Ադիլ Օրալբեկովիչ Ջալելով (հունիսի 3, 1990(1990-06-03), Լենինսկի[2], ավելի հայտնի Սկրիպտոնիտ (ռուս.՝ Скриптони́т) անվամբ), ղազախ ռեփեր և բիթմեյքեր, Gazgolder ընկերության անդամ։ Առաջին անգամ հանրությանը ներկայացել է 2014 թվականին «VBVVCTND» կատարմամբ, իսկ դրանից երկու տարի անց թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Дом с нормальными явлениями» անվանմամբ, որն էլ 2015 թվականին արժանացավ տարվա լավագույն ռուսալեզու ալբոմ անվանակարգին։

Սկրիպտոնիտ
Բնօրինակ անունղազ.՝ Әділ Оралбекұлы Жәлелов
Ի ծնե անունղազ.՝ Әділ Оралбекұлы Құлмағамбетов
Նաև հայտնի է որպեսСкриптонит[1]
Ծնվել էհունիսի 3, 1990(1990-06-03) (34 տարեկան)
Լենինսկի[2]
Երկիր Ղազախստան
Ժանրերհիփ հոփ[3]
Մասնագիտությունռեփեր և երաժշտական պրոդյուսեր
ԼեյբլGazgolder
 Scriptonite Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ադիլ Ջալելովը ծնվել է 1990 թվականի հունիսի 3-ին[4] Ղազաստանի Պավլադար քաղաքին մոտ գտնվող՝ Լենինական գյուղում[5]։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռահասության տարիներին, տասնմեկ տարեկանում սկսել է հետաքրքրվել ռեփով, իսկ տասնհինգ տարեկանում սկսել է արդեն երգեր գրել[6]։ Երիտասարդ տարիներեին փոխել է իր ազգանունը՝ Ջալելովի[7]։

Առաջին հաջողություններ

խմբագրել

2009 թվականին Սկրիպտոնինը իր ընկերոջ՝ Անուառոմի հետ համատեղ ստեղծեց մի խումբ, որը կոչվում էր «JILLZ»։ Հետագայում իրենց խմբին նաև ավելացավ Յուրա Դռոբիտկոն, Սայան Ժիմբաևը և ուրիշներ։ Մինչ Gazgolder լեյբլի հետ պայմանագիր կնքելը՝ նա հասցրել էր արդեն մեծ քանակի երկրպագուների բանակ ձեռք բերել[8]։ 2013 թվականին Սկրիպտոնինը Niman’- ի հետ համատեղ թողարկում է «VBVVCTND» երգի տեսահոլովակը[9])։ Այդ թողարկումից հետո նրանցով սկսեցին հետաքրքրվել ռուս պրոդյուսերները, ովքեր նրանց հրավիրեցին՝ Gazgolder լեյբլին միանալու[10]։ 2014 թվականի փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Սկրիպտոնինտը դարձել է այդ լեյբլի անդամ։ Հետագայում Սկրիպտոնինը հայտնեց, որ հենց 2014 թվականը նրա համար ամենահաջողակն էր։

2015 թվականին մասնակցություն ունեցավ Բաստայի ալբոմի ձայնագրմանը, որը կոչվում էր «Смоки Мо»։ «Космос» սինգլը iTunesում զբաղեցրեց առաջին 22 հորիզոնականներում և հայտնվեց «52015 թվականի 50 լավագույն երգեր»-ի ցուցակում[11]։ 2015 թվականին Սկրիպտոնինը նոմինացվել էր «Jagermeister Indie Awards» մրցանակաբաշխությանը, որի ժամանակ էլ նա դարձավ տարվա լավագույն ռեփ կատարող[12][13]։

2015 թվական։ «Дом с нормальными явлениями»

խմբագրել

Սկրիպտոնիտի դեբյուտային «Дом с нормальными явлениями» ալբոմը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին և iTunesում զբաղեցրել է երկրորդ հորիզոնակը։ Ալբոմը հիթ-շքերթներում առաջ է անցել Oxxxymiron«Горгород»-ից[14][15]։

«Дом с нормальными явлениями» ալբոմը դարձել է 2015 թվականի ռուսալեզու ալբոմներից ամենահաջողվածը[16][17][18], իսկ Colta.ru կայքում հայտարարված քվերակւթյան շնորհիվ Սկրիպտոնինը ճանաչվել է տարվա լավագույն ռեփեր[19]։ Ալբոմը հայտնվել է «2015 թվականի 20 լավագույն ալբոմ» ցուցակում[20], և նաև հայտնվել է «տարվա 30 լավագույն ալբոմ» ցուցակում[21]։ Ալբոմը զբաղեցրել է լավագույն ռուսալեզու ալբոմների ցանկի առաջին հորիզոնականը[22][23]։

«Стиль» երգի տեսահոլովակը «2015 թվականի լավագույն տեսահոլովակ» ցանկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[24], իսկ երգը՝ հայտնվելով «2015 թվականի լավագույն 50 լավագույն երգեր» ցանկում, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[25]։ «Պարիր ինքդ» երգը այդ նույն թոփում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[26]։

2016 թվական։ Jillzay խումբ, GQ մրցանակաբաշխություն

խմբագրել

Սկզբում պլանավորվում էր , որ Սկրիպտոնիտի երկրորդ ալբոմը պետք է թողարկվի էր հենց այն օրը, երբ թողարկվել էր նախորդը։ Հարցազրույցներից մեկում Սկրիպտոնիտը հայտնել էր, որ գալիք ալբոմը, որը կոչվում էր 3P (կարդացվում է ինչպես անգլ.՝ tripy), պետ է է թողարկվի 2016 թվականի հունվարին[27], բայց անհայտ պատճառներով ալբոմը այդպես էլ չթողարկվեց։ Հետագայում պարզվեց, որ Սկրիպտոնինտի երկրորդ դեբյուտային թողարկվելիք ալբոմը կոչվելու է «Օտել «էվերեստ»»։

2016 թվականի սեպտեմբերին ռուսական GQ ամսագիրը Սկրիպտոնիտին ճանաչեց «Տարվա հայտնություն»։

2016 թվականի հոկտեմբերի 29-ին «Jillzay» խումբը թողարկում է 18 երգից կազմված ալբոմ, որում մասնակցություն է ունենում նաև Սկրիպտոնիտը[28]։

2017—2018. «Праздник на улице 36», Zorski և «Уроборос» լեյբլներ

խմբագրել

2017 թվականի մարտի 7-ին խումբը ներկայացրել է Open Season մինի ալբոմը[29]։

Երկրորդ ստուդիական ալբոմн ի վերջո ստացել է «Celebration on 36 Street» անվանումը։ Թողարկվել է 2017 թվականի մայիսի 24-ին։ Ալբոմի թողարկումից մի քանի ժամ առաջ լույս են տեսել «Outro» երգը[30] և Սկրիպտոնիտի կրկնակի «Вечеринка» / Jillzay — «Бар „2 лесбухи“» տեսահոլովակը[31]։ Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի A2 ակումբում, որի ժամանակ Ադիլը հայտարարել է, որ նոր ալբոմի թողարկումը, որն այլ անուն էր ունենալու, այնուամենայնիվ կայանալու է 2017 թվականի աշնանը։ «L’Officiel»-ի գլխավոր խմբագիր Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում նա պարզաբանել է, որ «Улица 36» վերնագրով ալբոմը, որն արմատապես տարբերվում է նախորդներից և նվիրված է կատարողի անձնական խնդիրներին, կրկնակի է լինելու։

Շուտով հայտնի է դարձել, որ Jillzay խումբը փակվել է, և դրա փոխարեն ստեղծվել է Zorski երաժշտական լեյբլը[32], որում ընդգրկված են 104 կատարողներ (Յուրի Դրոբիտկո), Truwer (Սայան Ժիմբաև) և Benz (Ալտինբեկ Մերկանով)։ Սեպտեմբերին 104 արվեստագետները և Truwer-ը ներկայացրել են իրենց համատեղ «Сафари» անհատական ալբոմը, որում Սկրիպտոնիտը հանդես է եկել ոչ միայն որպես հյուր, այլ նաև որպես գործադիր պրոդյուսեր[33]։

2017 թվականի դեկտեմբերի 16-ին Սկրիպտոնիտը թողարկել է 3-րդ աշխատանքը՝ կրկնակի կոնցեպտուալ ալբոմ՝ «Уроборос: Улица 36» և «Уроборос: Зеркала»[34]: Սկավառակի անվանումը վերաբերում է առասպելական արարածին՝ ուրոբորոսին։ Газета.Ru-ին տված հարցազրույցում Ադիլ Ջալելովն ինքը բացատրել է, թե ինչու է ալբոմն այդպիսի անվանում ունեցել. «… Ես հասկացա, որ դա ինձ շատ հարազատ պատկեր է՝ զուգորդված իմ թվերի նշանակության հետ՝ 36: Գումարած ինքն իրեն ուտող օձի պատկերը՝ ինքնաոչնչացման միջոցով ինքնակատարելագործման սկզբունքը, բոլոր կողմերից ինձ շատ մոտ են»[35]։ Սկավառակի ցուցադրումը անցկացվել է հենց այդ նույն օրը Սանկտ Պետերբուրգի А2 ակումբում։ Թողարկման օրը Ջալելովն իր Instagram-յան թողարկման ժամանակ ասել է, որ իր համար ռեփը որպես ժանր վերացել է, ինչի կապակցությամբ ինքը ընդմիջում է վերցնում ստեղծագործական ոլորտում՝ պլանավորելով 2-3 տարի չթողարկել անհատական մեծ ռելիզներ[36]։

2018 թվականից ներկա։ Gruppa Skryptonite, Musica36, «2004»

խմբագրել

2018 թվականի օգոստոսի 9-ին Ադիլը թողարկել է Gruppa Skryptonite նոր երաժշտական նախագծի «առաջին պատմությունը», որը կոչվել է «Глупые и ненужные»[37]: Հատկանշական է, որ թրեքի հոլովակը թողարկվել է ոչ թե «Գազգոլդերա» ալիքում, այլ խմբի սեփական ալիքում[38]։

2018 թվականի հոկտեմբերի 24-ին T-Fest-ի, 104-ի և Niman-ի հետ ձայնագրված «Multibrand» ռեպ-թրեքի պրեմիերան է տեղի ունեցել[39]։ Այդ նույն օրը տեղի է ունեցել «GazLive» հաղորդման երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը, որի հյուրը եղել է Ադիլը[40]։ Այս թողարկմանը նա ասել է, որ վերադառնում է ռեփ և ներկայումս զբաղված է նոր EP-ի ստեղծմամբ, որը հիմնականում բաղկացած է լինելու «Уроборос»-ում չընդգրկված թրեքներից[41]։

2019 թվականին Musica36-ն ստեղծվել է Սկրիպտոնիտի, 104, Truwer և Dose կողմից[42][43]։ Փետրվար-մարտ ամիսներին այս ապրանքանիշի ներքո թողարկվել է հինգ սինգլ՝ «В аду сегодня жарко» (104, Dose, Скриптонит)[42][43], «Ликёрная ванна» (Dose)[44][45], «Podruga» (Gruppa Skryptonite)[46][47][48], «Sinsemilla» (104, Скриптонит, Ուանդեր Ֆիլ, Rigos)[49][50], «Танцевала» (Dose, Andy Panda)[51]: «Podruga» երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։

Մարտի 21-ին YouTube-ի Gruppa Skryptonite ալիքում լույս տեսավ «Podruga» երգի կենդանի կատարումը[52], իսկ մարտի 31-ին և ապրիլի 1-ին` համապատասխանաբար «Priton» և «Suka tashit nas na dno» («Дом с нормальными явлениями» ալբոմում թողարկված երգերի այլ տարբերակներ)[53]։

2019 թվականի ապրիլի 5-ին թողարկվել է Gruppa Skryptonite-ի Solitude դեբյուտային մինի ալբոմը[54][55]։ Սկավառակը ներառել է 6 երգ՝ ներառյալ նախկինում թողարկված «Glupye I Nenuzhnye» և «Podruga» սինգլները[54][55]։

Հունիսի 28-ին Սկրիպտոնիտը թողարկել է «Frozen» մաքսիմ-սինգլը, որը ներառում էր Andy Panda-ի հետ համատեղ երգ՝ «Замёрз», ինչպես նաև անհատական «Погрейся» երգը[56]։

2019 թվականի դեկտեմբերի 24-ին Սկրիպտոնիտը թողարկել է իր չորրորդ ստուդիական «2004» ալբոմը, որին մասնակցել են Andy Panda-ն, 104-ը, Truwer-ը, MDee-ն և Ռայդը։

2020 թվականի փետրվարի 20-ին թողարկվել է 104 կատարողների ալբոմը՝ «Кино без сигарет» վերնագրով։ Ադիլը մասնակցել է երեք երգերի՝ «Не жаль» (Miyagi-ի մասնակցորթյամբ), «Снег», «Трубки» (Saluki-ի մասնակցությամբ)։

2020 թվականի նոյեմբերի 13-ին Սկրիպտոնիտը և Niman-ը համատեղ թողարկել են «PVL is Back» EP-ն։ Այն ներառել է երգիչներին բնորոշ ոճով ձայնագրված 4 թրեք։ Մինի ալբոմի բառերը վերաբերել են թմրանյութերի, հարստության, աղջիկների հետ հարաբերությունների, թշնամիների հետ կապված խնդիրների և օրենքի թեմաներին։

Երաժշտական ոճ և արձագանքներ

խմբագրել

Սկրիպտոնիտը իր աշխատանքը դիտարկում է որպես «ղազախական ռեփ» և հավանություն չի տալիս նրանց, ովքեր իրեն ռուսական ռեփ» կատարող «ռուս կատարող» են անվանում։ Նրա առաջին տեքստերը նվիրված են եղել երեխաների խնդիրներին և դպրոցին, ապա սկսվել է այսպես կոչված «ռեփ ռեփի մասին» կարճ ժամանակահատվածը, և նա սկսել է արդիական թեմաներ բարձրաձայնել 2010-ականների սկզբին[57]։ Իր երգերում, ի տարբերություն ռուսախոս այլ ռեփերների, որոնք փորձ են արել «խորքային» բառերի վրա, Սկրիպտոնիտը կենտրոնացել է երաժշտական բաղադրիչի վրա, որը հաճախ արել է անձամբ[16]։ Յուրօրինակ արտասանությունը, որը կատակով կոչվում է «Ելցինի ֆլոու» և «կիսահարբած» ձայնը եզակի հնչողություն են հաղորդել նրա դեբյուտային ալբոմին[58]։ Որպեսզի խուսափի ուրիշների ազդեցությունից, Սկրիպտոնիտը գործնականում չի լսում ռուսերեն երգեր, ներառյալ այլ ռեփ կատարողների գործեր[59]։

«Дом с нормальными явлениями» ալբոմի թողարկումից հետո հայտնի ռեփ նկարիչ Oxxxymiron-ը դրական է արտահայտվել Սկրիպտոնիտի աշխատանքի մասին՝ նշելով «երաժշտական խառնաշփոթի և ինքնատիպության» բարձր մակարդակը[60]։ Այլ երաժիշտներ նույնպես բարձր են գնահատել ալբոմը՝ Կարանդաշը (Դենիս Գրիգորև), Johnyboy-ը (Դենիս Վասիլենկո), ATL-ը (Սերգեյ Կրուպպով)[61], Իվան Դորն[62], Guf-ը (Ալեքսեյ Դոլմատով)[63]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել

Մինի ալբոմներ

խմբագրել
  • 2017 — Open Season (համագործակցություն Jillzay- հետ)
  • 2019 — Solitude (Gruppa Skryptonite-ի կազմում)
  • 2019 — «Замерз»
  • 2019 — «Не ври, не верю» (104-ի հետ համատեղ)
  • 2020 — PVL is back (Niman-ի հետ համատեղ)

Հավաքածու

խմբագրել
  • 2015 — «К тебе» (համագործակցություն Gazgolder լեյբլի արտիստների հետ)
  • 2016 — 718 Jungle (Jillzay-ի կազմում)
  • 2019 — «Musica36: Как я провел это лето» (համագործակցություն Musica36-ի հետ)

Սինգլներ

խմբագրել
Տարի Անվանում Տեսակ Նշումներ
2020 «Рай.Он» հրավիրված կատարող Բաստա, Սկրիպտոնիտի մասնակցությամբ
«Молодость» հրավիրված կատարող
«Высота» հրավիրված կատարող Սեստրա խմբի մասնակցությամբ
«Кутить» հրավիրված կատարող Մումիյ Տրոլլ, Սկրիպտոնիտի մասնակցությամբ
«Женщины» հրավիրված կատարող Ռայդա, Սկրիպտոնիտի մասնակցությամբ, Truwer
«Baby mama» հիմնական կատարող Ռայդայի մասնակցությամբ
«Талия» հրավիրված կատարող Niman, Truwer-ի, Ռայդայի և Սկրիպտոնիտի մասնակցությամբ
«Жизнь не любит» հիմնական կատարող Gruppa Skryptonite, Tayoka-յի մասնակցությամբ
«В одного» հիմնական կատարող Truwer-ի մասնակցությամբ
«Веселей» հիմնական կատարող
«КПСП» հիմնական կատարող Gruppa Skryptonite
«Чистый» (OST «Псих») հիմնական կատարող
2019 «Грех» հրավիրված կատարող M’Dee, Սկրիպտոնիտի մասնակցությամբ
«Никто тебя не вспомнит» հրավիրված կատարող Kali, Ռայդայի և Սկրիպտոնիտի մասնակցությամբ
«Правил нет» հրավիրված կատարող Kali, Gruppa Skryptonite-ի և Maqlao-ի մասնակցությամբ
«Одну дверь» հրավիրված կատարող T-Fest, Սկրիպտոնիտի մասնակցությամբ, Makarae, BMB, Spacekid
«На пределе» հրավիրված կատարող Kali, Սկրիպտոնիտի մասնակցությամբ, Truwer
«3x3» հիմնական կատարող Gruppa Skryptonite, 104-ի և T-Fest-ի մասնակցությամբ
«Karusel'» հիմնական կատարող Gruppa Skryptonite
«Погрейся» հիմնական կատարող
«Замёрз» հիմնական կատարող Andy Panda-յի մասնակցությամբ
«Billboard» հրավիրված կատարող Andy Panda, Սկրիպտոնիտի, 104-ի, TumaniYO-յի, Miyagi-ի մասնակցությամբ
«Sinsemilla» հրավիրված կատարող 104, Սկրիպտոնիտի, Ուանդեր Ֆիլի, Rigos-ի մասնակցությամբ
«Podruga» հիմնական կատարող Gruppa Skryptonite
«В аду сегодня жарко» հրավիրված կատարող 104, Dose-ի, Սկրիպտոնիտի մասնակցությամբ
2018 «Мультибрендовый» հիմնական կատարող 104-ի, T-Fest-ի, Niman-ի մասնակցությամբ
«Глупые и ненужные» հիմնական կատարող Gruppa Skryptonite
2017 «Нет выбора» (OST «Конверт») հիմնական կատարող 104-ի, Truwer-ի, Blud-ի մասնակցությամբ
«Где твоя любовь?» հիմնական կատարող Major Lazer-ի մասնակցությամբ
«НТРС» հիմնական կատարող
«Outro» հիմնական կատարող 104-ի, Benz-ի մասնակցությամբ
«Ламбада» հրավիրված կատարող T-Fest, Սկրիպտոնիտի մասնակցությամբ
2016 «Витамин» հիմնական կատարող
«Do Dna» հրավիրված կատարող 104-ի, Truwer-ի և Ֆարաոհ
«Приглашение на фестиваль Gazgolder Live» հիմնական կատարող Թաթայի մասնակցությամբ
«Вальс» հրավիրված կատարող Ֆարաոհի Սկրիպտոնիտի մասնակցությամբ
«Бисер» հիմնական կատարող ATL-ի մասնակցությամբ
2015 «Стиль» հիմնական կատարող
«Лям» հիմնական կատարող
«Твоя сука» հիմնական կատարող Ֆարաոհի մասնակցությամբ
«Космос» հիմնական կատարող Charusha-յի մասնակցությամբ
«Перспектива» հրավիրված կատարող Guf-ի, Rigos-ի և Սկրիպտոնիտի մասնակցությամբ
«Случайности» հրավիրված կատարող Rigos-ի, BluntCath-ի և Սկրիպտոնիտի մասնակցությամբ
2014 «Приглашение в Зелёный театр» հիմնական կատարող հոսքային կայքերում՝ «Պավլոյի հրավեր» (2013)
«5 здесь, 5 там» հիմնական կատարող
«Локоны» հիմնական կատարող
«Твой» հիմնական կատարող
«Не добро пожаловать» հիմնական կատարող
2013 «VBVVCTND» հիմնական կատարող
«7182» հիմնական կատարող
«Прежде чем» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ
«21» հիմնական կատարող
«Что ты знаешь 2» հիմնական կատարող
«Na Na Na» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ
«Деньги под ногами» հիմնական կատարող
«Тот самый запах» հիմնական կատարող
«Что происходит» հիմնական կատարող
«Лети» հիմնական կատարող
«На каждом углу» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ
«PVL Is Back» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ
2012 «Почти ты» հիմնական կատարող
«No Hook 2» հիմնական կատարող
«No Hook 1» հիմնական կատարող
«Больше» հիմնական կատարող Ռայդայի մասնակցությամբ
«I Ain’t Got Time» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ
«Детки» հիմնական կատարող
«Go Dilla» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ
«Останься собой» հիմնական կատարող սթրիմինգային հարթակներում կոչվում է «Останься человеком»
«Blunts» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ
«Праздник» հիմնական կատարող
«Новый вертяк» հիմնական կատարող Truwer-ի մասնակցությամբ
«Останься человеком» հիմնական կատարող Truwer-ի մասնակցությամբ
«11 км» հիմնական կատարող
«Родился и вырос» հիմնական կատարող
2011 «Прямо здесь» հիմնական կատարող
«Самый лучший день» հիմնական կատարող Maqlao-յի մասնակցությամբ
«Work» հիմնական կատարող Niman-ի մասնակցությամբ

Տեսագրություն

խմբագրել

Որպես մենակատար

խմբագրել
Տարի Անվանում Ռեժիսոր(ներ) Ալբոմ
2011 «Что происходит»[64] Եվգենի Գետման[64][65] Ալբոմից դուրս սինգլ
2012 «11 км»[65]
«No Hook #2»[66] Sean D[66]
2013 «PVL Is Back»[67]
(Niman-ի հետ միասին)
«Приглашение в г. Астана»[68]
«Batman (ПКД)»[69] Մաքսաթ Ադամ (Max Human)[69][70]
«VBVVCTND»[70]
2014 «Твой»[71]
Приглашение в Зеленый Театр[72]
2015 «Стиль»[73] «Дом с нормальными явлениями»
«Притон»[74] Օլեգ Չե, Ադիլ Ջալելով[74]
2016 «Приглашение на GazgolderLive»[75]
(Թաթայի հետ միասին)
Այսուլթան Սեյթով[76] Ալբոմից դուրս սինգլ
«Витамин»[77] Օլեգ Չե, Անդրեյ Կովալև[77]
2017 «Ламбада»[78]
(T-Fest-ի հետ միասին)
Այսուլթան Սեյթով[79], Մեդեթ Շայահմեթով[80]
«Вечеринка / Бар — Две лесбухи»[81]
(KolyaOlya-ի մասնակցությամբ)
Մեդեթ Շայահմեթով[81] «Праздник на улице 36» / Open Season
2018 «Глупые и ненужные» Ալբոմից դուրս սինգլ
«Мультибрендовый»

(104-ի, T-Fest-ի և Niman-ի մասնակցությամբ)

Ալբոմից դուրս սինգլ
2019 «Podruga» Տանյա Մուինյո[82]
«Solitude»
«Замерз»

(Andy Panda-յի մասնակցությամբ)

Ադիլ Ջալելով «Замерз»
«3x3»

(104, T-Fest-ի մասնակցությամբ)

Տանյա Մուինյո Ալբոմից դուրս սինգլ
«Погрейся» Ադիլ Ջալելով «Замерз»
«Як 2» Մեդեթ Շայահմեթով «2004»
«Похвастаться»
2020 «Колёса» Ադիլ Ջալելով և Մեդեթ Շայահմեթով

Jillzay-ի կազմում

խմբագրել
Տարեթիվ Անվանում Ռեժիսոր(ներ) Ալբոմ
2017 «Поднять и потратить»[83]
(Bro Upgrade, Սկրիպտոնիտ, 104)
718 Jungle
«Ниа»[84]
(Райда, 104, Սկրիպտոնիտ)
«Вечеринка / Бар — Две лесбухи»[81]
(KolyaOlya-ի մասնակցությամբ)
Մեդեթ Շայհմեմեթով[81] «Праздник на улице 36» / Open Season
«Нет выбора» (OST: «Конверт»)[85]
(104, Truwer, Blud, Սկրիպտոնիտ)
Ալբոմից դուրս սինգլ

Որպես հյուր կատարող

խմբագրել
Տարի Անվանում Ռեժիսոր(ներ) Ալբոմ
2012 «Для моих людей»[86]
(PR’OXY Սկրիպտոնիտի մասնակցությամբ)
2015 «Миллионер из трущоб»[87]
(Բաստա & Սմոկի Մո, Սկրիպտոնիտի մասնակցությամբ)
«Բաստա/ Սմոկի Մո»
«Лёд»[88]
(Բաստա & Սմոկի Մո, Սկրիպտոնիտի մասնակցությամբ)
2016 «Сансара»[89]
(Charusha-յի և Սկրիպտոնիտի մասնակցությամբ)
«Навсегда»
2017 «Сансара»[90]
(Դ. Արբերինայի, Ա.Ֆ. Սկլյարի, Ս.Բոբունեցի, SunSay-ի, Անտի (25/17) և Սկրիպտոնիտի մասնակցությամբ)
Ալբոմից դուրս սինգլ
«Blood of My Blood»

(Tricky, Սկրիպտոնիտի մասնակցությամբ)

«Ununiform»

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Прим.
2017 Ծուխ Կոմպոզիտոր
2018 Կլուբարե Դերասան

Անձնական կյանք

խմբագրել

Երգիչը նախընտրում է չխոսել իր անձնական կյանքի մասին և երբեք իր ընտանիքի լուսանկարները չի հրապարակում սոցիալական ցանցերում։ Այնուամենայնիվ, 2017 թվականին ապրիլին Բաստայի «Сансара»[91] երգի տեսահոլովակում հեռուստադիտողները տեսան Սկրիպտոնիտի լուսանկարը՝ գրկին նորածին։ Ավելի ուշ ռեփերը հաստատեց, որ 2016 թվականի հունվարի 19-ին որդի է ունեցել, որին անվանակոչել են Լուչի (երգչի մոր պատվին)։ Նորածնի մայրը պարուհի և պարուսույց Նիգորա Աբդիգանիևան է, որի հետ Ադիլը ծանոթացել էր հայտնի դառնալուց շատ առաջ և մի քանի տարի հարաբերությունների մեջ էր։ Երգիչը երբեք իր ընտրյալին չի ներկայացրել հանրությանը, բայց նրան կարելի է տեսնել Սկրիպտոնիտի Կանաչ թատրոն տեսահրավերում[72]։

