Maybelline
Maybelline New York («Մայբելլին Նյու Յորք»), կոսմետիկայի բրենդ, այժմ պատկանում է L’Oréal-ին[1]։
Maybelline | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1915 |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | կոսմետիկ արդյունաբերություն |
Մայր ընկերություն | L’Oréal |
Սեփականատեր | L’Oréal |
Կայք | maybelline.com(անգլ.) |
Maybelline Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Maybelline» ընկերությունը ստեղծվել է 1915 թվականին նյույորքցի դեղագործ Թ. Լ. Ուիլյամսի կողմից։ Երկրորդ տասնամյակում Ուիլյամսը նկատեց, թե ինչպես է իր կրտսեր քույրը՝ Մայբելլը կիրառել վազելինի և ածխի փոշու խառնուրդում իր թարթիչները ավելի մուգ դարձնելու համար։ Նա վերարտադրեց այդ խառնուրդը իր փոքրիկ լաբորատորիայում և վաճառեց այն «Lash-Brow-Ine» անունով։ Չնայած այն հանգամանքին, որ ապրանքը դարձել էր տեղական բրենդ, անգրավիչ անվանումը վախեցրեց նոր գնորդին, որից հետո Ուիլյամսը «Lash-Brow-Ine» վերանվանեց «Մայբելլին» (անգլ.՝ Maybelline, Mabel և vaseline): Մեկ այլ վարկածի համաձայն՝ Ուիլյամսն առաջին սևաներկը ստեղծել է հատուկ Մայբելլի համար և հենց նա էլ օգնել է աղջկան գերել իր փեսացուին։ 1917 թվականին ընկերությունը թողարկում է ստվերաներկ, «Ամենօրյա ժամանակակից դիմահարդարում աչքերի համար» (անգլ.՝ the first modern eye cosmetic for everyday use), իսկ 1960 թվականին՝ «Ultra Lash», ջրակայուն սևաներկը ապլիկատոր խոզանակով[2]։
1967 թվականին Թ.Լ. Ուիլյամսը ընկերության գույքը վաճառում է «Plough, Inc.»-ին (այժմ՝ Schering-Plough), որը գտնվում է Մեմֆիսում։ Այնուհետև գործարանը տեղափոխվել է Չիկագո, որից հետո Նյու Յորք։ 1975 թվականին գործարանը տեղափոխվեց Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաք, որտեղ էլ այն գտնվում է մինչ օրս։ 1990 թվականին «Schering-Plough»-ը վաճառում է «Maybelline»-ը նյույորքյան «Wasserstein Perella» ներդրումային ընկերությանը։ «Maybelline»-ի գործարանը Մեմֆիսում մնում է մինչև 1996 թվականը, մինչ ընկերությունը հերթական անգամ կտեղափոխվեր Նյու Յորք։
Ընկերության համար մեծ առավելություն էր ընդունել նորաձևության պաշտոնում համակարգող (անգլ.՝ beauty fashion coordinator) հայտնի ամերիկյան հեռուստատեսային աստղ Լինդա Կարտերին, որը հայտնի է դարձել «Հրաշք կին»-ը հեռուստասերիալով, նաև նկարահանվել է «Maybelline»-ի մի քանի հեռուստատեսային ու տպագիր գովազդներում։ Այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Քրիստի Տարլինգտոն, Ջոզի Մարան, Ադրիանա Լիման, Միրանդա Քերը, Սառա Միշել Գելարը, Մելինա Քանաքարեդը, Չժան Ցզիին, Ֆաշա Սանդխան և Քրիստեն Դեյվիսը աջակցել են «Maybelline»-ի արտադրանքին։ Այժմ ընկերության դեմքերն են Քրիստի Տարլինգտոն, Յուլյա Շտեգները, Ջեսիկա Ուայտը, Էրին Ուոսսոն, Էմիլի Դա Դոնատոն, Ադրիանա Լիման[3]։
1991 թվականին ընկերությունը ընդունեց ժամանակակից կարգախոս՝ «Maybe She’s Born With It. Maybe It’s Maybelline» («Գուցե նա ծնվել է հենց այդպես։ Գուցե դա Մայբելլնն է»)։
1996 թվականին գործարանը գնել է L'Oréal- ը, վերջինս էլ ամբողջ շուկային ապահովում է կոսմետիկայով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «L'Oreal Profile — NYJobSourse». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ ««Maybelline» — история». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ ««Адриана Лима вновь стала лицом Maybelline New York»».
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт(անգլ.)
- Официальный сайт на русском языке Արխիվացված 2018-08-16 Wayback Machine