Մասնակից:Անահիտ Ղուկասյան/Ավազարկղ3
Կանաչ սոխ կամ աղցանի սոխ, սոխի վերգետնյա կանաչ (խոտաբուսային) մասը, որն օգտագործվում է խոհանոցում։ Կանաչ սոխն ունի ավելի մեղմ համ, քան գլուխ սոխը։ Կանաչ սոխը Շքանարգիզազգիների ընտանիքին է պատկանում, որից հայտնի են սխտորը, վայրի սոխը և չինական սոխը։
Կանաչ սոխը օգտագործվում է որպես սնունդ։ Այն իրենից ներկայացնում է փոքրիկ սպիտակ սոխի գլխիկ, որից բարձրանում են կանաչ խողովականման տերևիկները։ Այդ տերևները օգտագործվում են որպես բանջար։ Կանաչ սոխն ուտում են հում (ամբողջական կամ կտրատած աղցանի կամ համեմունքների համար) կամ եփված[1]:
Տեսակներ
խմբագրել- 'White Lisbon Winter Hardy' - ցրտադիմացկուն տեսակ
- Calcot
- A. cepa var. cepa - Արևմուտքում որպես «կանաչ սոխ» աճեցված սորտերի մեծ մասը պատկանում է այս սորտին[2]: Այս դեպքում օգտագործվում են երիտասարդ բույսեր, հավաքվում են նախքան գլխիկի ձեւավորումը։
- A. cepa var. aggregatum (նախկինում՝ A. ascalonicum) - գլուխ սոխ
- չինական սոխ
- fistulosum - դա ուելսական սոխ է, աճելու ընթացքում երբեք գլխիկ չի ձևավորում և Արևմուտքում աճեցվում է բացառապես որպես «կանաչ սոխ» (աղցանի սոխ): Ասիայում այս տեսակը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ ՝ թե՛ թարմ, թե՛ եփած:
- proliferum - երբեմն օգտագործվում է որպես կանաչ սոխ[3]:
Կիրառում
խմբագրելԿանաչ սոխը կարելի է օգտագործվել եփված կամ հում՝ աղցանների, սալսայի կամ ասիական բաղադրատոմսերի մեջ: Կտրատված օգտագործվում է ապուրների, ծովամթերքներից պատրաստված ուտեստների, սենդվիչների, քարիի մեջ,այն կարելի է նաև տապակել: Արևելյան խոհանոցում սկզբից հեռացնում են ներքևի փոքրիկ արմատները, հետո օգտագործում:
Վիետնամում կանաչ օգտագործվում է dưa hành (բառացիորեն՝ «ֆերմենտացված սոխ») ճաշատեսակում, որը մատուցվում է Tet- ում։ Mỡhành (յուղի մեջ տապակած սոխ) սոուսը օգտագործվում է այնպիսի ուտեստների մեջ, ինչպիսիք են cơm tấm, bánh ít-ը և cà tím nướng-ը: Կանաչ սոխը cháo hành- ի հիմնական բաղադրիչն է, այն բրնձի շիլա է, որն օգտագործվում է մրսածության բուժման համար:
Մեքսիկայում և ԱՄՆ-ի հարավային նահանգներում սեբոլիտը հայտնի ուտեստ է։ Այն աղած կանաչ սոխ է, որն ամբողջությամբ խորովվում է։ Այն ուտում են պանիրով և բրնձով: Սեբոլիտը մատուցվում է լայմի հյութով՝ ասադո ուտեստների հետ։[4][5]
Կատալոնյան խոհանոցում օգտագործվում են calceau սոխ։ Ավանդաբար օգտագործվում է «calçotada» անունով ուտեստի մեջ: Սովորաբար, calceau սոխը օգտագործում են խորոված և սոուսների հետ։[6][7]
Ճապոնական խոհանոցում օգտագործում են բազմաշերտ սոխը։ Դրանով պատրաստում են Տոֆու ազգային ուտեստը։
Հնդկաստանում այն ուտում են հում `որպես խորտիկ: Հյուսիսային Հնդկաստանում պատրաստում են չատնի ուտեստը, որում օգտագործում են անանուխ և կանաչ սոխ:
Միացյալ Թագավորությունում կանաչ սոխը հիմնականում կտրատած ավելացնում են կարտոֆիլի պյուրեին կամ աղցաններին։
Ֆիլիպինների հարավում այն կոճապղպեղի և չիլի պղպեղի հետ միասին պատրաստում են տեղական համեմունք, որը հայտնի է որպես «թաց պալապա», այն օգտագործվում է կծու ուտեստներում, ինչպես նաև տապակած կամ արևով չորացրած սննդի մեջ։ Կանաչ սոխը օգտագործում են նաև պալապայի չոր տարբերակի պատրաստման համար։ Սոխը տապակվում է թարմ կոկոսի փաթիլներով և խոնավ պալապայով:
Զատկի տոնի ընթացքում Պարսկաստանի հրեաները, մինչև Dayenu երգը երգելը, խփել են միմյանց կանաչ սոխով, այն խորհրդանշում է հին եգիպտացիների տիրապետության կողմից հրեաների կրած տառապանքները։[8]
Կանաչ սոխից պատրաստում են նաև սոխի յուղ, որն օգտագործում են տարբեր կերակուրներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rombauer, Irma; Rombauer-Becker, Marion; Becker, Ethan Know Your Ingredients // Joy of Cooking. — New York City: Scribner, 2006. — С. 1004. — ISBN 978-0-7432-4626-2
- ↑ Fritsch, R.M.; N. Friesen Chapter 1: Evolution, Domestication, and Taxonomy // Allium Crop Science: Recent Advances. — Wallingford, UK: CABI Publishing. — С. 20. — ISBN 0-85199-510-1
- ↑ Brewster, James L. Onions and Other Vegetable Alliums. — Wallingford, UK: CAB International. — С. 15. — ISBN 0-85198-753-2
- ↑ Cebollitas, last retrieved 2012-09-01.
- ↑ At the Nation’s Table: Chicagoat New York Times Archives, last retrieved 2012-09-01.
- ↑ Els «Calçots» Արխիվացված 10 Մարտ 2010 Wayback Machine
- ↑ Grilled Green Onions with Romesco, last retrieved 2012-09-01.
- ↑ «An Iranian Seder in Beverly Hills». The New York Times.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անահիտ Ղուկասյան/Ավազարկղ3 կատեգորիայում։ |