Յուրի Դուդի հետ հարցազրույցում ռեփերն ասել է[92], որ ժառանգի լույս աշխարհ գալուց հետո նա իր ընտանիքը Ղազախստանից տեղափոխել է Մոսկվա։ Սակայն որոշ ժամանակ անց աղջիկը որոշել է փոքրիկի հետ վերադառնալ հայրենի Շիմկենտ և կրկին սկսել է աշխատել պարային ստուդիայում։ Ռեփերը բազմիցս նշել է, որ շատ է աշխատում, այդ պատճառով էլ նա հազվադեպ է հայրենիք գնում ու տեսնում որդուն, որին շատ է կարոտում։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
  • «Տարվա հայտնություն» անվանակարգում «2016 թվականի GQ տարվա մարդ» մրցանակի դափնեկիր։
  • «Ձևաչափից դուրս» անվանակարգում «MusicBox 2016 իրական մրցանակի» դափնեկիր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dmitry Petros’yants Релизы недели: от альбома Скриптонита до клипа Cream Soda (ռուս.) // GQ Russia — 2021.
  2. 2,0 2,1 2,2 Скриптонит: почему живет в разлуке с сыном, чем прославился и как стал любимцем Пугачевой (ռուս.) // СтарХитМ.: Шкулёв Медиа Холдинг, 2021.
  3. Bruton L. Tricky - Ununiform review: Don’t be tricked into complacency // The Irish TimesDublin: 2017. — ISSN 0791-5144
  4. Данные согласно страничке в социальной сети «ВКонтакте».
  5. Андрей Никитин «Это про пацанов из тех мест, где я вырос»: интервью с рэпером Скриптонитом // Афиша-Воздух. — 17 июля 2015.
  6. Наталья Наговицына Скриптонит: «Не хочу, чтобы люди младше восемнадцати слушали мои песни» // Собака.ru. — 27 декабря 2015.
  7. «Рэпер Скриптонит из посёлка Ленинский». Настоящее время. 2016 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Алексей Алеев Дома делать нечего // Звуки.ру. — 25.11.2015.
  9. Николай Редькин 8 новых лиц хип-хопа // Афиша-Daily. — 7 июля 2015.
  10. Николай Редькин 6 фактов о Скриптоните, рассказанные им самим // The Flow. — 24 ноября 2015.
  11. 50 лучших треков 2015 года, часть 3 // The Flow. — 27 декабря 2015.
  12. Объявлены финалисты премии Jagermeister Indie Awards // Colta.ru. — 21 октября 2015.
  13. «Голосование 2016 | GQ Человек Года». GQ Russia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  14. Новый альбом Адель в пятый раз возглавил чарты российского iTunes // Lenta.ru. — 2 декабря 2015.
  15. Ярослав Забалуев 5 лучших альбомов ноября // Газета.Ru. — 26.11.2015.
  16. 16,0 16,1 Кирилл Молоков Скриптонит – «Дом с нормальными явлениями». — Rolling Stone Russia, 26 ноября 2015. Архивировано из первоисточника 22 Դեկտեմբերի 2015.
  17. Андрей Никитин Что случилось с музыкой. Скриптонит, Tesla Boy, Coldplay, M.I.A., Tame Impala и другие // Афиша-Воздух. — 30 ноября 2015.
  18. Лёша Горбаш Рецензия: Скриптонит "Дом с нормальными явлениями" // The Flow. — 31 декабря 2015.
  19. Денис Бояринов Итоги года. Наша поп-музыка // Colta.ru. — 23 декабря 2015.
  20. Ярослав Забалуев 20 лучших альбомов 2015 года // Газета.Ru. — 31 декабря 2015.
  21. 30 лучших альбомов года // Афиша-Daily. — 2015.
  22. Итоги года: лучшие русские альбомы, часть 2 | RAP.RU // Rap.ru. — 31 декабря 2015.
  23. 33 лучших отечественных альбома 2015, финал // The Flow. — 15 января 2015.
  24. «Итоги года: лучшие русские клипы». Rap.ru. 25 декабря 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  25. 50 лучших треков 2015 года, часть 4 // The Flow. — 28 декабря 2015.
  26. 50 лучших треков 2015 года, финал // The Flow. — 28 декабря 2015.
  27. Алексей Пономарев «У нас воспитание другое, ментал другой»: Интервью рэпера Скриптонита, выпустившего один из лучших альбомов 2015 года на русском языке // Meduza. — 21 января 2016.
  28. «Группа Jillzay, в состав которой входит Скриптонит, выпустила релиз «718 Jungle»». the-flow.ru. 2016 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  29. «Вышел новый EP Jillzay — «Open Season»». the-flow.ru. 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  30. «Скриптонит выпустил новый трек «Outro», помогают ему коллеги по Jillzay». the-flow.ru. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  31. «Скриптонит и Jillzay «Вечеринка» / «Бар „2 лесбухи"»». the-flow.ru. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  32. «Рэп-исполнитель 104: "Для меня главное, чтобы музыка звучала"». Trendspace. 2017 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  33. «104 и Truwer выпустили альбом "Сафари"». the-flow.ru. 2017 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  34. «Вышел новый альбом Скриптонита. В двух частях! Послушайте его прямо сейчас». Meduza. 2017 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  35. ««Могу хоть с утра до вечера фоткаться с пачками денег»». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  36. «Скриптонит "Рэп как формат для меня себя изжил. Мне больше нечего сказать в формате рэпа"». the-flow.ru. 2017 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  37. «Скриптонит выпустил дебютную песню своего нового проекта». the-flow.ru. 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  38. «Gruppa Skryptonite "Глупые и ненужные"». the-flow.ru. 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  39. «Скриптонит, T-Fest, 104, Niman "Мультибрендовый"». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  40. ТО "Gazgolder" (2018 թ․ հոկտեմբերի 24). «GAZLIVE | Скриптонит». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  41. «Скриптонит пообещал скоро выпустить EP». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  42. 42,0 42,1 «В аду сегодня жарко»: Скриптонит, 104 и Dose выпустили трек в новом загадочном паблике». the-flow.ru. 2019 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  43. 