Ցնդած պրոֆեսորը
Ցնդած պրոֆեսորը (անգլ.՝ Nutty Professor), ֆիլմ, որի ռեժիսորն է Թոմ Շեդյակը։
Ցնդած պրոֆեսորը անգլ.՝ The Nutty Professor | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և ֆանտաստիկ ֆիլմ |
Հիմք | The Nutty Professor? |
Թվական | հունիսի 27, 1996[1] և հոկտեմբերի 17, 1996[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմ Շադյաք |
Պրոդյուսեր | Բրայան Գրեյզեր և Russell Simmons? |
Սցենարի հեղինակ | Դևիդ Շեֆիլդ, Սթիվ Օդեքերք, Թոմ Շադյաք, Ջերի Լյուիս և Բերի Վ. Բլաուշտեյն[3] |
Դերակատարներ | Էդի Մերֆի, Ջադա Փինքեթ Սմիթ, Ջեյմս Հարիսոն Քոբերն կրտսեր, Դեյվ Շափել, Լարի Միլլեր, Ջոն Ալես, Montell Jordan?, Դեյվիդ Ռեմսի[3], Լիզա Բոյլ[3] և Նեդ Լյուկ[3] |
Օպերատոր | Դոն Ցիմերման |
Երաժշտություն | Դևիդ Նյուման |
Մոնտաժ | Դոն Ցիմերման |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես և Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Imagine Entertainment |
Տևողություն | 91 րոպե |
Բյուջե | 54 000 000 $[4] |
Շահույթ | 273 961 019 $[4] |
Հաջորդ | Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը |
Սյուժե
խմբագրելՇատ գեր և անճոռնի Շարման Կլամպին չվերցրին բասկետբոլի թիմ ավելորդ քաշի պատճառով, այդ պատճառով էլ նա իրեն նվիրեց գիտությունների ուսումնասիրությանը և արդյունքում պրոֆեսոր դարձավ[5]։ Շուտով Շերմանը սիրահարվում է իր աշխատակցուհուն և որոշում է նիհարել։ Դա այնքան էլ հեշտ չէր։ Նա գնում է իր լաբորատորիա, որտեղ երկար ժամանակ մշակում էր քաշի կորստի համար դեղը, և ընդունում է եռակի չափաբաժին։ Դեղը դեռ վերջնականապես մշակված չէր և դրա ազդեցությունը սահմանափակվում էր ժամանակի մեջ։ Երբ պրոֆեսորը ընդունում է դեղը, նա ոչ միայն դառնում է բարեկազմ և գեղեցիկ, այլ նաև դառնում է ուրիշ մարդ։ Այդ «գեղեցիկ տղամարդը» իրեն սկսում է անվանել «Buddy Love» և բավականին անպատկառ ձևով է իրեն պահում։ Ավելի ուշ Շերմանը հասկանում է, որ ոչ մի դեղամիջոցներ և դեղեր չեն կարող համեմատվել իսկական սիրու հետ։
Դերերում
խմբագրել- Էդի Մերֆի - Շերման Կլամպ, Բադդի Լավ, Կլետուս Կլամպ, Էրնի Կլամպ, Աննա Կլամպ, Ջենսեն Կլամպ, Լենս Պերկինս
- Ջադա Փինկետ - Կառլա Պարտի
- Լարի Միլլեր - Ջեյմս Կոբուրն
- Դեյվ Շապպել
- Ջոն Էյլս
- Պետրիշա Ուիլսոն
- Ջամալ Նիկսոն
- Նիկոլ Մակոլի Պետկինս
Նկարահանման անձնակազմ
խմբագրել- Ռեժիսոր։ Թոմ Շեդյակ
- Սցենարիստ։ Դևիդ Շեֆֆիլդ, Բերի Բլաուստայն, Թոմ Շեդյակ, Սթիվ Օդեկերկ
- Պրոդյուսեր։ Բրայան Գրեյզեր, Ռասսել Սիմոնս, Ջերի Լյուիս
- Օպերատոր։ Խուլիո Մակատ
- Նկարիչ։ Վիլյամ Էլիոթ
- Կոմպոզիտոր։ Դևիդ Նյուման
- Մոնտաժ։ Դոն Ցիմերման
- Գրիմ։ Ռիկ Բեյկեր
- Բեմական հանգուստ։ Խա Նգուեն
Առանձնահատկություններ
խմբագրելՖիլմում հատկապես ընգծված են Շերմանի ընտանիքի խնջույքի տեսարանները- նրանց գիրությունից տառապող հայրը, մայրը, եղբայրները և եղբորորդին։
Պարգևներ
խմբագրել1997- Օսկար Հաղթող կատեգորիաներ
- Լավագույն գրիմ - Ռիկ Բեյկեր, Դևիդ Լերոյ Անդերսոն
1997- Ոսկե գլոբուս Առաջադրված կատեգորիաներ
- Լավագույն դերասան- Էդի Մերֆի
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԷդի Մերֆին ֆիլմում խաղացել է 7 դեր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
- ↑ [1] Արխիվացված 2015-03-02 Wayback Machine Ցնդած պրոֆեսորը
Արտաքին հղումներ
խմբագրել- «Чокнутый профессор»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում