Հարլանդ Դեյվիդ Սանդերս (անգլ.՝ Harland David Sanders),ավելի հայտնի է ինչպես Գնդապետ Սանդերս (անգլ.՝ Colonel Sanders; 9 սեպտեմբեր 1890 — 16 դեկտեմբեր 1980) — ամերիկյան ռեստորատոր, Քեյ Էֆ Սի արագ սննդի ռեստորանների հիմնադիր (անգլ. թարգմանաբար՝ «տապակած ճուտ Կենտուկիից», KFC), թաթախված հավի տապակած կտորներ ֆիրմային ռեցեպտով, համեմված բուրավետ բույսերով ու համեմունքներով: նրա ոճայնացված դիմանկարը ավանդաբար պատկերված է ցանցի բոլոր ռեստերաններում և ֆիրմային փաթեթավորումներին:

Կենսագրություն խմբագրել

Սանդերսը ծնվել է 1890 թվականի նայեմբերի 9-ին Ինդիանա նահանգի Հենրիվիլլ քաղաքում Պրեսբիտերականների հարուստ ընտանիքում: Հարլանդի հայրը՝ Վիլբուր Դեյվիդ Սանդերսը մահանում է երբ նա 5 տարեկան էր և քանի որ մայրը աշխատում էր տանը սննդի պատրաստման պատասխանատվությունը ստանձնում էր տղան: 1902 թվականին 7-իդ դասարանում նա հեռացվել է դպրոցից[1]: Երբ նրա մայիը կրկին ամուսնանում է նա գնում է տանից ՝ որովհետև խորթ հայրը ծեծում էր նրան, տեղափոխվում է հորեղբոր մոտ նույն նահանգի Նյու-Օլբանի: Կուբայում այդ ժամանակ հավաքները սկսվել էին ժողովրդական անհանգստությունների՝ ամերիկական օկուպացիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի նախարարության դեմ, հավաքները սկսվեցին կամավորական սկզբունքով որպեսզի լրացվեն ամերիկյան օկուպացիայի քանակակազմը կղզում: Սանդերսը կեղծում է ծննդյան տարեթիվը և 1906 թվականին 16 տարեկան հասակում ընդունվում է որպես կամավոր ԱՄՆ-ի բանակում[1]: Նա ամբողջ ծառայությունը անցկացրել է Կուբայում թիկունքի ապահովման ստորաբաժանումում (որտեղ մասնավորապես զբաղված էր գոմաղբի մաքրմամբ բանակային ախոռներում), որտեղ և ավարտել է իր ծառայությունը [2]: Ամբողջ ծառայության ընդացքում ամերիկացիների համար անսովոր կլիմայական պայմանների և տրոպիկական հիվանդությունների պատճառով առանց այդ էլ նիհար Սանդերսը 40 ֆունտ էլ է նիհարում [3]: (honorary discharge) մեծարանքով Ապառազմականացումից հետո ծովով հասնելով Նոր Օռլեանի ափ նա գնաց երկաթգծային ուղիներով մթերային վագոնի անձնակազմում, Միսիսիպի գետի երկայնությամբ գնալով և հասնելով Միսսուրի նահանգի[4] Սենթ Լուիս քաղաք(ըստ այլ տվյալների նա անմիջապես գնացել է Ալաբամա (նահանգ) որտեղ տեղավորվել է աշխատանքի որպես դարբնի օգնական, հետո տեղի երկաթգծի շարժական անձնակազմի լվացարար, իսկ հետո հնոցապան Թենեսի նահանգի հրշեջ բաժնի պահպանությունում, զուգահեռ սովորելով Հեռակա կրթությունով Չիկագոի ԼԱ Սալլ համալսարանում՝ աշխարհի խոշորագույն հեռակա ուսուցման հաստատություններից: Թենեսիում աշխատանքի ժամանակ ուրիշ աշխատակցի հետ կռվելու պատճառով հեռացվում է աշխատանքից և ստիպված տեղափոխվում է Արկանզաս (նահանգ) և ԲՈՒՀը հաջողությամբ ավարտում): [5] Երիտասարդ տարիներին Սանդերսը շատ վայրերում է աշխատել՝ նավի վրա, ապահովագրական գործակալ, երկաթգծի հնոցապան, ֆերմեր, հանքափոր: Նա ուներ որդի (վաղ հասակում մահացած) և երկու դուստր Մարգարեթը և Միլդրեդը:

240px|мини|слева|Сандерс за работой в Корбине в 1930-е

40 տարեկան հասակում Սանդերսը սկսում է կերակուրներ պատրաստել հավից, ինչպես նաև այլ ուտելիքներ նրանց համար ովքեր կանգ էին առնում իռենց Կենտւկի նահանգի Կորբինեի լցակայանում: Այն ժամանակ նա դեռ չուներ սեփական ռեստորան և դրա համար իր հաճախորդները հիմնականում հարևան թաղամասի բնակիչներն էին: Սակայն նրա տեղի հանրաճանաչությունը աճեց և Սանդերսը տեղափոխվեց ռեստորանով հյուրանոց 142 տեղ ունեցող, որը ավելի ուշ դարձավ «Հարլանդ Սանդերսի թանգարան և սուրճ»: Հաջորդ ինը տարիների ընդացքում նա մտածում ու բարելավում է ճնշման տակ տապակած հավի իր գաղտնի բաղադրատոմսը, որի շնորհիվ հավը տապակվում է ավելի արագ քան թավայում: 1935 թվականին Սանդերսը նահանգապետ Ռուբի Լաֆոնի կողմից պարգևատրվում է «Կենտուկկիի Գնդապետ» տիտղոսով, իսկ 1950 թվականին երկրորդ անգամ նահանգապետ Լորենս Վեզերբի կողմից: Սանդերսը կարիերայի աճի հետ միասին սկսում է ակտիվ քաղաքական կյանք վարել, ընդունվում է Rotary club: Նա մասոն էր և հասել էր 33° ի (ըստ հին շոտլանդական կանոնակարգի բարձրագույն աստիճանի)[6], ինչպես նաև պարամասոնոււթյուն կազմակերպության անդամ էր[7]: Եղել է նաև Shriners պարամասոնական բարեգործական կազմակերպության անդամ:

Մոտ 1950 թվականին Սանդերսը նոր հատուկ իմիջ է ստեղծում, իր ֆիրմային բեղերը և մորուքը, սկսում է կրել արիստոկրատական սպիտակ կոստյում և բարակ սև փողկապ-ժապավենը: Նա հասարակական վայրերում ուրիշ ոչինչ չէր հագնում իր վերջին 20 տարիների ընդացքում, փոխարինելով ձմռանը տաք մորթուց կոստյումով և ամռանը թեթև բամբակից:

Երբ Սանդերսը դարձավ 65 տարեկան իր ռեստորանը սկսեց կորուստներ ունենալ նորաբաց ԱՄՆ-ի միջնահանգային ավտոմայրուղիների համակարգի I-75 պատճառով հաճախորդները պակասում են: Նա հանում է իր սոցիալական ապահովագրման ֆինդի փողերը և սկսում շրջանցել պոտենցիալ ֆրանչայզներին: Այդպիսի մոտեցումը հաջողված էր և 10 տարուց էլ քիչ ժամանակահատվածում 1964 թվականին Սանդերսը վաճառեց KFC կազմակերպությունը 2 մլն դոլարով Կենտուկկիի բիզնեսների կազմակերպությանը որը գլխավորում էր Ջան Բրաունը: Պայմանագիրը չէր ներառում Կանադական ռեստորանները: 1965 թվականին Սանդերսը տեղափոխվում է Օնտարիո (նահանգ)ի Միսիսոգա քաղաք կանադական ֆրանշիզաների վերահսկման և նորերի ձեռքբերման համար: Նույն տարում տեղի ունեցավ KFC ռեստորանների բացում Պրեստոնում և Միացյալ Թագավորությունում: thumb|230px|Могила Сандерса в Луисвилле 1970 թվականում գնդապետը նկարահանվել է «Ֆինկս» կատագերգությունում որտեղ մարմնավորել է ինքն իրեն: 1973 թվականին Հյուբլեյնը (KFC-ի մայր կազմակերպության) դատի է տվել իմիջի օգտագործման այն ապրանքի տեղափոխման համար որը ինքը չէր մշակել: 1976 թվականին անկախ հետազոտությունների արդյունքում Սանդերսը եղել է երկրորդը աշխարհի ամենա հայտնի անձանց մեջ: 1979 թվականին Հյուբլեյնը անհաջող դատի է տալիս Սանդերսին զրպարտանքի համար , երբ նա հայտարարել էր որ նրանց եփահյութը (տիղմ է պաստառի սոսնձի համով):

Սանդերսը մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 16-ին Լուիսվիլլում, Կենտուկկի նահանգում թոքերի բորբոքումից 90 տարեկան հասակում, չնայած նրա Լեյկեմիա աղտորոշմանը նույն թվակաի հունիսին: Սանդերսը թաղվել է Կեյվ Հիլլ գերեզմանոցում իր հայտնի սպիտակ կոստյումով և սև բարակ փողկապ-ժապավենով:

Գնդապետը արվեստում խմբագրել

240px|мини|портрет Полковника на фасадах ресторанов KFC [[Файл:Colonel kami-sama.jpg|240px|мини|«камисама Полковник» на японской эма, традиционная японская живопись]] 160px|мини|статуя «проклятие Полковника» 150px|мини|статуя Полковника, одетого в белый костюм

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ссылки խմբագրել

Կաղապար:Перевести Կաղապար:Внешние ссылки