Բրեմենյան ավազակներ
«Բրեմենյան ավազակներ», միջազգային պրոդյուսերությամբ ստեղծված ռուսական կատակերգական-արկածային անիմացիոն ֆիլմ, որը նկարահանել են Ալեքսեյ Լուկյանչիկովը և Սվյատոսլավ Ուշակովը Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա։ Ռուսաստանում վարձույթի է դուրս եկել 2016 թվականի նոյեմբերի 10-ին։ Նախագիծն իրականացվել է չորս երկրների (Ռուսաստան, Հունգարիա, Ուկրաինա, Հայաստան) համագործակցությամբ[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ |
Ռեժիսոր | Սվյատոսլավ Ուշակով |
Հնչյունավորում | Դինա Գարիպովա, Մաքսիմ Մատվեև և Նատալյա Պոդոլսկայա |
Պրոդյուսեր | Վլադիսլավ Ռյաշին |
Երաժշտություն | Արկադի Ուկուպնիկ |
Երկիր | Ռուսաստան |
Տևողություն | 73 րոպե |
Թվական | 2016 |
starmediafilm.com/uk/film/bremenski_rozbishaki(ուկր.) |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմում պատմվում է ավազակ Տրուբին Գուդի մասին, որը հավատարիմ կենդանի-ընկերների՝ Գրեթխեն իշուկի, Զիգմունդ կատվի, Պետրուչչո աքլորի և Բասկերվիլ ցլաշան հետ չի հնազանդվում Թագավորության հանցագործ իշխանությանը, որտեղ արդեն վաղուց չկա թագավոր, սակայն խորամանակ և անկուշտ Նախարարն իշխում է երիտասարդ և դյուրահավատ Արքայադստեր անունից։
Դերերի հնչյունավորում
խմբագրելՖիլմի հնչյունավորել են հետևյալ դերասանները.
Դերակատար | Դեր |
---|---|
Մաքսիմ Մատվեև | Տրուբին Գուդ |
Դինա Գարիպովա | Արքայադուստր |
Պավլո Սկորոխոդկո | Նախարար |
Իգոր Տարադայկին | Բասկերվիլ |
Դմիտրի Ֆիլիմոնով | Պետրուչչո |
Անդրեյ Տարտակով | Զիգմունդ |
Նատալյա Պոդոլսկայան հնչյունավորել է Արքայադստեր երգերը։
Արտադրություն
խմբագրել2016 թվականի հոկտեմբերին «Բրեմենյան ավազակների» ուկրաինացի պրոդյուսեր Վլադիսլավ Ռյաշինը հայտարարել է, որ մուլտֆիլմը գտնվում է արտադրության ավարտական փուլում։ Նրա խոսքերով՝ ժապավենը նկարահանվել է Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա և ոչ մի ընդհանրություն չունի խորհրդային համանուն մուլտֆիլմի հետ[2]։ Ռյաշինը նաև հավելել է, որ գլխավոր հերոսներին հնչյունավորելու են Պոտապը և Նաստյա Կամենսկիխը[2], սակայն 2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ նրանց կհնչյունավորեն Նադեժդա Դորոֆեևան և Դմիտրի Տոդորյուկը[3][4]։
Թողարկում
խմբագրել«Բրեմենյան ավազակներ» մուլտֆիլմը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (բացի Ուկրաինայից) առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականի նոյեմբերի 10-ին։ Անիմացիոն ժապավենը ցուցադրվել է 950 էկրանների՝ առաջին շաբաթ-կիրակիի ընթացքում վաստակելով մոտ 21 միլիոն ռուբլի։ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (բացի Ուկրաինայից) ընդհանուր դրամարկղային շահույթը կազմել է 37 միլիոն ռուբլի ($ 574 հազար)[5]։
«Բրեմենյան ավազակներ» մուլտֆիլմը Ուկրաինայում առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մուլտֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել «Նոր ալիքով» 2017 թվականի ապրիլի 1-ին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Бременські розбишаки» знято у копродукції з Росією, Угорщиною та Вірменією (ОНОВЛЕНО)». «Детектор медіа». 1 грудня 2016. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
- ↑ 2,0 2,1 «Star Media завершує зйомки мультфільма «Бременські розбишаки» – Влад Ряшин». «Детектор медіа». 2 жовтня 2016. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
- ↑ Ксенія Бреславська (15 листопада 2016). «"Бременські розбишаки": Надя Дорофєєва озвучила музично-пригодницький мультфільм». Tochka.net. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
- ↑ «"Бременські розбишаки": Надя Дорофєєва озвучила головну героїню мультика». Lux FM. 15 листопада 2016. Արխիվացված օրիգինալից 20 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
- ↑ «Бременські розбишаки» знято у копродукції з Росією, Угорщиною та Вірменією - НСКУ, 04.02.2017
- ↑ «Star Media знімає для Нового каналу лінійку серіалів». «Детектор медіа». 9 жовтня 2016. Արխիվացված օրիգինալից 19 січня 2017-ին. Վերցված է 20 січня 2017-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Բրեմենյան ավազակներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում