Մարիամ Միրիջանյան/Ավազարկղ
Ծնվել է1990 թվականի ապրիլի 21
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Այլ անուն(ներ)DoDo, ДоДо
Մասնագիտություներգչուհի, դիզայներ, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, յութուբյեր
Ակտիվ շրջան2005-ից մինչև հիմա
ԺանրերՓոփ երաժշտություն

Նադեժդա Վլադիմիրովնա Դորոֆեևա (ուկրաիներեն՝ Надія Володимирівна Дорофеєва, 1990 թվականի ապրիլի 21, Սիմֆերոպոլ, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), ուկրաինական երգչուհի, դիզայներ և վիդեոբլոգեր:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի ապրիլի 21-ին Սիմֆերոպոլում: Պատանեկության տարիներին Ուկրաինայում, Բուլղարիայում, Հունգարիայում միջազգային վոկալի և պարի մրցույթների մրցանակակիր է եղել, «Շանս» (2005 թվական) հեռուստածրագրի եզրափակչի մասնակից [1]:

2004 թվականին հաղթել է «Սևծովյան խաղեր» մրցույթում և հայտնվել Մեծ Բրիտանիայում հյուրախողերով հանդես եկող ուկրաինացի արտիստներրի պատվիրակության կազմի մեջ:

2005 թվականին 15 տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ երգել է «МЧС» խմբում մինչև 2007 թվականը[2]:

Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում ստացել է բարձրագույն կրթություն, սովորել է վոկալի ֆակուլտետում:

2010 թվականից ապրում է Կիևում և մասնակցում է «Վրեմյա և Ստեկլո» դուետում[1]:

Կարիերան հեռուստատեսությունում խմբագրել

Հանդիսանում է «Ամերիկյան շանս» ուկրաինա-հոլիվուդիան ռեալիթի-շոուի եզրափակչի մասնակիցներից մեկը, որոնք հետագայում խմբի կազմի մեջ մտան (2008թվական)[3]:

2011 թվականին 1+1 ալիքի «Зірка+Зірка-2» նախագծի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է եղել: Ներկայացել է Օլեսյա Ժելեզնյակի հետ[4]: Երբ դուետը բաժանվեց, սկսեց մրցակցել դերասան Վիկտոր Լոգինովի հետ[5]:

2012 թվականին մասնակցել է Նոր ալիքի ШОУМАСТГОУОН շոուում[3]:

2015 թվականի հոկտեմբերի 11-ից հանդիսանում էր 1+1 ալիքի «Փոքրիկ հսկաները» շոուի մարզիչը:

2017 թվականի հունիսից հայտնի դարձավ, որ Դորոֆեևան «Վրեմյա ի Ստեկլո» խմբի մենակատար Ալեքսեյ Զավգորոդնիի հետ դարձել է 1+1 ալիքի ուկրաինական վոկալային «Երեխաների ձայնը» տաղանդ-շոուի մարզիչ[6]:

2017 թվականի օգոստոսի 27-ից 1+1 հեռուստաալիքում մասնակցել է «Պարեր Աստղերի հետ. լեգենդի վերադարձը» պարային շոուում: Պարել է «Պարում են բոլորը. հերոսների վերադարձը» նախագծի հաղթող պարող Եվգենի Կոտովի հետ[7]: Տվյալ մրցույթում զբաղեցնում է երկրորդ տեղը:

2018 թվականին դարձել է «Հումորի լիգայի» մարզիչ:

Հագուստների շարք խմբագրել

2016 թվականի փետրվարին թողարկել է իր՝ «It’s My DoDo» հագուստների շարքը: 2017 թվականի աշնանը Դորոֆեևան և Oh My Look-ի հիմնադիր Լերա Բորոդինան Կիևում բացեցին SO DODO կորեական ապրանքանիշների կոնցեպտ-սթոր: Խանութի հետ մեկտեղ բացվել են նաև Beauty Corner G.Bar[8]:

Ֆիլմագրություն խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին «Թեկնածու» սերիալում խաղացել է ինքն իրեն: Ըստ սցենարի նա պետք է մասնակցություն ունենար քաղաքապետի թեկնածուի սատարման համերգում[9]:

2016 թվականի նոյեմբերին «Բրեմենյան ավազակներ» մուլտֆիլմի ուկրաինական տարբերակում հնչյունավորել է գլխավոր հերոսուհուն[10]:

2017 թվականին դարձել է «Maybelline»-ի դեմքը և նկարահանվել է Նյու Յորքում ֆոտոշարքում[11]:

2018 թվականին հնչյունավորել է «Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուն և խաղացել է «Ես, Դու, Նա, Նա» ֆիլմում:

Տեսաբլոգ խմբագրել

2017 թվականի ապրիլին գրանցվել է ՅուԹյուբում որպես DoDo VLOG[12], որը 2019 թվականի մայիսին արդեն ուներ 871 հազար հետևորդ և գրեթե 50 միլիոն դիտում:

Անձնական կյանքը խմբագրել

2015 թվականի հուլիսի 8-ին ամուսնացել է ուկրաինական երգիչ և հեռուստահաղորդավար Վլադիմիր Դանթեսի հետ[13][14][15]:

Երգերի ցանկ խմբագրել

երգացանկ («Վրեմյա ի Ստեկլո») խմբագրել

  • 2010 — «Так выпала карта»
  • 2011 — «Любви точка нет»
  • 2011 — «Скачать бесплатно»
  • 2011 — «Серебряное море»
  • 2011 — «Кафель»
  • 2012 — «Гармошка»
  • 2012 — «Слеза»
  • 2013 — «#кАроче»
  • 2013 — «Потанцуй со мной»
  • 2014 — «Забери»
  • 2015 — «Имя 505»
  • 2015 — «Ритм 122»
  • 2015 — «Опасно 220»
  • 2015 — «Песня 404»
  • 2016 — «#Навернопотомучто»
  • 2016 — «На стиле»
  • 2017 — «Back2Leto»
  • 2017 — «Тролль»
  • 2018 — «Финальные титры»
  • 2019 — «Дим»
  • 2019 — «Vislovo»

Երգացանկ (մենակատար) խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2017 — «Երեխաների ձայնը» նախագծի մարզիչ
  • 2017 — «Պարեր աստղերի հետ» նախագծի մասնակից
  • 2018 — Հումորի Լիգա (մարզիչ, ժյուրիի անդամ)
  • 2019 — «Երեխաների ձայնը» նախագծի մարզիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Надежда Дорофеева // «Lady.tochka.net», 23.01.2013
  2. Украинские Spice Girls готовятся покорить мир // Комсомольская правда в Украине 9 июля 2007
  3. 3,0 3,1 ШОУМАСТГОУОН Արխիվացված է Ապրիլ 24, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  4. Надя Дорофеева и Олеся Железняк Արխիվացված 2015-12-08 Wayback Machine
  5. Надя Дорофеева и Виктор Логинов Արխիվացված 2015-12-08 Wayback Machine
  6. «Тренерам "Голос. Діти-4" станут участники популярной группы» (ռուսերեն). 2017-06-30.
  7. «Надя Дорофеева приняла танцевальный челлендж от Александра Скичко» (ռուսերեն). 2017-07-18.
  8. «Надя Дорофеева и Лера Бородина открыли концепт-стор корейских брендов So Dodo» (ռուսերեն).
  9. «Певица Надя Дорофеева дебютировала в кино». Сегодня.ua. 2016-10-24. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  10. «Солистка группы «Время и Стекло» Надя Дорофеева стала Принцессой». aif.ua. 2016-11-15.
  11. «Надежда Дорофеева стала лицом Maybelline и снялась в фотосессии в Нью-Йорке». 1+1. 2016-10-11.
  12. «Топ-4 украинские звезды, которые зарабатывают в Youtube» (ռուսերեն). 2017-07-10.
  13. Надя Дорофеева в цветном бикини отдохнула с Владимиром Дантесом на Шри-Ланке
  14. НАДЯ ДОРОФЕЄВА ПОГОДИЛАСЯ НА ПРОПОЗИЦІЮ ВОЛОДИМИРА ДАНТЕСА Արխիվացված է Սեպտեմբեր 22, 2017 Wayback Machine-ի միջոցով: // m1.tv, 17 березня 2015.
  15. Дантес і Дорофеева поженились // fakty.ictv.ua 8 июля 2015