Մասնակից:Արման Մարտիրոսյան/Քրիստի Տարլինգտոն

Քրիստի Տարլինգտոն
անգլ.՝ Christy Turlington
Դիմանկար
Տարլինգտոնը 2008 թվականին
Ծնվել էհունվարի 2, 1969
ԾննդավայրՈւոլնաթ Կրիկ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունմոդել
ԱմուսինԷդվարդ Բյորնս (2003)
Երեխաներ2

Քրիստի Նիկոլ Տարլինգտոն Բյորնս (ծնվել է հունվարի 2–ին, 1969), ամերիկացի սուպերմոդել է։ Նա առաջինն էր, ով գովազդեց Քելվին Քլայնի Eternity օծանելիքը 1989 թվականին և 2014 թվականին կրիկն[1]։ Գովազդել է հայտնի Մեյբիլայն կոսմետիկայի ցանցը։ Եղել է 2013 թվականի Glamour ամսագրի մրցանակաբաշխության տարվա կանանցից մեկը[2], իսկ Time–ը անվանել է նրան 2014 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[3]։ Նա հատկապես ճանաչվեց ուշ 80–ականներին և վաղ 90–ականներին՝ կոչվելով իր ժամանակների վեց սուպերմոդելերից մեկը և բազում դիզայներների ֆավորիտ։ Նա, Նաոմի Քեմփբելը և Լինդա Եվանգելիստան կազմում էին մոդելային եռյակ, կոչված «Trinity (երրորդություն)»՝ իրենց վաստակած ուժի և հանրաճանաչության պատճառով։

Վաղ տարիներ խմբագրել

Քրիստի Նիկոլ Տարլինգտոնը ծնվել է 1969 թվականի հունվարի 2–ին Ուոլնաթ Կրիկում (Կալիֆորնիա)։ Ընտանիքում երեք երեխաներից միջնեկն է։ Հայրը՝ Դվաին Տարլինգտոնը, օդաչու է Pan American World Airways–ում, իսկ մայրը՝ Մարիա Էլիզաբեթը՝ ինքնաթիռում ուղեևորների սպասուհի։

Նրան հայտնաբերել է տեղացի լուսանկարիչ Դենի Կոդին, երբ Տարլինգտոնը Մայամիում ձի էր քշում։ 14–ից 16 տարեկան հասակում՝ դպրոցն ավարտելուց հետո և Մոնտե Վիստա Ավագ դպրոց հաճախելու ժամանակ՝ սկսեց մոդելի աշխատանքով զբաղվելը։ 18 տարեկանը լռանալուց հետո մեկնում է Նյու Յորք՝ մասնագիտությամբ ավելի խորացված զբաղվելու և համալսարանն ավարտելու համար։ 1994 թվականին կրկին վերադառնում է դպրոց և 1999 թվականին գերազանց ավարտում Նյու Յորքի համալսարանը, որտեղ ստանում է բակալավրի աստիճան։ Դրանից հետո շարունակում է ուսումը Կոլումբիայի համալսարանում[4]։

Գործունեություն խմբագրել

1990–ականներին նկարահանվել է դիզայներ Իսահակ Միզրահիին նվիրված վավերագրական ֆիլմում։ Նաև նկարահանվել է ռեժիսոր Ռոբերտ Ալտմանի Prêt-à-Porter և Ռոբերտ Լիքոքի Catwalk ֆիլմերում։ 1999 թվականին հայտնվեց ամերկյան Vogue ամսագրի նոյեմբերյան հազարերորդ համարում, որպես ժամանակից մուսաներից մեկը։ Հայտնվել է այնպիսի հայտնի միջազգային ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, Harper's Bazaar, Elle, Marie Claire, L'Officiel, Tatler, Glamour, Cosmopolitan, Allure և այլն։

Գովազդել է Քելվին Քլայն, Իվ Սեն Լորեն, Շանել, Մարկ Ջեյքոբս, Դոնա Կարան, Լուի Վիտոն, Ջեյսոն Վու, Բալի Շու, Մաքս Մարա, Էսկադա, Մայքլ Կորս և Մեյբիլայն ընկերությունների և դիզայներների ապրանքանիշերը։ Նկարահանվել է երկու տեսահոլովակներում։ 1986 թվականին՝ 17 տարեկան հասակում՝ Duran Duran խմբի «Notorious» երգի տեսահոլովակում, իսկ Ջորջ Մայքլը 1990 թվականին բրիտանական Vogue ամսագրի հոկտեմբերյան համարով ոգեշնչվելով՝ որտեղ պատկերված են եղել Տարլինգտոնը, Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը, Լինդա Եվանգելիստան և Տատիանա Պատիտցը, նկարահանել է իր Freedom! երգի հոլովակը նշված մոդելների մասնակցությամբ։ Տեսահոլովակը ցուցադրվել է երգչի 2008 թվականի շրջագայությունների ընթացքում՝ երգը կատարելիս։

 

Նա այն չորս մոդելներից էր (Նաոմի Քեմփբել, Էլ Մակֆերսոն և Կլաուդիա Շիֆեր, ով իր ներդրումն ունեցավ Fashion Cafe սրճարանների գործում։

Հայտնվել է ավելի քան 500 ամսագրերի շապիկներին։ Նկարահանվել է նաև որոշ մասնագիտական նորաձևության ֆոտո–գրքերում, ներառյալ Փիթեր Լինդբերգի «10 կանայք», Արթուր Էլգորթի «Մոդելային ձեռնարկ», Հերբ Ռիթսի «Տղամարդ/Կին» և Կարլ Լագերֆելդի «Ձայնագրությունից դուրս» գրքերը։ 1993 թվականին նկարահանվեց մերկ՝ PETA–ի հակա–մորթյա գովազդում։

W ամսագիրը Տարլինգտոնի քառասուներորդ հոբելյարի առթիվ հավաքեց նրա նշանավոր նկարները՝ իր գործունեության ընթացքում, անցուղիների նկարները՝ վաղ ութանասունականներից մինչ այսօր։ 2008 թվականին քասթինգ գործակալ Ջեյմս Սքուլին ասել է Տարլինգտոնի մասին․

  Նա ժամանակների լավագույն մոդելն է։ Կարող ենք միավորել այժմյա մոդելներին մեկ մարդու մեջ, սակայն նրանք միևնույն է անգամ մոտիկ էլ չեն գա (կներեք, աղջիկներ)։ Հավանաբար, նրա հանդեպ զգացել եմ ամենամեծ համակրանքը իմ կյանքում։ Ինձ համար երազ է ևս մեկ անգամ հնարավորություն ստանալ նրա հետ աշխատել շոուներում, մինչ ես կլքեմ իմ աշխատանքը, սակայն դա այն է, ինչ հաղթես լոտոյով։  

Հանդես եկավ 2008 թվականի սեպտեմբերյան V ամսագրի 14 տարբեր համարների շապիկներից մեկում։ Ամեն շապիկ ներառում էր հայտնի մոդելի դիմանկարը, նոր առաջատար մոդելների կամ սուպերմոդելների էրայի մոդելների լուսանկարները։ Ֆոտոշարքը կատարել է Ինեզ և Վինուդհ լուսանկարիչների զույգը։

2009 թվականին իսպանացի մոդել Օրիոլ Էլկարչոյի հետ միասին գովազդեցին Բալի Շու գարուն/ամառ հավաքածուն։ Ներկայացրել է նաև Պումայի յոգա հագուստի պարագաները։

2015 թվականին մասնակցել է Apple Watch–ի նախնական արտադրանքի ստուգմանը և մամլո ասուլիսին, որի ժամանակ նրան նկարահանել են ժամացույցն օգտագործելիս[5]։

Անձնական կյանք խմբագրել

 
Քրիստի Տարլինգտոնը և իր ամուսին Էդվարդ Բյորնսը

2000 թվականին Տարլինգտոնը Համփթոնսում՝ երեկույթի ժամանակ, հանդիպեց դերասան, ռեժիսոր և գրող Էդվարդ Բյորնսին։ Այդ տարվա վերջին նրանք նշանվեցին։ 2002 թվականին՝ Նյու Յորքում բնակարան գնելուց ընդամենը երկու ամիս անց, նրանց որոշեցին բաժանվել։ Սակայն զույգը միացավ և 2003 թվականի հունիսին ամուսնացավ։ Նրանք ունեն երկու երեխա։ Տարլինգտոնի քույրը՝ Քելին, ամուսնացած է Էդվարդի եղբոր՝ Բրայան Բյորնսի հետ։

Դեռ մանկությունից նա կաթոլիկ է[6]։ Եղել է բուսակեր[7]։

Յոգա խմբագրել

Տարլինգտոնը զբաղվում է յոգայի Ջիվամուկտի ճյուղով։ Նա պարապում է սկսած 1987 թվականից[8]։ 2001 թվականի ապրիլի 15–ին թողարկված հոդվածում նա նշել է, որ զբաղվում է յոգայով շաբաթը երեք անգամ՝ առավոտյան ժամերին[9]։

Գրել է Living Yoga: Creating A Life Practice գիրքը [10]՝ առաջին անգամ թողարկված 2002 թվականին, որն այժմ ունի երեք հրատարակություն (2002, 2003, 2005)։ Առաջին հրատարակության նախաբանը գրել է Ռոբերտ Թյուրմանը[11]։ 2001 թվականին նրան հրավիրեցին խմբագրելու Yoga Journal ամսագրի հունվար–փետրվարյան համարը[12]։

Վազք խմբագրել

Իր կյանքի ընթացքում Տարլինգտոնը մասնակցել է չորս մարաթոնյան վազքի, ներառյալ Լոնդոնյան մարաթոնը, որտեղ գրանցեց իր լավագույն ցուցանիշը՝ 3 ժամ 46 րոպե[13]։ Առաջին վազքը կատարել է Նյու Յորքում 2011 թվականին[14]։ Լոնդոնյան մարաթոնի նախապատրասման ընթացքում[15] նա կրում էր Apple Watch–ը(մինչ ժամացույցի վաճառք ելնելը)[16]։ Մինչ իր առաջին մարաթոնը, Տարլինգտոնը վազում էր շաբաթը մի քանի անգամ՝ 3–ից 5 կիլոմետր[14]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Մոդելներ այբբենական կարգով Կատեգորիա:1969 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 2 ծնունդներ Կատեգորիա:Ապրող անձինք Կատեգորիա:Ամերիկացի մոդելներ

  1. Stephanie Chan. «Christy Turlington Burns, Ed Burns in Calvin Klein Eternity Campaign – Hollywood Reporter». The Hollywood Reporter.
  2. Glamour Magazine. «Models and Philanthropists Liya Kebede and Christy Turlington Burns Are Glamour Women of the Year for 2013: Glamour.com». Glamour.
  3. «Christy Turlington Burns». Time.
  4. Mailman School Student and Former Supermodel Christy Turlington Burns Makes Directorial Debut with Film on Maternal Mortality | Population & Family Health | Population & Family Health | Mailman School. Mailman.columbia.edu. Retrieved on September 7, 2013.
  5. «Apple Watch event live: Apple Watch to make and receive calls». The Telegraph. March 9, 2015. Վերցված է March 9, 2015-ին.
  6. Turlington, 2003, էջեր 110–112
  7. Turlington, 2003, էջեր 235–236
  8. Meagan McCrary - text published by New World Library, November 1, 2013, 240 pages, Health & Fitness, ISBN 1608681807 [Retrieved 2015-12-11]
  9. L. Funderburg - article published by Time magazine April 15, 2001 [Retrieved 2015-12-11]
  10. Turlington, 2003
  11. 2002 edition, 288 pages, published by Hyperion, 2003 edition, 292 pages published by Hyperion, 2005 edition, 276 pages, published by Penguin Group [Retrieved 2015-12-11]
  12. Yoga Journal [Retrieved 2015-12-11]
  13. L. Hutchings - article published by Vogue magazine April 27, 2015 [Retrieved 2015-12-11]
  14. 14,0 14,1 S. Bergesen. article. published by Oiselle 2015. Վերցված է 2015-12-11-ին.
  15. J. Taylor - article published by The Observer April 27, 2015 [Retrieved 2015-12-11]
  16. N.L. Pesce - article published by NYDailyNews.com [Retrieved 2015-12-11]