Մասնակից:Կարինե Արաբաչյան/Ավազարկղ

Բոբբի Բրաուն

խմբագրել

Բոբբի Բրաունը(ծնված 1957 թ.) Ամերիկացի պրոֆեսիոնալ դիմահարդար, “Bestselling” հեղինակ, հրապարակախոս, ձեռներեց և Բոբբի Բրաուն կոսմետիկայի հիմնադիրն է:[1][2][3][4][5][6][7] Որպես պրոֆեսիոնալ դիմահարդար, Բրաունը ստեղծեց 10 պարզ շրթներկ, որոնք վերածվեցին գեղեցկության համաշխարհային խորհրդանիշի:[8][9] Բրաունը գրել է ինը գիրք գեղեցկության եւ առողջության մասին և New York Times- ի “Bestselling” հեղինակ է:[10][11][12][13] 2016 թվականի հոկտեմբերին իր միլիարդավոր դոլարների <<Bobbi Brown Cosmetics>> ընկերությունը թողնելով՝ նա սկսեց Գեղեցկության Էվոլուցիա, որպես առողջության մասնագետ, սերտիֆիկացվել է Ինտեգրատիվ սննդի ինստիտուտի կողմից:[14][15][16]

Բրաունի վերջին փորձը Էվուլուցիա 18-ն է` գեղեցկությամբ ոգեշնչված առողջության արտադրանքի շարքը:[17][18] Բրաունը նաեւ ղեկավարում է JustBOBBI.com խմբագրական կայքը:[19][20] Բացի այդ, նա եւ նրա ամուսինը ՝ Սթիվեն Պլոֆքերը, վերափոխեցին The George- ը ՝ 32 սենյականոց բուտիկ հյուրանոցը, որը գտնվում էր Նյու Ջերսիի Մոնթքլեր քաղաքում:[21][22]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Բրաունն ավարտել է Բոստոնի Էմերսոն քոլեջը` ինքնակառավարման աստիճանի թատերական դիմահարդարման և լուսանկարչության բաժինը:[3][4][23] 1980-ին նա տեղափոխվեց Նյու Յորք քաղաք՝ աշխատելու որպես պրոֆեսիոնալ դիմահարդար:[3][10] Բրաունը հայտնի դարձավ դիմահարդարմամբ, որն իր մեջ ներառում էր չափավոր և բնական երանգներ, ինչը կտրուկ հակադրվում էր այն ժամանակ օգտագործված վառ գույներին։[3][24][25]

Նա և դեղագետ քիմիկոսը տասը շրթներկերի շարք են ստեղծել բեժ գունանյութի հիմքով: 1991 թ.-ին Բրաունն ու իր ամուսինը մեկ այլ զույգի հետ համագործակցեցին` ստեղծելու Bobbi Brown Essentials ապրանքանիշը, որն իր դեբյուտը ունեցավ Նյու Յորքի Բերգդորֆ Գուդմանում:[23] Նրա դիմահարդարման գծի հեղափոխական հաջողությունը Estée Lauder-ին դրդեց 1995 թվականին գնել ընկերությունը՝ պահպանելով Բրաունին որպես Bobbi Brown Cosmetics–ի աշխատակից:[3][4][26] 2016-ի հոկտեմբերին Բրաունը հեռացավ ընկերությունից:[27][28]

Դրանից հետո նրա աշխատանքները ներկայացվել են Elle, Vogue, Self and Town և Country ամսագրերի շապիկներին:[4][29][30][5] Բրաունը աշխատել է որպես Yahoo Beauty-ի գլխավոր խմբագիր 2014-ի փետրվարից մինչ 2016-ի փետրվար:[31] NBC Today Show-ի պրոդյուսերի տատիկի հետ պատահական հանդիպումը հանգեցրեց նրան, որ 12 տարի շարունակ մասնակցում էր շոուին, որպես՝ գեղեցկության խորհրդատու:[32] Ներկայումս Բրաունը Elvis Duran- ի և The Morning Show-ի գեղեցկության և կենսակերպի խմբագիրն է, և շարունակում է աշխատել խմբագրականում` գրելով սյունակներ PureWow, Naturally, Danny Seo-ի և իր սեփական ապրելակերպի JustBOBBI.com հարթակի համար:[33][34][35][36]

Բրաունը ստացել է «Տարվա հմայիչ կին» մրցանակը, «Նորաձեւության խմբի միջազգային աստղերի» գեղեցկության մրցանակը և «Ջեքի Ռոբինսոն» հիմնադրամի ՌՈԲԻ մարդասիրական մրցանակը՝ նշվեցին մի քանիսը:[37][38][39] Նա նշանակվել է նախագահ Օբամայի կողմից Առևտրի քաղաքականության և բանակցությունների խորհրդատվական կոմիտեում և ընդգրկվել Նյու Ջերսիի փառքի սրահում:[40][41] Նա նաև ունի պատվավոր դոկտորի կոչումներ Մոնթքլերի պետական ​​համալսարանից, Նորաձեւության տեխնոլոգիական ինստիտուտից, Մոնմութի համալսարանից։[42][43][44][45]

Գլխավորը Բոբբի Բրաունի մասին

խմբագրել

1990 թ.-ին Բրաունը աշխատել է քիմիկոսի հետ, որպեսզի ստանա բնական շրթներկի տասը երանգ:[46][10] 1991 թ.-ին տասը երանգները դեբյուտային էին Բերգդորֆ Գուդմանում  <<Bobbi Brown Essentials>> անունով:[47] Նա սպասում էր, որ մեկ ամսվա ընթացքում կվաճառի 100 շրթներկ, բայց փոխարենը այդքանը վաճառեց 1 օրվա ընթացքում:[48] Հաջորդ տարի նա թողարկեց դեղին հիմքով տոնային քսուք՝ սրվակներով:[47] Էստե Լաուդեր ընկերությունը 1995 թ.-ին գնեց <<Bobbi Brown Essentials>> հավաքածուն,իսկ Բրաունը պահպանեց լիակատար ստեղծագործական վերահսկողություն դիմահարդարման ոլորտում:[46] 2007 թվականին Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում բացվեց առաջին անկախ Բոբբի Բրաունի կոսմետիկայի մանրածախ խանութը, որի հետնամասում դիմահարդարման դպրոց էր:[1][3] 2012թ․-ին Բոբբի Բրաունի կոսմետիկան կազմում էր Էստե Լաուդեր ընկերության ընդհանուր վաճառքի մոտավորապես տասը տոկոսը:[46] 2014թ․-ի հունվարից, կային Բոբբի Բրաունի կոսմետիկայի մոտավորապես երեսուն բացված խանութներ:[26]

2016-ի դեկտեմբերին հայտարարվեց, որ Բրաունը հեռանալու է ընկերությունից մինչև տարեվերջ:[31] Դրանից հետո նա շարունակեց ստեղծել նոր շարքր և մասնակցել գեղեցկության ոլորտի այլ նախագծերի, ինչպիսիք են գեղեցկության պոդքաստերը,[49] դիմահարդարման դասընթացներ[50] և իր JustBobbi.com կայքը:

Արտադրանքի այլ ճյուղեր

խմբագրել

Բոբբի Բրաունը ունի վեց բույրերի հավաքածու` Bobbi, Beach, Bath, Almost Bare, Bobbi's Party, and Bed անուններով: 2013-ին նա համագործակցեց <<Safilo Group>> S.p.A.- ի հետ` Bobbi Brown Eyewear- ի արտադրության ակնոցների ստեղծման գործում:

Էվոլուցիա 18

խմբագրել

2019-ին նա հիմնադրեց Evolution_18-ը «կենսակերպից ոգեշնչված առողջության շարք»: Ապրանքը, որը նա մշակեց շարքի համար, պարունակում էր հավելումներ՝ կոլագեն և փրփրացող հաբեր վաճառվում էին վաճառակետերում, ներառյալ Walmart- ը:

«The George Hotel»

խմբագրել

2015-ին Բրաունն ու նրա ամուսինը ձեռք բերեցին պատմական պանդոկ, որը գտնվում էր Նյու Ջերսի նահանգի Մոնթքլեր քաղաքում, այն ի սկզբանե հիմնադրվել էր որպես մասնավոր նստավայր 1902 թ.-ին: 1940-ականներին դարձել է «Վրացական պանդոկ»,իսկ գնելուց հետո նրանք վերանորոգեցին գույքը և անվանեցին The George: Հյուրանոցը բացվել է 2018 թ.-ին և ունի 32 հյուրասենյակ: Նա նաև անցկացնում էր միջոցառումներ, ինչպիսին էր գինու համտեսումը:

«18 Label»

խմբագրել

Բրաունը հիմնադրեց 18 Label` կինոնկարի և հեռուստատեսության ստուդիան, որը հիմնված էր Նյու Ջերսիում: Theանցերը, որոնք նկարահանվել են ստուդիայում ներառում են CNBC, BSTV, և Food Network-ը: Բրաունը նաև նկարահանվել է Food Network սերիալներում, ներառյալ «Խոհանոցը», և նա նաև իր անձնական հետաքրքրությունների շարքին է դասում խոհարարությունը: Արվեստանոցը տեղակայված է Հավելվածում (որը հիմնադրել է Բրաունը), 11000 քառակուսի ոտնաչափ ստուդիա և միջոցառումների կենտրոն, որը ներառում է տարածք՝ կինոյի և հեռուստատեսության արտադրության համար, գրասենյակներ, խոհանոց, բար, ակումբային սենյակ և այլ հարմարություններ:

  • Բոբբի Բրաուն գեղեցկություն։Առավելագույն ռեսուրս(1995)
  • Բոբբի Բրաուն։<<Դեռահասների գեղեցկություն։այն ինչ անհրաժեշտ է գեղեցիկ,բնական և գրավիչ տեսք ունենալու համար>> Աննեմարի Այվերսոնի հետ The New York Times
  • Բոբբի Բրաուն։Էվոլյուցիա։Ուղեցույց ամբողջ կյանքի համար(2002)
  • Բոբբի Բրաուն կենդանի գեղեցկություն(2007)
  • Բոբբի Բրաունի դիմահարդարման ձեռնարկ։Սկսնակից մինչև պրոֆեսիոնալ(2008)
  • Բոբբի Բրաունի գեղեցկության գաղտնիքները(2010)
  • Ամեն ինչ աչքերի վերաբերյալ(2014) Սառա Բլիսսի հետ
  • Ներքին գեղեցկություն(2017)

Պատճառներ

խմբագրել

Բոբբի Բրաունի կանանց միջազգային օրվա կապակցությամբ 2013 թ.-ին մեկնարկեց «Կանանց և աղջիկների համար բավականին հզոր արշավ»: Pretty Powerful-ն աջակցում է այն կազմակերպություններին, որոնք ձգտում են հզորացնել կանանց աշխատանքային հմտությունները՝ ուսուցման ծրագրերի միջոցով, իսկ աղջիկներին `կրթության միջոցով: Մինչ օրս շահառուներից են ՝ <<Հագուստը՝ հաջողության համար>>, (նա նաև կազմակերպության խորհրդի նախկին անդամ էր), Բրյում Սթրիթի ակադեմիայի ավագ դպրոցը և <<Աղջիկների աճող հիմնադրամը>>:

Անձնական կյանք

խմբագրել

Բրաունն ամուսնացել է Սթիվեն Պլոֆկերի հետ, ունի երեք որդի և ապրում է Նյու Ջերսիում: Նա իր ամառներն անցկացնում է Նյու Յորքի Համպտոնս նահանգի Սագ Հարբոր քաղաքում:

Հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  2. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «5860, 1799-02-04, STUART, artist †». Art Sales Catalogues Online. Վերցված է 2020-12-10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hollis, Daniel Webster (2000-02). Hall, Grover Cleveland (1888-1941), journalist. American National Biography Online. Oxford University Press.
  5. 5,0 5,1 Dougherty, Emily (2012-09-21). «The Pretty Powerful Bobbi Brown». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-12-10-ին.
  6. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  7. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  8. Slay, Hannah; Siebörger, Ingrid; Hodgkinson-Williams, Cheryl (2008-11). «Interactive whiteboards: Real beauty or just "lipstick"?». Computers & Education. 51 (3): 1321–1341. doi:10.1016/j.compedu.2007.12.006. ISSN 0360-1315.
  9. Anjum, Rani Lill; Mumford, Stephen (2018-11-22). «It All Started with a Big Bang». Oxford Scholarship Online. doi:10.1093/oso/9780198733669.003.0017.
  10. 10,0 10,1 10,2 «Wardrobe and Makeup Supervisor». Wardrobe and Makeup Supervisor. 2016. doi:10.5040/9781350981065.
  11. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  12. Brown Harkin, Mariko. «Contemplating Beauty». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. McGough, Greta (2003-03-26). «How to bring out the best in others Barry Winbolt How to bring out the best in others ISR Publishing 224pp; £9.95 0954168607 0954168607». Nursing Standard. 17 (28): 29–29. doi:10.7748/ns.17.28.29.s40. ISSN 0029-6570.
  14. Holland, Henry Scott; Rockstro, William Smith. Memoir of Madame Jenny Lind-Goldschmidt. Cambridge: Cambridge University Press. էջեր 61–66. ISBN 978-1-139-10557-6.
  15. Shayler, David J. (2018). Gemini Flies!. Cham: Springer International Publishing. էջեր 204–225. ISBN 978-3-319-68141-2.
  16. Low, Bobbi S. (2005-01). «Women's lives there, here, then, now: a review of women's ecological and demographic constraints cross-culturally». Evolution and Human Behavior. 26 (1): 64–87. doi:10.1016/j.evolhumbehav.2004.08.011. ISSN 1090-5138.
  17. Working for Respect. Columbia University Press. 2018-12-31. էջեր 210–240. ISBN 978-0-231-54782-6.
  18. Lobenthal, Joel (2016-01-01). Alla Osipenko. Oxford University Press. էջեր 58–61. ISBN 978-0-19-025370-7.
  19. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  20. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  21. Chinese Architecture Today. Berlin, Boston: De Gruyter. ISBN 978-3-0356-0861-8.
  22. Haley, George T. «Business-to-Business Marketing». 2455 Teller Road,  Thousand Oaks  California  91320  United States: SAGE Publications, Inc. ISBN 978-1-4129-9081-3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); no-break space character in |location= at position 18 (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  23. 23,0 23,1 Adler, Rachel R.; Cantor, Aviva; Hamelsdorf, Ora; Ruud, Inger Marie (1990-07). «"The Jewish Woman" and "Women and Judaism"». The Jewish Quarterly Review. 81 (1/2): 151. doi:10.2307/1455260. ISSN 0021-6682.
  24. «Review Briefs: February/April 2014». Long Range Planning. 47 (1–2): 115–121. 2014-02. doi:10.1016/j.lrp.2013.08.019. ISSN 0024-6301.
  25. «February 15–21, 2014». The Lancet. 383 (9917): i. 2014-02. doi:10.1016/s0140-6736(14)60201-4. ISSN 0140-6736.
  26. 26,0 26,1 «January/February 2014». Scientific American Mind. 25 (3): 4–5. 2014-04-10. doi:10.1038/scientificamericanmind0514-4. ISSN 1555-2284.
  27. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  28. Kessel, Maura; Kratzer, Jan; Gemünden, Hans Georg. «Start-Up Teams». 2455 Teller Road,  Thousand Oaks  California  91320  United States: SAGE Publications, Inc. ISBN 978-1-4129-9081-3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); no-break space character in |location= at position 18 (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  29. «EUROSON SCHOOL 15–16 February 2014». Ultraschall in der Medizin - European Journal of Ultrasound. 35 (01): 94–94. 2014-02-07. doi:10.1055/s-0034-1368848. ISSN 0172-4614.
  30. «Nanotechnology: DNA puts its best foot forward». Science News. 165 (24): 382–382. 2004-06-12. doi:10.1002/scin.5591652417. ISSN 0036-8423.
  31. 31,0 31,1 Parks, Clinton (2016-03-14). «A neuroscientist's journey from cancer patient to company founder». Science. doi:10.1126/science.caredit.a1600042. ISSN 0036-8075.
  32. You Are the Brand. Rutgers University Press. 2019-12-31. էջեր 125–129. ISBN 978-0-8135-5071-8.
  33. Ruben, Adam (2020-03-25). «Science-ing from home isn't easy. Our humor columnist shares his tips». Science. doi:10.1126/science.caredit.abb8983. ISSN 0036-8075.
  34. «'Dear Mr Brownlow, Will You Please Tell Me… '». Victorian Women, Unwed Mothers and the London Foundling Hospital. 2012. doi:10.5040/9781350048966.ch-007.
  35. Desmond, Kevin. Planet Savers: 301 Extraordinary Environmentalists. Greenleaf Publishing Limited. էջեր 236–237. ISBN 978-1-909493-73-5.
  36. Arnold, Sherri Mignon. Representations of Internarrative Identity. Palgrave Macmillan. ISBN 978-1-137-46253-4.
  37. «uzbekistan-turns-its-back-on-battered-women-july-10-2001-2-pp». Human Rights Documents online. Վերցված է 2020-12-11-ին.
  38. K.K, Akter (2017-03-30). «ENSURING RIGHTS OF WOMEN WITH DISABILITIES (WWD) IN BANGLADESH: LAWS AND CONCERNS». TIIKM. doi:10.17501/wdrc.2016.1106. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  39. Barnett, C. Robert (2000-02). Rooney, Art (1901-1988), founder and owner of the Pittsburgh Steelers professional football team. American National Biography Online. Oxford University Press.
  40. Wilson, John K. (2019-11-11). President Barack Obama. Routledge. էջեր 131–141. ISBN 978-1-315-63261-2.
  41. Jewish Sports Legends. Nebraska. 2020-08-01. էջեր 303–304. ISBN 978-1-4962-2212-1.
  42. «Acton Smith, Michael, (born 3 Sept. 1974), Founder, 2004, and Chairman and Creative Director, Mind Candy (Chief Executive Officer, 2004–15); Co-founder and Co-Chief Executive Officer, Calm, since 2012». Oxford University Press. 2008-12-01. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  43. An Einstein Encyclopedia. Princeton University Press. 2015-12-31. էջեր 13–17. ISBN 978-1-4008-7336-4.
  44. «Cost-Savings Program for Graduates Begins May 1». The ASHA Leader. 22 (5): 59–59. 2017-05. doi:10.1044/leader.an3.22052017.59. ISSN 1085-9586.
  45. Lumsden, Mark; Rosenkranz, Stephen (2014-08-04). «The Neutron Scattering Society of America is pleased to announce the 2014 recipients of its four major prizes». Neutron News. 25 (3): 23–26. doi:10.1080/10448632.2014.930637. ISSN 1044-8632.
  46. 46,0 46,1 46,2 That Affair Next Door and Lost Man’s Lane. Duke University Press. 2003. էջեր 11–244. ISBN 978-0-8223-3153-7.
  47. 47,0 47,1 Elford, L.; Brown, A. (2014-04). «Exploring child-feeding style in childcare settings: How might nursery practitioners affect child eating style and weight?». Eating Behaviors. 15 (2): 314–317. doi:10.1016/j.eatbeh.2014.04.001. ISSN 1471-0153.
  48. L’agriculture bio en devenir. Peter Lang. ISBN 978-90-5201-716-7.
  49. Hays, Kali; Hays, Kali (2020-01-10). «Bobbi Brown to Bow New Beauty Podcast». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-12-11-ին.
  50. Robin, Marci. «You Can Now Get Makeup Lessons Directly From Bobbi Brown on MasterClass». Allure (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-12-11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել