https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B0%D0%B9%D1%82%D0%BE%D0%BD,_%D0%9C%D0%B0%D0%B9%D0%BA%D0%BB



Ջոն Մայքլ Քրայթոն (անգլ.՝ John Michael Crichton, ), ամերիկացի ֆանտաստ գրող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հանրահայտ է իր գիտական ֆանտաստիկայի, բժշկական ֆանտաստիկայի և թրիլլեր ժանրերում գրած ստեղծագործություններով: Նրա գրքերը վաճառվել են ամբողջ աշխարհով մոտ 150 մլն նմուշ, որոնցից շատերը էկրանավորվել են: 1994 թվականին նա առաջին մարդն էր , ում ստեղծագործություններն առաջիններից են միաժամանակ հայտնվել հեռուստատեսությունում (Շտապ օգնություն), կինոարվեստում (Յուրյան դարաշրջանի այգի ) և կինոհրատարակչական որոլտում (Մերկացում):

Նրա գրական ստեղծագործությունները հիմնականում զուգորդվում են մարտական և տեխնոթրիլլեր ժանրերով՝ նկարագրելով աղետներ, որոնք առաջանում են նոր տեխնոլոգիաների, հիմնականում կենսատեխնոլոգիաների հետ մարդկանց սխալ վերաբերմունքի պատճառով: Շատ գրքերի իրադարձություններն ընթանում են բժշկական կամ գիտական ոլորտում, անդրադարձնելով հեղինակի անցյալը:

Համարվում է նաև հետևյալ գրքերի հեղինակ՚ «Անդրոմեդայի Շտամմ», «Կոնգո», «Սֆեռա», «Ծագող արև», «Կորուսյալ աշխարհ», «Թևեր», «Ժամանակի սլաք», «Ռոյ», «Հաջորդը» (գիրքը մահվանից առաջ է հրապարակվել), «Ծովահենների լայնություններ»:

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Մայքլ Քրայթոնը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 23-ին Չիկագոյում (Իլինոյս նահանգ), բայց մեծացել է Նյու Յորքի մոտակայքում, Ռոսլինում (Լոնգ Այլենդ): Քրայթոնի հայրն աշխատում էր ամսագրում, մայրը՝ տնային տնտեսուհի էր, ընտանիքում կար ևս երեք երեխա (2 քույր և փոքր եղբայր):

Մայքլ Քրայթոնը սովորել է Ռոսլինի միջնակարգ դպրոցում, որտեղ էլ իր հասակի շնորհիվ խաղացել է բասկետբոլային խմբում: Միշտ պլանավորել է դառնալ գրող, այդ իսկ պատճառով 1960 թվականից սովորել է Քեմբրիջում գտնվող Հարվարդի համալսարանի Քեմբրիջի բանասիրության ֆակուլտետում: Սակայն նրա ոճը միշտ պախարակման առիթ է տվել պրոֆեսորներին, և որպես կանոն, նրա գնահատականները շատ բարձր չեն եղել: Մի անգամ իր աշխատանքներից մեկում ներկայացրել է Ջորջ Օռլուելի փիլիսոփայությունը։ Այդ «աշխատությունը» պրոֆեսորը գնահատել է երեք գումարած, և դրանից հետո ապագա գրողը հասկացել է, որ քաղաքային չափորոշիչները իր համար չեն:

1964 թվականին բավարար գնահատականներով ավարտելով ինստիտուտը, նա որոշել է փոխել հետաքրքրությունների շրջանակը և Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա) զբաղվել մարդաբանությամբ: Այս ասպարեզում ձեռքբերումները գերազանցել են նրա բոլոր սպասելիքները։ Կրթության մեջ ունեցած հաջողությունների համար նա 1965 թվականին պարգևատրվել է մեկ տարով Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա շրջագայելու հնարավորությամբ: Վերադառնալով ԱՄՆ, Քրայթոնը կրկին փոխել է հետաքրքրությունների շրջանակը՝ այս անգամ մտադրվելով դառնալ բժիշկ։ 1969 թվականին Հարվարդի բժշկական դպրոցում պաշտպանել է բժշկության բնագավառում իր դեսերտացիան և կարճ ժամանակով աշխատել է Լա -Խոլլում գտնվող (Կալիֆոռնիայի նահանգ ) Ջոնասա Սոլկի կենսաբանական հետազոտության ինստիտուտում, բայց մասնավոր պրակտիկա անցնել չի ցանկացել։ Բժշկական դպրոցում սովորելու ընթացքում սկսել է գրել:

Հեղինակի բառերով, այդ ժամանակ (1977 թվականին) նրա հասակը մոտ 2 մետր 6 սանտիմետր է եղել։ Դրա հետ կապված էլ նա ունեցել է Ջոն Լենջ ( անգ. John Lange) և Ջեֆրի Հուդձոն (Jeffrey Hudson) կեղծանուններ: Lange՝ գերմանական ազգանուն է, որը նշանակում է «երկար», պարոն Ջեֆրի Հուդձոնն էլ XVII դարի հայտնի գաճաճ է եղել: «Շրջագայություններ» գրքում Քրայթոնը հիշում է երկու բժիշկների խոսակցություն, որոնք քննարկում էին «Անդրոմեդայի Դրոշմ» թույլ տված սխալները, այն ժամանակ, երբ նա պահում էր իր գաղտնիությունը բժշկական դպրոցում: Նա՝ իր կրտսեր եղբոր՝ Դուգլասի հետ եղել է «Dealing» գրքի համահեղինակ։ Գիրքը հրատարակվել է Մայքլ Դուգլաս ընդհանուր կեղծանվան տակ, իսկ գրքի կազմի հակառակ կողմում տեղադրված էր իրենց մոր կողմից արված Մայքլի և Դուգլասի շատ վաղ տարիքի լուսանկարը:

Գրական գործունեություն խմբագրել

Իր առաջին ստեղծագործությունը` ճանապարհորդական ճեպանկարներ, Մայքլ Քրայթոնը վաճառել է Նյու Յորք թայմս ամսագրին 14 տարեկանում: Ավելի լուրջ սկսեց գրել 1960-ականների կեսերին, բանասիրության ֆակուլտետում, որպեսզի կարողանար վճարել ուսման համար և սկսեց գրել ոստիկանական ռոմանսներ, որոնք հրատարակվեցին Դջեֆֆրի Հադսոնի և Ջոն Լանգի կողմից: Ռոմանսներից մեկը, որը անվանվում էր «Անհրաժեշտության դեպքում», 1968 թվականին արժանացել է դետեկտիվ գրողների «Էդգար» հեղինակավոր մրցանակին: Քրայթոնի մյուս գիրքը դարձել է առաջին ֆանտաստիկ գիրքը. խոսքը Ընտրված «միջոց» վեպի մասին է, որը իրենից ներկայացնում է դասական ֆանտաստիկ դետեկտիվ: Կռայտոնին հաջողություն բերել է իր իսկ անվամբ մակագրված գիրքը՝ «Շտամմ «Անդրոմեդա»» (1969), որը երկու տարի անց էկրանավորվել է:

Կինոգործունեություն խմբագրել

1970-ական թվականների սկզբին Քրայթոնը զբաղվում է կինոռեժիսորի և ռեժիսորի գործունեությամբ և իր հինգերորդ ֆիլմը, որը կոչվում է «Արևմուտքի վայրի աշխարհ», յուրահատուկ հաջողության է ունեցել: Այս ֆիլմում ապագայի մարդիկ իրենց հանգիստն անցկացնում են Դիսնեյլենդի նման հսկայական այգում, որտեղ վերարտադրվում են բոլոր անցած ժամանակաշրջանները, բայց մարդկանց փոխարեն ներկայացված են իրենցից ոնչով չտարբերվող ռոբոտները: Եվ ահա ռոբոտ-կովբոյներից մեկը (Յու. Բրիննեռ ը) դուրս է գալիս շարքից և սկսում մարդու հետապնդումը: Աշխատանքի և մարդու դիմակայությունը կազմում են ֆիլմի հիմնական սյուժեն: Բացի այդ, այս ժապավենում Քրայթոնը առաջիններից էր, ով օգտագործել է պատկերի թվայնացումը հատուկ էֆեկտներ ստանալու համար: Ռեժիսորի հաջորդ հաջողված աշխատանքը դարձավ «Կոմա» թրիլլերը, նկարահանված Կրայտոնի ընկեր՝ Ռոբին Կուկի, սիրավեպի սցենարի վրա:

Քրայթոնը համաշխարհային ճանաչման հասել է1993 թվականին. իր «Յուրայի ժամանակաշրջանի այգին» վեպով: Այս էկրանավորումը հանրության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև հեղինակի վաղեմի աշխատությունների նկատմամբ իսկ «Այգին» 1993 թվականին ԱՄՆ-ում մոտ մեկ տարի մնաց ամենաշատ պահանջարկ ունեցողների ցուցակում, և ընդհանուր տպաքանակը ԱՄՆ-ում հասնում է մոտ 7մլն օրինակի: Այդ տարի ԱՄՆ-ում Քրայթոնին շնորհվել է հանրահայտ գրողի կոչում: 1998 թվականի սկզբին ոլորտի ամենահարուստ գործունեության ասպարեզում նա ցուցակում չորրորդն է եղել: Ներկա պահին աշխարհում նրա գրքերի տպաքանակը 100 մլն -ից ավել է հասնում:

Բացի դրանից, Մաիքլ Քրայթոնի սցենարի հիման վրա նկարահանվել է ամենահաջող ամերիկյան հեռուստասերիալներից մեկը «Շտապ օգնություն», որը ստացել է 14 «Էմմի» մրցանակ: Քրայթոնը «Ֆիլմ Թրաք» ծրագրային ապահովում արտադրության հիմնարկի ղեկավարն էր, իսկ 1990-ական թվականների վերջին դարձել է սեփական վեպերի սյուժենների հիման վրա համակակարգչային խաղերի արտադրության՝ «Թաիմ Լաին Ստուդիա» ընկերության հիմնադիր: Ինքը՝ գրողն անձամբ, խոստովանել է, որ մոտ երկու տասնյակ տարի համակրել է այդ զվարճանքի տեսակը, և դա չէր կարող չարտացոլվեր իր ստեղծագործության մեջ:

Անձնական կյանք խմբագրել

Քրայթոնը ապրել է Սանտա-Մոնիկայում (Կալիֆոռնիայի նահանգ): Ամուսնացած է եղել երեք անգամ. Ջոն Ռեդամ (Joan Radam), Կետի Ջոնս (Kathy St.Johns) և Աննա-Մարի Մարտին (Anne-Marie Martin): Աղջիկը՝ Թեյլորը, ծնվել է 1988 թվականին:

Նա համակարգիչների ոլորտում փորձագետ է եղել և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին էլեկտրոնային գիտահանրամատչելի ​​գրքերից մեկի ՝ «Էլեկտրոնային կյանք՝ Ինչպես են մտածում համակարգիչները» (1983) գրքի հեղինակ, նաև «Amazon» (Amazon, 1984) և «Ժամանակի աղեղ «Timeline»» (2000) համակարգչային խաղերի շահադործող:

Քրայթոնը ժամանակակից արվեստի ստեղծագործությունների հավաքածու է կազմել, գրել է լուրջ մենագրություն՝ նվիրված փոփ արվեստի առաջատար ներկայացուցիչ Ջասպեր Ջոնսոնին: 1988 թվականին Քրայթոնը հրատարակել է իր ինքնակենսագրական «Ճանապարհորդություն» վեպը, որում հեղինակը նկարագրել է իր ճանապարհորդությունները աշխարհում ՝ Բանգկոկ, Մալազիա, Պակիստան, Կիլիմանջարո, Ջամայկա, Նոր Գվինեա: Բացի այդ, նա անընդհատ գիտական ​​հոդվածներ է հրատարակել տարբեր ամսագրերում և ալմանախներում:

Քրայթոնը փորձեր է արել էքստրասենսորային ընկալման մեջ, մասնակցել է ոգեհմայության սեանսներին, հետևել մարդկային բիոդաշտը, փորձել է ճկել մետաղական գդալներ և նույնիսկ անցկացրել է չար ուժերի հեռացման սեանսներ:

Մայքլ Քրայթոնը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին Լոս Անջելեսում, 67 տարեկան հասակում, լիմֆոմա հիվանդությունից:

Կարծիքներ նրա մասին խմբագրել

Մայքլի տաղանդի չափը համազոր է Յուրայի դարաշրջանի այգու իր դինոզավրերի չափսերին: Նա մեծագույնն է եղել տարբեր գիտություններում և մեծ թատերականացված կոնցեպցիաներում, որոնք թույլ էին տալիս, որ դինոզավրերը կրկին անցնեին այս մոլորակով: Մաիքլը բարի հոգի էր և արտահայտել էի իր վառ կողմը վեպերում։ Չկա ոչ ոք, որը երբևիցե կզբաղեցնի նրա տեղը:

-Սթիվեն Սպիլբերգ

Մաիքլ Քրայթոնը արտասովոր մարդ էր: Վառ, հետաքրքիր, բանիմաց, նրբագեղ և միշտ շատ մտածող: Մաիքլի հետ ոչ մի ընդմիջում երեք ժամից պակաս չէր տևում, և զրույցում շոշափվող ոչ մի թե այնքան գորշ չէր, որպեսզի չշարժեր նրա հետաքրքրությունը: Սեռերի խնդիրները, բժշկական և գիտական հարցերը, մարդաբանությունը, հնագիտությունը, տնտեսագիտությունը, աստղագիտությունը, քվանտային ֆիզիկան և մոլեկուլային կենսաբանությունը միշտ եղել են նրա քննարկման առօրյա թեմաները:

Ջոն Վելլս «Շտապ օգնություն» հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր:

Այսօրվա վերածննդի ժամանակաշրջանի ժամանակակից մարդ: Նա բժիշկ էր, գրող, ռեժիսոր և պրոդյուսեր՝ և քիչ մարդիկ կարող են անել այդքան բան շատ լավ, որքան ինքը : Որպես «Շտապ օգնության» հիմնադիր և պրոդյուսեր, նա օգնել է փոխել հեռուստատեսային դրամայի արտաքին տեսքը:

Ջեֆֆ Զուկկեր

Նա լավ մարդ էր և մահացել է երիտասարդ տարիքում...շատ երիտասարդ։

Ռեյ Բրեդբերի

Մաիքլ Քրայթոնը «Շտապ օգնություն» հեռուստասերիալի առաջին գյուտարարներից էր: «Շտապ օգնություն» հեռուստասերիալի հիմքում նա դրել է իր կյանքից վերցրած դրվագներ, քանի որ նա երիտասարդ բժիշկ էր: Մաիքլը միշտ հպարտացել է այն փաստով, որ նա ինչ որ բան է հորինել և թողել այն աշխարհին: Նա այս ամենի հիմնադիրն է: Մենք զգալու ենք նրա բացակայությունը։

Էնթոնի Էդվարդս, «Շտապ օգնություն» սերիալի դերասան: