համբարձումը» նկարագրվում են այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են ՝ էքստատիկ, միստիկական կամ մարմնից դուրս փորձառություն, որով հոգևոր ճանապարհորդը թողնում է ֆիզիկական մարմինը և ճանապարհորդում նուրբ մարմնով (երազների մարմնով կամ աստղային մարմնով) դեպի «ավելի բարձր» ոլորտներ[5]։
Երբեմն ասվում է, որ աստրալ մարմինը տեսողական ընկալվում է որպես գույնզգույն աուրա[6][7]։ Այս տերմինը լայնորեն օգտագործվում է աստրալ կամ մարմնից դուրս պրակտիկայի նկարագրման ժամանակ կամ օրինակ Հյուարդա Կարինգտոնի և Սիլվանա Մալդունաի «Աստրալ մարմնի պրոեկցիա (նախաագծում)» գրքում։ Ինչպես նաև այս տերմինը օգտագործվել է Ելենա Բլավատսկայի կողմից։ Այլ հեղինակներ նման փորձերն անվանում են «եթերային», իսկ խորհրդանշական երազները, արխետիպերը, հիշողությունները, հոգևոր էությունը և տեսիլքները անվանում են «աստղային» փորձ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Arthur A.Powell, The Astral Body and other Astral Phenomena, The Theosophical Publishing House, London, England; Wheaton,Ill, U.S.A.; Adyar, Chennai, India, 1927, reprinted in 1954 and 1965, page 7, online June 2008 at «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ «Астральное тело человека — что это такое и для чего нужно». Гримуар - все об искусстве магии. 2016 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Макс Гендель. Мистерии розенкрейцеров». www.theosophy.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Suki Miller, After Death: How People around the World Map the Journey after Death (1995).
- ↑ Dr. Roger J. Woolger, Beyond Death: Transition and the Afterlife, accessed online June 2008 at the website of the Royal College of Psychiatrists, http://www.rcpsych.ac.uk/PDF/RWoolgerTransition.pdf Արխիվացված 2016-03-26 Wayback Machine.
- ↑ «Астральное (эмоциональное) тело». AngelReiki - Рейки - Система естественного исцеления (Reiki), обучение, настройка. Ангелы (Angel). Как общаться с ангелами (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ C.W. Leadbeater, Man, Visible and Invisible; Barbara Brennan, Hands of Light; Dora Van Gelder Kunz, The Personal Aura; Barbara Y. Martin, Change Your Aura, Change Your Life.