Մաունա Կեա (հրաբուխ)

(Վերահղված է Մաունա Կեաից)

Մաունա Կեա, վահանաձև (հավայան) տիպի հանգած հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4202 մ, որը 35 մետրով է բարձր Մաունա Լոայից։ Նրա հարաբերական բարձրությունը օվկիանոսի հատակից մինչև գագաթը կազմում է 10203 մ, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր գագաթը, Էվերեստից էլ բարձր, եթե վերջինս հաշվենք ծովի մակարդակից[2]։ Կազմված է օլիվինաբազալտային և անդեզիտային լավաներից։ Խառնարանը չի պահպանվել, տափարակ գագաթը գրեթե միշտ ձյունածածկ է (որից և հրաբուխը ստացել է իր անունը)[3]։

Մաունա Կեա
Տեսակհրաբուխ և լեռ
ՄայրցամաքՕվկիանիա
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՀավայի շրջան
ԲԾՄ4207,3 մետր[1]
Հարաբերական բարձրություն4207,3 մետր
Նյութբազալտ
Աշխարհագրական տեղադրությունՀավայի
ԼեռնաշղթաHawaiian–Emperor seamount chain?
Տեղագրական մեկուսացում3947 կմ
Հրաբխային կայանՀավայան հրաբխային աստղադիտարան
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

խմբագրել

Մաունա Կեան մեծամասամբ գտնվում է ջրի տակ։ Ստորոտից (որը գտնվում է օվկիանոսի հատակին) գագաթ նրա հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 10 կմ։ Լեռան երկրաբանական տարիքը գնահատվում է մոտ մեկ միլիոն տարի, առավել ակտիվ փուլը տեղի է ունեցել հարյուր հազար տարի առաջ։ Ներկայիս, հետվահանային փուլում, սկսել է ավելի մածուցիկ լավա ժայթքել, որն ավելացրել է լանջերի զառիթափությունը։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 4,5 հազար տարի առաջ[3]։

Պատմություն

խմբագրել

Հավայի կղզու տեղաբնիկների լեզվով Մաունա Կեա անվանումը նշանակում է «սպիտակ լեռ»[3]։ Հավայան առասպելաբանության մեջ Հավայի կղզու բոլոր գագաթները համարվում են սրբազան, իսկ Մաունա Կեան՝ ամենասրբազանը բոլորից, որին այցելել իրավունք ունեն միայն իրենց ցեղի բարձրաստիճան ղեկավարները[4]։

3975 մ բարձրության վրա է գտնվում ոչ մեծ Վայիաու լիճը։ Հին հավայցիները, որոնք ապրում էին հրաբխի լանջերին, հսկայական անտառներն օգտագործում էին սնունդ հայթայթելու համար։ 18-րդ դարում, երբ եվրոպացիները հայտնվեցին տարածաշրջանում, լեռան լանջերին հայտնվեցին խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ, որոնք բացասաբար անդրադարձան էկոլոգիական իրավիճակի վրա։

Բնություն

խմբագրել
 
Սոֆորա ոսկետերևիկ

Հրաբխի լանջերին հստակ երևում է բարձրադիր գոտիականությունը, որը բաղկացած է երեք հիմնական բնական գոտիներից.

  • ալպիական մարգագետիններն ամենավերևում
  • անտառներ, կազմված սոֆորա ոսկետերևիկի մացառուտներից(Sophora chrysophylla)
  • առափնյա անտառներ, սանդալի (Myoporum sandwicense) և Ակացիա կոա ծառերի գերակշռությամբ, որոնց մեծ մասը հիմնականում ավերվել են նախկինում գոյություն ունեցող շաքարի արդյունաբերության կողմից։

Վերջին տարիներին, մտահոգությունները հայրենի տեսակների պահպանման հետ կապված,  հանգեցրել են դատավարության և Հավայան կղզիների հողային և բնական պաշարների վարչությունը որոշում է կայացրել, հնարավորության սահմաններում արգելել ներմուծվող բույսերի և կենդանիների տեսակները պաշտպանված տարածքներում։

Երկրաբանություն

խմբագրել

Մաունա Կեան Հավայի կղզու 5 հրաբուխներից մեկն է[5], 4-րդը՝ հնությամբ և ակտիվությամբ։ Այն ձևավորվել է որպես նախավահանային հրաբուխ՝ Հավայան թեժ կետի գործումից, շուրջ 1 միլիոն տարի առաջ և ծայրաստիճան ակտիվ դարձավ վահանայինի փուլում՝ մոտ 500.000 տարի առաջ[6]։ Հետվահանային փուլը սկսվեց 250.000-200.000 տարի առաջ[7], ներկայումս հրաբուխը չի գործում։

Մաունա Կեա-ի ծավալը կազմում է 32000 կմ³: Այն ունի ավելի փոքր զանգվածայնություն քան Մաունա Լոան։ Իր զանգվածով ճզմում է օվկիանոսային երկրակեղևի մոտ 6 կմ հատված[8]։ Հրաբուխը շարունակում է սահել և հարթվել սեփական զանգվածի տակ տարեկան առնվազն 0,2 մմ-ով։ Զանգվածի մեծ մասը ներկայիս գագաթի արևելյան մասում է։ Բարձրությունը 4205 մ է, 35 մ-ով բարձր է Մաունա Լոա-ից։ Մաունա Կեա-ի բարձրությունը օվկիանոսի հատակում գտնվող ստորոտից 10203 մ է, ինչը այն ավելի մեծ է դարձնում Էվերեստ լեռից, եթե վերջինս չափվում է ծովի մակարդակից[9][10]։ Այն Հավայի նահանգի բարձր գագաթն է[11]։

Հավայան կղզիների բոլոր հրաբուխների նման, Մաունա Կեան էլ միջնապատյանի վերին սալիկի ստեղծած թեժ կետի արդյունք է։ «Հալեցնելով» վերևից դեպի իրեն շարժվող Խաղաղ օվկիանոսային սալը, այն անընդհատ նոր հրաբուխներ է ստեղծում, մինչդեռ հները, տեղափոխվելով այդ վայրից, հանգում են և փլուզվում։ Այսպիսով, ավելի քան 70 միլիոն տարվա ընթացքում ձևավորվեց 6000 կիլոմետրանոց Հավայան լեռնաշղթան և հավայի հրաբուխները այդ գործընթացի նորագույն արդյունքն են[5]։ Գերակշռող տեսակետ է, որ թեժ օջախը անշարժ է եղել ողջ Կայնոզոյան դարաշրջանում[5][12]։ Չնայած հավայան հրաբխականությունը լավ է ուսումնասիրված, թեժ կետերի առաջացման ճշգրիտ մեխանիզմը մնում է անորոշ[13]։

Լավային հոսքերի ավելացումը Մաունա Կեա- ից համընկնում էին հարևան հրաբուխների հոսքերի հետ։ Դրանցից ամենանշանավորը հյուսիսարևմուտքում (ավելի հնագույն) Կոհալա հրաբուխից և հարավում Մաունա Լոա- ից եկող լավային հոսքերն էին[8]։

Բուն հրաբխային ճեղքերը (ճեղքվածքային գոտիները) Մաունա Կեա- ի լանջերին թաղվել են հետվահանային հրաբխականության ժամանակ[7]։ Նախկինում ենթադրվում էր, որ Հիլո Ռիջ ճեղքվածքային գոտին, որն ընկած է հրաբխից արևելք, նրա դրա մի մասն է։ Սակայն այժմ ենթադրվում է, որ այն կապված է Կոհալա հրաբխի հետ[14][15]։

Աստղագիտություն

խմբագրել

Մաունա Կեան աշխարհի լավագույն վայրերից մեկն է աստղագիտական դիտարկումների համար։ 1964 թվականին ճանապարհի ստեղծումից ի վեր հրաբխի գագաթին կառուցվել է 13 աստղադիտակ 11 երկրներից։ Աստղադիտարաններն օգտագործվում են էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր տիրույթներում հետազոտությունների համար[16]։

Հավայան համայնքների որոշ բնակիչների համար «սուրբ» վայրում դրանց կառուցումը դեռ քննարկման առարկա է[3]։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Mauna KeaUSGS.
  2. «Мауна-Кеа - самая высокая гора на планете. Гавайи». Достопримечательности мира (ռուսերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 US Department of Commerce, National Oceanic and Atmospheric Administration. «What is the highest point on Earth as measured from Earth's center?». oceanservice.noaa.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Мауна-Кеа - самая высокая гора на планете. Гавайи». Достопримечательности мира (ռուսերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 Watson, Jim (1999 թ․ մայիսի 5). «The long trail of the Hawaiian hotspot» (անգլերեն). USGS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  6. Blichert-Toft, J.; Weis, D.; Maerschalk, C.; Agranier, A.; and Albarède, F. Hawaiian hot spot dynamics as inferred from the Hf and Pb isotope evolution of Mauna Kea volcano(անգլ.) // Geochemistry, Geophysics, Geosystems : journal. — 2003. — doi:10.1029/2002GC000340
  7. 7,0 7,1 «Complete Report for Mauna Kea Volcano (Class B) No. 2601». USGS (անգլերեն). 2009 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  8. 8,0 8,1 Wolfe, E.W.; Wise, W.S., and Dalrymple, G.B. (1997). «The geology and petrology of Mauna Kea volcano, Hawaii: a study of postshield volcanism» (անգլերեն). USGS. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Schmincke, Hans-Ulrich Volcanism. — 2004. — P. 71. — ISBN 9783540436508(անգլ.)
  10. «Mountains. Highest Points on Earth» (անգլերեն). National Geographic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  11. ««Science In Your Backyard: Hawaii»» (անգլերեն). USGS. 2009 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  12. ««The Emperor and Hawaiian Volcanic Chains: How well do they fit the plume hypothesis?»» (անգլերեն). MantlePlumes.org. 2006 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  13. Clague, David A.; Dalrymple, G. Brent «Гавайский хребет — геологическая эволюция» = «The Hawaiian-Emperor Volcanic Chain – Geological Evolution». — USGS, 1987. — P. 32.
  14. Sherrod, David R.; Sinton, John M.; Watkins, Sarah E.; Brunt, Kelly M. «Геологическая карта штата Гавайи» = «Geological Map of the State of Hawaii». — USGS, 2007. — P. 44—48.(անգլ.) (Ստուգված է 13 փետրվարի 2011)
  15. «What in the world is the Hilo Ridge?» (անգլերեն). USGS. 1998 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  16. «Обсерватория на горе Мауна-Кеа – Статьи на сайте Четыре глаза». www.4glaza.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղում

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունա Կեա (հրաբուխ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364