43,0 43,1 «104 выпустил трек "В аду сегодня жарко"». the-flow.ru. 2019 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  44. «Dose «Ликёрная ванна»: дебютный рэп-трек казахстанского продюсера Strong Symphony». rap.ru. 2019 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  45. «Dose "Ликерная ванна"». the-flow.ru. 2019 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  46. «У Gruppa Skryptonite выходит клип "Podruga". Есть тизер». the-flow.ru. 2019 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  47. «Gruppa Skryptonite "Podruga"». the-flow.ru. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  48. «Gruppa Skryptonite «Podruga»: второй клип нового проекта Скрпитонита». rap.ru. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  49. «104, Скриптонит, Вандер Фил и Rigos — в треке "Sinsemilla"». the-flow.ru. 2019 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  50. «Скриптонит, 104, Вандер Фил, Rigos «Sinsemilla»: трек к 8 марта, в котором воспевается отнюдь не женщина». rap.ru. 2019 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  51. «"Танцевала" — это фит Dose и Andy Panda». the-flow.ru. 2019 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  52. «Смотрим свежий лайв Gruppa Skryptonite с песней "Podruga"». the-flow.ru. 2019 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  53. «Gruppa Skryptonite исполнила каверы на песни Скриптонита». the-flow.ru. 2019 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  54. 54,0 54,1 «Gruppa Skryptonite "Solitude"». the-flow.ru. 2019 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  55. 55,0 55,1 «Gruppa Skryptonite «Solitude»: дебютный EP сайд-проекта Скриптонита». rap.ru. 2019 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  56. «Скриптонит неожиданно выпустил сингл "Замерз"». the-flow.ru. 2019 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  57. Радиф Кашапов Скриптонит: «Мне не нравится, когда говорят, что я делаю русский рэп» // Colta.ru. — 4 января 2016.
  58. Тагир Вагапов, Андрей Никитин, Николай Овчинников, Сергей Степанов, Никита Величко Новые альбомы Coldplay, Адель, Скриптонит, Кобейн, Arca, Эрика Баду и другие // Афиша-Воздух. — 10 декабря 2015.
  59. Руслан Муннибаев Баста — Скриптониту: “Помогать — это пипец обременение”(անգլ.) // Interview. — 16 декабря 2015. Архивировано из первоисточника 21 Դեկտեմբերի 2015.
  60. Oxxxymiron: "Рэп окончательно стал жанром номер один в русскоязычной музыке" // The Flow. — 25 ноября 2015.
  61. «Он уволил русский рэп»: как интернет встретил альбом Скриптонита | RAP.RU // Rap.ru. — 24 ноября 2015.
  62. Леша Горбаш Иван Дорн: "Хочу нырнуть в андеграунд" // The Flow. — 16 декабря 2015.
  63. Гуф - о героине, разводе и новой жизни / Откровенное интервью ՅուԹյուբում՝ սկսած 2301-րդ վայրկյանից
  64. 64,0 64,1 Музыкальный клип Скриптонит - Что происходит (Prod By BSS Beats) ՅուԹյուբում
  65. 65,0 65,1 Музыкальный клип Скриптонит - 11 км ՅուԹյուբում
  66. 66,0 66,1 Музыкальный клип Скриптонит - No Hook #2 (Prod By Scriptonite) ՅուԹյուբում
  67. Музыкальный клип Скриптонит x Niman - PVL Is Back (Prod. By Scriptonite & Niman) ՅուԹյուբում
  68. Музыкальный клип Скриптонит (Scriptonite) Приглашение в г. Астана, клуб "Oscar"ՅուԹյուբում
  69. 69,0 69,1 Музыкальный клип Скриптонит - Batman (ПКД) ՅուԹյուբում
  70. 70,0 70,1 Музыкальный клип Скриптонит - VBVVCTND (Prod. By Scriptonite) ՅուԹյուբում
  71. Музыкальный клип Скриптонит - Твой ՅուԹյուբում
  72. 72,0 72,1 ТО "Gazgolder" (2014 թ․ հուլիսի 14). «Скриптонит - Приглашение в Зеленый Театр 2014». Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  73. Музыкальный клип Скриптонит - Стиль ՅուԹյուբում
  74. 74,0 74,1 Музыкальный клип Скриптонит - Притон ՅուԹյուբում
  75. Музыкальный клип Скриптонит / Тати - Приглашение на GazgolderLive ՅուԹյուբում
  76. Aidana Mamayeva (2016 թ․ օգոստոսի 12). «Айсултан Сеитов: «Хочу остаться в истории»». Бродвей. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  77. 77,0 77,1 Музыкальный клип Скриптонит - Витамин ՅուԹյուբում
  78. Музыкальный клип T-Fest Х Скриптонит - Ламбада ՅուԹյուբում
  79. Айсана Ашим (2017 թ․ հունիսի 5). «20-летний режиссер из Казахстана снимает клипы Ивану Дорну, Noize MC, Скриптониту и Басте. Кто он такой?». Meduza. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  80. «Как Медет Шаяхметов стал одним из главных клипмейкеров» (ռուսերեն). GQ Россия. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  81. 81,0 81,1 81,2 81,3 Музыкальный клип Скриптонит – Вечеринка / Jillzay ft. KolyaOlya – Бар - Две лесбухи ՅուԹյուբում
  82. Музыкальный клип Gruppa Skryptonite - Podruga ՅուԹյուբում
  83. Музыкальный клип Jillzay - Поднять и потратить (feat. Bro Upgrade, Скриптонит, 104) ՅուԹյուբում
  84. Музыкальный клип Райда - Ниа (ft. 104, Скриптонит) ՅուԹյուբում
  85. Музыкальный клип 104 x Truwer x Blud x Скриптонит - Нет выбора. OST: Конверт. (Lyric Video) ՅուԹյուբում
  86. Музыкальный клип PR'OXY ft. Scriptonite - Для Моих Людей (Promo Only) ՅուԹյուբում
  87. Музыкальный клип Баста / Смоки Мо - Миллионер из трущоб (ft. Скриптонит) ՅուԹյուբում
  88. Музыкальный клип Баста / Смоки Мо - Лёд (ft. Скриптонит) ՅուԹյուբում
  89. Музыкальный клип Charusha - Сансара (Սկրիպտոնիտի մասնակցությամբ) ՅուԹյուբում
  90. Музыкальный клип Баста - Сансара (при уч. Д.Арбенина, A.Ф.Скляр, С.Бобунец, SunSay, Ант (25/17) и Скриптонит) ՅուԹյուբում
  91. ТО "Gazgolder" (2017 թ․ ապրիլի 10). «Баста - Сансара (при уч. Д.Арбенина, A.Ф.Скляр, С.Бобунец, SunSay, Ант (25/17) и Скриптонит)». Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  92. вДудь (2017 թ․ հունիսի 6). «Скриптонит - большое откровенное интервью / вДудь». Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել