Մանվել Եղիազարյան
Մանվել Վասիլի Եղիազարյան (ապրիլի 9, 1960, Nemətabad, Yevlakh District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ։
Մանվել Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1960 (60 տարեկան) |
Ծննդավայր | Nemətabad, Yevlakh District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ[1] |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշան և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
1989 թվականին հիմնել է «Արաբո» կամավորական ջոկատը։ 1989-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Եղեգնաձորի (Խաչիկ, Արենի), Կապանի, Վարդենիսի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Գետաշենի ենթաշրջան), Ասկերանի (Խոջալու, Մալիբեկլու), Մարտակերտի (Կարմիրավան, Մարաղա, Մարգուշավան, Մաղավուզ, Մադաղիս, Թալիշ), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Շուշիի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր[2]։
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (հայ.) — 2004. — 865 p.
- ↑ «Մանվել Եղիազարյան»։ Yerkrapah (en-US)։ 2019-09-14։ Վերցված է 2021-01-19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |