Մասնակից:ԳոհարԽաչԱր/Ավազարկղ1
ԳոհարԽաչԱր/Ավազարկղ1 |
---|
Ջեյմս Հարիսոն Քոբերն կրտսեր (անգլ.՝ James Harrison Coburn, Jr.; - ամերիկացի դերասան, որը նկարաանվել է ավելի քան յոթ տասնյակ ֆիլմերում և շուրջ հարյուր հեռուստատեսային ներկայացումներում։
Կենսագրություն խմբագրել
Ջեյմս Քոբերն— մեխանիկ Ջեյմս Հարիսոն Քոբերն ավագի և Մայլետ Կոբերնի (նախաամուսնական ազգանունը՝ Ջոնսոն) որդին։ Նրա մայրական պապը և տատը գաղթել էին Շվեդիայից։ Քոբերնը մեծացել է Կամպտոն քաղաքում (Կալիֆորնիա)։
1950-ականների կեսերին նա տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասանական վարպետություն սովորելու Ստելլա Ադլերի մոտ [1]։Որպես դերասան՝ նա իր դեբյուտը կատարեց Սան Դիեգոյի La Jolla Playhouse թատրոնի բեմում։Հեռուստասերիալներում մի քանի դրվագային դերերից հետո նա նկարահանվեց մի մեծ կինոնկարում ` «The Lone Ridere» վեսթերնում(1959): Նույն թվականին նա առաջին անգամ ամուսնացավ Բևերլի Քելիի հետ։ Զույգը ունեցավ երկու երեխա՝ Ջեյմս Հարիսոն Քոբերն IV (ծնվ. 1961) և Լիզա (ծնված 1967):
Մեծ ճանաչում ունեցան «Հրաշալի յոթնյակը» (1960) և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Մեծ փախուստ» (1963) թրիլլերը: Ռեժիսոր Ջոն Սթերջեսի նկարահանած երկու ֆիլմերում էլ Քոբերնը խաղում էր իր ընկերներ Սթիվ Մակկուինի և Չարլզ Բրոնսոնի հետ, իսկ «Հրաշալի յոթնյակ»-ում՝ նաև Ռոբերտ Վոնի հետ, որին ճանաչում էր դեռևս քոլեջից: 1965 թվականին նա նկարահանվեց Սեմ Պեկինպայի «Մայոր Դենդի» ֆիլմում, իսկ հետագայում նա կնկարահանվի այդ ռեժիսորի եւս երկու ֆիլմերում:
«Մեր կողմնակից Ֆլինթը» (1966) և «Ֆլինթի նմանակը»(1967) ֆիլմերում Քոբերնը խաղում էր գաղտնի գործակալի դեր՝ ծաղրանմանակելով Շոն Քոններիի դերը Ջեյմս Բոնդի մասին հեռուստասերիալում։
Վաթսունականների վերջին նա հետաքրքրվեց արեւելյան մարտարվեստով (սովորում էր Բրյուս Լիի մոտ և բուդդիզմ), ուստի շատ չէր նկարահանվում:
1971 թվականին Քոբերնը խաղում էր իռլանդացի հեղափոխականի դերը Սերջիո Լեոնեի «With Dynamite in Fist» ֆիլմում: Մեքսիկական հեղափոխության մասին այս վեսթերնում նրա գործընկերն էր Ռոդ Սթայգերը։
1970-ականներին թողարկվեց Սեմ Պեկինպայի ևս երկու կինոնկար Քոբերնի մասնակցությամբ՝ «Փեթ Գերրեթը և Բիլլի Քիդը» (1973) վեսթերնը և «Երկաթե խաչը» դրաման՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին (1977): Քոբերնը և Պեկինպան ընկերներ մնացին մինչ ռեժիսորի մահը՝ 1984 թվականը: 1979-ին դերասանը բաժանվեց իր առաջին կնոջից:
Քոբերնի մոտ ռևմատոիդ արթրիտի զարգացման պատճառով 1980-ականներին նա հաճախ չէր հայտնվում էկրանին։ Այդ ընթացքում նա երգեր էր ձայնագրում բրիտանացի երգչուհի Լինսի դե Պոլի հետ և երբեմն հայտնվում հեռուստասերիալներում: 1990-ականներին նա վերադառնում է ակտիվ կինոնկարահանումներին՝ կրկին խաղալով վեսթերններում և մարտաֆիլմերում, իսկ 1993-ին ամուսնանում է երկրորդ անգամ դերասանուհի Փոլ Օ'Հարայի հետ: 1997-ի «Դժբախտություն» դրամայում խաղացած իր դերի համար Քոբերնն առաջին անգամ արժանացավ «Օսկարի» (նախկինում նա երբեք չէր առաջադրվել «Օսկարի»):
Ջեյմս Քոբերնը մահացավ 2002 թվականի նոյեմբերի 18-ին 74 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից:
Ֆիլմագրության ընտրանի խմբագրել
Տարեթիվը | Հայերեն անվանումը | Իրական անվանումը | Խաղացած դերը |
---|---|---|---|
1959 | Միայնակ հեծյալը | Ride Lonesome | Ուիթ |
1960 | Հրաշալի յոթնյակը | The Magnificent Seven | Բրիթ |
1963 | Մեծ փախուստ | The Great Escape | Լուիս Սեջվիք |
1963 | Շարադա | Charade | Թեքս Փենթհոլլո |
1965 | Մայոր Դենդին | Major Dundee | Սեմուել Փոթս |
1966 | Ճակատագրական ջերմություն կարուսելի վրա | Dead Heat on a Merry-Go-Round | Իլայ Քոչ |
1967 | Նախագահի հոգեվերլուծաբանը | The President's Analyst | Բժիշկ ՍԻդնի Շեֆեր |
1968 | Քաղցրակերը | Candy | Բժիշկ Ա․Բ․ Կրանհայթ |
1969 | Դժվար պայմանագիր | Hard Contract | Ջոն Կանինգեմ |
1970 | Վերջին թեժ կադրերը Mobile- ից | Last of the Mobile Hot Shots | Ջեբ |
1971 | Մի բուռ դինամիտի համար | Giù la testa | Ջոն Հ․Մելլըրի |
1972 | Բժիշկ Քերիի մեթոդները | The Carey Treatment | Բժիշկ Պիտեր Քերի |
1973 | Փեդ Գերեթը և Բիլլի Քիդը | Pat Garrett and Billy the Kid | Փեդ Գերեթ |
1973 | Գրպանահատ Հարրին | Harry in Your Pocket | Հարրի |
1973 | Sheila զբոսանավով վերջին նավարկությունը | The Last of Sheila | Քլինթոն |
1975 | Համտեսի՛ր փամփուշտը | Bite the Bullet | Լյուկ Մեթյուս |
1975 | Փողոցային մարտիկը | Hard Times | Սպիդ |
1976 | Երկնային ձիավորներ | Sky Riders | Ջիմ Մաքեյբ |
1977 | Երկաթե խաչը | Cross of Iron | Սերժանտ Ռոլֆ Շտայներ |
1979 | Կրակի ուժը | Firepower | Ֆենոն |
1979 | Մապետները | The Muppet Movie | «Էլ Սլիզո» սրճարոնի տերը |
1979 | Ոսկի աղջիկը | Goldengirl | Ջեկ Դրայդեն |
1980 | Բալթիմորյան փամփուշտը | The Baltimore Bullet | Նիկ Քեյսի |
1981 | Մեծ համարձակություն | High Risk | Սերանո |
1981 | Լուկեր | Looker | Ջոն Ռեսթոն |
1990 | Երիտասարդ հրաձիգները 2 | Young Guns II | Ջոն Չիզում |
1991 | Հուդզոնի բազեն | Hudson Hawk | Ջորջ Կեպլեն |
1993 | Ճակատագրական անկում | Deadfall | Մայք Դոնան / Լու Դոնան |
1993 | Գործի՛ անցիր, քույրի՛կ 2 | Sister Act 2: Back in the Habit | Պարոն Քրիսպ |
1994 | Մևերիկ | Maverick | կոմոդոր Դյուվալ |
1996 | Ռետին | Eraser | պետ Արթուր Բելլեր |
1996 | Ցնդած պրոֆեսորը | The Nutty Professor | Հարլան Հարթրի |
1998 | Դժբախտություն | Affliction | Գլեն Ուայթհաուս |
1999 | Հատուցում | Payback | Ֆերֆաքս |
2001 | Հրեշների կորպորացիա | Monsters, Inc. | Հենրի Ջ․ Ուոթերնուզ III |
2001 | Փախուստ Ելիսեյան դաշտերից | The Man from Elysian Fields | գրող Օլքոթ |
2202 | Ձյունե շներ | Snow Dogs | Ջեյմս «Ամպրոպային Ջեկ» Ջոնսոն |
Պարգևներ խմբագրել
- 1975 — մրցանակ Western Heritage Awards («Համտեսի՛ր փամփուշտը»)
- 1999 — մրցանակ «Օսկար» որպես երկրորդ պլանի լավագույն դերասանի («Վիշտ»)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Worth, Robert F. (2002-11-19). «James Coburn, 74, Is Dead; A Sly Presence in 80 Films». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020-02-09-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Կատեգորիա:Սրտամկանի ինֆարկտից մահացածներ Կատեգորիա:Վեստվուդյան գերեզմանատանը հուղարկավորվածներ Կատեգորիա:«Սատուրն» մրցանակի դափնեկիրներ՝ կարիերայի նվաճումների համար Կատեգորիա:ԱՄՆ-ի կինոդերասաններ