Վահանային հրաբուխ
Վահանային հրաբուխ (լատին․՝ scutum volcano), հրաբխի տեսակ է, որը գոյանում է բարձրջերմաստիճանային հեղուկ լավայի բազմակի արտահոսումից. Դրանք ունեն փքուն թեք վահանի ձև, իսկ լանջերի թեքությունը վերնամասում չի գերազանցում 8°, ստորին մասում՝ 6°:



Վահանային հրաբխի վերևում տեղակայված է խառնարանը կամ կալդերան։
Մեր մոլորակի խոշորագույն վահանային հրաբուխը Տամու լեռնազանգվածն է, որը հայտնաբերեց 2013 թվականին[1]։ Տրամագիծը հասնում է 625 կմ-ի, և ունի 4 կմ բարձրություն։ Գտնվում է ջրի տակ՝ Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայից 1600 կմ հեռավորության վրա։ Երկար ժամանակ համարվում էր օվկիանոսի հատակի սովորական ելուստ։
Վահանային հրաբուխների օրինակներ խմբագրել
- Հավայան կղզիները ձևավորած հրաբուխները. ամենաակտիվներն են՝ Մաունա Լոա (Ստորջրյա խոշորագույն վահանային հրաբուխը) և Կիլաուեա։
- Իսլանդիայի հրաբուխները
- Մարս մոլորակի Օլիմպ հրաբուխը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «New Giant Volcano Below Sea Is Largest in the World»։ National Geographic Daily News։ Վերցված է սեպտեմբերի 5, 2013